-
28.04.2020|
00:39
Չնայած վերլուծաբանները, քաղաքական ուժերը շարունակում են անհանգստություն հայտնել ՌԴ արտգործնախարարի՝ արցախյան հակամարտության առնչությամբ հայտնած մտքերի առնչությամբ, Նիկոլ Փաշինյանը մի խոսք անգամ չի ասում, խոսում է ամեն ինչից, բայց ոչ գլխավոր հարցից։ Նախօրեին ադրբեջանական կողմի խնդրանքով ՌԴ ԱԳՆ-ն նորից է վերահաստատել Լավրովի խոսքերը։ Այս հարցի առնչությամբ զրուցում ենք ադրբեջանագետ ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱՅԻ հետ։
-
24.04.2020|
01:17
Քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ համակարծիք է Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո թե՛ Հայաստանի արտգործնախարարության, թե՛ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների պարզաբանումը «կրուտիտ» է, իսկ այն, որ իշխանությունը մեծ շահագրգռվածություն ունի հասարակությանը տեղյակ չպահելու ընթացող բանակցություների մասին, դեռ վաղուց ենք նկաստել, և դրա ապացույցները բազմաթիվ են:
-
24.04.2020|
01:08
Արդեն մի քանի օր է քաղաքական օրակարգն ալեկոծում են ՌԴ արտգործանախարարի արցախյան հիմնախնդրին առնչվող հայտարարությունները։ Իշխանությունը փորձեց արձագանքել, բայց իրավիճակը դրանից հստակ չդարձավ։ Ամեն ինչին արագ արձագանքող Նիկոլ Փաշինյանը ոչ մի խոսք չի ասել այս առնչությամբ։ Լավրովի հայտարարությունների և ներքաղաքական խնդիրների շուրջ զրուցում ենք «Ադեկվադ» կուսակցության ղեկավար ԱՐԹՈՒՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ։
-
24.04.2020|
00:12
«Իրատեսի» հարցերին պատասխանում է Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր ԱՀԱՐՈՆ քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ։
-
21.04.2020|
00:31
Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխության մասին դիրքորոշում հայտնած Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հերթական անգամ թիրախ է դարձել:
-
21.04.2020|
00:23
«Մի բան փաստ է. hայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը էական դրական փոփոխության է ենթարկվել։ Հայ Եկեղեցին որպես ընդամենը ծիսական արարողություններ իրականացնող կառույց համարողները հիմա շատ ավելի քիչ են, քան երբևէ՝ անկախության շրջանում»,- օրերս իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում էր արել «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, իրավապաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ։ Հաշվի առնելով Վեհափառի և եկեղեցու հանդեպ վերջին արշավը, այս միտքը բավական հետաքրքիր է, որի առնչությամբ զրուցեցինք պարոն Մելիքյանի հետ։
-
17.04.2020|
14:28
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը Aravot.am կայքին հարցազրույց է տվել.
-
17.04.2020|
01:23
«Իրատեսի» զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԸ:
-
17.04.2020|
00:31
Ճգնաժամային իրավիճակներում իշխանության հոգսը ոչ միայն խնդիրներին լուծումներ գտնելն է, այլև մարդկանց համախմբելը, միասնականություն ու համերաշխություն սերմանելը, որպեսզի առավել հեշտ լինի համատեղ ջանքերով հաղթահարել վտանգը։ Սակայն այս առումով էլ մեր բախտը չի բերել։ Այս իշխանության համար ոչ մի սահման, պատնեշ չկա, այս իրավիճակում ոչ միայն պառակտումները շարունակվում են, այլև ամենաբարձր մակարդակով հարձակվում են պետական հենասյուներից մեկի վրա։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության մասին հայտարարությունն ալեկոծել է իշխանականներին։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք տեղեկատվական անվտանգության փորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ։
-
17.04.2020|
00:28
«Իրատեսի» հարցերին պատասխանում է «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնության համահիմնադիր, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ։