ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Բե­լա­ռու­սում տե­ղի դա­վա­ճան­նե­րը պարտ­վում են

Բե­լա­ռու­սում տե­ղի դա­վա­ճան­նե­րը պարտ­վում են
04.09.2020 | 00:48

Օ­գոս­տո­սի 30-ի կի­րա­կի օ­րը Մինս­կում բո­ղո­քի բա­վա­կան բազ­մա­մարդ գոր­ծո­ղու­թյուն­ներ ե­ղան. տե­ղա­կան ընդ­դի­մու­թյու­նը և բազ­մա­թիվ շար­քա­յին քա­ղա­քա­ցի­ներ կր­կին հան­դես ե­կան հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի դեմ։ Հարկ է խոս­տո­վա­նել, որ Բե­լա­ռու­սում բո­ղոք­ներն սկս­վել են օ­գոս­տո­սի 9-ին և դեռ շա­րու­նակ­վում են, թեև ի­րադ­րու­թյունն ար­դեն ան­հա­մե­մատ հան­գիստ ու կա­յուն է, քան օ­գոս­տո­սին։ Սա­կայն ար­դեն օ­գոս­տո­սի 29-ին բո­ղոք­նե­րում բե­կում­նա­յին պահ նշ­մար­վեց։ Չկա­րո­ղա­նա­լով ա­րագ հաղ­թա­նա­կի հաս­նել նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյու­նում պաշ­տո­նա­պես հաղ­թած Ա­լեք­սանդր Լու­կա­շեն­կո­յի նկատ­մամբ՝ տե­ղա­կան ընդ­դի­մու­թյու­նը հայ­տն­վեց բա­վա­կան բարդ վի­ճա­կում։ Բո­ղո­քի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք ա­ռա­ջին օ­րե­րին չա­փա­զանց բուռն էին և գործ­նա­կա­նում ընդ­գր­կում էին հան­րա­պե­տու­թյան բո­լոր խա­վե­րը, աս­տի­ճա­նա­բար սկ­սե­ցին թու­լա­նալ։ Իշ­խա­նու­թյուն­ներն ի­րենց հեր­թին սկ­սել են ու­ժե­ղաց­նել ճն­շումն ընդ­դի­մա­դիր­նե­րի վրա՝ փաս­տո­րեն նա­խա­ձեռ­նու­թյու­նը վերց­նե­լով ի­րենց ձեռ­քը։ Երկ­րում նո­րից սկս­վել են Լու­կա­շեն­կո­յի քա­ղա­քա­կա­նու­թյա­նը չհա­մա­ձայ­նող­նե­րի ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րը, հա­տու­կենտ հան­րա­հա­վաք­նե­րը ցր­վում են ու­ժա­յին­նե­րի կող­մից, իսկ պե­տա­կան ԶԼՄ-ներն ու­ժե­ղաց­րել են ի­րենց քա­րոզ­չա­կան աշ­խա­տան­քը։


Օ­գոս­տո­սի վեր­ջին պարզ­վեց, որ «դի­մադ­րու­թյան» կենտ­րոն­ներ են մնա­ցել միայն Մինս­կը, Բրեստն ու Գրոդ­նոն։ Ընդ ո­րում, այն­տեղ էլ բո­ղո­քա­վոր­նե­րի քա­նակն սկ­սեց աս­տի­ճա­նա­բար նվա­զել։ Շատ կար­ծիք­ներ կլի­նեն այն մա­սին, թե ին­չու «Սո­րո­սի և Բեռ­նար Լևիի (վեր­ջինս նույն­պես «փո­ղո­ցա­յին հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի գա­ղա­փա­րա­խոս» է, ակ­տի­վո­րեն գոր­ծել է Կիևի 2014 թ. «մայ­դա­նում») հրեա սա­նե­րը» Բե­լա­ռու­սում ակն­հայտ պար­տու­թյուն կրե­ցին։ Այդ պար­տու­թյան գլ­խա­վոր բա­ղադ­րիչն այն փաստն է, որ Լու­կա­շեն­կոն ու ՌԴ-ի ղե­կա­վա­րու­թյու­նը «հան­կարծ հի­շե­ցին», որ Բե­լա­ռուսն ու ՌԴ-ն, պարզ­վում է, ոչ միայն ԱՊՀ ՀԱՊԿ-ի գծով դաշ­նա­կից­ներ են, այլև Ռու­սաս­տա­նի և Բե­լա­ռու­սի Միու­թե­նա­կան Պե­տու­թյան բաղ­կա­ցու­ցիչ մա­սե­րը։ Եվ ՌԴ-ի ներ­քին գոր­ծե­րին մի­ջամ­տելն ինք­նա­բե­րա­բար նշա­նա­կում է մի­ջամ­տու­թյուն նաև Բե­լա­ռու­սի ներ­քին գոր­ծե­րին, իսկ Բե­լա­ռու­սի ներ­քին գոր­ծե­րին մի­ջամ­տելն ինք­նա­բե­րա­բար նշա­նա­կում է մի­ջամ­տու­թյուն Ռու­սաս­տա­նի ներ­քին գոր­ծե­րին։ Եվ երբ օ­գոս­տո­սի վեր­ջին ՌԴ նա­խա­գահ Պու­տի­նը Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հին ու Գեր­մա­նիա­յի կանց­լե­րին հրա­մա­յեց, հենց՝ հրա­մա­յեց, սուս մնալ ու չմի­ջամ­տել Բե­լա­ռու­սի գոր­ծե­րին, դա էլ ե­ղավ բե­լա­ռու­սա­կան ընդ­դի­մու­թյան պար­տու­թյան սկզ­բի վճ­ռա­կան փու­լը։ Երբ փոր­ձեց «թփր­տալ» ՆԱ­ՏՕ-ն, սկս­վե­ցին ռազ­մա­կան հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­ներ, ու­ժե­ղաց­վե­ցին Լիտ­վա­յի և Լե­հաս­տա­նի հետ սահ­ման­նե­րի պաշտ­պա­նու­թյան մի­ջոց­նե­րը և այլն։ Ա­մեն ինչ ճիշտ է. ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի կամ նույ­նիսկ ան­ձամբ Սո­րո­սի կամ Բեռ­նար Լևիի կող­մից հո­վա­նա­վոր­վող բո­ղոք­նե­րը (կամ նույ­նիսկ բա­ցա­ռա­պես ժո­ղովր­դի բո­ղոքն օգ­տա­գոր­ծե­լու փոր­ձե­րը) պետք է «հան­դար­տեց­նել» ու­ժով, ու­ժի ցու­ցադ­րու­թյամբ, ոչ թե թու­լա­մոր­թու­թյամբ և ար­տա­սահ­ման­ցի­նե­րի փո­ղե­րով սն­վող «ընդ­դի­մու­թյան հետ երկ­խո­սու­թյուն­նե­րով»։


Նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյու­նից 4 շա­բաթ հե­տո Բե­լա­ռու­սում ստեղծ­ված ի­րադ­րու­թյու­նը հա­զիվ թե կա­րե­լի է հա­մա­րել անս­պա­սե­լի։ Երկ­րում ոչ քվեար­կու­թյու­նից ա­ռաջ, ոչ այ­սօր դեռ չկա սո­ցիալ-տն­տե­սա­կան լուրջ ճգ­նա­ժամ, ո­րը կա­րող էր հան­րու­թյան բո­լոր խա­վե­րը միա­վո­րել առ­կա իշ­խա­նու­թյու­նը տա­պա­լե­լու ի­րա­կան փոր­ձի հա­մար։ Չնա­յած վար­չա­կար­գին «տն­տե­սա­կան ա­նուղ­ղե­լի կո­րուստ» պատ­ճա­ռե­լու մա­սին հե­ռագ­րաա­լիք­նե­րում հն­չող բազ­մա­թիվ կո­չե­րին, հա­սա­րակ բե­լա­ռուս­նե­րը դրանց նկատ­մամբ հիմ­նա­կա­նում խուլ մնա­ցին։ Ա­վե­լին, Լու­կա­շեն­կո­յի հա­կա­ռա­կորդ­նե­րին չհա­ջող­վեց լր­ջո­րեն ար­մա­տա­կա­նաց­նել այն բո­ղոք­նե­րը, ո­րոնք այ­սօր յու­րա­տե­սակ զանգ­վա­ծա­յին զբո­սա­հան­դե­սի բնույթ են ստա­ցել։ Խա­ղաղ հան­րա­հա­վաք­նե­րի ու եր­թե­րի դուրս ե­կող­նե­րը հիմ­նա­կա­նում հա­կաի­րա­վա­կան մի­ջոց­ներ չեն նա­խա­ձեռ­նում իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի նկատ­մամբ։ Մար­դիկ, հա­ճախ ողջ ըն­տա­նի­քով, պա­րում են հրա­պա­րակ­նե­րում, ունկ­նդ­րում տե­ղա­կան հա­մույթ­նե­րի ե­լույթ­նե­րը, լու­սան­կար­վում սպի­տակ-կար­միր-սպի­տակ դրո­շա­լա­թե­րի (դրանք հենց լա­թեր են) ֆո­նին ու վան­կար­կում խիստ ըն­դար­ձակ կար­գա­խոս­ներ. «Հե­ռա­ցի՛ր», «Մի­լի­ցիան ժո­ղովր­դի հետ է», «Բե­լա­ռու­սը կեն­դա­նի է» և այլն։ Ընդ ո­րում, ի տար­բե­րու­թյուն ա­ռա­ջին օ­րե­րի, ու­ժա­յին­նե­րի դեմ որևէ ակ­տիվ դի­մադ­րու­թյուն չի նկատ­վում։ Նույ­նիսկ ե­թե մի­լի­ցիան սկ­սում է ամ­բո­խից դուրս հա­նել բո­ղոք­նե­րի կազ­մա­կեր­պիչ­նե­րին կամ ա­ռա­վել ակ­տիվ մաս­նա­կից­նե­րին, ոչ ոք չի փոր­ձում նրանց հետ խլել։ Բո­ղո­քա­վոր­նե­րը սոսկ ար­տա­հայ­տում են ի­րենց դժ­գո­հու­թյու­նը, հե­ռա­խոս­նե­րով լու­սան­կա­րում տե­ղի ու­նե­ցող գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, սու­լում ու գո­ռում՝ ա­մո՛թ։ Արևմուտ­քի տե­ղա­ցի կա­մա­կա­տար­նե­րը հա­վա­նա­բար դա էլ հաշ­վի չեն ա­ռել։


Է՞լ ինչ են ո­րո­շել հաշ­վի չառ­նել Մինս­կում Արևմուտ­քի կա­մա­կա­տար­նե­րը։ Նախ և ա­ռաջ այն, որ բա­ցա­հայտ­վել է բո­ղո­քա­վոր­նե­րի բա­վա­կան լուրջ տա­րա­տե­սա­կու­թյու­նը, ին­չը հա­ջո­ղու­թյամբ օգ­տա­գոր­ծում են բե­լա­ռու­սա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը։ Չէ, ինչ­պես ՈՒկ­րաի­նա­յում, այս­տեղ էլ հենց փո­ղոց­նե­րում ու հրա­պա­րակ­նե­րում կան սե­ռա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ու հա­մա­սե­ռա­մոլ­նե­րի շքեր­թե­րի մո­լի կողմ­նա­կից­ներ, կան «ժա­նյա­կա­վոր կրծ­կալ­նե­րի ու վար­տիք­նե­րի կա­րո­տյալ­ներ» և այլն, չխո­սե­լով Արևմուտ­քից ֆի­նան­սա­վոր­վող ու նրա փո­ղերն «ու­տող» զա­նա­զան ոչ կա­ռա­վա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի մա­սին, ո­րոնց մեջ կան նաև տե­ղա­կան նա­ցիստ­ներ։ Հենց նա­ցիստ­ներն են հան­րա­հա­վաք­նե­րի գնում 1941-45 թթ. Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի օ­կու­պա­ցիա­յի ժա­մա­նակ­նե­րի բե­լա­ռուս «պո­լի­ցայ­նե­րի» դրո­շա­լա­թե­րով ու Լե­հաս­տա­նի ազ­գա­յին դրոշ­նե­րով։ Բո­ղո­քա­վոր­նե­րի բա­վա­կան մե­ծա­թիվ, բայց ոչ այն­քան ակ­տիվ մասն են կազ­մում բե­լա­ռու­սա­կան հա­սա­րա­կու­թյան այն հատ­վա­ծի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ո­րը կողմ­նո­րոշ­ված է դե­պի Ռու­սաս­տա­նը և ին­տեգ­րա­ցիան ինչ­պես Եվ­րա­սիա­կան տն­տե­սա­կան միու­թյան շր­ջա­նակ­նե­րում, այն­պես էլ ան­մի­ջա­կա­նո­րեն Ռու­սաս­տա­նի հետ։ Ընդ ո­րում, ներ­կա­յումս ստեղծ­ված ի­րադ­րու­թյու­նում տվյալ խմ­բի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը բա­վա­կան հա­կա­սա­կան են։ Նրա ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը Լու­կա­շեն­կո­յին տա­պա­լե­լու հա­մար պատ­րաստ են հա­մա­գոր­ծակ­ցե­լու նա­ցիո­նա­լիստ­նե­րի հետ և դուրս գա­լու նրանց կար­գա­խոս­նե­րով ու դրոշ­նե­րով։ Տվյալ դեպ­քում ռու­սա­մետ ակ­տի­վիստ­նե­րը հույս ու­նեն, որ ներ­կա­յիս նա­խա­գա­հի հե­ռա­նա­լուց հե­տո ի­րենց թույլ կտր­վի ա­զա­տո­րեն ստեղ­ծել դե­պի Ռու­սաս­տան կողմ­նո­րոշ­ված սե­փա­կան հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան և այլ կազ­մա­կեր­պու­թյուն­ներ։ Սա­կայն, վեր­լու­ծա­բան­նե­րի կար­ծի­քով, ե­թե իշ­խա­նու­թյան գան արևմտա­մետ­նե­րը, ա­պա հա­սա­րա­կու­թյան ռու­սա­մետ մա­սի հա­մար ժո­ղովր­դա­վա­րա­կան ա­զա­տու­թյուն­նե­րը շատ ա­րագ ա­վարտ կու­նե­նան, ինչ­պես դա ար­դեն ե­ղել է ՈՒկ­րաի­նա­յում։ Դա կապ­ված է այն բա­նի հետ, որ արևմտա­մետ խմ­բի հետևում կանգ­նած է ոչ այն­քան ԵՄ-ը, որ­քան ԱՄՆ-ը՝ իր ար­բա­նյակ­ներ Լե­հաս­տա­նի և Լիտ­վա­յի հետ, ո­րոնք ա­մեն ինչ կա­նեն Բե­լա­ռու­սում ռու­սա­մետ տրա­մադ­րու­թյուն­նե­րի ու­ժե­ղա­ցում թույլ չտա­լու հա­մար։ ՈՒ թեև հի­մա ի­րադ­րու­թյու­նը պայ­թյու­նավ­տանգ չէ, այ­նուա­մե­նայ­նիվ, աշ­նա­նը սպա­սե­լի է Արևմուտ­քի դի­վեր­սիոն-քայ­քա­յիչ կենտ­րոն­նե­րի և Մինս­կում նրանց խա­մա­ճիկ­նե­րի կող­մից Բե­լա­ռու­սի վրա «հար­ձակ­վե­լու» ևս մեկ փորձ։ Գու­ցե նաև ոչ մեկ. Արևմուտ­քում ի­րադ­րու­թյան դրա­մա­տիզմն ար­հես­տա­կա­նո­րեն ու­ժե­ղաց­վում ու շի­կաց­վում է, ՈՒկ­րաի­նա­յի նեո­բան­դե­րա­կան իշ­խա­նու­թյունն իր զին­ված ու­ժե­րին հրա­մա­յել է պատ­րաստ լի­նել «Մինս­կում բո­ղոք­նե­րին ա­ջակ­ցե­լուն»։


Այ­նուա­մե­նայ­նիվ, բո­ղո­քի կարևոր խմ­բե­րից են բե­լա­ռուս բան­վոր­նե­րը։ Լու­կա­շեն­կո­յի հա­մար հենց նրանք են գլ­խա­վոր վտան­գը, ոչ թե խա­ղաղ բո­ղոք­նե­րը, ո­րոնց մաս­նա­կից­նե­րը եր­գեր են եր­գում ու պա­րում։ Ներ­կա­յումս իշ­խա­նու­թյուն­նե­րին հա­ջող­վել է խիստ նվա­զեց­նել լար­վա­ծու­թյու­նը ձեռ­նար­կու­թյուն­նե­րում ու թույլ չտալ հա­մընդ­հա­նուր գոր­ծա­դուլ­ներ։ Դրան նպաս­տում են երկ­րի դեռևս հա­մե­մա­տա­բար կա­յուն ի­րա­վի­ճա­կը և բան­վո­րա­կան շարժ­ման գա­ղա­փա­րա­կան բա­ղադ­րի­չի բա­ցա­կա­յու­թյու­նը։ Բա­ցի դրա­նից, այ­սօր­վա բո­ղո­քա­կան շարժ­ման, այս­պես կոչ­ված, «հա­մա­կար­գող խոր­հուր­դը» չու­նի հս­տակ պլան և այն բա­նի ըմ­բռ­նու­մը, թե ինչ­պես է հար­կա­վոր կազ­մա­կեր­պել գոր­ծա­դու­լա­յին շար­ժու­մը, իսկ նրանց, ով­քեր դա կա­րող են ա­նել, իշ­խա­նու­թյու­նը կամ ա­զա­տում է ձեռ­նար­կու­թյուն­նե­րից, կամ հասց­նում է չե­զո­քաց­նել։ Այ­սօր ար­դեն հայտ­նի է, որ բան­վոր­նե­րի ո­րոշ ա­ռաջ­նորդ­ներ գտն­վում են բան­տե­րում, իսկ ո­մանք էլ ստիպ­ված են ե­ղել լքե­լու եր­կի­րը։ Այդ ա­մենն ար­դեն հան­գեց­րել է նրան, որ գործ­նա­կա­նում երկ­րի բո­լոր ձեռ­նար­կու­թյուն­նե­րը դար­ձյալ գոր­ծում են հաս­տի­քա­յին աշ­խա­տա­կար­գով, գոր­ծա­դու­լա­յին շար­ժումն ա­ռայժմ դա­դա­րի մեջ է։ Կար­ծում ենք, որ բան­վոր­նե­րին ոչ ոք զանգ­վա­ծա­յին գոր­ծա­դուլ­նե­րի չի հրահ­րի. բե­լա­ռու­սա­կան քա­ղաք­նե­րում ոչ ոք «Ա­մե­րի­կա­յից ստաց­ված կիևյան թխ­վածք­ներ» չի բա­ժա­նում, ա­նաշ­խատ փո­ղեր ոչ ոք բան­վոր­նե­րին չի բա­ժա­նում, որ նրանք ա­միս­նե­րով չաշ­խա­տեն, Լու­կա­շեն­կոն ինքն է շր­ջում գոր­ծա­րան­նե­րում ու ֆաբ­րի­կա­նե­րում և բա­ցատ­րում, թե ինչ կլի­նի, ե­թե կանգ­նեն բե­լա­ռու­սա­կան ձեռ­նար­կու­թյուն­նե­րը. կզրկ­վեն շու­կա­նե­րից ու կփակ­վեն, իսկ բան­վոր­նե­րը կդառ­նան գոր­ծա­զուրկ­նե­րի և ան­փող մու­րաց­կան­նե­րի բազ­մա­մի­լիոն բա­նակ, ո­րոնք պետք չեն լի­նի ոչ Արևմուտ­քի բե­լա­ռուս կա­մա­կա­տար­նե­րին, ոչ էլ հենց Արևմուտ­քին։ Այդ­պես է ե­ղել ՈՒկ­րաի­նա­յում, ար­դեն այդ­պես է նաև Հա­յաս­տա­նում։


Հույս կա, որ հենց Ռու­սաս­տա­նը որևէ մե­կին նվա­զա­գույն հնա­րա­վո­րու­թյուն չի տա կրկ­նե­լու այն հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը, ո­րոն­ցով ուկ­րաի­նա­ցի նեո­բան­դե­րա­կան ֆա­շիստ­նե­րը 2014 թ. հե­ղե­ղել էին Կիևը, Օ­դե­սան, Մա­րիու­պո­լը, Խար­կո­վը, Դոն­բա­սը։ Ռու­սաս­տա­նի ԱԳՆ-ն և Բե­լա­ռու­սի ԱԳՆ-ն ար­դեն «ըն­կել են» Լե­հաս­տա­նի ու Լիտ­վա­յի հետևից։ Լե­հերն ար­դեն «հետ են փախ­չում» դի­վա­նա­գի­տա­կան պլա­նում. Լե­հաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը հար­կադր­ված են ե­ղել հայ­տա­րա­րե­լու (սեպ­տեմ­բե­րի 1-ին), որ Լե­հաս­տա­նի նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան, նա­խա­գա­հի գրա­սե­նյա­կի ղե­կա­վար Քշիշ­տոֆ Շչերս­կին բո­լոր լե­հե­րին կոչ է ա­րել դա­դա­րեց­նե­լու Բե­լա­ռու­սի տրոհ­ման դեպ­քում «Գրոդ­նո­յի մար­զի լե­հա­կան օ­կու­պա­ցիա­յի» մա­սին սպե­կու­լյա­ցիա­նե­րը։ Տես­նու՞մ եք, թե ինչ են ե­րա­զում Արևմուտ­քում։ Բայց գո­ռում են՝ դե­մոկ­րա­տիա, դե­մոկ­րա­տիա... Թե ինչ զգու­շա­ցում են ա­րել Մոսկ­վան ու Մինս­կը դի­վա­նա­գի­տա­կան խո­ղո­վակ­նե­րով, կարևոր չէ, կարևորն այն է, որ Լե­հաս­տա­նի հետ սահ­մա­նին այժմ կանգ­նած է ռուս-բե­լա­ռու­սա­կան հա­մա­տեղ զո­րա­կազմ և վար­ժանք­ներ է անց­կաց­նում։ ՈՒ­ժը վախ­կոտ­նե­րի վրա միշտ ա­մե­նաա­րագն է ազ­դում։ Իսկ Լիտ­վա­յի հետ սկ­սեց «հա­շիվ տես­նել» ան­ձամբ ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը։ Սեպ­տեմ­բե­րի 1-ին նա հայ­տա­րա­րեց. «Բե­լա­ռու­սի ի­րադ­րու­թյան վե­րա­բե­րյալ արևմտյան ա­ռաջ­նորդ­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը բա­րո­յա­կան չեն, իսկ մեր լիտ­վա­ցի հարևան­ներն ի­րենց վար­քում, իմ կար­ծի­քով, ան­ցել են քա­ղա­քա­վա­րու­թյան բո­լոր սահ­ման­նե­րը։ Մենք բո­լոր հիմ­քերն ու­նենք են­թադ­րե­լու, որ նրանք տի­կին Սվետ­լա­նա Տի­խա­նովս­կա­յա­յի հետ գոր­ծում են բո­լո­րո­վին էլ ոչ ժո­ղովր­դա­վա­րա­կան մե­թոդ­նե­րով, այլ այն­պի­սի մե­թոդ­նե­րով, ո­րոն­ցում թույլ կեր­պով է ար­տա­հայտ­վում հար­գան­քը Բե­լա­ռու­սի Հան­րա­պե­տու­թյան ինք­նիշ­խա­նու­թյան նկատ­մամբ»։ Այն­պես որ, Լե­հաս­տանն ու Լիտ­վան կս­տա­նան ըստ ար­ժան­վույն. Բե­լա­ռու­սի հա­մար նա­խա­տես­ված ողջ ապ­րան­քաշր­ջա­նա­ռու­թյու­նը կվե­րուղղ­վի լե­հա­կան ու լիտ­վա­կան նա­վա­հան­գիստ­նե­րից, հա­րյուր­հա­զա­րա­վոր լե­հեր ու լիտ­վա­ցի­ներ շու­տով կսկ­սեն բա­ռա­ցիո­րեն քաղ­ցել։ Ան­գամ՝ սո­վա­մահ լի­նել. չէ՞ որ ԵՄ-ն դա­դա­րեց­րել է Լե­հաս­տա­նի ու Լիտ­վա­յի տի­պի եր­կր­նե­րի «հո­վա­նա­վո­րու­մը»։ Ա­սենք, լե­հե­րը դեռ ԱՄՆ-ի «դրա­մա­կան ա­սե­ղի վրա են» և կա­րող են դուրս պրծ­նել ան­դուն­դից։ Իսկ Լիտ­վան ար­դեն իր տն­տե­սա­կան գե­րեզ­մա­նի ճա­նա­պար­հին է։


Ա­հա և հա­սու­նա­ցել է հեր­թա­կան ճգ­նա­ժա­մա­յին ի­րադ­րու­թյու­նը Եվ­րա­սիա­յում։ Ար­դեն ԱՄՆ-ն էլ է միա­նում քա­րոզ­չա­կան պա­տե­րազ­մին. օ­գոս­տո­սի 31-ին Սպի­տակ տան ներ­կա­յա­ցու­ցիչ Քեյ­լի Մա­քե­նա­նին հայ­տա­րա­րեց, թե Ռու­սաս­տանն էլ «պետք է հար­գի Բե­լա­ռու­սի ինք­նիշ­խա­նու­թյու­նը և իր ա­ռաջ­նորդ­նե­րին ա­զա­տո­րեն ու ազն­վո­րեն ընտ­րե­լու նրա ժո­ղովր­դի ի­րա­վուն­քը»։ Ա­մե­րի­կու­հին սխալ­վել է, և վերևում մենք գրել էինք, թե ին­չու. Մոսկ­վան մի­ջամ­տում է ոչ թե ի պա­տաս­խան Բե­լա­ռու­սի ներ­քին գոր­ծե­րին Արև­մուտ­քի մի­ջամ­տու­թյան, այլ նրա հա­մար, որ ՌԴ-ն ու Բե­լա­ռու­սը միու­թե­նա­կան մեկ պե­տու­թյան եր­կու մա­սերն են։ Լու­կա­շեն­կոն ու Պու­տի­նը հի­մա մշ­տա­պես կա­պի մեջ են։ Ի­զուր չէ, որ սեպ­տեմ­բե­րի 1-ին Լու­կա­շեն­կոն հայ­տա­րա­րեց. «Բե­լա­ռու­սի և Ռու­սաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյուն­նե­րը կպահ­պա­նեն մեր ընդ­հա­նուր հայ­րե­նի­քը, որ­տեղ ապ­րում են եր­կու նույ­նար­մատ ժո­ղո­վուրդ­ներ։ Դա հայ­րե­նիք է՝ Բրես­տից մինչև Վլա­դի­վոս­տոկ»։ Թե նրանք կոնկ­րետ ին­չի մա­սին են պայ­մա­նա­վոր­վել, նե­րե­ցեք, մեր խել­քի բա­նը չէ, ո­րով­հետև Հա­յաս­տա­նում միա­միտ­նե­րի ու խել­քը թռց­րած­նե­րի օգ­նու­թյամբ Արևմուտ­քի դրա­ծո­ներն ար­դեն 2 տա­րի ման են գա­լիս որ­պես հաղ­թող­ներ։ Բե­լա­ռուս դա­վա­ճան­ներն ա­ռայժմ պարտ­վում են, և ի­զուր չէ, որ հենց սեպ­տեմ­բե­րի 1-ին Մինս­կից հայտ­նե­ցին, որ ընդ­դի­մու­թյան մեջ պա­ռակ­տում է նկատ­վել։ Խղ­ճալ է պետք բե­լա­ռուս­նե­րին, ե­թե հան­կարծ նրանց դա­վա­ճան­նե­րը հաղ­թեն...

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 13759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ