ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հա­յաս­տա­նի ու հա­յութ­յան թշ­նա­մի­նե­րը շա­րու­նա­կում են ստո­րու­թ­յուն­ներ պատ­րաս­տել

Հա­յաս­տա­նի ու հա­յութ­յան թշ­նա­մի­նե­րը շա­րու­նա­կում են ստո­րու­թ­յուն­ներ պատ­րաս­տել
15.09.2020 | 01:00

(Նախորդ մասը)

Օ­գոս­տո­սի 19-ին եր­կու մի­ջա­դեպ ե­ղավ, և ե­թե եր­կուսն էլ դի­տար­կենք նույն տե­սան­կյու­նից, ա­պա կս­տաց­վի այս­պի­սի պատ­կեր։ Աշ­խար­հագ­րո­րեն այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը կար­ծես թե կապ­ված չեն, թեև եր­կու դեպ­քում էլ կամ դի­տորդ­ներ, կամ գոր­ծող ան­ձինք են ե­ղել թուրք զին­վո­րա­կան­նե­րը։ Եվ քա­նի որ Սև ու Մի­ջերկ­րա­կան ծո­վե­րի միջև հե­ռա­վո­րու­թյունն այն­քան էլ մեծ չէ, ըն­թեր­ցող­նե­րին ա­ռա­ջար­կում ենք վե­րը նշ­ված մի­ջա­դե­պե­րը դի­տար­կել որ­պես մեկ ամ­բող­ջու­թյուն՝ իր մի­լիո­նա­վոր փոխ­կա­պակ­ցող թե­լե­րով։


Սկզ­բում՝ Սև ծո­վի եր­կն­քում տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դե­պի մա­սին։ Օ­գոս­տո­սի 19-ին ՌԴ պաշտ­պա­նու­թյան ղե­կա­վար­ման ազ­գա­յին կենտ­րո­նը հայ­տա­րա­րեց, որ օ­դա­յին տա­րա­ծու­թյան վե­րահ­սկ­ման ռու­սա­կան մի­ջոց­նե­րը Սև ծո­վի վերևում նկա­տել են եր­կու օ­դա­յին թի­րախ, ո­րոնք մո­տե­նում են ռու­սա­կան սահ­մա­նին. «Օ­դա­յին թի­րախ­նե­րը պար­զե­լու և ՌԴ պե­տա­կան սահ­մա­նի խախ­տում թույլ չտա­լու հա­մար օդ է բարձ­րա­ցել Հա­րա­վա­յին ռազ­մա­կան օկ­րու­գի հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րի հեր­թա­պահ կազ­մի մեկ Սու-27 կոր­ծա­նիչ։ Ռու­սա­կան կոր­ծա­նի­չի անձ­նա­կազ­մը մինչև անվ­տանգ հե­ռա­վո­րու­թյուն մո­տե­ցել է օ­դա­յին օ­բյեկտ­նե­րին և պար­զել, որ դրանք ԱՄՆ ՌՕՈՒ-ի RC-135 ռազ­մա­վա­րա­կան հե­տա­խույզ և ԱՄՆ ՌԾՈՒ-ի բա­զա­յին պա­րե­կա­յին ա­վիա­ցիա­յի P-SA Poseidon ինք­նա­թիռ­ներ են»։ Ռուս օ­դա­չուն «քա­ղա­քա­վա­րո­րեն» ա­մե­րի­կա­ցի­նե­րին հար­կադ­րել է շրջ­վե­լու և հե­ռա­նա­լու դե­պի... Ի­հար­կե, Թուր­քիա։


Այս­տեղ հա­վե­լենք, որ օ­գոս­տո­սի 2-ին ԱՄՆ ՌԾՈՒ-ն և ՌՕՈՒ-ն զո­րա­վար­ժանք­ներ են անց­կաց­րել Սև ծո­վում, ո­րոնց մաս­նակ­ցել են USS Porter էս­կադ­րա­յին ա­կա­նա­կի­րը, P-SA Poseidon հե­տա­խույզ ինք­նա­թի­ռը, 4 F-16 կոր­ծա­նիչ, KC-135 Stratotanker լից­քա­վո­րիչ ինք­նա­թի­ռը և MQ-9 Reaper ա­նօ­դա­չու ինք­նա­թի­ռը։ Հու­լի­սի 20-27-ին Սև ծո­վում ըն­թա­ցել են ուկ­րաի­նա-ա­մե­րի­կյան «Sea Breeze-2020» զո­րա­վար­ժանք­ներ, ո­րոնց մաս­նակ­ցել են նաև Վրաս­տա­նի, Բուլ­ղա­րիա­յի, Նոր­վե­գիա­յի, Ֆրան­սիա­յի, Ռու­մի­նիա­յի, Իս­պա­նիա­յի և Թուր­քիա­յի զին­ծա­ռա­յող­ներ։ Ըն­դա­մե­նը ներգ­րավ­ված են ե­ղել մոտ 2000 մարդ, ա­վե­լի քան 20 նավ, ինք­նա­թիռ­ներ, ուղ­ղա­թիռ­ներ։ Սա­կայն ի­րենց հա­կա­ռու­սա­կան ուղղ­վա­ծու­թյու­նը չթաքց­նող այդ ցու­ցադ­րա­կան վար­ժանք­նե­րը վա­ղուց էին ա­վարտ­վել։ Իսկ օ­գոս­տո­սի 19-ին ա­մե­րի­կյան ինք­նա­թիռ­նե­րի պաշտ­պա­նու­թյունն ա­պա­հո­վում էին միայն թուրք զին­վո­րա­կան­նե­րը։ Հե­տաքր­քիր է՝ Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղանն ին­չո՞վ է փաս­տար­կե­լու թուրք զին­վո­րա­կան­նե­րի այդ­պի­սի սր­տա­ռուչ վե­րա­բեր­մուն­քը ա­մե­րի­կյան ա­վիա­ցիա­յի նկատ­մամբ, երբ նո­րից ստիպ­ված կլի­նի շտապ զան­գա­հա­րե­լու «մեծ ըն­կե­րո­ջը»՝ ռուս գոր­ծըն­կեր Պու­տի­նին։ Կապ­րենք, կտես­նենք։


Իսկ այժմ՝ օ­գոս­տո­սի 19-ին տե­ղի ու­նե­ցած երկ­րորդ մի­ջա­դե­պի մա­սին։ Սի­րիա­յի Իդ­լիբ նա­հան­գի վերևում, բայց ա­վե­լի մոտ Մի­ջերկ­րա­կա­նի ծո­վա­փին, խփ­վել է ԱՄՆ-ի եր­կու ա­նօ­դա­չու թռ­չող սարք (ԱԹՍ)։ Դրան­ցից առն­վազն մե­կը ա­մե­րի­կյան MQ-9 Reaper հե­տա­խու­զա-հար­վա­ծա­յին ԱԹՍ էր։ Ի սկզ­բա­նե թր­քա­մետ զի­նյալ­նե­րը հայտ­նել էին, որ Իդ­լի­բի եր­կն­քում շար­ժա­կան զե­նի­թահր­թի­ռա­յին հա­մա­լի­րով (ՇԶՀՀ) ոչն­չաց­րել են ռու­սա­կան մի ԱԹՍ, սա­կայն խփ­ված ԱԹՍ-ի բե­կոր­նե­րից ճա­նա­չել են ա­մե­րի­կյան այն MQ-9-ե­րից մե­կը, ո­րոնք վեր­ջին օ­րե­րին շատ հա­ճախ էին թռ­չում այդ շր­ջա­նում։ Ա­վե­լի ուշ Պեն­տա­գո­նը խոս­տո­վա­նել էր, որ ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ն «Սի­րիա­յի վերևում եր­կու ԱԹՍ է կորց­րել օ­դում բա­խու­մից հե­տո»։ Ընդ ո­րում, երկ­րորդ ԱԹՍ-ի տի­պը չի նշ­վում։ Չնա­յած այն հայ­տա­րա­րու­թյա­նը, թե խոր­տակ­ման պատ­ճա­ռը ե­ղել է բա­խու­մը, ցան­ցում հրա­պա­րակ­վել են MQ-9-ը հր­թի­ռով խո­ցե­լու լու­սա­տե­սան­կար­ներ։ Ընկ­նե­լիս այն ար­դեն վառ­վում էր։ Այդ մա­սին վկա­յում էր օ­դում պայ­թյու­նը։ Իսկ ա­հա տե­ղի սի­րիա­կան աղ­բյուր­նե­րը տվել են ա­վե­լի ճշ­մար­տան­ման տե­ղե­կու­թյուն, որ ա­մե­րի­կյան ԱԹՍ-ն սխալ­մամբ կա­րող էին խո­ցել Իդ­լի­բի ա­պա­ռազ­մա­կա­նաց­ված գո­տում գտն­վող թուրք զին­վո­րա­կան­նե­րը։ Ա­մե­րի­կյան եր­կու ԱԹՍ-ի ոչն­չա­ցու­մից ոչ շատ ա­ռաջ ռու­սա­կան ՌՏՈՒ-ն հար­ված է հասց­րել Իդ­լիբ նա­հան­գի արևմտյան մա­սում գտն­վող «Խա­յաթ Թա­հիր աշ-Շամ» (նախ­կին «Ջեբ­հաթ ան-Նուս­րա») իս­լա­միս­տա­կան դա­շին­քի և նրանց դաշ­նա­կից­նե­րի դիր­քե­րին։ Իդ­լի­բյան ճա­կա­տի հա­րա­վա­յին հատ­վա­ծում շա­րու­նա­կում են գոր­ծել մի քա­նի ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­ներ, նե­րա­ռյալ «Խու­րաս ադ-Դի­նը» և «Թուր­քես­տա­նի իս­լա­մա­կան կու­սակ­ցու­թյու­նը», ինչն ըն­թա­ցիկ տար­վա մար­տի 5-ի ռուս-թուր­քա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի խախ­տում է։


Հի­մա թուր­քե­րը սխալ­մա՞մբ են խփել ա­մե­րի­կյան ԱԹՍ-նե­րը, թե՞ վա­խից։ Ռու­սաս­տա­նի ՌՏՈՒ-ն կր­կին մար­տա­կան ակ­տիվ թռիչք­ներ է կա­տա­րում և հար­ված­ներ հասց­նում թր­քա­մետ ա­հա­բե­կիչ­նե­րին։ Բա­ցառ­ված չէ, որ թուր­քերն իս­կա­պես ու­զում էին «ինչ-որ» հենց ռու­սա­կան բան խփել, բայց մտա­փոխ­վել են։ Դժ­վար է պատ­կե­րաց­նել, որ ՆԱ­ՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշ­նա­կից Թուր­քիան տվյալ­ներ չի ու­նե­ցել, թե ինչ ԱԹՍ-ներ ու­նի Ռու­սաս­տա­նը, և ինչ՝ ԱՄՆ-ը։ Մեզ կհարց­նեն՝ ի՞նչ գործ ու­նի այս­տեղ վա­խը։ Բա­ցատ­րու­թյու­նը հա­սա­րակ է. տես­նե­լով, թե մեկ Սու-27-ն ինչ­պես է ա­մե­րի­կյան եր­կու ինք­նա­թիռ քշում հա­մա­րյա մինչև Թուր­քիա (Սև ծո­վի վերևում), թուրք զին­վո­րա­կան­նե­րի նյար­դե­րը տե­ղի տվե­ցին, և այդ նյար­դա­յին վի­ճա­կում նրանք սխալ­վե­ցին ու... խփե­ցին ա­մե­րի­կա­ցի­նե­րին. բա որ հան­կարծ ՌԴ ՌՏՈՒ-ն «սխալ­մամբ» հար­վա­ծեր թուր­քե­րի՞ն։


Վեր­ջին շր­ջա­նում Ռու­սաս­տա­նում հատ­կա­պես լար­ված ու­շադ­րու­թյամբ են հետևում Վրաս­տա­նում կա­տար­վող գոր­ծըն­թաց­նե­րին։ Բա­ցի նրա­նից, որ այդ եր­կի­րը թշ­նա­մա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն է վա­րում Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ, դիտ­ման ու հսկ­ման լրա­ցու­ցիչ պատ­ճառ է Թուր­քիա­յի և «Ապ­շե­րո­նյան խա­նու­թյան» կող­մից Վրաս­տա­նի փու­լա­յին կլան­ման գոր­ծըն­թա­ցը։ Մենք դեռ հու­նի­սին էինք գրել, թե ան­գամ վրա­ցի զին­վո­րա­կան­ներն են վա­խե­նում, որ ի­րենց եր­կի­րը կա­րող է օ­կու­պաց­վել Թուր­քիա­յի կող­մից։ Բայց հի­մա Ռու­սաս­տա­նում մի շարք հրա­պա­րա­կում­ներ են ե­ղել, ո­րոնք հաս­կաց­նում են, որ Վրաս­տա­նում թուր­քե­րի ու կով­կա­սյան թա­թար­նե­րի ու­ժե­ղա­ցու­մը դուր չի գա­լիս ռու­սա­կան ղե­կա­վա­րու­թյա­նը։


Ներ­կա­յիս ի­րադ­րու­թյու­նը դա­տարկ տե­ղում չի ծա­գել։ Թուր­քե­րը միշտ Վրաս­տանն օգ­տա­գոր­ծել են որ­պես մի­ջան­ցիկ բակ։ Ան­կա­րա­յի հա­մար Վրաս­տա­նի կարևո­րու­թյու­նը վկա­յում է այն փաս­տը, որ ար­դեն 1992 թ. վեր­ջին Թուր­քիա­յի վար­չա­պետ Սու­լեյ­ման Դե­մի­րե­լի պաշ­տո­նա­կան այ­ցի ըն­թաց­քում ստո­րագր­վել են բա­րե­կա­մու­թյան, հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ու փո­խա­դարձ անվ­տան­գու­թյան ամ­րապ­նդ­ման մա­սին պայ­մա­նա­գիր և Կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյան, անվ­տան­գու­թյան ու հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին հռ­չա­կա­գիր։ Ա­վե­լին, Ան­կա­րան ան­մի­ջա­պես էլ մի­ջամ­տեց Վրաս­տա­նի ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, ո­րով­հետև 1992 թ. հոկ­տեմ­բե­րի 13-ին Թուր­քիա­յի Ազ­գա­յին մեծ ժո­ղո­վը հայ­տա­րա­րեց Վրաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը պաշտ­պա­նե­լու մա­սին։ Երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում հա­ջորդ ու­ղե­նի­շը ե­ղավ 1999 թ. նո­յեմ­բե­րի 18-ին Վրաս­տա­նի, «Ապ­շե­րո­նյան խա­նու­թյան» նա­խա­գահ­նե­րի և Թուր­քիա­յի վար­չա­պե­տի՝ Բա­քու-Թբի­լի­սի-Ջեյ­հան նավ­թա­մու­ղի նա­խագ­ծի մա­սին միջ­կա­ռա­վա­րա­կան հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րու­մը։ Նավ­թա­մու­ղը գոր­ծում է Բաք­վի նավ­թա­բեր շր­ջան-Գյան­ջա-Թբի­լի­սի-Բա­թում եր­թու­ղով, գլ­խա­վոր եր­կա­թու­ղա­յին և ավ­տո­մո­բի­լա­յին ճա­նա­պարհ­նե­րին զու­գա­հեռ։ Այդ ու­ղի­ներն անց­նում են Հա­յաս­տա­նի (մոտ 25 կմ) և Հա­րա­վա­յին Օ­սիա­յի (մոտ 10 կմ) ան­մի­ջա­կան մեր­ձա­կայ­քով, այ­սինքն, լիո­վին վե­րահ­սկ­վում են ռու­սա­կան զի­նու­ժի կող­մից։ Առն­վազն՝ ա­ռայժմ։


Թուր­քա­կան ազ­դե­ցու­թյան զգա­լի ա­ռա­ջըն­թաց ե­ղավ Սաա­կաշ­վի­լու նա­խա­գա­հու­թյան ժա­մա­նակ։ 2004 թ. թուր­քերն ա­վար­տե­ցին Մառ­նեու­լի ռազ­մա­կան օ­դա­նա­վա­կա­յա­նի վե­րա­կա­ռու­ցու­մը, ո­րի վրա ծախս­վեց 3 մլն դո­լար։ Հե­տա­գա զար­գա­ցում ստա­ցավ ֆի­նան­սա­կան օգ­նու­թյու­նը վրա­ցա­կան բա­նա­կին։ 1998-2008 թթ. Ան­կա­րա­յի ան­հա­տույց ռազ­մա­կան օգ­նու­թյու­նը կազ­մեց 40-50 մլն դո­լար։ Հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը չէր սահ­մա­նա­փակ­վում միայն ֆի­նան­սա­վոր­մամբ։ Թուրք մաս­նա­գետ­նե­րի օգ­նու­թյամբ Սե­նա­կիում կա­ռուց­վեց ռազ­մա­բա­զա, ո­րը հա­մա­պա­տաս­խա­նում էր ՆԱ­ՏՕ-ի չա­փա­նիշ­նե­րին։ Այն գտն­վում է Աբ­խա­զիա­յի սահ­մա­նից ոչ հե­ռու։ Մինչև 2008 թ. «Սո­վո­րեց­րու և հան­դեր­ձիր» ծրագ­րի շր­ջա­նա­կում Թուր­քիա­յում պատ­րաս­տու­թյուն է ան­ցել վրա­ցի 600 հա­տուկ­ջո­կա­տա­յին։ Այդ նույն ժա­մա­նա­կաշր­ջա­նում կա­ռուց­վել ու շա­հա­գործ­ման է հան­ձն­վել Բա­քու-Թբի­լի­սի-Կարս եր­կաթ­գի­ծը, սկ­սել է գոր­ծել Բա­քու-Թբի­լի­սի-Էրզ­րում գա­զա­մու­ղը։ Ի դեպ, երբ 2008 թ. զար­գա­նում էր Սաա­կաշ­վի­լուն վար­չա­կար­գին խա­ղա­ղու­թյուն պար­տադ­րե­լու ռու­սա­կան ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյու­նը Հա­րա­վա­յին Օ­սիա­յում, ողջ աշ­խար­հը տես­նում էր, թե թուրք զին­վո­րա­կան­ներն ու ճար­տա­րա­գետ­նե­րը, բա­ռա­ցիո­րեն ա­մեն ինչ նե­տե­լով, ինչ­պես էին փախ­չում Վրաս­տա­նից։ Բա­ցի այդ ա­մե­նից, Թուր­քիան կա­րո­ղա­ցել է դառ­նալ Վրաս­տա­նի գլ­խա­վոր առևտրա­կան գոր­ծըն­կե­րը։ 2009 թ. առևտրի ծա­վա­լը 1,85 մլրդ դո­լար էր։ Մինչ այդ թուր­քա­կան ըն­կե­րու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­րել էին 258 նա­խա­գիծ 4,8 մլրդ դո­լա­րի գու­մա­րով, դրա­նից 1,5 մի­լիար­դը՝ Ա­ջա­րիա­յում, որ­տեղ հյու­րա­նոց­նե­րի ու խա­նութ­նե­րի մեծ մա­սը պատ­կա­նում է Թուր­քիա­յի քա­ղա­քա­ցի­նե­րին։ Կարևոր է նշել, որ թուր­քա­կան գոր­ծա­րա­րու­թյու­նը Վրաս­տա­նում օգ­տա­գոր­ծում է թուր­քա­կան բան­վո­րա­կան ու­ժը։ Վրաս­տա­նում զգա­լի է թուր­քա­կան ֆի­նան­սա­կան հիմ­նար­կու­թյուն­նե­րի ներ­կա­յու­թյու­նը. դրան­ցից ա­մե­նան­կա­տե­լին «Իշ­բանկն» է, ո­րը բա­ժան­մունք­ներ ու­նի Թբի­լի­սիում և Բա­թու­մում։ Եվ ի­զուր չէ, որ ա­ռողջ մտա­ծող վրա­ցի­ներն ա­ռա­վել հա­ճախ են տագ­նա­պով ա­սում, թե Թուր­քիան ար­դեն օ­կու­պաց­նում է Ա­ջա­րիան։


Թուր­քա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան մի այլ գոր­ծիք է Յու­նուս Էմ­րեի ինս­տի­տու­տի գոր­ծու­նեու­թյու­նը, ո­րի տնօ­րի­նու­թյան տակ է թուր­քա­կան լեզ­վի ու մշա­կույ­թի տա­րա­ծու­մը։ Այդ գոր­ծու­նեու­թյու­նը վտան­գա­վոր է Վրաս­տա­նի հա­մար այն­տեղ հա­վաք ապ­րող բազ­մա­քա­նակ թր­քա­լե­զու բնակ­չու­թյան առ­կա­յու­թյան պատ­ճա­ռով։ Դրանք ոչ միայն կով­կա­սյան թա­թար­ներն են, այլև մես­խեթ­ցի թուր­քե­րը։ Դրան պետք է ա­վե­լաց­նել նաև Ադր­բե­ջա­նի հետ չկար­գա­վոր­ված տա­րած­քա­յին վե­ճը Դա­վիթ Գա­րե­ջո վա­նա­կան հա­մա­լի­րի պատ­ճա­ռով։ Բա­թու­մի և Թբի­լի­սիի օ­դա­նա­վա­կա­յան­նե­րը թուր­քա­կան TAV Airports holding ըն­կե­րու­թյան (որն էլ կա­ռու­ցել է դրանք) ղե­կա­վա­րու­թյան տակ են։ Նկա­տե­լի է թուր­քե­րի ներ­կա­յու­թյու­նը նաև է­ներ­գե­տի­կա­յում. օ­րի­նակ, Կիռ­նա­թի հէ­կը կա­ռու­ցել է Achar Energy ըն­կե­րու­թյու­նը 2007 թ.։


Եվս մեկ կարևոր ուղ­ղու­թյուն է Վրաս­տա­նի իս­լա­մա­ցու­մը։ Իս­լա­մի պաշտ­պա­նու­թյամբ զբաղ­վում են Թուր­քիա­յի կրո­նի գոր­ծե­րի վար­չու­թյու­նը և թուր­քա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րը։ Վար­չու­թյան գոր­ծու­նեու­թյան կարևո­րա­գույն ուղ­ղու­թյուն­նե­րից մե­կը պայ­քարն է վրա­ցա­կան ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու դեմ, նախ և ա­ռաջ՝ ա­ջար­նե­րի շր­ջա­նում նրա ար­դյու­նա­վետ քա­րոզ­չա­կան գոր­ծու­նեու­թյան։ Հայտ­նի է, որ Ա­ջա­րիա­յի բնակ­չու­թյան մոտ կեսն ի­րեն չի նույ­նաց­նում ա­վան­դա­կան իս­լա­մի և իս­լա­մա­կան մշա­կույ­թի հետ։ ՄԱԿ-ի տվյալ­նե­րով, 2015 թ. Ա­ջա­րիա­յում վրա­ցի մու­սուլ­ման­նե­րը բնակ­չու­թյան մոտ 40 %-ն էին։ Հնա­րա­վոր է, որ վեր­ջին տա­րի­նե­րին մզ­կիթ­նե­րի ու մեդ­րե­սե­նե­րի (մահ­մե­դա­կան միջ­նա­կարգ և բարձ­րա­գույն դպ­րոց) քա­նա­կի ա­վե­լա­ցու­մը ո­րոշ չա­փով փո­խել է հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը ուղ­ղա­փառ­նե­րի և սուն­նի մահ­մե­դա­կան­նե­րի միջև։ Բա­ցի դրա­նից, Թուր­քիա­յի քա­ղա­քա­ցի­նե­րը, Սաա­կաշ­վի­լու կա­ռա­վա­րու­թյան թույ­լտ­վու­թյամբ, 2004 թվա­կա­նից սկ­սած զգա­լի ան­շարժ գույք են գնել Բա­թու­մում, ինչն Աս­լան Ա­բա­շի­ձեի կա­ռա­վա­րու­թյան օ­րոք չէր խրա­խուս­վում։ Այս­պի­սով, տե­ղի է ու­նե­նում սո­ղա­ցող թուր­քա­ցում հենց Ա­ջա­րիա­յում, որ­տեղ գտն­վում են ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող Բա­թու­մի նա­վա­հան­գիս­տը, են­թա­կա­ռուց­ված­քա­յին կարևո­րա­գույն օ­բյեկտ­ներ, երևան է ե­կել թր­քա­մետ բնակ­չու­թյան խավ։ Դրա վեր­ջը կա­րող է լի­նել Թուր­քիա­յին Ա­ջա­րիա­յի միա­ցու­մը միու­թյան կամ ինք­նա­վա­րու­թյան ի­րա­վուն­քով կամ էլ Կո­սո­վո­յի սցե­նա­րի մաս­նա­կի ի­րա­կա­նա­ցում՝ լիո­վին հա­մա­ձայ­նեց­րած Վրաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ, ո­րոնք չեն նկատ­վել ի­րենց երկ­րի շա­հե­րը պաշտ­պա­նե­լիս։


Կարևո­րա­գույն դեր ու­նի այն, որ վրա­ցա­կան ուղ­ղու­թյու­նը Թուր­քիա­յի հա­մար միակն է, որ­տեղ ռազ­մա­վա­րա­կան խն­դիր­ներն ու նեոօս­մա­նիզ­մի գա­ղա­փար­նե­րը, «Ազ­գա­յին ուխ­տի» զու­գակց­մամբ, կա­րող են ի­րա­կա­նաց­վել խա­ղաղ ճա­նա­պար­հով։ Ներ­կա­յումս Էր­դո­ղա­նի քա­ղա­քա­կա­նու­թյան պատ­ճա­ռով Թուր­քիան հայ­տն­վել է թշ­նա­մա­կան եր­կր­նե­րի կամ լար­ված ու­շադ­րու­թյամբ նրան հետևող ու ցան­կա­ցած պա­հի մի­ջամ­տու­թյան պատ­րաստ պե­տու­թյուն­նե­րի օ­ղա­կում։ Թուր­քա­կան տն­տե­սու­թյու­նը վատ է հար­մար­ված արտ­քա­ղա­քա­կան հա­վակ­նու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, Թուր­քիան ա­ռայժմ չու­նի նավ­թի ու գա­զի սե­փա­կան հան­քա­վայ­րեր։ Այդ պայ­ման­նե­րում «Ապ­շե­րո­նյան խա­նու­թյու­նից» է­ներ­գա­կիր­նե­րի ներ­մու­ծու­մը կեն­սա­կա­նո­րեն կարևոր նշա­նա­կու­թյուն է ստա­նում, իսկ դրա ա­պա­հով­ման կամ վե­րահ­սկ­ման հա­մար Վրաս­տա­նի տա­րած­քը դառ­նում է ա­ռանց­քա­յին։ Կով­կա­սյան թա­թար­նե­րի հան­րա­պե­տու­թյու­նը Ան­կա­րա­յի ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կիցն է, մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կով այն պաշտ­պա­նում է Թուր­քիա­յին, այդ թվում՝ վրա­ցա­կան ուղ­ղու­թյամբ։ Այս­պի­սով, Վրաս­տա­նի թու­լու­թյու­նը Թուր­քիա­յի և կով­կա­սյան թա­թար­նե­րի ակ­տիվ ծա­վալ­ման պատ­ճառ է դար­ձել։ Այս ա­մե­նը նոր բան չէ, Հա­յաս­տա­նում մենք եր­կար տա­րի­ներ ի­մա­ցել ենք և գի­տենք։ Բայց հի­մա, երբ Երևա­նում իշ­խում են հա­կա­հայ­րե­նա­սեր ու­ժե­րը, ո­րոնք պատ­րաստ են համ­բու­րե­լու թուր­քե­րի ոտ­քե­րը, թուր­քա­կան վտանգն ու­ժե­ղա­նում է։


Մենք հե­տա­գա­յում էլ կհետևենք, թե ինչ­պես են թուր­քե­րը, նրանց դաշ­նա­կից­ներն ու տե­րե­րը (ԱՄՆ և Իս­րա­յել) փոր­ձում եր­կա­րաձ­գել ի­րենց քա­ղա­քա­կան գո­յու­թյու­նը Այ­սր­կով­կա­սի, Մեր­ձա­վոր Արևել­քի և Սև ու Մի­ջերկ­րա­կան ծո­վե­րի մի­ջա­տա­րած­քում։ Այս նյու­թում մենք ընդ­գր­կե­ցինք ոչ ա­մեն ինչ, բայց քա­ղա­քա­կա­նու­թյու­նը տե­ղում չի կանգ­նում։ Հա­մոզ­ված ենք, որ սեպ­տեմ­բե­րին և ընդ­հան­րա­պես այս աշ­նա­նը բազ­միցս ենք անդ­րա­դառ­նա­լու այն թե­մա­յին, թե ի­րենց հա­կա­ռա­կորդ­նե­րի դեմ ինչ են ու­զում պատ­րաս­տել ԱՄՆ-ը, Իս­րա­յե­լը և Թուր­քիան։ Հա­յաս­տա­նում ոչ ոք ի­րա­վունք չու­նի հու­սա­լու, որ մեզ չեն ներ­քա­շի հե­տա­գա դի­մա­կա­յու­թյուն­նե­րի մեջ, ա­սենք՝ Այ­սր­կով­կա­սի և Մեր­ձա­վոր Արևել­քի հար­ցե­րով առ­ճա­կատ­ման։ Իսկն ա­սած, մեզ ար­դեն ներ­քա­շել են՝ Հա­յաս­տա­նին «նվի­րե­լով» կի­սագ­րա­գետ­նե­րի վար­չա­կարգ՝ Փա­շի­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 10080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ