ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Դիմակները նպաստու՞մ են իմունիտետին

Դիմակները նպաստու՞մ են իմունիտետին
15.09.2020 | 12:19

Չափազանցություն չէ, որ ամբողջ աշխարհը սպասում է՝ երբ կգտնվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Երկու հետազոտող ԱՄՆ-ից ներկայացրել են նոր ու զարմանալի տեսություն՝ ինչպես մինչև այդ պահը Sars-CoV-2-ի դեմ իմունիտետ կարող են ձեռքբերել մեծ թվով մարդիկ: Շնորհիվ սովորական դիմակների, որ վաղուց են պարտադիր դարձել սուպերմարկետներում ու ավտոբուսներում՝ գրում է Իրեն Բերեսը Der Spiegel-ում: Սկզբում դա աբսուրդ է թվում, բայց գիտնականներն ունեն համոզիչ փաստարկ՝ եթե վարակված մարդը կրում է կտորե դիմակ, դիմակը կարող է պահել որոշ, բայց քթից ու բերանից դուրս եկող հեղուկի վիրուս պարունակող ոչ բոլոր մասնիկները: Նրանց փոքր մասը արտաշնչված օդի հետ դուրս է գալիս արտաքին միջավայր: Լավագույն դեպքում հարուցիչների քանակն այնքան աննշան է, որ, օրինակ, ավտոբուսում կողքի նստարանին նստած ու նույնպես դիմակ կրող մարդը չի վարակվի: Սակայն կարող է լինել երկրորդ և արդյունքում՝ դրական սցենար, գրում են գիտնականները New England Journal of Medicine ամսագրում: Նրանց տեսության համաձայն՝ մյուս մարդիկ կարող են վարակվել, բայց նրանց իմունային համակարգը կարող է դիմակայել հարուցիչների աննշան թվին և նրանք չեն նկատի իրենց վարակվելը: Այնուհանդերձ, գիտնականները հույս ունեն, որ իմունային համակարգի արձագանքը բավարար կլինի, որ վիրուսի նկատմամբ իմունիտետ ձևավորվի, որը և կպաշտպանի հետագա վարակումից: «Եթե այս հիպոթեզը հաստատվի, սովորական դիմակները կարող են դանդաղեցնել վիրուսի տարածումը մինչև պատվաստանյութի ի հայտ գալը»՝ գրում են Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական համալսարանի գիտնականներ Մոնիկա Գանդին ու Ջորջ Ռուտերֆորդը: «Ըստ էության՝ հոդվածը շատ հետաքրքիր է և համոզիչ բազում կետերում, բայց ես որոշ կասկածներ ունեմ, որովհետև հիմնված է Sars-CoV-2-ի վերաբերյալ երկու ենթադրությունների վրա, որոնք գիտությամբ ապացուցված չեն.- ասել է Science Media Center-ին Վարակիչ հիվանդությունների հետազոտության Հելմհոլցի կենտրոնի մասնագետ Մելանի Բրինկմանը:-Նախ՝ վիրուսի փոքր չափաքանակը հարուցում է նվազ արտահայտված ախտանիշներ, երկրորդ՝ որ թույլ կամ անախտանիշ վարակումները տալիս են երկարաժամկետ իմունային պաշտպանություն»: Արջամկների վրա հետազոտությունների շրջանակներում գիտնականները տեսել են, որ կենդանիների հիվանդությունը՝ կախված վիրուսի քանակից, տարբեր ընթացք է ունեցել: «Կենդանիների վրա ուսումնասիրություններից մեզ հայտնի է «չափաքանակ-ազդեցություն» էֆեկտը,-ասում է Բրինկմանը:-Մենք տեսնում ենք դրական արդյունք դիմակներից, որ իրոք զսպում են վիրուսը, այսինքն՝ կրճատում են վիրուսներ թիվը, որ ճախրում են շուրջբոլորն ու կարող են օրգանիզմում հայտնվել»: Այդ պատճառով՝ ենթադրությունը, որ դիմակները նպաստում են հիվանդության առավել թույլ ընթացքին, ճշմարտանման է, բայց շատ դժվար է մարդկանց վրա փորձով հաստատել: Այս տեսության երկրորդ պրոբլեմը ինունիտետի հարցն է: Կան խոստումնալից վկայություններ, որ Sars-CoV-2 վարակվելուց հետո մարդկանց մեծ մասը ձեռք է բերում իմունիտետ՝ համենայն դեպս՝ որոշակի ժամանակով: Այս պաշտպանությունը կարող է ձևավորվել մարդկանց դեպքում, որ թույլ ախտանիշներ ունեն կամ ընդհանրապես չունեն: «Մենք իմունային պատասխան ենք տեսնում հիվանդության թեթև ընթացքով մարդկանց դեպքում, բայց մեծ հարց է, թե որքան երկար է այդ պատասխանը, այսինքն՝ որքան երկար նրանք պաշտպանված կլինեն», ասում է Բրինկմանը: Ավելի համոզիչ տվյալների համար ամիսներ կպահանջվեն:
Իրեն Բերես, Der Spiegel


Հ.Գ. Ամբողջ հարցը հենց ժամանակն է՝ իսկ ունե՞նք մենք այդ ժամանակը, երբ կարանտինային սահմանափակումները հանելուց հետո կորոնավիրուսը համառորեն վերադառնում է: Սեպտեմբերի 13-ին Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարեց կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին: COVID-19-ի հայտնաբերված դեպքերն Ավստրիայում կտրուկ մեծանում են: «Երկու շաբաթ առաջ եղել է օրական վարակի 350 դեպք, իսկ երեկ՝ արդեն՝ 850: Իրադարձությունների զարգացումը հատկապես դրամատիկ է Վիեննայում, որտեղ գրանցվում է ամբողջ Ավստրայի վարակվածների 50 տոկոսը: Շուտով մենք կհասնենք օրական 1000 վարակվածի»՝ ասել է կանցլերը: Վարակվածության ռեկորդային՝ 1321 դեպք Ավստրիայում գրանցվել է մարտի 26-ին: Սեբաստիան Կուրցը կանխատեսել է, որ այս աշունն ու ձմեռը ծանր են լինելու բոլորի համար: Ավստրիայի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը անոնսել է սահմանափակումների ուժեղացումը՝ սեպտեմբերի 14-ից երկրում պարտադիր են դիմակները բոլոր փակ տարածքներում, կկրճատվի նաև զանգվածային միջոցառումների մասնակիցների թիվը: Ջոն Հոպկինսկի համալսարանի տվյալներով՝ Ավստրիայում գրանցվել է կորանավարակի 33 000 դեպք, 756 մարդ մահացել է COVID-19-ից: Սեպտեմբերի 11-ին համաճարակային իրավիճակի ակնհայտ վատացման մասին խոսեց Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը: Կորոնավիրուսային վիճակագրության վատացման մասին հաղորդել են և Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Հունգարիայի, Իսպանիայի, Վրաստանի իշխանությունները: Իսրայելում վերականգնվել է լոկդաունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10590

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ