Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հավաքել է առավելագույն ձայներ։ Քվեաթերթիկների ավելի քան 12 տոկոսի հաշվարկից հետո այս դաշինքը ստացել է շուրջ 57տոկոս քվե։
Այս ընտրությունները բավականին մեծ նշանակություն ունեն, քանի որ արդեն մյուս տարի՝ նախագահական ընտրություններից հետո, խորհրդարանը և վարչապետն էապես ավելի մեծ լիազորություններ են ստանալու, քան նախագահը։
Թուրքիայում բացվել է կառավարող Արդարության և զարգացման կուսակցության համագումարը։ Պատվիրակները պետք է ընտրեն կուսակցության ղեկավար կազմը, ինչպես նաև նախանշեն 10 տարի իշխող այս ուժի հետագա անելիքներն ու քաղաքական կուրսը։
Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ թեժ մարտեր են ընթանում կառավարական զորքերի և ապստամբների միջև, հրդեհը ոչնչացրել է Մերձավոր Արևելքում պահպանված ամենահին առևտրային կենտրոններից մեկի մի մասը։
Չինաստանի կոմունիստական կուսակցությունը տարածած հայտարարության մեջ նշում է, որ բոլոր նրանք, ովքեր կխախտեն կուսակցական կարգապահությունը, խստորեն կդատապարտվեն, անկախ զբաղեցրած պաշտոնից։
Իսրայելի գործողությունները Լիբանանում հաջողություն ունեն նրա համար, որ իսրայելական կողմը լավ տեղեկացված է Լիբանանում գտնվող թիրախներից։ Հիմա կարող է մտածեք, որ դա բացառապես հետախուզական ցանցի արդյունք է, բայց՝ չէ։ Իսրայելը կարողանում է հետախուզել հնարավորինս իրական ժամանակի մեջ։