38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՈՒտել-կենաց-սեղանի պարունակություն» եռանկյունուց էն կողմ թեմա չկա

«ՈՒտել-կենաց-սեղանի պարունակություն» եռանկյունուց էն կողմ թեմա չկա
02.05.2024 | 14:03

Սրա բերած օրինակաները բացառապես ուտելու թեմաներով են․ կառավարության այսօրվա նիստին ասում է․ «Մենք չենք կարում ճիշտ հաշվարկներ անել, ու, եթե անգամ, տուն մարդ ա գալիս, չենք կարում համապատասխան քանակի պատրաստություն տեսնել, միշտ ավել ենք առնում, հետո էլ ասում՝ էսքանը մնաց»։

Ես վաղուց դադարել եմ զարմանալ նման որակի էժան ու զուտ պոպուլիստական զեղումներից. ասենք, որպես կանոն, ընդունված է, որ քաղաքական գործիչները, իրենց խոսքը գեղեցկացնելու համար, օրինակներ են բերում պատմական տարբեր իրադարձություններից, զորավարների խոսքից, հայտնի մարդկանց կյանքից. սրա դեպքում «ուտել-կենաց-սեղանի պարունակություն» եռանկյունուց էն կողմ թեմա չկա։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2001

Մեկնաբանություններ