ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԱՀԿ տնօրենը հայտարարրել է COVID-19-ի պանդեմիայի ուժեղացման մասին

ԱՀԿ տնօրենը հայտարարրել է COVID-19-ի պանդեմիայի ուժեղացման մասին
30.07.2020 | 09:21

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյսուսը հուլիսի 27-ին հայտարարեց, որ «պանդեմիան շարունակում է արագանալ»՝ «վերջին 6 շաբաթում դեպքերը կրկնապատկվել են»:

Գեբրեյսուսը մտադիր է այդ շաբաթ ԱՀԿ-ի արտահերթ նիստ հրավիրել: Նրա հայտարարությունը հնչել է ԱՀԿ շտաբ բնակարանում մամլո ասուլիսում և հրապարակվել ԱՀԿ կայքում: «Այս շաբաթ 6 ամիսն է լրանում, երբ ԱՀԿ-ն COVID-19-ը հայտարարեց արտակարգ իրավիճակ հասարակական առողջապահության ոլորտում, որ միջազգային նշանակություն ունի»՝ ընդգծեց ԱՀԿ գլխավոր տնօրենը՝ հիշեցնելով, որ դա հունվարի 30-ին էր: «Վեցերորդ անգամ է, որ Միջազգային բժշկասանիտարական կանոնների համապատասխան հայտարարվում է գլոբալ արտակարգ իրավիճակ ոռողջապահության ոլորտում, բայց այս անգամ իրավիճակը, ցավոք, ամենածանրն է»՝ հավելել է Գեբրեյսուսը: Համաշխարհային իրավիճակի բարելավման նշաններ դեռ չկան, ավելին՝ պանդեմիան շարունակում է արագանալ: Արտակարգ իրավիճակ հայտարարելուց 6 ամիս անց՝ ԱՀԿ-ն արձանագրել է հիվանդության 16 միլիոն դեպք և 640 000 մահ COVID-19-ից: «Միջազգային բժշկասանիտարական կանոնների համապատասխան՝ ես պատրաստվում եմ այս շաբաթ նորիդ արտակարգ նիստ հրավիրել,-ասել է Գեբրեյսուսը:-Պանդեմիայի նոր գնահատականի և նոր հրահանգների համար»: «Ես անսահման հպարտ եմ մեր կազմակերպությամբ, ԱՀԿ-ով, նրա անհավանական մարդկանցով ու նրանց ջանքերով»՝ ասել է Գեբրեյսուսը՝ ընդգծելով, որ թեպետ անհավանական շատ գործ է արվել, բայց դեռ երկար ու դժվար ճանապարհ կա անցնելու: Նա ընդունել է, որ ԱՀԿ-ն դեռ չի տիրապետում բավարար ունակությունների՝ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի համար. «Մենք ստացել ենք վիթխարի քանակի գիտելիքներ, բայց մենք դեռ սովորում ենք»:

ԱՀԿ տնօրենը նշել է, որ վիրուսի տարածումը նվազեցնող հիմնական միջոցները մնում են «հիվանդների որոնումը, մեկուսացումը, տեստավորումը և խնամքը՝ կոնտակտավորներին գտնելն ու կարանտինացնելը»: «Տարածություն պահեք ուրիշներից, լվացեք ձեռքերը, խուսափեք նեղվածքից ու փակ տարածքներից, դիմակներ դրեք այնտեղ, որտեղ խորհուրդ է տրվում»՝ հորդորել է ԱՀԿ տնօրենը՝ ընդգծելով, որ այնտեղ, որտեղ այս կանոնները պահպանվում են, հիվանդացության մակարդակը նվազում է: Եվ՝ հակառակը: «Երկրները և հանրությունները, որ ուշադիր ու հետևողականորեն պահպանել են այս խորհուրդը, հասել են հաջողության կամ լայնամասշտաբ բռնկումների կանխման մեջ (Կամբոջա, Նոր Զելանդիա, Ռուանդա, Թայլանդ, Վիետնամ, կղզիներ Խաղաղ օվկիանոսում ու Կարիբյան ավազանում), կամ վերահսկել են մեծ բռնկումները (Կանադա, Չինաստան, Գերմանիա, Հարավային Կորեա)»՝ ընդգծել է ԱՀԿ գլխավոր տնօրենը:
RFI


Հ.Գ. Դուք չգիտեմ ինչպես, ես լսում էի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ձայնը: Փաստացի՝ Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի իր ամբողջ ռազմավարությունը կառուցել է ու վարում է ԱՀԿ ցուցումների վրա՝ առանց հաշվի առնելու հայաստանյան առանձնահատկությունները, մասնավորապես՝ աշխարհագրական, ժամանակային, տնտեսական, մենթալիտետի: Մեկ տարբերությամբ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ոչ մի կոնկրետ միջոց չառաջարկող, բայց մեծ գործ արածի դիրքերից՝ Գեբրեյսուսը չի պարտադրում բաց տարածքում դիմակ դնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 24794

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ