-
28.06.2019|
00:57
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ կարծիքով՝ արտախորհրդարանական մի քանի ուժերի` նոր Սահմանադրություն ունենալու պահանջն օրակարգային չէ, որովհետև Հայաստանում այժմ գործող մայր օրենքը բավական ազդեցիկ է ու լավ գրված. պետք է հասկանալ, թե ինչպես են աշխատում ու կիրառվում Սահմանադրության դրույթները, դրանից հետո նոր միայն կհասկանանք՝ մեզ պե՞տք է նոր Սահմանադրություն, թե՞ ոչ:
-
25.06.2019|
01:09
Վրաստանում ներքաղաքական իրավիճակը բավական թեժ է, ընդդիմությունը շարունակում է հանրահավաքներ անել։ Տպավորությունն այնպիսին է, թե ռուս պատվիրակության հետ տեղի ունեցած միջադեպն ընդամենը պատճառ էր, որ ներսում եղած ըմբոստությունը գլուխ բարձրացնի։ Վրացական զարգացումների, եփվող տարածաշրջանի շուրջ զրուցել ենք վրացագետ ԱԼԻԿ ԷՐՈՅԱՆՑԻ հետ։
-
25.06.2019|
00:36
Գործող իշխանության կադրային քաղաքականությունը բնութագրելիս առաջնային բնութագրիչ է դարձել հետևյալ փաստը՝ սորոսակա՞ն է, թե՞ ոչ։ ՔՊ-ի համագումարից հետո տեսակետ հնչեց, թե այս անգամ վարչության կազմում սորոսականների թիվը նվազել է։
-
21.06.2019|
01:28
Քաղաքագետ ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆԻ կարծիքով` նախկին իշխանություններն այնքան թերագնահատեցին Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին, որ անգամ լայնորեն լուսաբանում էին նրանց` ասելով, թե «սրանք չե՞ն մեր ընդդիմադիրները՝ ավտոտնակների տանիքից տանիք են թռչկոտում»: Ըստ նրա` ուժը, որը պահն օգտագործեց ու տապալեց նախկիններին, օբյեկտիվորեն պատրաստ չէր իր ուսերին վերցնելու պետական կառավարման ամբողջ բեռը։
-
21.06.2019|
00:44
Այս շաբաթ խորհրդարանում ներկայացվեց 2018-ի բյուջեի կատարողականը։ Իշխանական ճռճռան խոսքերից անդին կա նաև արտախորհրդարանական ուժերի տեսակետ, որը հակառակի մասին է փաստում՝ տնտեսական խնդիրները վերհանելով։ Նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի սոցիալ-տնտեսական այսօրվա հիմնախնդիրներին։
-
18.06.2019|
01:44
«Դիալոգ» հասարակական կազմակերպությունը կազմակերպել է «Քրիստոնեական ռազմավարություն» խորագրով դասընթացը: Այն ներառում է սեմինարների շարք՝ աստվածաբանության ներածություն, քրիստոնեական հոգեբանության, հոգևոր անվտանգության, կրոնական մեդիագրագիտության հիմունքներ և այլ թեմաներով։
-
18.06.2019|
00:47
Հունիսի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն։ Փաստորեն, այս անգամ բանակցություններում, այսպես ասած, «մոդերատորի» դերը ստանձնել է ԱՄՆ-ը։
-
17.06.2019|
14:13
ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ «Իրատեսի» հետ
ճեպազրույցում անդրադարձավ Արցախի և Ֆրանսիայի քույր-քաղաքների միջև բարեկամական հռչակագրերի չեղարկման փաստին։
-
14.06.2019|
10:22
Դեռ չհասցրած տնտեսական հեղափոխությունը «ճաշակել», հանրությանը իշխանությունը հրամցրեց դատական հեղափոխությունը։ Դրանից հետո իսկական քաոս սկսվեց դատաիրավական համակարգում։ Ոչ քայլերի տրամաբանությունն է հասկանալի, ոչ էլ բարեփոխումներն են տեսանելի։ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին անդամ ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ զրուցեցինք դատաիրավական այսօրվա խնդիրների շուրջ։
-
11.06.2019|
00:40
Մենք հաճախ այնքան ենք կենտրոնացած մեր ներքին խնդիրների, գզվռտոցների վրա, որ հազվադեպ ենք նկատում, թե ինչ է կատարվում արտաքին աշխարհում, ինչ վտանգների առաջ կարող է այն մեզ կանգնեցնել։ Իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ ևս նկատում է, որ հասարակությունը շատ է սևեռված ներքաղաքական զարգացումների վրա՝ հեռվում թողնելով արտաքին մարտահրավերները, ինչը բավական մտահոգիչ է։ Իրանագետի հետ զրուցում ենք հայ-իրանական հարաբերությունների շուրջ։