14.04.2020|
00:40
Քաղաքացիներին կառավարությունը ևս մեկ ամսով տանն է պահելու։ Արտակարգ դրությունը կշարունակվի մինչև մայիսի 14-ը։ Դժվար է ասել, թե հանրային առողջությունը մինչ այդ ինչ վիճակում կլինի, բայց միանշանակ կարելի է պնդել, որ ծանր շնչող տնտեսությունն էլ ավելի մեծ կորուստներ է ունենալու։ Թեև կառավարությունն ամեն անգամ մի միջոցառման մասին է հրապարակում, բայց դրանք հազիվ թե մեղմեն իրավիճակը։ Հասարակության մի հատված էլ կարծում է, որ անտեղի է արտակարգ դրությունը շարունակելը, քանի որ մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակն ավելի վատ է լինելու, իսկ վիրուսը, միևնույն է, շարունակում է տարածվել։ Իրավիճակի շուրջ զրուցել ենք քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ։