ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» կատակերգությունն արդեն մեծ էկրաններին է

Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» կատակերգությունն արդեն մեծ էկրաններին է
22.03.2024 | 21:00

Մարտի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում տեղի ունեցավ Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» կատակերգական ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ և հերոս Տիգրանն այս ֆիլմն անվանել է ընտանեկան, քանի որ կարող են դիտել բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման:

Տիգրիսը` ֆիլմի հերոսը, մարմնավորում է փոքր-ինչ խենթ կերպար: Կերպարի յուրահատկությունն այն է, որ փորձում է իր բարի գործերով վերականգնել արդարությունը, սակայն երբեմն հայտնվում է սխալ պահի, սխալ տեղում և անում այնպիսի բաներ, որոնք դիմացինի մոտ սխալ տպավորություն են ձևավորում իր անձի նկատմամբ: Այդ պատճառով էլ Տիգրիսին երբեմն պարզամիտ մարդու և կատարյալ ապուշի տեղ են դնում:

Տիգրան Նալչաջյանը նշեց, որ սցենարը գրել է 2022 թվականի ամռանը, հանգիստ պայմաններում` լեռներում: Ավելացրեց նաև, որ, բացի հանդիսատեսի համար հաճելի ժամանց ապահովելուց, ֆիլմը նպատակ ունի նաև բարություն և մարդկային որոշ արժեքներ հաղորդել հասարակությանը։ Կարծում է, որ դահլիճից դուրս եկող հանդիսատեսը կունենա ցանկություն բարի գործ անելու, և եթե յուրաքանչյուրը կատարի թեկուզ մեկ բարի գործ` աշխարհը կդառնա ավելի լավը:

Ֆիլիմի բոլոր իրադարձությունները հյուսվում են փոքրիկ սիրո պատմության շուրջը, որն էլ ընթացքում ունենում է իր վայրիվերումները։

Ռեժիսորն առանձնացրեց, որ ոգեշնչվել է քրոջ` Նվարդի մարդ տեսակով, որը մահացել է ֆիլմի նկարահանման ժամանակահատվածում: Իր կյանքի բարդ

փուլը հաղթահարելուց հետո նա վերադարձավ իրեն շատ սպասող դերասանական անձնակազմի մոտ:

«Սեփական ուժերով և բյուջեով շատ բարդ է ու ռիսկային այսպիսի ֆիլմ նկարելը, սակայն նախորդ ֆիլմս լայն տարածում ստացավ, և ես դրանից ստացած ողջ գումարը ներդրեցի այս ֆիլմի ատեղծման գործում,-ասում է ֆիլմի ռեժիսորը:- Ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ Հայաստանում «Դասարանցիները» ֆիլմը դիտած հանդիսատեսին, ինչն էլ ինձ հնարավորություն տվեց նկարելու «Կատարյալ ապուշը» ֆիլմը։ Ակնկալում եմ, որ հանդիսատեսը կսիրի ֆիլմը, և կլինեն լեփ-լեցուն դահլիճներ, որն էլ ինձ կտա հնարավորություն վերադառնալու նկարահանման հրապարակ, հավաքելու շատ լավ թիմ և նկարելու իմ նոր կինոն, գուցե հենց «Կատարյալ ապուշը 2-ը»:

Նատալի Մինասյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1589

Մեկնաբանություններ