ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ձևավորվում է «Հայ ազգային ճակատ» հասարակական շարժումը

Ձևավորվում է «Հայ ազգային ճակատ» հասարակական շարժումը
23.11.2023 | 15:29

Իշխանությունների կողմից արտաքին քաղաքական վեկտորը փոխելու ակնհայտ քայլերն անհանգստացրել է հայ-ռուսական կապերի թուլացմամբ մտահոգված առանցքային քաղաքական ուժերին, և այս դաշտում կարծես թե նոր պրոցեսներ են սկսվում։ Մասնավորապես, մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ քաղաքական դաշտում կրկին ակտիվ դերակատարում է ստանձնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչին հետևեց իշխանությունների ջղաձիգ արձագանքն ու նրա գույքի բռնագանձման գործընթացի թատերականացված հայտարարությունը։ Ծառուկյանն իր ակտիվությունը խորհրդանշեց, ոչ թե ասուլիսով, կամ այլ միջոցառմամբ, այլ խորհրդակցությունների շարք սկսելով դիվանագետների, վերլուծաբանների, քաղաքագետների հետ։ Չափազանց ուշագրավ է, որ Ծառուկյանն իր ակտիվության մեկնարկը տվեց ստանդարտներից դուրս` հանդիպելով տարբեր ոլորտներում հեղինակություն վայելող փորձագիտական շրջանակների հետ։

Ակտիվացել է նաև պաշտպանության նախկին նախարար, Սերժ Սարգսյանի օրոք հետախուզության պետ աշխատած Արշակ Կարապետյանի շրջապատը։ Նրա հետ ընդհանուր ճակատ ձևավորած Գևորգ Գևորգյանը, ըստ էության, սկսեց ինստիտուցիոնալիզացնել իր շուրջ գործող կառույցները։ Ձևավորվում է «Հայ ազգային ճակատ» հասարակական շարժումը, որը հավակնություններ ունի համահայկական կառույց դառնալու։ Գրասենյակներ են բացվում ոչ միայն մարզերում կամ Երևանում, այլև Ռուսաստանում, Եվրոպայում, անգամ՝ ԱՄՆ հայաշատ քաղաքներում։

Ակտիվանում են նաև տարբեր այլ հասարակական սեգմենտներ, որոնք ավանդաբար լոյալ են Ռուսաստանի հանդեպ, ինչը վկայում է, որ Կրեմլում սկսել են լրջորեն մտահոգվել ներհայաստանյան իրողություններով, գործող իշխանությունների՝ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու մտադրությամբ։

Սուրեն ՄԱՐԳԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2866

Մեկնաբանություններ