Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Մոտեցիր

Մոտեցիր
24.07.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 24

- Տե՛ր, առաջնորդիր մեզ: Ցույց տուր մեզ Քո կամքը

և ճանապարհը ամեն բանի մեջ:

- Մոտեցի՛ր Ինձ և դու կգտնես ճանապարհը, որովհետև ինչպես Իմ աշակերտներին ասացի` Ե՛ս եմ ճանապարհը; Ա՛յս է լուծումը` երկրային բոլոր խնդիրների:

Մոտեցի՛ր, որքան կարող ես մոտեցի՛ր Ինձ:

Մտածիր, գործիր և ապրիր Իմ ներկայության մեջ:

Ո՛չ մի թշնամի չի համարձակվի վնասել քեզ, երբ Ես եմ քեզ պաշտպանում: Այս է գաղտնիքը` ձեռք բերելու համար ողջ զորությունը, ողջ խաղաղությունը, ողջ ազատությունը, սրանք են պտուղները Ինձ մոտ լինելու:

Օթևանի՛ր Ինձ մոտ:

Ապրի՛ր Իմ ներկայությունը:

Հրճվի՛ր Իմ սիրով:

Շնորհակա՛լ եղիր, օրհնի՛ր Ինձ, և հրաշալիքնե՛ր կբացվեն քեզ:

Դիտվել է՝ 2433

Մեկնաբանություններ