ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իսկ մենք լռում ենք

Իսկ մենք լռում ենք
02.11.2023 | 20:13

Երկուշաբթի օրը` հոկտեմբերի 30-ին, ռուսաստանյան որոշ հեռուստաալիքներ հայտնեցին, որ Մոսկվայի Պուշկինի անվան թանգարանում բացվել է ՈՒրարտու հնագույն պետությանը նվիրված «Царство Урарту. Наследие древней Армении. Урашту – Харминуя – Армина» ցուցադրությունը, որի շրջանակներում ներկայացված են ՈՒրարտուի մասին պատմող բազմաթիվ առարկաներ․ սկսած՝ Էրեբունի-Երեվանի հիմնադրման հայտնի սեպագիր արձանագրություններից, վերջացրած՝ ուրարտական հնավայրերի պեղումներին մասնակցած հնագետների և պատմաբանների օրագրերից։ Թե հեռուստառեպորտաժների հեղինակները, թե թանգարանի աշխատակիցներից մեկը մանրամասն ներկայացրին ՈՒրարտու պետությանը, նշելով, թե այն որ տարածքում է գոյություն ունեցել, և հետագայում էլ որ պետության կազմավորման հիմնքն է հանդիսացել (այդ ամենը ներկայացվում էր քարտեզի վրա ցույց տալով)։

Ցավոք, թե այդ հաղորդման օրը, թե երեկ հայաստանյան ոչ մի հեռուստաալիք այդ ցուցահանդեսի մասին ոչինչ չասաց:

Եվ սա այն դեպքում, երբ, կարելի է ասել, նոն-ստոպ ռեժիմով մեր հարևան «սելջուկները» ոտնձգություններ են կատարում մեր մասունքների, մեր մշակութային ժառանգության և ընդհանրապես, հայկական ամեն ինչի հանդեպ, նշելով, որ հայերն այս տարածաշրջանում եկվորներ են։

Արմեն ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 4492

Մեկնաբանություններ