ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ֆրանսիայի Անվտանգության խորհրդում քննարկելու են պանդեմիայի դեմ պայքարի նոր միջոցները

Ֆրանսիայի Անվտանգության խորհրդում քննարկելու են պանդեմիայի դեմ պայքարի նոր միջոցները
24.07.2020 | 10:46

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 24-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի միջոցները քննարկելու համար՝ հաղորդել է կառավարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը: Նիստում քննարկվելու են Ֆրանսիայում սանիտարահամաճարակային իրավիճակի զարգացման սցենարները մինչև աշուն: Կքննարկվեն նոր միջոցառումները, որ կձեռնարկվեն սանիտարական իրավիճակի վատացման դեպքում: France-Presse-ը փոխանցում է, որ խորհրդակցության ժամանակ կքննարկվեն պաշտպանական դիմակներ կրելու, COVID-19-ի և հակամարմինների բացահայտման տեստավորման, նաև միգրացիոն քաղաքականության ու սահմանների վերահսկողության հարցերը: Հուլիսի 20-ին առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտարարեց, որ մայիսի սկզբից երկրում բացահայտվել է վարակի 400-500 օջախ, 100-ը նախկինի պես ակտիվ է: Հուլիսի 20-ից Ֆրանսիայում պարտադիր է դարձել դիմակ կրելը հասարակական փակ տարածքներում: Հուլիսի 21-ին BFM TV-ին հարցազրույցում նախագահին առընթեր գիտական խորհրդի ղեկավար Ժան Ֆրանսուա Դելֆրեսին հայտարարեց, որ երկրի որոշ մասերում, առաջին հերթին արևմուտքում բացահայտվել են հիվանդության նոր օջախներ: Նա ընդգծել է, որ ոչինչ դեռ չի վկայում կորոնավարակի նոր ալիք: Ֆրանսիան կարող է կամ մնալ ներկա իրավիճակում՝ մեկուսացնելով հիվանդության նոր օջախները, կամ կրկնել Կատալոնիայի փորձը, որտեղ սկսվել է COVID-19-ի նոր ալիք:
RFI


Հ.Գ. Ֆրանսիայի նախագահին առընթեր գիտական խորհրդի ղեկավար Ժան Ֆրանսուա Դելֆրեսին դեռ մեկ ամիս առաջ էր հայտարարել, որ կազմվել է իրավիճակի զարգացման 3 սցենար՝ չբացառելով վատագույնի դեպքում նորից կարանտինին անցնելը: Այսօր նախագահի գլխավորությամբ՝ Ֆրանսիայի Անվտանգության խորհրդում կքննարկվեն բոլոր հարցերը՝ նախագահին առընթեր գիտական խորհրդի ղեկավար Ժան Ֆրանսուա Դելֆրեսիի մասնակցությամբ:


Կորոնավիրուսի վարակի տարածման դեպքերի վերաբերյալ հուլիսի 22-ին անհանգստություն է հայտնել Բելգիայի ազգային ճգնաժամային կենտրոնը: Հուլիսի 12-18-ը վարակվածների թիվը մեծացել է 89%-ով, պացիենտները 20- 59 տարեկան են և վարակվել են խմբային միջացառումների ժամանակ հիմնականում:
Ավստրալիայում հուլիսի 22-ին հայտարարել են COVID-19-ի 502 նոր դեպքերի մասին, դա ամենամեծ ցուցանիշն է համաճարակի սկզբից: Մինչև հիմա պիկը գրանցվել էր մարտի 28-ին՝ 459 նոր դեպք:
Մեքսիկայում հուլիսի 22-ին կորոնավարակից մահացածների թիվւ հասել է 40400 մարդու, վերջին մեկ օրում գրանցվել է 915 նոր դեպք: Ջոն Հոպկինսի համալսարանի մասնագետների հաշվարկներով՝ COVID-19-ի ամենաշատ դեպքեր բացահայտվել են ԱՄՆ-ում՝ 3 902 37, Բրազիլիայում՝ 2 159 654, Հնդկաստանում՝ 1 193 078: Հնդիկները բացահայտել են COVID-19-ի դեմ պայքարի «ամենաարդյունավետ» միջոցը, նրանք հավաքվել են մի գյուղում և սկսել աղոթել Կորոնա աստվածուհուն: Աղոթելու են այնքան, մինչև Կորոնա աստվածուհին իրենից հեռանա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 15889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ