Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Ընտրությունները, այս մասնակցայնությամբ, փոխում են իշխանության լեգիտիմ հիմքերը

Ընտրությունները, այս մասնակցայնությամբ, փոխում են իշխանության լեգիտիմ հիմքերը
17.09.2023 | 20:16

Ինձ լավ ճանաչողները գիտեն, որ ընտրություններին միշտ մասնակցել եմ մեկ առաքելությամբ՝ ձևավորել ոչ թե իշխանություն, այլ ընդդիմություն: Երբևէ իմ քվեին արժանացած որևէ ուժ չի հաղթել, և սա շատ լավ իմանալով, ես ընտրել եմ միշտ նրանց, ովքեր մաքսիմալ արդյունավետ կվերահսկեն իշխանություն դարձողին: Սա արել եմ, ունենալով հստակ մասնագիտական վերաբերմունք և գնահատական ընտրություն կոչվող ինստիտուտին՝ Հայաստանի ողջ ընտրական կենսագրությունը վերլուծելով:

Այս անգամ էլ բացառություն չի եղել, գնացել և ընտրել եմ վերահսկողներին այլ ոչ թե՝ դարձողներին:

Վերջին վեց ամսվա ընթացքում կատարված բոլոր լուրջ սոցհարցումների տվյալները, որոնք իրականացվել էին, ցույց էին տալիս ընտրազանգվածի բացարձակ աբսենտիզմն ու բացառումը քաղաքական կոչվող ուժերի նկատմամբ: Իշխանությունը տատանվում էր 14%-ից 20% վստահության, իսկ ընդդիմությունը՝ 4%-ից 8% վստահության հորիզոնականներում: Բազմիցս նշել եմ, որ այս քաղաքական իրականությունը, եթե շուրջ մեկ տարի է չի փոխվում դեպի աճ, ապա միայն նվազելու է:

Այսօրվա ընտրությունների մասնակցայնության ցածր մակարդակը լիակատար կերպով արտացոլում է այն քաղաքական կոլապսը, որի մեջ գտնվում է Հայաստանի քաղաքական դաշտը՝ թե՛ իշխանության, և թե՛ ընդդիմության մակարդակով: Ցավոք, քաղաքական կոլապսը այս պայմաններում ձեռնտու է բացառապես իշխանությանը, և բոլորս դա կտեսնենք այսօր ուշ երեկոյան:

Մինչ այդ նշեմ, որ ընտրությունները, այս մասնակցայնությամբ, փոխում են իշխանության վստահ քաղաքական միահեծանության լեգիտիմ հիմքերն ամբողջությամբ: Մեկ բան է իրական թիվը, մեկ այլ բան է այդ թվերի մասին միֆը, որն այսօր քանդվեց:

Ուստի, եթե ՔՊ-ն այս ընտրությունները դարձնելու էր իր կուսակցական իշխանության լեգիտիմության հանրաքվե, ապա այն ձախողվեց:

Եթե ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ուզում էր այն դարձնել մաքսիմալ ապաքաղաքական և PR շեշտադրումն անել հանուն Երևանի և երևանցու շահերի վրա, որ հնարավորինս շեղեր իրենից իր թիմի քաղաքական բացասական նստվածքը, ապա Փաշինյանը դա իրեն թույլ չտվեց, իսկ երևանցին այդ տարանջատմանը չհավատաց:

Եթե ՔՊ ղեկավար-վարչապետը ցանկանում էր այն դարձնել սեփական իշխանության քաղաքական կուրսի շարունակականության, ճշմարտացիության և աջակցության հանրաքվե՝ իր հետագա գործողությունների լեգիտիմացման համար, ապա ասել, որ դա ձախողվեց, նշանակում է՝ ոչինչ չասել:

P.S. Ինչպես ասել էի, ինձ քիչ է հետաքրքրում, թե ով է լինելու ЖЭК-ի պետ, բայց այսպիսի լեգիտիմության բազայով, որն արդեն ունի թիվ և հստակ պատկեր, առռռըըը հա՛, թե Արցախ կհանձնես:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2018

Մեկնաբանություններ