ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հիմ­քեր ու­նեմ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին մե­ղադ­րե­լու պե­տա­կան դա­վա­ճա­նու­թ­յան մեջ

Հիմ­քեր ու­նեմ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին մե­ղադ­րե­լու պե­տա­կան դա­վա­ճա­նու­թ­յան մեջ
01.12.2020 | 01:40

(Նախորդ մասը)

Պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան մեջ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի, նշ­ված կամ (և) այլ հան­ցանք­նե­րում թերևս նաև ՀՀ պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նի, նշ­ված նա­խա­րա­րու­թյան նախ­կին ու ներ­կա հա­մա­պա­տաս­խան պաշ­տո­նա­տար ան­ձանց մեղ­քը հիմ­նա­վոր­վում է նաև հետևյալ փաս­տե­րով:


Ա­ռա­ջին. «Հա­յե­լի» ա­կում­բում նո­յեմ­բե­րի 19-ին հրա­վիր­ված մա­մու­լի ա­սու­լի­սում Հա­յաս­տա­նի և ԼՂՀ ռազ­մա­կան գոր­ծիչ, գե­նե­րալ-գն­դա­պետ, ՀՀ պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար, ՀՀ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի նախ­կին պետ, ՀՀ ՊՆ ռազ­մա­կան վե­րահս­կո­ղա­կան ծա­ռա­յու­թյան նախ­կին պետ, ՊՆ նյու­թա­տեխ­նի­կա­կան ա­պա­հով­ման դե­պար­տա­մեն­տի նախ­կին պետ Մով­սես Հա­կո­բյա­նի` ստորև ներ­կա­յաց­վող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով:


Ըստ պա­րոն Հա­կո­բյա­նի, ՀՀ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի պե­տի պաշ­տո­նում իր ծա­ռա­յու­թյան ժա­մա­նակ կազմ­ված զին­ված ու­ժե­րի կա­տա­րե­լա­գործ­ման պլա­նը, ո­րը նե­րա­ռում է նաև ԶՈՒ օպ­տի­մա­լա­ցու­մը, հե­տա­գա­յում, ՀՀ պաշտ­պա­նու­թյան նոր նա­խա­րա­րի և ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի նոր պե­տի պաշ­տո­նա­վար­ման ըն­թաց­քում են­թարկ­վել է փո­փո­խու­թյան հա­կա­ռակ ուղ­ղու­թյամբ, այ­սինքն` Զին­ված ու­ժե­րի ղե­կա­վար կազ­մը, հատ­կա­պես օ­պե­րա­տիվ օ­ղա­կի (թուղթ գրող­նե­րը, ո­րո­շում­ներ կա­յաց­նող­նե­րը, կար­գադ­րու­թյուն պատ­րաս­տող­նե­րը, ա­պա­հո­վում ի­րա­կա­նաց­նող­նե­րը) կա­ռույց­նե­րը կր­ճա­տե­լու և մար­տա­վա­րա­կան օ­ղա­կում ա­վե­լաց­նե­լու փո­խա­րեն, որ­տեղ մար­դիկ անհ­րա­ժեշտ են կռ­վե­լու հա­մար, ար­վել է ճիշտ հա­կա­ռա­կը` մար­տա­վա­րա­կան օ­ղա­կը կր­ճատ­վել է, օ­պե­րա­տիվ օ­ղակն ա­վե­լաց­վել:


«Ես փաս­տեր կբե­րեմ, ո­րոնք ան­հեր­քե­լի են,- հի­շյալ ա­սու­լի­սի ըն­թաց­քում ա­սել է Մով­սես Հա­կո­բյա­նը:- Գլ­խա­վոր շտա­բի և պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան կա­ռույ­ցը հա­մա­րյա կրկ­նա­պատկ­վել է` անձ­նա­կազ­մի թվա­քա­նա­կը 95 տո­կո­սով ա­վե­լա­ցել է բա­րե­փոխ­ման ըն­թաց­քում: Հրա­մա­նը (նկա­տի ու­նի վե­րոն­շյալ փո­փո­խու­թյան հրա­մա­նը.- Ա.Հ.) շատ վատ հրա­ման է, հա­մա­րը` 0038: Դրա փո­խա­րեն կր­ճատ­վել է մար­տա­վա­րա­կան օ­ղա­կը` սկ­սած վաշ­տից, ա­վարտ­ված գն­դե­րով: Կր­ճա­տել են 5 գունդ, որ­տեղ կար ամ­բողջ սպա­յա­կան կազ­մը` իր հրե­տա­նիով, իր կա­պի մի­ջոց­նե­րով, իր ա­մեն ին­չով, բա­ցի զին­վոր­նե­րից, ո­րով­հետև մեր զին­վոր­նե­րի քա­նա­կը քիչ է և չի բա­վա­րա­րում»:
Մով­սես Հա­կո­բյա­նի հա­վաստ­մամբ, այդ զո­րա­մա­սե­րը պա­տե­րազ­մի ժա­մա­նակ պետք է լրա­հա­մալր­վեին, ներ­դաշ­նակ­վեին, ծա­ռա­յեին այն ո­րո­շա­կի նպա­տակ­նե­րին, ին­չի հա­մար նա­խա­տես­ված էին:


«Դրա­նից զատ, բո­լոր պաշտ­պա­նա­կան շր­ջան­նե­րում (Ար­ցա­խին է դա վե­րա­բե­րում), որ­տեղ պետք է ձևա­վոր­վեին ևս մե­կա­կան գու­մար­տակ­ներ, կր­ճատ­վել են,- նույն ա­սու­լի­սում հայ­տա­րա­րել է ՀՀ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի նախ­կին պե­տը:- Դրա­նից ներքև սկզ­բում մե­կա­կան վաշ­տեր են կր­ճատ­վել, այ­նու­հետև իմ պնդ­մամբ վեր են ա­ծել դա­սակ­նե­րի` մի-մի դա­սակ են կր­ճա­տել բո­լոր վաշ­տե­րում, և այս­պես շա­րու­նակ, ո­րը բե­րել է պա­տե­րազ­մի այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կին»:
Նույն ա­սու­լի­սի ըն­թաց­քում գե­նե­րալ-գն­դա­պե­տը տե­ղե­կաց­րել է նաև, որ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ մեր ջո­կե­րը, ո­րոնք ե­ղել են 11 հո­գուց բաղ­կա­ցած, կր­ճա­տել, վե­րա­ծել են 9 զին­ծա­ռա­յո­ղից բաղ­կա­ցած ջո­կե­րի:
Նկա­տի ու­նե­նա­լով Մով­սես Հա­կո­բյա­նի վե­րոն­շյալ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, պետք է ար­ձա­նագ­րել, որ պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյու­նը կա­տար­վել կամ դրսևոր­վել է ոչ միայն պա­տե­րազ­մի ըն­թաց­քում և ա­վար­տին, այլև նա­խա­պատ­րաստ­վել է վա­ղօ­րոք, դեռ մինչև պա­տե­րազ­մը, ընդ ո­րում, շատ լավ գի­տակ­ցե­լով հան­դերձ, որ Ար­ցախն ու Հա­յաս­տա­նը թշ­նա­մու կող­մից ցան­կա­ցած պա­հի կա­րող են ներ­քաշ­վել լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մի մեջ:


ՀՀ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի նախ­կին պե­տի մեկ այլ հայ­տա­րա­րու­թյան հա­մա­ձայն, մեր զո­րա­հա­մալ­րու­մը, զո­րա­հա­վա­քը չի կա­տար­վել (ա­սու­լի­սի բա­նա­խո­սը, ինչ­պես նրա հե­տա­գա խոս­քից է բխում, նկա­տի է ու­նե­ցել զո­րա­հա­մալր­ման ան­բա­վա­րար տո­կո­սը), դրա պա­տաս­խա­նա­տուն երկ­րի ղե­կա­վարն է, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, զին­վո­րա­կան կո­մի­սա­րիա­տը և տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման նա­խա­րա­րը:
«Ամ­սի 30-ի դրու­թյամբ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան լրա­հա­մալր­ման (չշ­փո­թել զո­րա­հա­մալր­ման հետ, լրա­հա­մալ­րու­մը զո­րա­մա­սե­րի թա­փուր պաշ­տոն­նե­րի հա­մալ­րումն է.- Ա. Հ.) պլանն ի­րա­կա­նաց­վել է 78 տո­կո­սով, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյունն ի­րա­կա­նաց­րել է 52 տո­կո­սով,- նույն ա­սու­լի­սում ա­սել է Մով­սես Հա­կո­բյա­նը:- դա պետք է ի­րա­կա­նաց­վեր 40 ժամ­վա ըն­թաց­քում, ես ա­սում եմ 5-րդ օրն է այդ­պես ե­ղել»:
Գե­նե­րալ-գն­դա­պե­տի տե­ղե­կաց­մամբ, երկ­րորդ մի­ջո­ցառ­ման` զո­րա­հա­մալր­ման տո­կոսն ա­վե­լի ցածր է ե­ղել:


«Եվ այս­տեղ ևս մի հան­ցա­գոր­ծու­թյուն է կա­տար­վել, որ երկ­րի ղե­կա­վա­րը կանգ­նեց­րել է լրա­հա­մալ­րու­մը»,- դար­ձյալ նույն ա­սու­լի­սում հայ­տա­րա­րել է Մով­սես Հա­կո­բյա­նը և հա­վե­լել, որ զին­վո­րա­կան­ներն օ­բյեկ­տիվ բնույ­թի սխալ­նե­րից բա­ցի, թույլ են տվել նաև սու­բյեկ­տիվ բնույ­թի սխալ­ներ, ու ման­րա­մաս­նել, թե ինչ նկա­տի ու­նի:
Ըն­դգ­ծեմ, որ զո­րա­հա­մալ­րու­մը կամ զո­րա­հա­վա­քը կա­տար­վել է խիստ մաս­նա­կի և Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի պատ­շաճ պաշտ­պա­նու­թյու­նը կազ­մա­կեր­պե­լու հա­մար խիստ ան­բա­վա­րար, ա­վե­լին` կա­տար­վել է ձևա­կա­նո­րեն` հեր­թա­պահ ցու­ցա­նիշ­ներ ու­նե­նա­լու և հե­տա­գա­յում հնա­րա­վոր մե­ղադ­րանք­նե­րից ա­պա­հո­վագր­վե­լու, պաշտ­պան­վե­լու հա­մար (մո­տա­վո­րա­պես այս­պի­սի հա­կա­դարձ­մամբ` ո՞վ է ա­սում, թե զո­րա­հա­վաք չենք ի­րա­կա­նաց­րել, ի­րա­կա­նաց­րել ենք, ա­հա թվե­րը, փաս­տե­րը):


Հի­շենք, որ դա­վա­ճան Նի­կոլ Փա­շի­նյա­նը ու նրա վար­չա­խում­բը ժա­մա­նա­կին ճիշտ նույն կերպ, այ­սինքն` խիստ մաս­նա­կի, ան­բա­վա­րար ու ձևա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րով տա­պա­լե­ցին ՀՀ-ում նոր կո­րո­նա­վի­րու­սի ներ­թա­փանց­ման, իսկ հե­տա­գա­յում նաև տա­րած­ման դեմ պայ­քա­րը, ո­րի հետևանք­ներն այ­սօր ուղ­ղա­կի ա­հա­վոր են; Իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից ի­րա­կա­նաց­վող մի­ջո­ցա­ռում­նե­րի ան­բա­վա­րար ու ձևա­կան բնույ­թի վե­րա­բե­րյալ տո­ղե­րիս հե­ղի­նակն ա­միս­ներ ա­ռաջ հայ­տա­րա­րել է հրա­պա­րա­կայ­նո­րեն, օ­րի­նակ, մար­դիկ ա­ռանց շն­չա­դի­մակ­նե­րի մտ­նում էին ու մինչև այ­սօր էլ մտ­նում են խա­նութ­ներ, երթևե­կում հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տով, իսկ Նի­կո­լի ոս­տի­կա­նու­թյու­նը (այ­սու­հետ ոչ թե ՀՀ, այլ Նի­կո­լի ոս­տի­կա­նու­թյուն), ան­շուշտ, ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղի ե­թե չա­սեմ հանձ­նա­րա­րու­թյամբ, ա­պա գի­տու­թյամբ ու հա­մա­ձայ­նու­թյամբ, տու­գա­նում էր ու տու­գա­նում է նրանց սոսկ չն­չին մա­սին` դար­ձյալ ըն­դա­մե­նը հեր­թա­պահ ցու­ցա­նիշ­ներ ու­նե­նա­լու և վա­րա­կի տա­րած­ման դեմ պայ­քա­րի երևու­թա­կա­նու­թյուն ստեղ­ծե­լու նպա­տա­կով:


Երկ­րորդ. «Соловьев LIVE-Смерш»-ի ե­թե­րում Սե­մյոն Բաղ­դա­սա­րո­վի հետ զրույ­ցում «Wargonzo» նա­խագ­ծի հիմ­նա­դիր, ռուս ռազ­մա­կան լրագ­րող Սե­մյոն Պե­գո­վի այն հայ­տա­րա­րու­թյամբ, որ Հա­յաս­տա­նի ԶՈՒ լրա­ցու­ցիչ, լիա­կազմ մեկ կոր­պու­սի ա­ջակ­ցու­թյու­նը շատ հար­ցեր կլու­ծեր:

«Ար­ցա­խում պա­տե­րազ­մին Հա­յաս­տա­նի բա­նա­կը մաս­նակ­ցել է բա­ցա­ռա­պես միջ­նոր­դա­վոր­ված,- ա­սել է Սե­մյոն Պե­գո­վը:- Ե­ղել են ռազ­մա­կան մաս­նա­գետ­ներ, ո­րոնք խոր­հր­դատ­վու­թյուն են կա­տա­րել, Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի և Հա­յաս­տա­նի բա­նա­կի միջև փոխ­գոր­ծակ­ցու­թյու­նը շատ սերտ էր, բայց ես չեմ տե­սել, որ, օ­րի­նակ, Հա­յաս­տա­նի բա­նա­կի որևէ կոր­պուս ա­ռաջ շարժ­վեր և փա­կեր ճա­կա­տի ինչ-որ հատ­ված։ Ես տե­սել եմ աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րի, նրանք տե­ղի բնա­կիչ­ներն էին, ո­րոնք զենք էին վերց­նում և ուղ­ղա­կի պաշտ­պա­նում ի­րենց տնե­րը, և ես տե­սել եմ Ար­ցա­խի Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը։ Բա­ցար­ձա­կա­պես ակն­հայտ է, որ ե­թե ևս մեկ մար­տու­նակ կոր­պու­սի ա­ջակ­ցու­թյուն լի­ներ, ա­պա այն կկա­րո­ղա­նար շատ բա­ցեր փա­կել»:


Այս­պի­սով, ըստ Պե­գո­վի, չնա­յած նրան, որ Հա­յաս­տա­նի ԶՈՒ լրա­ցու­ցիչ, լիա­կազմ մեկ կոր­պու­սի ա­ջակ­ցու­թյու­նը շատ հար­ցեր կլու­ծեր, պա­տե­րազ­մին Հա­յաս­տա­նի բա­նա­կը, ըստ էու­թյան, չի մաս­նակ­ցել: Եզ­րա­կա­ցու­թյու­նը, ո­րը բխում է «Wargonzo» նա­խագ­ծի հիմ­նադ­րի նշ­ված հայ­տա­րա­րու­թյու­նից, հետևյալն է. Հա­յաս­տա­նի բա­նակն Ար­ցա­խը, ար­ցախ­ցի­նե­րին և ԱՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը, նույ­նիսկ Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րին Թուր­քիա­յի բա­նա­կի ան­մի­ջա­կան և էա­կան ա­ջակ­ցու­թյան պայ­ման­նե­րում, փաս­տո­րեն թո­ղել է թշ­նա­մու դեմ միայ­նակ, այ­սինքն` ՀՀ ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը Փա­շի­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ դա­վա­ճա­նել է Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րը լի­նե­լու Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան դե­րին ու կար­գա­վի­ճա­կին:


Եր­րորդ. Շու­շիի հան­ձն­ման առն­չու­թյամբ Երևան-Մոսկ­վա տե­սա­կամր­ջի ըն­թաց­քում Սե­մյոն Պե­գո­վի այն հայ­տա­րա­րու­թյամբ, որ «Դա ա­վե­լի շատ քա­ղա­քա­կան ո­րո­շում էր, քա­նի որ հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագր­ման պա­հին Շու­շիում ե­ղել են Ար­ցա­խի ՊԲ ստո­րա­բա­ժա­նում­նե­րը»։
«Ես չեմ պն­դի, որ քա­ղաքն ամ­բող­ջու­թյամբ ե­ղել է Ար­ցա­խի ՊԲ-ի վե­րահս­կո­ղու­թյան տակ, քա­նի որ Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րը ևս այն­տեղ են ե­ղել, բայց քա­ղա­քի հա­մար մար­տեր են ըն­թա­ցել ստո­րագր­ման պա­հին,- նույն տե­սա­կամր­ջի ըն­թաց­քում ա­սել է «Wargonzo» նա­խագ­ծի հիմ­նա­դի­րը:- Շու­շիում ե­ղել են Ար­ցա­խի բա­նա­կի զին­վոր­նե­րը, ին­չը նշա­նա­կում է, որ քա­ղաքն ամ­բող­ջու­թյամբ Ադր­բե­ջա­նի վե­րահս­կո­ղու­թյան տակ չէր»:


«Որ­պես ի­րա­վի­ճա­կը ներ­սից տե­սած մարդ, կա­րող եմ ա­սել՝ վս­տահ եմ, որ հնա­րա­վոր էր շա­րու­նա­կել պայ­քա­րը Շու­շիի հա­մար,- հա­վաս­տել է Պե­գո­վը:- Ան­գամ հայտ­նի հայ­տա­րա­րու­թյան հրա­պա­րա­կու­մից հե­տո Շու­շիում շա­րու­նա­կում էին մնալ Ար­ցա­խի ՊԲ-ի ո­րո­շա­կի ստո­րա­բա­ժա­նում­ներ, ո­րոնք և՛ մար­տեր էին վա­րում, և՛ պատ­րաստ էին պաշտ­պա­նե­լու քա­ղա­քը այն խմ­բա­վո­րում­նե­րից, ո­րոնք այն­տեղ հայ­տն­վել էին «Դժոխ­քի ձո­րով»»:
Ռազ­մա­կան լրագ­րո­ղը հա­վե­լել է, որ «Դժոխ­քի ձո­րի» հետ կապ­ված մտահ­ղա­ցումն աշ­խա­տում էր, և հայ­կա­կան ու­ժե­րը կա­րո­ղա­նում էին վե­րահս­կել այդ ճա­նա­պար­հով ա­ռաջ շարժ­վել փոր­ձող ադր­բե­ջա­նա­կան ու­ժե­րի տե­ղա­շար­ժը:


«Շու­շին իս­կա­պես բա­վա­կա­նին եր­կար էին պա­հում,- պատ­մել է «Wargonzo» նա­խագ­ծի հե­ղի­նա­կը:- Երբ Ադր­բե­ջա­նը 40 կմ ձգ­վող նեղ կիր­ճով իր ստո­րա­բա­ժա­նում­ներն էր փոր­ձում ա­ռաջ տա­նել, հրե­տա­նին աշ­խա­տում էր նրանց ուղ­ղու­թյամբ, հե­տա­խու­զու­թյու­նը ևս վե­րահս­կո­ղու­թյան տակ էր պա­հում այդ գոր­ծըն­թա­ցը: Չգի­տես ին­չու ինչ-որ պա­հի կա՛մ հրա­ման էր տր­վել, կա՛մ տե­սա­դաշ­տից բաց էին թո­ղել ի­րա­վի­ճա­կը, գու­ցե երբ քա­ղաք կա­րո­ղա­ցել էին մտ­նել ո­րոշ խմ­բեր, սա­կայն ինչ-որ պա­հի ա­հա­բե­կիչ­նե­րի և թուրք-ադր­բե­ջա­նա­կան ու­ժե­րի դեմ դա­դա­րե­ցին պայ­քա­րել: Ինձ հա­մար դա մեծ հարց է, և բարդ է ա­սել, թե ում մե­ղա­վո­րու­թյամբ է դա տե­ղի ու­նե­ցել»:
Հի­շյալ տե­սա­կամր­ջի ըն­թաց­քում, անդ­րա­դառ­նա­լով ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ար­դյունք­նե­րին, Շու­շիում տե­ղի ու­նե­ցա­ծին, Պե­գովն ա­սել է.
«Գի­տեմ, վս­տահ եմ, ա­պա­ցույց­ներ ու­նեմ, որ նույ­նիսկ հա­մա­ձայ­նագ­րի (հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյան.- Ա.Հ.) կնք­ման պա­հին, Ադր­բե­ջա­նի դրո­շի օր­վան ըն­դա­ռաջ, ո­րին այդ­քան պատ­րաստ­վում էին պաշ­տո­նա­կան Բա­քուն և Ա­լիևը, հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, թե «Շու­շին վերց­վել է ռազ­մա­կան ճա­նա­պար­հով», ի­րա­կա­նու­թյա­նը չեն հա­մա­պա­տաս­խա­նում: Սա բա­ցար­ձակ ճշ­մար­տու­թյուն է: Շու­շիում գտն­վել են Ար­ցա­խի Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի զին­ծա­ռա­յող­նե­րը»:
«Wargonzo»-ի հե­ղի­նա­կը հա­վե­լել է, որ, իր տվյալ­նե­րով, խոս­քը քա­ղա­քի տար­բեր հատ­ված­նե­րում գտն­վող մինչև 400 հո­գու մա­սին է, ո­րոնք ան­գամ նո­յեմ­բե­րի 9-ի գի­շե­րը պատ­րաստ են ե­ղել ա­ռաջ շարժ­վե­լու և գրո­հե­լու: Պե­գո­վի խոս­քով՝ ա­ռա­վո­տյան 5-ի սահ­ման­նե­րում հա­րյու­րա­վոր զին­ծա­ռա­յող­ներ պատ­րաստ­վել են օգ­նու­թյան հաս­նե­լու Շու­շիում գտն­վող­նե­րին՝ քա­ղա­քը ադր­բե­ջա­նա­կան խմ­բե­րից ա­զա­տե­լու հա­մար, սա­կայն ժա­մը 5-ին նրանք ար­դեն նա­հան­ջի հրա­ման են ստա­ցել ու շու­տով ի­մա­ցել են հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյան մա­սին:


«Շու­շիում մար­տեր են ըն­թա­ցել, ամ­սի 6-ին մենք հայ­տն­վել էինք գրո­հի կի­զա­կե­տում, այն­տե­ղից դուրս է մղ­վել 20 հո­գուց կազմ­ված խմ­բա­վո­րու­մը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ադր­բե­ջա­նա­կան հա­տուկ ջո­կա­տա­յին­նե­րից կազմ­ված»,- ա­սել է Պե­գո­վը և հա­վե­լել, որ ամ­սի 7-ի ա­ռա­վո­տյան 6 դի­պու­կա­հա­րի է հա­ջող­վել ներ­թա­փան­ցել Շու­շի, ո­րոնց դեմ նույն­պես հա­մա­պա­տաս­խան պայ­քար է մղ­վել, նրանց մի մա­սը վե­րաց­վել է:
«Նո­յեմ­բե­րի 8-ին Ստե­փա­նա­կեր­տի կող­մից Շու­շիի մուտ­քի մոտ ար­դեն ադր­բե­ջա­նա­կան ու­ժեր ե­ղել են, մար­տե­րը շա­րու­նակ­վել են, ադր­բե­ջան­ցի զին­վո­րա­կան­նե­րին շա­րու­նա­կել են վե­րաց­նել,- պատ­մել է մար­տե­րին ա­կա­նա­տես ռազ­մա­կան լրագ­րո­ղը:- Այ­նուա­մե­նայ­նիվ, ա­ռան­ձին խմ­բե­րի հա­ջող­վել է ներ­խու­ժել Շու­շի: Սա­կայն այն հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, որ Շու­շին գրավ­վել է, ի­րա­կա­նու­թյա­նը չեն հա­մա­պա­տաս­խա­նում: Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի զին­վոր­նե­րը քա­ղա­քից դուրս են ե­կել միայն ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի գա­լով»:


Չոր­րորդ. 5-րդ ա­լի­քի «Հար­ցազ­րույց» հա­ղոր­դա­շա­րի ե­թե­րում «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյան ղե­կա­վար, ՀՀ ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյա­նի այն հայ­տա­րա­րու­թյամբ, որ պա­տե­րազ­մի օ­րե­րին Ար­ցա­խի հե­րոս, գե­նե­րալ-մա­յոր Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ հան­դիպ­մա­նը խոս­տա­ցել է պաշտ­պա­նել Շու­շին, ին­չին Փա­շի­նյա­նը հա­մա­ձայ­նել է, պայ­մա­նա­վոր­վել են, բայց Բա­լա­սա­նյա­նին թույլ չեն տվել դա ա­նել:
«Հոկ­տեմ­բե­րի 25-ին կամ 26-ին Ար­ցա­խի հե­րոս, գե­նե­րալ-մա­յոր Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը Երևա­նում հան­դի­պել էր Փա­շի­նյա­նի հետ, այդ հան­դի­պու­մը բո­լո­րի հա­մար տա­րօ­րի­նակ էր, ո­րով­հետև Բա­լա­սա­նյա­նը այն ան­ձան­ցից է, ո­րը շատ խիստ քն­նա­դա­տում է Նի­կոլ Փա­շի­նյա­նին»,- հի­շյալ հա­ղոր­դա­շա­րի ե­թե­րում ա­սել է Վա­նե­ցյա­նը և հա­վե­լել, որ հենց այդ հան­դի­պու­մից հե­տո Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը հան­դես ե­կավ մար­տա­կո­չով՝ զի­նա­կից ըն­կեր­նե­րին կոչ ա­նե­լով գալ Ար­ցախ ու միա­նալ պայ­քա­րին։


«Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը Փա­շի­նյա­նին հարց­րել է՝ ո՞րն է ա­մե­նա­ծանր ուղ­ղու­թյու­նը, որն ու­նենք ռազ­մա­ճա­կա­տում, Փա­շի­նյա­նը ա­սել է՝ Շու­շին,- Բա­լա­սա­նյան-Փա­շի­նյան հան­դի­պու­մից ման­րա­մաս­ներ ներ­կա­յաց­նե­լով, տե­ղե­կաց­րել է Վա­նե­ցյա­նը:- Բա­լա­սա­նյանն ա­սել է՝ հանձ­նա­րա­րեք ինձ Շու­շիի պաշտ­պա­նու­թյու­նը և, ե­թե ես չհա­ջո­ղեմ, դա ա­ռիթ է, որ հրա­պա­րա­կա­յին ա­սեք՝ Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը չկա­րո­ղա­ցավ ի­րա­կա­նաց­նել Շու­շիի պաշտ­պա­նու­թյու­նը, Շու­շին ըն­կավ, կհռ­չա­կեք ինձ դա­վա­ճան, Փա­շի­նյա­նը հա­մա­ձայն­վել է և Բա­լա­սա­նյա­նին ա­սել է՝ գնա­ցեք և ան­ցեք Շու­շիի պաշտ­պա­նու­թյա­նը»:
Սա­կայն, ինչ­պես ըն­դգ­ծել է Ար­թուր Վա­նե­ցյա­նը, Ար­ցա­խում Բա­լա­սա­նյա­նին թույլ չեն տվել միա­նալ Շու­շիի պաշտ­պա­նու­թյա­նը։
«Բա­լա­սա­նյա­նը մինչև վեր­ջին օ­րը այդ­պես էլ չան­ցավ Շու­շիի պաշտ­պա­նու­թյա­նը, նրան Ար­ցա­խում ա­սա­ցին, որ նման ցու­ցում մենք չենք ստա­ցել,- ա­սել է Վա­նե­ցյա­նը:- Հարց է ա­ռա­ջա­նում՝ ին­չու՞ չթույ­լատ­րե­ցին Բա­լա­սա­նյա­նին ի­րա­կա­նաց­նել Շու­շիի պաշտ­պա­նու­թյու­նը»։
Նկա­տի ու­նե­նանք, որ 7 շր­ջան­նե­րից բա­ցի, նաև Շու­շին հանձ­նե­լու առն­չու­թյամբ Փա­շի­նյա­նը վեր­ջերս ստե­լով, կր­կին փոր­ձել է մեղ­քը բար­դել նա­խորդ­նե­րի վրա, ո­րոնք իբր քն­նար­կել են Շու­շին հանձ­նե­լու հար­ցը։ Սա­կայն դրա­նից ան­մի­ջա­պես հե­տո նույ­նիսկ ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րու­թյու­նը հս­տակ հայ­տա­րա­րեց, որ Շու­շիի հարցն օ­րա­կար­գում եր­բեք չի ե­ղել։


Հին­գե­րորդ. Փա­շի­նյա­նը մի քա­նի ան­գամ հրա­ժար­վել է ստո­րագ­րե­լուց շատ ա­վե­լի մեղմ պայ­մա­նագ­րեր, ո­րոնց դեպ­քում չէինք կորց­նի Շու­շին, ա­վե­լին` Մեղ­րիով մի­ջանցք չէինք տա հա­յոց մի նոր ցե­ղաս­պա­նու­թյուն փա­փա­գող ու ծրագ­րող մեր թշ­նա­մի­նե­րին` Թուր­քիա­յին և Ադր­բե­ջա­նին, ճա­նա­պա՛րհ, ո­րով Ադր­բե­ջա­նը հնա­րա­վո­րու­թյուն է ստա­նում եր­կա­թու­ղա­յին, մի­գու­ցե նաև ավ­տո­մո­բի­լա­յին ու­ղիղ կապ հաս­տա­տե­լու Նա­խիջևա­նի ու Նա­խիջևա­նով՝ Թուր­քիա­յի հետ, ա­ռա­վել հզո­րա­նա­լու և նա­խա­պատ­րաստ­վե­լու մի նոր պա­տե­րազ­մի: Ադր­բե­ջա­նի հետ այն պայ­մա­նագ­րե­րում կամ հա­մա­ձայ­նագ­րե­րում, ո­րոնց ստո­րագ­րու­մից ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Փա­շի­նյա­նը ժա­մա­նա­կին հրա­ժար­վել է, ո­չինչ նշ­ված չի ե­ղել Տա­վու­շի մար­զի մի քա­նի գյու­ղեր հանձ­նե­լու մա­սին, ո­րոնք կորց­րինք:


«Նի­կո­լը սպա­սել է, որ վի­ճա­կը մաք­սի­մալ ծան­րա­նա, հե­տո միայն թուղթ ստո­րագ­րի,- «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում գրել է քա­ղա­քա­գետ Ա­նի Կա­րա­պե­տյա­նը:- Այ­սինքն, չի ե­ղել դի­վա­նա­գի­տա­կան ու ռազ­մա­կան սխալ կամ թե­րա­ցում, ե­ղել է պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյուն»:
Հենց այս հետևու­թյունն է, որ ակն­կալ­վում է ՀՀ հա­մա­պա­տաս­խան ի­րա­վա­պահ մար­մին­նե­րից: Նրան­ցից ու նրանց ղե­կա­վար­նե­րից պա­հան­ջում եմ սույն հա­ղորդ­մամբ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նին և այ­լոց ներ­կա­յաց­վող մե­ղադ­րանք­նե­րը գնա­հա­տել մինչ այժմ հրա­պա­րակ­ված ու հրա­պա­րակ­վե­լիք փաս­տե­րի հա­մակ­ցու­թյամբ:
ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյա­նը, ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան տնօ­րեն Ար­մեն Ա­բա­զյա­նը, ՀՀ հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյան պետ Սա­սուն Խա­չատ­րյա­նը ՀՀ քրեա­կան դա­տա­վա­րու­թյան և ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քե­րից բխող հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ չձեռ­նար­կե­լու պա­րա­գա­յում կրե­լու են անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն: Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը հա­վեր­ժա­կան չէ:

(շա­րու­նա­կե­լի)

Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 23425

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ