16.07.2019|
01:55
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, մամուլի խոսնակ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախկին օգնական ՄԻՔԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՆ այն կարծիքին է, որ Ամուլսարի խնդիրը լուծելու համար քաղաքական ղեկավարությունը բավարար կամք չունի: «Իրատեսի» հետ զրույցում Նահապետյանն ասաց՝ այդպես է մտածում, քանի որ հարցը բնագետների, բնապահպանների, կենսաբանների, քիմիկոսների ուսումնասիրության տիրույթում չէ, դրա հիմքում քաղաքական ենթատեքստ կա: