ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հանդիսատեսին հետաքրքիր ճանապարհորդություն է սպասվում «Տանդեմի» հերոսների հետ

Հանդիսատեսին հետաքրքիր ճանապարհորդություն է սպասվում «Տանդեմի» հերոսների հետ
15.04.2024 | 17:33

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավոր պայմաններում կայացավ «»Տանդեմ» նոր քրեական դրամայի առաջին երեք սերիաների փակ ցուցադրությունը։

Ես բոլորովին այլ չափանիշներով եմ դիտում ֆիլմերը,կամ հեռուստանովելները, առավել ևս, երբ ես եմ սցենարի հեղինակը, և պետք է խոստովանեմ, որ տպավորություններս միյան դրական են։

Ի տարբերություն մեծ աղմուկ հանած «Սուրբը» հեռուստասերիալի, «Տանդեմը» մեկ քայլ առաջ է թե՛ սյուժետային զարգացումների, թե՛ իրադարձությունների ծավալի, և թե՛ ասելիքի իմաստով, ինչը միանգամայն բնական է. երբ քո արած ամեն հաջորդ աշխատանք ավելին չէ, քան նախորդը, ուրեմն, զուր ժամանակ ես վատնել։

Պրոյեկտը ստացված է բոլոր առումներով ՝ շնորհիվ փայուն դերասանական կազմի՝ Հարություն Մովսիսյան, Արա Դեխտրիկյան, Արտաշես Ալեքսանյան, Արմեն Սողոյան, Հայկ Հովհաննիսյան,Վիլեն Սարգսյան,Աշոտ Տեր-Մաթևոսյան, Սամվել Օհանյան, Մուրադ Նադիրյան և այլ հայտնի ու սիրված արտիստներ։

«Տանդեմում» նաև կնոջ շատ ուժեղ, բայց միաժամանակ հակասական ու բարդ կերպար ունենք, որը մինչ այժմ չենք ունեցել մեր սերիալներում կամ ֆիլմերում։ Կերպարը մարմնավորում է Վիվիեն Բաստանջյանը։

Հատուկ ուզում եմ նշել մեր ռեժիսորին՝ տաղանդավոր Մհեր Խաչատրյանին,ով հասկանում է նյութը, գրագետ մատուցում և սցենարին մոտ մաքսիմալ արդյունք ստանում, ինչի շնորհիվ դեռ խուսափում ենք սցենարիստ–ռեժիսոր հավերժական կոնֆլիկտից:

«Տանդեմը» իմ և «Մենք» հոլդինգի երկրորդ համատեղ պրոյեկտն է։ Առաջիկայում նոր, հետաքրքիր նախագծերի շարք է սպասվում։

Վստահ եմ, որ ժանրի սիրահարները և՝ ոչ միայն, կսիրեն ու կգնահատեն «Տանդեմը»։ Հանդիսատեսին բավականին հետաքրքիր ճանապարհորդություն է սպասվում մեր հերոսների հետ։

«Տանդեմի» առաջին սերիաներն արդեն հասանելի են Armflix հարթակում։

Հարություն Ղուկասյան

Դիտվել է՝ 1494

Մեկնաբանություններ