ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Մեր հիմնական թերությունը

Մեր հիմնական թերությունը
12.12.2023 | 08:35

Պարզեցի, որ մեր հիմնական թերությունը առանց մտածելու խորանալն է և հետո միայն գիտակցելը: Իսկ գիտակցումը չի դառնում ամբողջական, քանի որ խորությունն արդեն սահմանափակում է, հորի մեջ ընկած վիճակ։

Բացատրեմ: Մեր գործողությունները հիմնականում տարերային են: Օրինակ` փողոցներն ասֆալտապատում ենք, հետո միայն հիշում, որ խողովակաշարեր է պետք անցկացնել: Առանց ափսոսանքի քանդում ենք նոր ասֆալտը, որ չարած գործը անենք: Արդյունքը բոլորիս աչքի առաջ է: Նույն կերպ` մնացած բոլոր ոլորտներում: Ամեն ինչ` հախուռն, անկազմակերպ, առանց համագործության:

Միևնույն ժամանակ, սիրում ենք խորհուրդ տալ, երբ դա ոչ ոք մեզ չի խնդրել, փորձում ենք օգնել` առանց անհրաժեշտության: Մինչդեռ, ինքներս երբեք ուրիշի տված խորհրդին չենք հետևում, այլոց օգնությունից հրաժարվում ենք։ Ամենակաևորը` դատողություն ենք անում ու կարծիք հայտնում առանց հիմնավորման` խմբային շահերը համարելով տիեզերական ճշմարտություն։ Լա՜վ, այսպես դժգոհելով, հայհոյելով ու խռոված տանը նստելով ո՞ւր ենք հասնելու։ Գուցե արդեն հասե՞լ ենք. պարապ գործերի փորձագետներն ու «դիվանին» նստող դիվանագետները խիստ պահանջված են դարձել: Սա՞ է մեր ուզածը: Դո՛ւք ասեք:

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 3643

Մեկնաբանություններ