Էմիրաթներ ու Սաուդյան Արաբիա գնալու նախօրեին,Պուտինը նորանշանակ դեսպանների հավատարմագրերն էր ընդունում:
Իր ելույթում նա երկու էական մեսիջ հղեց:
Առաջինը՝ հույս հայտնեց, որ ՌԴ-ն առաջիկայում է՛լ ավելի կխորացնի իր հարաբերությունները Թուրքիայի հետ:
Թուրքիայի նորանշանակ ու փոքրամարմին դեսպանի թուխ
դեմքը սպիտակեց, ճակատը քրտնեց Պուտինի այդ խոսքերից:
Անմիջապես զգացվեց, որ բարձրակարգ ու փորձառու դիվանագետ է:
Հասկացավ պուտինյան ակնարկի իսկական իմաստը:
Երկրորդ մեսիջն ուղղված էր Մեծ Բրիտանիային:
Պուտինը դեսպանին հիշեցրեց Թեհրանի մասին:
1941 թ. Թեհրանի:
Ռուսական ասացվածք կա ՝ ռուսները լծում են դանդաղ, քշում` արագ:
Ինչու՞ եմ սա գրում , որովհետև լոռեցիք խոսք ունեն՝ քոռ մոշահավի բունը Աստված ա շինում:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ