25.02.2020|
01:10
Փաշինյան-Ալիև հայտնի բանավեճից հետո շատ քննարկվեց այն հարցը, թե պատմական իրողություններին Հայաստանի վարչապետը չէր տիրապետում, չէր կարողացել ներկայացնել հակամարտությունն ըստ էության։ Դրան հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի ձևակերպած, այսպես ասած, «մյունխենյան սկզբունքները», որոնք ևս քննադատության չեն դիմանում։ Հայագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրական փաստագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, ծնունդով նախիջևանցի ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ զրուցեցինք այդ սկզբունքների և պատմական իրողությունների շուրջ։ Հարցազրույցում ներկայացվածը կարող է նաև այս իշխանության և հատկապես Նիկոլ Փաշինյանի համար լիկբեզ լինել։