ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երբ լո­կալ սահ­մա­նա­յին բա­խու­մը վե­րած­վում է հա­մաշ­խար­հա­յին թրեն­դի

Երբ լո­կալ սահ­մա­նա­յին բա­խու­մը վե­րած­վում է հա­մաշ­խար­հա­յին թրեն­դի
31.07.2020 | 00:43

Թվում էր‚ թե հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­յին մի­ջա­դեպն ար­դեն հարթ­վել է‚ ի­րա­վի­ճա­կը հա­մե­մա­տա­բար կա­յուն է այն հատ­վա­ծում‚ որ­տեղ մի քա­նի օր ա­ռաջ մար­տեր էին ըն­թա­նում։ Սա­կայն ակն­հայտ է‚ որ տա­վու­շյան մի­ջա­դե­պը քա­ղա­քա­կան ա­ռու­մով ու աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նշա­նա­կու­թյամբ հա­մաշ­խար­հա­յին ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի կող­մից ա­ռանձ­նա­կի ու­շադ­րու­թյան է ար­ժա­նա­ցել։ Ընդ ո­րում‚ ոչ միայն բուն հա­կա­մար­տու­թյան ըն­թաց­քում‚ այլև ա­ռա­ջին հա­յաց­քից զուտ տե­ղա­յին ու ընդ­հա­նուր առ­մամբ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ոչ մեծ շա­ռա­վիղ ընդ­գր­կող մի­ջա­դե­պը շա­րու­նա­կում է իր մեծ ազ­դե­ցու­թյունն ու­նե­նալ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վրա և հան­դի­սա­նալ քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի դե­տո­նա­տոր։
Դրա վկա­յու­թյունն է թե­կուզ այն‚ որ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը երկ­րորդ ան­գամ անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նիս­տում հա­տուկ անդ­րա­դար­ձել է հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին տե­ղի ու­նե­ցա­ծին‚ և հեր­թա­կան ան­գամ Ռու­սաս­տա­նը խո­րը մտա­հո­գու­թյուն հայտ­նեց հա­յե­րի և ադր­բե­ջան­ցի­նե­րի միջև խո­րա­ցող կոնֆ­րոն­տա­ցիա­յի հա­մար։ Հե­տաքր­քիր է‚ որ չնա­յած եր­կար ժա­մա­նակ է‚ բա­խում­ներ չկան‚ սա­կայն ՌԴ անվ­տան­գու­թյան խոր­հուր­դը քն­նարկ­ման ա­ռանց­քում է պա­հում այս թե­ման։ Ա­վե­լին‚ օ­րերս Վլա­դի­միր Պու­տինն ու Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նը հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­ցան‚ ո­րի քն­նարկ­ման թե­մա­նե­րից էին‚ ըստ պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյան‚ նույն­պես հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը‚ սահ­մա­նա­յին մի­ջա­դե­պե­րը և այլն։


Որ­պես­զի հաս­կա­նանք‚ թե ինչ զար­գա­ցում­ներ են տե­ղի ու­նե­նում ռազ­մա­կան մի­ջա­դե­պի ֆո­նին‚ պետք է նշենք‚ որ ըստ էու­թյան‚ ինչ­պես վեր­լու­ծա­բան­ներն են փաս­տում‚ տար­վա ըն­թաց­քում ո­րո­շա­կի պար­բե­րա­կա­նու­թյամբ նման մի­ջա­դե­պեր գրանց­վում են‚ ընդ ո­րում՝ թե Հա­յաս­տան-Ադր­բե­ջան‚ թե Ար­ցախ-Ադր­բե­ջա­նի սահ­մա­նա­յին հատ­ված­նե­րում։ Ի­հար­կե‚ չի կա­րե­լի ա­սել‚ թե բո­լոր բա­խում­ներն ու­նե­նում են այն նույն մասշ­տաբ­նե­րը‚ ինչ հու­լի­սյան դեպ­քերն էին‚ սա­կայն‚ այ­նուա­մե­նայ­նիվ‚ վեր­ջին օ­րե­րի բա­խու­մը չի կա­րե­լի շատ խո­շո­րա­մասշ­տաբ ան­վա­նել‚ ա­ռա­վել ևս հա­մե­մա­տել 2016 թ. ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մի հետ։ Հու­լի­սյան մար­տերն ըն­դա­մե­նը պեր­մա­նենտ շա­րու­նակ­վող պա­տե­րազ­մի դր­վագ­նե­րից էին‚ ո­րոնց ըն­թաց­քում կող­մե­րից մե­կը՝ հայ­կա­կան բա­նա­կը‚ ըստ պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյան‚ բա­րե­լա­վել է դիր­քե­րը‚ ին­չի հետևան­քով ե­ղել են զո­հեր։


ՈՒ­շագ­րավ է‚ որ այս դր­վա­գը շատ տա­րօ­րի­նակ կեր­պով ան­նա­խա­դեպ ար­ձա­գանք ու­նե­ցավ։ Ա­ռա­ջի­նը‚ ինչ­պես հայտ­նի է‚ ար­ձա­գան­քեց Թուր­քիան‚ ո­րը բա­վա­կա­նին ագ­րե­սիվ տո­նով իր ա­ջակ­ցու­թյու­նը հայտ­նեց Ադր­բե­ջա­նին‚ նույ­նիսկ Հա­յաս­տա­նին ուղղ­ված սպառ­նա­լիք­ներ հն­չե­ցին։ Դրան հետևեց Ռու­սաս­տա­նի բա­վա­կա­նին կոշտ, բայց դի­վա­նա­գի­տա­կան պա­տաս­խա­նը‚ ո­րը‚ ըստ էու­թյան‚ սաս­տեց Մինս­կի խմ­բի ան­դամ եր­կիր հա­մար­վող Թուր­քիա­յին։ Այ­նու­հետև հն­չե­ցին ար­ձա­գանք­ներ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան տար­բեր կենտ­րոն­նե­րից‚ ան­գամ ԱՄՆ պետ­դե­պար­տա­մեն­տը՝ ղե­կա­վար Պոմ­պեո­յի գլ­խա­վո­րու­թյամբ‚ հան­դես ե­կավ հա­տուկ հայ­տա­րա­րու­թյամբ։ Խո­սե­ցին եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րը‚ ան­գամ՝ ՄԱԿ-ի գլ­խա­վոր քար­տու­ղա­րը։ Այ­սինքն՝ այս լո­կալ մի­ջա­դե­պը‚ ո­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի շա­ռա­վի­ղը տա­րած­վում էր ըն­դա­մե­նը մի քա­նի կի­լո­մետ­րի վրա‚ դար­ձավ աշ­խար­հի ա­ռա­ջա­տար լրատ­վա­կան­նե­րի գլ­խա­վոր թե­մա։ Ի­հար­կե‚ բո­վան­դա­կու­թյամբ դրանք ա­ռանձ­նա­պես չէին տար­բեր­վում‚ հիմ­նա­կա­նում պա­րի­տե­տա­յին բնույ­թի հայ­տա­րա­րու­թյուն­ներ էին‚ ո­րոն­ցով կող­մե­րին խա­ղա­ղու­թյան ու բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի շուրջ նս­տե­լու կո­չեր էին ար­վում։ Սա­կայն մաս­նա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րի ու­շադ­րու­թյու­նից չվ­րի­պեց այն փաս­տը‚ որ սահ­մա­նա­յին այս մի­ջա­դեպն ան­նա­խա­դեպ ար­ձա­գանք ստա­ցավ։ Դա ար­դեն իսկ տա­րօ­րի­նակ էր և ցույց էր տա­լիս‚ որ բուն գոր­ծըն­թա­ցը կա­րող է Ար­ցա­խյան հար­ցում նոր զար­գա­ցում­նե­րի մեկ­նար­կա­յին ազ­դակ լի­նել։ Հաս­կա­նա­լի է‚ որ այդ­պի­սով հայ-ադր­բե­ջա­նա­կան ինչ-որ գոր­ծըն­թա­ցի քա­ղա­քա­կան և ին­ֆոր­մա­ցիոն ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բեր­վում։


Դրա վկա­յու­թյունն էին նաև աշ­խար­հի կարևո­րա­գույն մայ­րա­քա­ղաք­նե­րի կամ խո­շոր քա­ղաք­նե­րի փո­ղոց­նե­րում՝ քա­ղա­քա­ցիա­կան ճա­կա­տում‚ հա­յե­րի և ադր­բե­ջան­ցի­նե­րի միջև տե­ղի ու­նե­ցած մար­տե­րը։ Հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­խում­ներ ար­ձա­նագր­վե­ցին Մոսկ­վա­յում‚ Լոն­դո­նում‚ Բրյու­սե­լում‚ Լոս Ան­ջե­լե­սում‚ Բոս­տո­նում և այ­լուր։ Ակն­հայտ է՝ ինչ-որ սցե­նար է խա­ղարկ­վում‚ ո­րի ի­մաս­տը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, հայ-ադր­բե­ջա­նա­կան խն­դիրն աշ­խար­հի ո­րո­շում ըն­դու­նող մայ­րա­քա­ղաք­նե­րին մո­տեց­նելն է ու այս հար­ցը այդ եր­կր­նե­րի բնակ­չու­թյան‚ ներ­քին կյան­քի շր­ջա­նում բոր­բո­քե­լը։ Ըստ խա­ղարկ­վող սցե­նա­րի՝ այդ եր­կր­նե­րը ստիպ­ված կլի­նեն ու­շադ­րու­թյուն դարձ­նել ար­դեն քրո­նիկ դար­ձած ար­ցա­խյան խնդ­րին և կփոր­ձեն նոր լու­ծում տալ մոտ 25 տա­րի տե­ղում դո­փող բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց­նե­րին։


Այս­տեղ‚ ի­հար­կե‚ հարց է ա­ռա­ջա­նում՝ ու՞մ է ձեռն­տու այս ա­մե­նը։ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն օ­րերս ռու­սա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րից մե­կին տված հար­ցազ­րույ­ցում խո­սեց ինչ-որ եր­րորդ երկ­րի մա­սին‚ ո­րը փոր­ձում է ա­պա­կա­յու­նաց­նել ի­րա­վի­ճա­կը։ Փա­շի­նյանն ի­հար­կե ակ­նար­կում էր Թուր­քիա­յին։ Ե­թե այս վար­կա­ծով ըն­թա­նանք‚ ա­պա պետք է նկա­տենք‚ որ այդ­տեղ ո­րո­շա­կի տրա­մա­բա­նու­թյուն կա։ Վեր­լու­ծա­բան­նե­րը նշում էին‚ որ թե Ադր­բե­ջա­նը‚ թե Թուր­քիան ջան­քեր են գոր­ծադ­րում վի­ժեց­նե­լու Մինս­կի խմ­բի ձևա­չա­փը‚ փո­խե­լու հա­մա­նա­խա­գահ­նե­րի կազ­մը։ Ա­լիևն ըն­դա­մե­նը մի քա­նի օր ա­ռաջ իր հար­ցազ­րույց­նե­րից մե­կում նշում էր‚ որ Ադր­բե­ջա­նը հոգ­նել է տա­րի­ներ շա­րու­նակ ա­նի­մաստ ու ա­նար­դյու­նա­վետ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից‚ և չի բա­ցառ­վում՝ դուրս գա Մինս­կի խմ­բի կող­մից կազ­մա­կերպ­վող բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց­նե­րից։ Սա բա­ցա­հայտ ա­հա­զանգ էր‚ ո­րը հու­շում է‚ որ Ադր­բե­ջանն ու Թուր­քիան փոր­ձում են Մինս­կի խմ­բից հա­նել Ֆրան­սիան‚ ԱՄՆ-ը։ Ռու­սաս­տա­նին ի­հար­կե լու­սանցք մղել չեն կա­րող‚ քա­նի որ Ադր­բե­ջանն ու Թուր­քիան շատ լավ հաս­կա­նում են‚ որ մեր տա­րա­ծաշր­ջա­նը Ռու­սաս­տա­նի հա­մար կեն­սա­կան նշա­նա­կու­թյան է‚ և այս­տե­ղից նրան դուրս մղել‚ ա­ռա­վել ևս վա­նել Մինս­կի խմ­բից, անհ­նար է։ Եվ որ­պես­զի ցույց տան‚ թե բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում որևէ ա­ռա­ջըն­թաց չկա‚ եր­րորդ երկ­րի մի­ջո­ցով Ադր­բե­ջանն ու Թուր­քիան փոր­ձել են հայ-ադր­բե­ջա­նա­կան խն­դի­րը գո­նե մի քա­նի օ­րով դարձ­նել խն­դիր բո­լո­րի հա­մար։ Սա‚ թերևս‚ ա­հա­բե­կիչ­նե­րի աշ­խա­տաոճն է. որ­պես­զի աշ­խար­հի ու­ժա­յին կենտ­րոն­նե­րը‚ մի­ջազ­գա­յին հան­րու­թյունն ու­շադ­րու­թյուն դարձ­նեն ի­րենց պրոբ­լե­մի վրա‚ դա բե­րում-հասց­նում են տար­բեր եր­կր­ներ‚ տար­բեր մե­թոդ­նե­րով խն­դիր են դարձ­նում բո­լո­րի հա­մար՝ ու­ժա­յին նե­րազ­դե­ցու­թյամբ ստի­պե­լով ա­րա­գաց­նել գոր­ծըն­թա­ցը։


Փաս­տո­րեն‚ ին­ֆոր­մա­ցիոն ու մար­տա­վա­րա­կան այս պայ­քա­րը նշա­նա­կում է‚ որ աշ­խար­հի կենտ­րոն­նե­րը հար­ցի գե­րուռ­ճաց­վող ֆո­նին փոր­ձե­լու են եր­կու կող­մե­րին ստի­պել ինչ-որ փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լու‚ ինչ-որ քայլ ա­նե­լու‚ կամ էլ ի­րա­վի­ճակն այն­պես է լար­վե­լու‚ ո­րի հետևան­քը կա­րող է դառ­նալ լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազ­մը։ Ընդ ո­րում‚ պա­տե­րազ­մի սցե­նա­րը գու­ցե նաև ձեռն­տու է Արևմուտ­քին‚ քա­նի որ հաս­կա­նա­լի է՝ հայ-ադր­բե­ջա­նա­կան պա­տե­րազ­մին մաս­նակ­ցում են մի կող­մից Ռու­սաս­տա­նը‚ մյուս կող­մից՝ Թուր­քիան։ Եվ Արևմուտ­քին ձեռն­տու է եր­րորդ երկ­րի մի­ջո­ցով պայ­քար մղել Ռու­սաս­տա­նի դեմ։ Պա­տա­հա­կան չէ‚ որ ոչ մի արևմտյան եր­կիր չս­տաս­տեց Թուր­քիա­յին իր հա­կա­հայ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հա­մար և քն­նա­դա­տեց խո­շո­րա­մասշ­տաբ զո­րա­վար­ժու­թյուն­ներն Ադր­բե­ջա­նի հետ։ Ըստ էու­թյան‚ այս հար­ցում բախ­վե­լու են Ռու­սաս­տա­նի ու Թուր­քիա­յի շա­հե­րը‚ և այդ պայ­քարն ու դրա հետևան­քով այս եր­կր­նե­րի թու­լա­ցու­մը ձեռն­տու է Արևմուտ­քին։


Այս­պի­սով՝ մենք ա­կա­նա­տես ենք աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բա­վա­կա­նին լուրջ ու նուրբ մի խա­ղի‚ ընդ ո­րում‚ Հա­յաս­տանն այ­սօր գտն­վում է մի այն­պի­սի տա­րա­ծաշր­ջա­նա­յին բա­ցա­ռիկ մի­ջա­վայ­րում‚ որ­տեղ գրե­թե բո­լոր հարևան պե­տու­թյուն­նե­րը զո­րա­վար­ժու­թյուն­ներ են անց­կաց­նում՝ և Թուր­քիան‚ և Ադր­բե­ջա­նը հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի ձևա­չա­փով‚ և Ի­րա­նը‚ և Ռու­սաս­տա­նը‚ որն իր հա­րա­վա­յին զո­րա­միա­վո­րում­նե­րի ստու­գում-զո­րա­վար­ժու­թյունն է ի­րա­կա­նաց­նում։ Այս ա­ռու­մով նաև ա­ռանձ­նա­կի ու­շադ­րու­թյան է ար­ժա­նի այն փաս­տը‚ որ թուրք-ադր­բե­ջա­նա­կան զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը զար­մա­նա­լիո­րեն օ­պե­րա­տիվ կեր­պով կազ­մա­կերպ­վե­ցին։ Կար­ծես Ան­կա­րա­յում և Բաք­վում նա­խօ­րոք պատ­րաստ էին‚ որ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին աղմ­կա­հա­րույց բա­խում­ներ են լի­նե­լու։ Կաս­կա­ծից վեր է‚ որ ըն­դա­մե­նը եր­կու շա­բաթ­վա ըն­թաց­քում նման մասշ­տա­բի զո­րա­վար­ժու­թյուն­ներ այս­պի­սի օ­պե­րա­տի­վու­թյամբ կազ­մա­կեր­պելն ու ի­րա­կա­նաց­նելն անհ­նար է։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 18306

Մեկնաբանություններ