ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ես ան­պա­րա­գիծ հիա­ցած եմ

Ես ան­պա­րա­գիծ հիա­ցած եմ
19.05.2020 | 00:19
Իս­կա­պես՝ հիա­ցած եմ ան­պա­րա­գիծ: Դա հազ­վա­դեպ է պա­տա­հում, բայց պա­տա­հում է, նույ­նիսկ իմ տա­րի­քում: Մշ­տա­պես խու­սա­փել եմ իմ պայ­ծառ ան­ձի վրա հրա­պա­րա­կա­յին կենտ­րո­նա­նալ՝ հա­մա­րե­լով, որ բա­ցար­ձակ ա­նա­չա­ռու­թյու­նը ռո­բո­տին, բայց ոչ մար­դուն է բնո­րոշ, իսկ սու­բյեկ­տի­վը կարևոր չէ: Հա­մե­նայն դեպս՝ լրագ­րու­թյան մեջ: Բայց բա­ցա­ռու­թյուն­ներ լի­նում են, ուս­տի կրկ­նում եմ՝ հիա­ցած եմ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի առ­ցանց ա­սու­լի­սով: Ին­չու՞:
1. Ոչ մի հրա­ժա­րա­կան չե­ղավ հըն­թացս: Ար­դեն երկ­րորդ ան­գամ:
2. Գու­ցե մամ­լո քար­տու­ղա­րի շնոր­հիվ՝ ոչ ոք պա­տե­րին չծեփ­վեց ու չաս­ֆալտ­վեց:
3. Բա­ցար­ձակ դրա­կան է­մո­ցիա­ներ էին հոր­դում էկ­րա­նից 5 ժամ 9 րո­պե: Կարևոր չէր՝ ճի՞շտ, սխա՞լ, հրա­շա­լի էր լսել նրա մեղ­րա­ծոր ձայ­նը, որ ոչ միայն ձանձ­րա­լի ու ո­չինչ չա­սող 100 կե­տերն էր ըն­թեր­ցում, այլև հար­ցե­րին էր համ­բե­րա­տար ու հան­գա­մա­նա­լից պա­տաս­խա­նում:
4. Հպար­տու­թյան ե­զա­կի պա­հեր ապ­րե­ցի Հա­յաս­տա­նի ու Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյան հա­մար, որ հաս­տա­տա­կամ ա­ռաջ է գնում հա­կա­ռակ ա­մեն ին­չի ու պան­դե­միա­յի:
5. Հիա­ցա ու շա­րու­նա­կում եմ հիա­նալ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ան­խոնջ աշ­խա­տան­քով, որ կա­տա­րե­լա­պես տի­րա­պե­տում է ի­րա­վի­ճա­կին, ըն­դու­նում բա­ցա­ռա­պես պրո­ֆե­սիո­նալ ո­րո­շում­ներ, որ կա­տա­րում են նույն­քան պրո­ֆե­սիո­նալ կադ­րե­րը:
6. Հպար­տու­թյունս ու հիաց­մունքս ա­փե­րից դուրս են գա­լիս, երբ խոս­քը վե­րա­բե­րում է սքան­չե­լի հայ ժո­ղովր­դին, որ ե­զա­կի գի­տա­կից է ու բնազ­դա­բար է ըմ­բռ­նում ի­րա­վի­ճա­կը և հա­մար­ժեք քայ­լեր է ա­նում:
7. Լա­վա­տե­սու­թյունս հոր­ձանք է տա­լիս այս ա­մե­նից, ու ես հա­վա­տում եմ, որ ա­մեն ինչ լավ է ու ա­վե­լի լավ է լի­նե­լու:
Գու­ցե մա­յի­սի 16-ից մինչև այ­սօր սքան­չե­լի տրա­մադ­րու­թյունս պահ­պան­վեր, ե­թե մի քա­նի ստոր ու չն­չին, կպ­չուն մտ­քեր չխան­գա­րեին: Ես էլ եմ հաս­կա­նում, որ ա­նընդ­հատ մտա­ծե­լը մտա­գա­րու­թյուն է, որ կա­րան­տի­նի ժա­մա­նակ լի­նում են նաև խե­լա­գա­րու­թյան դեպ­քեր, բայց վս­տա­հա­բար իմ դեպ­քը չէ: Դեռ: ՈՒ ո­րով­հետև իմ դեպ­քը չէ, նաև ո­րով­հետև այ­սօր արթ­նա­ցել եմ ոչ պայ­ծառ տրա­մադ­րու­թյամբ ու ոչ այն­քան ա­նա­չառ, չեմ կա­րող հենց այն­պես, ոչ մե­կին, բայց չհարց­նել.
1. Իսկ ար­դա՞ր է, որ ամ­բողջ աշ­խար­հը կա­րան­տի­նից դուրս է գա­լիս (Սլո­վե­նիան ու Կամ­բո­ջան հայ­տա­րա­րել են, որ կո­րո­նո­վի­րու­սը հաղ­թա­հա­րել են) հի­վան­դա­ցու­թյան ու մա­հա­ցու­թյան թվի կր­ճատ­մամբ, մենք՝ ա­ճով: Աճ, ո­րի սահ­ման­նե­րը չկան: Վար­չա­պե­տը 5 ժամ խո­սում է, ու՝ այդ մա­սին ոչ մի բառ: Հարց­նող էլ չկա:
2. Իսկ ար­դա՞ր է, որ Աժ հա­տուկ նիս­տում պա­րե­տը հայ­տա­րա­րում է, որ մա­յի­սի 25-ից բո­լո­րը փո­ղո­ցում պետք է դի­մակ կրեն, այ­լա­պես 100000 դրամ կտու­գան­վեն, իսկ հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տը աշ­խա­տանքն սկ­սում է մա­յի­սի 18-ից: 18-25-ը այն ժա­մա­նակն է, ո­րի ըն­թաց­քում բո­լո­րը պի­տի հի­վան­դա­նան, ու ընդ­հան­րա­կան ի­մու­նի­տե՞տ ձևա­վոր­վի: Հա՞ որ:
3. Իսկ ար­դա՞ր է, որ դի­մակ­ներն ու ձեռ­նոց­նե­րը ա­մեն օր տնից դուրս ե­կող­նե­րի հա­մար հա­մա­րյա թե տաք­սիով երթևե­կի գին են դառ­նա­լու ամս­վա վեր­ջում: Լավ, պա­րե­տը չի ու­զում, վար­չա­պե­տը չի՞ ու­զում կա­ռա­վա­րու­թյան ձեռք­բե­րում­նե­րին 101-րդ կետ ա­վե­լաց­նել՝ փոխ­հա­տու­ցում հա­կա­կո­րո­նո­վի­րու­սա­յին հան­դեր­ձան­քի այս պար­տադր­ման հա­մար, ո­րի գի­նը ամ­սա­կան 30-50000 է, հա­կա­ռա­կը 100000-ն է:
4. Իսկ ար­դա՞ր է, որ 5 ժա­մում վար­չա­պե­տը կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով կյան­քից հե­ռա­ցած­նե­րի հի­շա­տա­կին մի բառ չա­սաց ու հա­րա­զատ­նե­րին չցա­վակ­ցեց:
5. Իսկ ար­դա՞ր է, որ փաս­տա­ցի կո­մու­նալն է կա­ռա­վա­րում երկ­րի տն­տե­սու­թյու­նը:
6. Իսկ ար­դա՞ր է, որ Հա­յաս­տա­նում օ­րա­կան կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վում է մի­ջի­նը 150-200 մարդ, Վրաս­տա­նում՝ 5, և մա­յի­սի 23-ին Վրաս­տա­նը դա­դա­րեց­նում է կա­րան­տի­նը, իսկ մենք չի բա­ցառ­վում, որ հու­նի­սի 13-ին էլ դուրս չգանք կա­րան­տի­նից:
Ին­չո՞վ է Գա­խա­րիան լավ Փա­շի­նյա­նից, վրա­ցի­նե­րը՝ մեզ­նից:
7. Իսկ ար­դա՞ր է, որ Նոր­քի Տա­րեց­նե­րի տա­նը 40 կո­րո­նա­վի­րու­սա­կիր է հայ­տն­վել, ու ոչ ոք պա­տաս­խա­նա­տու չէ՞: Թե՞ դա պա­րե­տի գոր­ծը չէ, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը ինք­նա­մե­կու­սաց­վել է, աշ­խա­տան­քի ու սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րա­րը ա­մեն ինչ չի կա­րող հասց­նել, վար­չա­պետն էլ բո­լո­րից գոհ է:
…Կո­րո­նա­վի­րու­սը՝ կո­րո­նա­վի­րուս, բայց աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ոչ մի րո­պե չի դա­դա­րել: Ար­դեն ակն­հայտ է, որ երկբևեռ աշ­խար­հը ձևա­վոր­վել է, երկ­րորդ աշ­խար­հա­մար­տից հե­տո կա­ռուց­ված աշ­խարհն այլևս չկա: ՈՒ ոչ այն պատ­ճա­ռով, որ չկա ԽՍՀՄ-ը, Պու­տինն էլ չկա­րո­ղա­ցավ նոր մո­դե­լի ԽՍՀՄ ստեղ­ծել ոչ ԱՊՀ-ով, ոչ ՀԱՊԿ-ով, ոչ ԵԱՏՄ-ով: Չկա­րո­ղա­ցավ նաև բևեռ դառ­նալ՝ որ­քան էլ ԱՄՆ-ին հա­կադր­վեց ու Մեր­ձա­վոր Արևել­քում ազ­դե­ցու­թյու­նը վե­րա­կանգ­նեց: ԱՄՆ-ին դի­մա­կա­յող ու հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը պա­հող երկ­րորդ բևե­ռը Չի­նաս­տանն է: ՈՒ պա­տա­հա­կան չէ, որ Դո­նալդ Թրամ­փը գրե­թե «մո­ռա­ցել է» Պու­տի­նին, բայց ա­մեն օր հի­շում է Սի Ցզին­պի­նին: Սին ե­րեկ չի սկ­սել աշ­խար­հի նվա­ճու­մը, Թրամփն էլ գի­տակ­ցել է Մե­տաք­սի մեծ ճա­նա­պար­հի, չի­նա­կան ներդ­րում­նե­րի ու չի­նա­կան ար­տադ­րան­քի վտան­գա­վո­րու­թյու­նը իր տն­տե­սու­թյան մեջ և իր քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րի դեմ: Նույ­նիսկ կո­րո­նա­վի­րու­սը չի կանգ­նեց­րել Պե­կի­նին: ԱՄՆ-ՉԺՀ առևտրա­յին պա­տե­րազմ­նե­րի հիմ­քում փաս­տա­ցի ազ­դե­ցու­թյան գո­տի­նե­րի վե­րա­բա­ժա­նումն է ու դաշ­նա­կից­նե­րի բա­ժա­նու­մը: Թրամ­փը գու­ցե նույ­նիսկ թեթևու­թյամբ ԵՄ-ն «նե­տի» Պե­կի­նին՝ ի­րեն պա­հե­լով Մեծ Բրի­տա­նիան, Ճա­պո­նիան ու Պա­կիս­տա­նը, Սաու­դյան Ա­րա­բիան, Կա­տարն ու Իս­րա­յե­լը, և է­լի մի քա­նի եր­կր­ներ, բայց չի բա­ցառ­վում, որ նույն­քան ան­տար­բեր չլի­նի Հա­րա­վա­յին Կով­կա­սի նկատ­մամբ: Հի­շեք Քեն­տի խոս­քը Լավ­րո­վի «ոչ այն­քան ար­դյու­նա­վետ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի» մա­սին: ՈՒ հա­վե­լեք, որ Թրամփն այս տա­րի Ա­լիևին շնոր­հա­վո­րել է ան­կա­խու­թյան օր­վա ա­ռի­թով ու «մո­ռա­ցել» Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը կարևո­րել: Հի­շեք նաև, որ ապ­րի­լի 24-ին դար­ձյալ Ցե­ղաս­պա­նու­թյու­նը նրա հա­մար «գե­նո­ցիդ» չէր, ի­մա՝ Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վե­րա­կանգ­նու­մը ԱՄՆ-ի ար­տա­քին քա­ղա­քա­կան օ­րա­կար­գում է: Իսկ Չի­նաս­տա­նից Հա­յաս­տան ու­ղարկ­ված մար­դա­սի­րա­կան բե­ռի արկ­ղե­րի վրա Ա­րա­րատն էր ու շատ խո­սուն մա­կագ­րու­թյուն՝ լեռ­նե­րի ու գե­տե­րի մա­սին: Պատ­րա՞ստ է Հա­յաս­տա­նը երկբևեռ աշ­խար­հում ապ­րել, երբ բևեռ­նե­րից յու­րա­քան­չյու­րը Հա­րա­վա­յին Կով­կա­սին ներ­կա­յաց­նի իր նոր հա­յե­ցա­կար­գը: Սա՝ հենց այն­պես մտա­ծե­լու հա­մար: Չէ՞ որ Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը նոր է սկս­վում:
…Իսկ մեզ հա­մար կա բո­լո­րո­վին այլ խն­դիր՝ ՍԴ-ն: Ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րը Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վին նա­մակ է գրում, Աժ ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ռու­բեն Ռու­բի­նյա­նը ֆեյս­բու­քում ֆիք­սում է, որ հան­րա­յին ա­ռող­ջու­թյու­նը ա­ռաջ­նա­յին է, և ակն­հայտ է՝ ՍԴ ճգ­նա­ժա­մի լուծ­մանն ուղղ­ված հան­րաք­վեն չի կա­յա­նա, քա­նի հա­մա­ճա­րա­կը չի վե­րա­ցել, բայց. «Մենք չենք կա­րող այս­քան եր­կար սպա­սել և ա­ռաջ շարժ­վել բա­րե­փո­խում­նե­րի և ար­դա­րու­թյան հաս­տատ­ման մեր օ­րա­կար­գով՝ ա­ռանց ՍԴ ճգ­նա­ժա­մի հան­գու­ցա­լուծ­ման։ Հետևա­բար, հաշ­վի առ­նե­լով, որ հա­մա­ճա­րա­կը կա­րող է տևել բա­վա­կա­նին եր­կար, մենք ու­ղի­ներ ենք փնտ­րում ՍԴ ճգ­նա­ժա­մը այլ ճա­նա­պար­հով և ա­վե­լի ա­րագ լու­ծե­լու ուղ­ղու­թյամբ»։ Առ­ցանց ա­սու­լի­սում վար­չա­պե­տը հաս­տա­տեց. «Առն­վազն մի տա­րի կո­րո­նա­վի­րու­սը ներ­կա է լի­նե­լու մեր ի­րա­կա­նու­թյան մեջ, ին­չը նշա­նա­կում է, որ առն­վազն մի տա­րի մենք հան­րաք­վե չենք կա­րող ա­նել», «բայց, մյուս կող­մից, մենք չենք կա­րող սպա­սել Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ի­րա­վի­ճա­կի լուծ­մա­նը մինչև կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րակն ա­վարտ­վի, ե­թե նույ­նիսկ էդ­պես սպա­սենք, մենք ա­ռա­ջի­կա­յում սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղով ենք ձևա­վո­րե­լու, էդ հա­մա­տեքս­տում կլու­ծենք, ո­րը մյուս տա­րի հու­նի­սին, նախ­նա­կան հաշ­վարկ­նե­րով, կա­րող է դր­վել հան­րաք­վեի»: Իսկ հի­մա քն­նարկ­վում է ՍԴ-ի հար­ցը որևէ բա­նաձևով մաս­նա­կի կամ ամ­բող­ջա­կան Աժ-ում լու­ծե­լու հար­ցը։ Չի բա­ցառ­վում ընդ­հան­րա­պես ՍԴ չու­նե­նա­լու ու Գե­րա­գույն դա­տա­րան ու­նե­նա­լու տար­բե­րա­կը: Գու­ցե Աժ-ն հի­մա մի­ջան­կյալ լու­ծում կտա, իսկ Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի հան­րաք­վեն 2021-ի հու­նի­սին հար­ցը կլու­ծի հիմ­նա­կա­նում: Իսկ գու­ցե ոչ: Կարևո­րը աղ­մուկն է:
…Իսկ այս ըն­թաց­քում ինք­նա­մե­կու­սա­ցած ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը շա­րու­նա­կում է ա­հա­բե­կել: Միայն ա­հա­բե­կել ու ոչ մի բա­ցատ­րու­թյուն չտալ: Թվում է՝ Հա­յաս­տա­նում ոչ մի բժիշկ կո­րո­նա­վի­րու­սի մա­սին ՏԵ­ՍԱ­ԿԵՏ չու­նի, հա­տու­կենտ ֆեյս­բու­քյան գրա­ռում­նե­րը չհաշ­ված: Գեթ մեկ ան­գամ նա­խա­րա­րը չի ա­սել, որ որևէ հար­ցում խոր­հր­դակ­ցել է բժիշկ­նե­րի հետ: Դի­մակ­ներ կրել-չկ­րե­լու պատ­մա­կան դի­լե­ման մի կողմ, երբ դի­մակ չկար, կրե­լը պար­տա­դիր չէր, ար­դեն կա՝ դառ­նում է պար­տա­դիր, բայց ին­չու՞ է կո­րա­նա­կյան­քի 5 տա­րով վա­խեց­նում: Այ­սինքն՝ Տիգ­րան Ա­վի­նյա­նը 5 տա­րի մնա­լու է պա­րե՞տ: Գու­ցե փո­խա­րե­նը բա­ցատ­րեր՝ ե­թե այդ­քան թեստ կա (վար­չա­պետն ա­սաց՝ 100000), ին­չու՞ տո­տալ թես­տա­վո­րում չի ար­վում, ին­չու՞ ար­գե­լեց մաս­նա­վոր լա­բո­րա­տո­րիա­նե­րի թես­տա­վո­րու­մը, ին­չու՞ ա­միսն ան­ցավ, դիա­հեր­ձա­րա­նից լուր չկա, ին­չու՞ է այն տպա­վո­րու­թյու­նը, որ ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գը միայն ինքն է, իսկ բժիշկ­նե­րը աշ­խա­տում են հի­վան­դա­նոց­նե­րում: ՈՒ՝ վերջ: ՈՒ գո­նե մե­կան­գա­մյա պարգևավ­ճա­րի ար­ժա­նի չեն օ­րու­գի­շե­րի հա­մար հի­վան­դա­նոց­նե­րում:
Բայց, ես, միևնույն է, ան­պա­րա­գիծ հպարտ եմ, որ ՀՀ-ն ԵԱՏՄ ան­դամ է, ո­րով­հետև վար­չա­պե­տը իր 100 կե­տի 25-րդ կե­տում ա­սել է. «Պա­րե­նա­յին ա­պա­հո­վու­թյան խն­դի­րը կար­գա­վո­րե­լու նպա­տա­կով մինչև հու­նի­սի 30-ը եր­րորդ եր­կր­նե­րից ԵԱՏՄ մաք­սա­յին տա­րածք ներ­մուծ­վող կարևոր նշա­նա­կու­թյան մի շարք ապ­րանք­նե­րի նկատ­մամբ կի­րառ­վում է ներ­մուծ­ման մաք­սա­տուր­քի 0 տո­կոս դրույ­քա­չափ։ Նշ­ված ապ­րանք­նե­րի դա­սին են պատ­կա­նում կար­տո­ֆի­լը, սո­խը, սխ­տո­րը, կա­ղամ­բը, գա­զա­րը, պղ­պե­ղը, բրին­ձը, հնդ­կա­ձա­վա­րը, ման­կա­կան կե­րե­րը, մի շարք դե­ղա­մի­ջոց­ներ: 2019-ի դեկ­տեմ­բե­րին ԵԱՏՄ մյուս եր­կր­նե­րի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ձեռք բեր­վել Հա­յաս­տա­նի հա­մար 900 ապ­րանք­նե­րի գծով ե­ղած ար­տո­նու­թյուն­նե­րը եր­կա­րաձ­գե­լու շուրջ, ո­րոնք պետք է վե­րա­նայ­վեին 2020-ի հուն­վա­րի 1-ից։ Տվյալ ապ­րանք­նե­րի գծով սպաս­վող 0,5-0,6 տո­կոս թան­կա­ցում­նե­րը չե­զո­քաց­վել են»։ Բայց վա­խե­նում եմ՝ կա­րո՞ղ է ար­տա­քին նոր քա­ղա­քա­կա­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում՝ ԵԱՏՄ-ում մնա­լու հար­ցը վե­րա­նայ­վի՝ ան­հե­ռան­կա­րու­թյան պատ­ճա­ռով: 26-րդ կե­տում վար­չա­պետն ա­սում էր. «ԵՄ-ն Հա­յաս­տա­նին կտ­րա­մադ­րի ընդ­հա­նուր առ­մամբ շուրջ 96 մլն եվ­րո­յի, ԱՄՆ-ը՝ 1,7 մլն դո­լա­րի, ՀԲ-ն՝ 3 մլն դո­լա­րի դրա­մա­կան կամ նյու­թա­տեխ­նի­կա­կան ա­ջակ­ցու­թյուն։ ԱՄՀ-ն նա­խա­տե­սում է ա­վե­լաց­նել Հա­յաս­տա­նին տրա­մադր­վե­լիք ֆի­նան­սա­կան օ­ժան­դա­կու­թյու­նը մինչև 280 մլն դո­լար։ ԳԴՀ-ի և ՀՀ-ի միջև ստո­րագր­վել է ֆի­նան­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին հա­մա­ձայ­նա­գիր, ո­րով Հա­յաս­տա­նին տրա­մադր­վում են դրա­մաշ­նորհ­ներ, տեխ­նի­կա­կան ա­ջակ­ցու­թյուն և ար­տո­նյալ տո­կո­սադ­րույ­քով վար­կեր, ո­րոնց ընդ­հա­նուր ծա­վա­լը գե­րա­զան­ցում է 91 մլն եվ­րոն»։ Կար­տո­ֆիլ, սոխ, սխ­տո­րը թո­ղած ո՞վ կգ­նա մի­լիոն­նե­րի ու նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի հետևից: Հե­ռան­կա­րի հետևից: Ո՞ր հի­մա­րը:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ընդ­հան­րա­պես ա­մե­նատ­խու­րը՝ ԼԵ­ԳԻ­ՏԻՄ ԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ՉԻ ՆՇԱ­ՆԱ­ԿՈՒՄ ԱՐ­ԴՅՈՒ­ՆԱ­ՎԵՏ ՈՒ ԽԵ­ԼԱ­ՄԻՏ ԿԱ­ՌԱ­ՎԱ­ՐՈՒՄ: ՀԴՄ-ի մա­կար­դա­կի տն­տե­սու­թյուն ենք մնա­լու, ցա­վոք: Ոչ կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով: 5 ժա­մում վար­չա­պե­տը տն­տե­սա­կան որևէ ՆՈՐ ծրագ­րի մա­սին չխո­սեց: Դե ո՞վ չէր հիա­նա հա­յե­րի ան­պա­րա­գիծ կեն­սու­նա­կու­թյամբ ու դի­մադ­րու­նա­կու­թյամբ: Հա­մառ, ինք­նա­սա­ծի, ինք­նա­սի­րա­հար­ված ու ինք­նըս­տին­քյան հա­յե­րի, որ փո­ղոց­նե­րից տուն չեն գնում, հար­սա­նիք ու ծնունդ են ա­նում: ՈՒ՝ մեռ­նում են լու­ռու­մունջ: ՈՒ՝ ապ­րում են: ՀԱ­ԿԱ­ՌԱԿ Ա­ՄԵՆ ԻՆ­ՉԻ: ՈՒ նույ­նիսկ կով­կա­սյան ըն­ձա­ռյուծ են պա­հում ի­րենց ան­տառ­նե­րում: Թե՞ Չա­լոն ան­տառ փա­խավ հե­ղա­փո­խու­թյու­նից: Ողջ լե­րուք: Խո­րո­վա­ծը հում կամ վա­ռած չու­տեք հան­կարծ՝ հա­կաօ­րի­նա­կան է: ՈՒ մեկ էլ՝ Ար­ցախն ու­նի իշ­խա­նու­թյու՞ն, թե՞ «ըն­տր­ված ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ»: Ով գի­տի, թող չա­սի՝ ֆեյ­քա­հա­րե­լու են:
Իսկ ես ան­պա­րա­գիծ հիա­ցած եմ՝ հիաս­թափ­վում են նրանք, որ ա­ռաջ հիա­ցած էին: Ողջ լե­րուք:
Դիտվել է՝ 5757

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ