ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Բարձրացնել հարկերը, կրճատել սոցվճարները՝ Բրիտանիայի կառավարությունը մտածում է

Բարձրացնել հարկերը, կրճատել սոցվճարները՝ Բրիտանիայի կառավարությունը մտածում է
16.05.2020 | 10:57

Բրիտանայի Պահպանողականները ստիպված են խախտել իրենց ծրագրային խոստումներից մեկը և բարձրացնել հարկերը, որպեսզի մասնակի փակեն պանդեմիայի վիթխարի ծախսերը՝ նշվում է ֆինանսների նախարարության՝ մամուլի տրամադրության տակ հայտնված գաղտնի թաստաթղթում: Բրիտանիայի ֆինանսների նախարարի համար կազմված վերլուծության մեջ արձանագրվում է, որ նույնիսկ կորոնավիրուսի դեմ պայքարի համեմատաբար բարենպաստ սցենարի դեպքում այս ֆինանսական տարում պետբյուջեում 337 միլիարդ ֆունտ պակասորդ կլինի, այսինքն՝ բյուջեի 1/3-ը: Ներկա կուրսով այդ գումարը հավասար է 414,5 միլիարդ ԱՄՆ դոլարի կամ 30,3 տրիլիոն ռուբլու: Ռուսաստանի դաշնային բյուջեն 2019-ին 20 տրիլիոն ռուբլի էր: Պահպանողական կուսակցությանը մերձ Daily Telegraph-ը հաղորդում է, որ նույնիսկ մասնակի դեֆիցիտը փակելու համար կառավարությունը հավանաբար առաջիկա շաբաթներին ստիպված կլինի հայտարարել հարկերի բարձրացման մասին՝ եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի, սառեցնի բյուջետայինների աշխատավարձերի բարձրացումը, բեկանի, ինֆլյացիային ինքնաբերաբար հաջոդող կենսաթոշակների բարձրացումը: Եթե գործերն ավելի վատ լինեն, քան հիմա հույս ունի ֆիննախը, Բրիտանիայի բյուջեն 2020-2021 ֆինանսական տարում (ֆինանսական տարին Բրիտանիայում սկսվում է ապրիլից) կարող է կազմել կես տրիլիոն ֆունտից ավելի, դա պետբյուջեի կեսից ավելին է և պանդեմիայից առաջ եղած տարեկան ՀՆԱ-ի 1/4-ը:


Աջլիբերալ Պահպանողական կուսակցության համար հարկերի բարձրացումը գաղափարական սկզբունքներից նահանջ է, բայց տարբերակներ, թե որտեղից փող վերցնել պանդեմիայի արտակարգ իրավիճակում վիրուսի դեմ պայքարի ու տնտեսության փրկության համար, Բրիտանիայի կառավարությունը, ինչպես այլ երկրների կառավարությունները, շատ չունի:
Պետական հատվածի աշխատողների աշխատավարձի հնարավոր սառեցման լուրն անմիջապես հարուցեց ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության և արհմիութունների բողոքը: Ֆինանսների ստվերային նախարար Աննելիզ Դոդսը հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ներկա դժվարությունները վերջին 10 տարում առողջապահության համակարգի և սոցիալական ապահովության թերֆինանսավորման հետևանք են: Վարչապետ Բորիս Ջոնսոնը և ֆինանսների նախարար Ռիշի Սունակը, Դոդսի կարծիքով, պետք է անհապաղ հայտարարեն, որ այլևս չեն տնտեսելու պետական հատվածի ու նրա աշխատողների հաշվին: Ֆինանսների նախարաը պաշտոնապես չի մեկնաբանում արտհոսքը Telegraph-ում, ոչ պաշտոնապես նախարարության աշխատակիցները բացատրել են, որ այդ փաստաթուղթը ոչ թե գործողությունների ծրագիր է, այլ՝ նախարար Ռիշի Սունակին ներկայացված գործիքների հավաքածու: Բոլոր դեպքերում՝ հարկերի բարձրացումը և ծախսերի կրճատումը, փորձագետների գնահատականով, կծածկեն պանդեմիայի կորուստների միայն մի մասը, մնացածը մնում է պարտք վերցնել: Եկամտահարկը Բրիտանիայում մեծամասնության համար 20% է, տարեկան եկամուտի 12,5 հազար ֆունտը չի հարկվում: Ֆինանսների նախարար Ռիշի Սունակը երեքշաբթի հայտարարել է, որ կառավարութունը կշարունակի վճարել աշխատավարձի 80% -ը կարանտինի պատճառով հարկադիր չաշխատողերին մինչև հոկտեմբերի վերջը:
BBC


Հ.Գ. Եվ եկավ նորին մեծություն կորոնավիրուսը Մեծ Բրիտանիային ցույց տալու, որ սխալ էր 2016-ին հանրաքվեում ԵՄ-ից դուրս գալու որոշում ընդունելն ու ջուրը գցելու վարչապետ Բորիս Ջոնսոնի Բրյուսելին հրաժեշտ տալու հերոսական ջանքերը: ԵՄ 27 պետությունները համատեղ են լուծվում հարցը, որ Մեծ Բրիտանիան հիմա պետք է մենակ լուծի: Լուծման տարբերակները իսկապես շատ չեն՝ Ջոնսոնը պարտք է ուզելու Թրամփից: Թրամփը տալու է՝ շատ ավելի բարձր տոկոսներով, քան Ջոնսոնը կստանար ԵՄ-ում, կամ՝ միջազգային կառույցներից: Գուցե փորձի նաև Չինաստանից պարտք վերցնել՝ ծայրահեղ դեպքում: Պատահական չէ, որ Լոնդոնը չի միացել Թրամփի ամենօրյա մեղադրանքներին՝ Պեկինի հասցեին՝ կորոնավիրուսի ստեղծման ու տարածման մեջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7699

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ