ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Յուրի Երզնկյանի վարպետաց դասեր». խոսում են մեծանուն կինոռեժիսորի սաները

«Յուրի Երզնկյանի վարպետաց դասեր». խոսում են մեծանուն կինոռեժիսորի սաները
08.04.2024 | 14:35

Ապագա հանրահայտ ռեժիսորը՝ Յուրի Երզնկյանը, մեծացել է հյուրընկալ մի ընտանիքում, ուր հավաքվում էին Իսահակյանը, Սարյանը, Չարենցը, Թամանյանը…

Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ «Յուրի Երզնկյանի վարպետաց դասեր» խորագրով միջոցառում:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին մեծանուն կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի նկարահանած ֆիլմերից հատվածներ, իսկ միջանկյալ ժամանակահատվածում իրենց ունեցած հիշողություններով էին կիսվում Յուրի Երզնկյանի մտերիմները, հարազատներն ու ուսանողները:

Միջոցառման սկզբում իր երաժշտական կատարումներով դահլիճն առույգացրեց հայ ջազային երաժիշտ Մարտին Վարդազարյանը:

Կինոմիության նախագահ Հարություն Խաչատրյանը Յուրի Երզնկյանի ստեղծած Կինոռեժիսորների արվեստանոցի առաջին ուսանողներից էր: Տարիներ շարունակ չկարողանալով ընդունվել համալսարան` հույսի վերջին նշույլները ներդնում է Յուրիի ստեղծած արվեստանոց ընդունվելու համար և հաջողում է:

Նշեց, որ Երզնկյանը իր աշխատանքներին թերահավատորեն է միշտ մոտեցել, սակայն մի օր հեռուստաընկերությունում, երբ նրան չեն ցանկացել ընդունել աշխատանքի, ներս է մտել իր ուսուցիչը և ասել. ,,Он мой ученик,,: Դա եզակի դեպք էր, երբ նա այդպես է ասել:

Առաջին քայլերը կինոյում Յուրի Երզնկյանն արել է Փարիզից իր հայրիկի բերած լուսանկարչական սարքով: Նա միշտ ունեցել է սեր դեպի ֆոտոն, դեպի պատկերը: Հետագայում, երբ ամբողջովին նվիրվել է կինոյին, նրա առաջին լուսանկարները պահպանվել են որպես հաճելի հիշողությունների վկայություններ: Դրանք առ այսօր Վարպետի բնակարանում են:

Դերասան Արմեն Էլբակյանը եղել է նրա ծանոթներից և ուսանողներից, ով նույնպես մի քանի դեպք վերհիշեց և պատմեց ներկաներին: Առանձնացրեց Երզնկյանի բարձր տոնով խոսելը, ասաց, որ դա հատուկ է պարզ և ազնիվ մարդկանց:

Յուրին հատուկ կապվածություն է ունեցել հոր` Արամայիս Երզնկյանի հետ, ու չնայած ունեցած քիչ ժամանակին, միևնույն է, Արամայիս Երզնկյանը միշտ կարողացել է լավագույնս շփվել որդու հետ:

Կարևոր հյուրերից և ներկաներից մեկն էր նաև Յուրի Երզնկյանի աղջիկը` Անետա Երզնկյանը: Նա ամփոփեց բոլոր նրանց խոսքերը, ովքեր ելույթ էին ունեցել միջոցառման ընթացքում: Հոր ֆիլմերից առանձնացրեց «Առաջին սիրո երգը»: Նշեց, որ այն դարձել է ԽՍՀՄ 1958 թվականի ամենաշատ դիտվող ֆիլմը ( 24, 6 միլիոն հանդիսատես):

Անետան, որպես կյանքի ուղեցույց, վերցրել է իր հոր` Երզնկյանի արտահայտություններից մեկը. «Ապրի´ր այնպես, որ հեռանալուց հետո բարի հետք թողնես»:

Նատալի Մինասյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ