Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Սոցցանցային տեխնոլոգիաները՝ գլոբալ քաղաքականության պլանավորման հիմք

Սոցցանցային տեխնոլոգիաները՝ գլոբալ քաղաքականության պլանավորման հիմք
11.08.2023 | 15:43

Ֆեյսբուքյան տեսակի տեխնոլոգիաները մարդկային հասարակության կենտրոնացված կառավարման համար նախատեսված հզորագույն գործիքներ են։

Նման տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս բոլորին բացահայտել իրենց ունեցած ու չունեցած մտքերն ու տրամադրությունները որոշակի լոկալ ու գլոբալ պարադիգմների սահմաններում և արդյունքում գեներացնել կառավարման տեսանկյունից անգին ինֆորմացիա։

Մասնավորապես, այդ տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս չափել հասարակության ու նրա տարբեր հատվածների կարողություններն ու հզորությունները, որը գլոբալ քաղաքականության պլանավորման հիմքն է։

Մասնավորապես, մեր դեպքում նման տեխնոլոգիաներով վաղուց պարզվել է մեր անզոր, պառակտված և, ընդհանուր առմամբ, անկապ լինելը։

Բոլոր լոկալ ֆեյսբուքյան տեսակի վարքային պարադիգմերը ունեն իրենց շրջանակներն ու կարծրատիպերը, որոնք արտացոլում են տվյալ հանրության հոգեբանությունը՝ իր գովելի ու այպանելի կողմերով և մարդկանց քաղաքակրթական մակարդակը, որի հիմքը նույն անհանդուրժող և, ըստ էության, հետամնաց մենթալիտետն է։

Միայն մի հանգամանք՝ պարադիգմային դինամիկայի բացակայությունը, նույնիսկ ամենալուրջ հարցերի քննարկման ժամանակ, ցույց է տալիս մեր սկզբունքային անկարողությունը՝ գեթ փոքր չափով մասնակցել կամ թեկուզ մի փոքր խառնվել աշխարհի գործերին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4876

Մեկնաբանություններ