ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ֆրանսիայի իշխանությունները ճշտել են համաճարակի դեմ պայքարի միջոցները

Ֆրանսիայի իշխանությունները ճշտել են համաճարակի դեմ պայքարի միջոցները
14.09.2020 | 10:28

Ֆրանսիայում համաճարակային վիճակի ակնհայտ վատացումն արձանագրել է վարչապետ Ժան Կաստեքսը՝ սեպտեմբերի 11-ին ներկայացնելով Պաշտպանության և անվտանգության խորհրդի հատուկ նիստի՝ COVID-19-ի դեմ պայքարի որոշումները: Բացառելով համընդհանուր երկրորդ կարանտինի սահմանումը՝ վարչապետը հայտարարել է, որ հիվանդների համար պարտադիր ինքնամեկուսացումը 14-ից 7 օր է դառնում, խոստացել է տեստավորման համակարգի ուժեղացում, լրացուցիչ սանիտարական միջոցներ Մարսելում, Բորդոյում ու Գվադելուպայում և հերթական անգամ պահանջել է ֆրանսիացիներից խիստ պահպանել արգելող ժեստերի ու տարածության նորմերը: Ուրբաթ օրը նախագահ Էմանուել Մակրոնը հրավիրեց Պաշտպանության ու անվտանգության խորհրդի հատուկ նիստ ՝ համաճարակային իրավիճակի հարցով: Իրավիճակի և COVID-19-ի դեմ պայքարի նոր միջոցառումների մասին խորհրդակցությունից հետո կարճ ելույթով պատմեց վարչապետ Ժան Կաստեքսը: Նա հաղորդեց համաճարակային իրավիճակի ակնհայտ վատացման և կորոնավիրուսի առավել ակտիվ տարածման մասին: Վարակվածների միջին շաբաթական ցուցանիշը երկրում 100 000 բնակչի համար հասել է 57-72 մարդու: Կաստեքսի խոսքով՝ հատուկ անհանգստություն է հարուցում COVID-19 ախտորոշումով հիվանդների հոսպիտալացման մեծ թիվը: Վերակենդանացման բաժանմունքնեում հայտնված պացիենտների տվյալները հաստատում են՝ ինչպես մարտին համաճարակի պիկին, վիրուսի ներգործությունը չի թուլացել, լուրջ ախտանիշներով հիվանդների մեջ մեծ թիվ են տարեցները և ռիսկի խմբի պացիենտները: «Այս համաճարակի դեմ պայքարում մեր ռազմավարությունը փոխվում է՚՝ հայտարարել է վարչապետը՝ բացառելով «տնտեսական, սոցիալական ու մշակութային կյանքը, դպրոցական կրթությունը դադարի ռեժիմի մեջ դնելը՚՝ պահպանելով նորմալ ապրելու հնարավորությունը: Խոսելով վիրուսի հետ կյանքին հարմարվելու անհրաժեշտության մասին՝ Կաստեքսը խոստացել է հնարավորն անել՝ խուսափելու համընդհանուր երկրորդ կարանտինից: Վարչապետը նշեց, որ Ֆրանսիան Եվրոպայում երրորդն է տեստավորման թվով՝ ամեն շաբաթ 1 միլիոն PCR տեստ է արվում: Կաստեքսն ընդունեց, որ խնդիր է արդյունքների ստացման մեծ ժամկետը: Իշխանությունները կամրապնդեն տեստավորման հնարավորություններն ու արագությունը մարդկանց «գերակա» խմբերի համար՝ հիվանդության բացահայտ ախտանիշներ ունեցողների, COVID-19-ով հիվանդների կոնտակտավորների, բուժաշխատողների ու սոցիալական աշխատողների համար: Բժշկական ապահովագրության համակարգը ևս 2000 նոր աշխատակիցների կվարձի՝ վարակի շղթաների հայտնաբերման համար՝ հաղորդել է վարչապետը: Պաշտպանության ու անվտանգության խորհրդի նիստում վիրուսի ակտիվ տարածման կարմիր գոտում են ներառվել ևս 14 դեպարտամենտներ: Հետայսու կարմիր գոտում 42 դեպարտամենտներ կան (101-ից): Ժան Կաստեքսը ընդգծել է, որ դեպարտամենտը կարմիր գոտում ներառելը չի նշանակում ինչ-որ սահմանափակումներ մտցնել: «Այդ միջոցառումների որոշումը չի կարող Փարիզում ընդունվել՚՝ ասել է վարչապետը: Կոնկրետ որոշումներն ընդունում են պրեֆեկտները՝ համաձայնեցնելով սանիտարական ծառայությունների և իշխանության ընտրովի օրգանների հետ: Խոսքը լրացուցիչ սահմանափակումների մասին է ժողովների անցկացման, սրճարանների, ռեստորանների ու խանութների աշխատաժամանակի կրճատման, բաց օդում դիմակների պարտադիր կրման գոտիների որոշման մասին:
Իշխանությունների հատում անհանգստությունն է հարուցում իրավիճակը Մարսելում ու Բորդոյում, նաև Գվադելուպայում, որտեղ հիվանդության զգալի աճ կա (հատկապես տարեցների շրջանում) և COVID-19-ով հոսպիտալացվածների թվի աճ: Մարսելում՝ հիվանդության ռեկորդային աճ է՝ 100000 բնակչից 275 դեպք (Փարիզում 144 է): Ժան Կաստեքսը հաղորդել է, որ պրեֆեկտներին հանձնարարվել է մինչև երկուշաբթի համաճարակի զսպման քայլեր մշակել:


Սպասելի էր Կաստեքսի մեկ այլ հայտարարություն՝ 14-ից 7 օր դարձնել պարտադիր ինքնամեկուսացման օրերը նրանց համար, ում կորոնավիրուսի տեստը դրական է եղել, նաև նրանց կոնտակտավորների: Անհատական կարանտինի ժամկետի կրճատման մասին խոսել էր առողջապահության նախարար Օլիվիե Վերանը, հավանություն է տվել կառավարությանը կից Գիտական խորհուրդը: Երկշաբաթյա ինքնակարանտինը չարդարացված են համարել բշժկական տեսակետից: Տնից դուրս գալու այդքան երկար արգելքը ֆրանսիացիները մեծամասամբ չէին պահում:
RFI


Հ.Գ. Օգոստոսից համաճարակային տվյալները Ֆրանսիայում դանդաղ, բայց համառ վատանում են: Մեկ շաբաթում վարակի 48 542 դեպք է գրանցվել՝ սեպտեմբերի 10-ին հաղորդել է առողջապահության նախարարության Santé publique France սանիտարական գործակալությունը: Անցած չորեքշաբթի գրանցվել է մեկ օրում դրական տեստերի ռեկորդ՝ 9843: Վերջին 7 օրում հոսպիտալացել են 2357 պացիենտներ: Սեպտեմբերի 11-ի տվյալներով՝ հիվանդանոցներում են 5155 պացիենտներ COVID-19 ախտորոշումով: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում 540-ից 635-ի է հասել պացիենտների թիվը: Ամեն օր վերակենդանացման բաժանմունքներ են ընդունվել 50-80 ծանր հիվանդներ: Այս ցուցանիշները հեռու են ճգնաժամային ապրիլից, երբ համաճարակի պիկին ամեն օր հոսպիտալացվում էր 4000 հիվանդ, իսկ վերականգնողական բաժանմունքներ էին ընդունվում 750 նոր պացիենտներ, ինտենսիվ թերապիան պետք էր 7000 հիվանդի:
Կորոնավիրուսի հավանական երկրորդ ալիքի դեմ սահմանափակումներ են մտցվել Մեծ Բրիտանիայում ևս: Երեկ Ավստրիայի կանցլեր Սեբաստաին Կուրցը հայտարարել է, որ սկսվել է կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքը: «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, երկրորդ ալիքի սկիզբն է: Ամեն օր դեպքերի թիվն ավելանում է»,- ասել է նա: Կուրցը նշել է, որ երկու շաբաթ առաջ օրական գրանցվում էր COVID-19-ի 350 նոր դեպք, սեպտեմբերի 12-ին գրանցվել է 850 դեպք: Ավստրիայում բոլոր նոր վարակվածների 50%-ը Վիեննայից են: Երկրորդ ալիքը չի բացառվում նաև հարևան Վրաստանում ու Իրանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ