2023թիվ, ապրիլ , Հայաստան:
Աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի առաջ:
Արցախը 3 ամիս շարունակ բացարձակ շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից: 2020թ. նոյեմբերից թշնամին անընդհատ հարձակվում է Հայաստանի վրա՝ օկուպացնելով զգալի տարածքներ:
Բանակում չդադարող զոհեր՝ առանց բացահայտումների:
Երկրում իշխում է կապիտուլյացիոն ռեժիմ, որը պետական պարտքը հասցրել է մոտ 11մլրդ $-ի և բացահայտ խոսում է Արցախը լրիվ հանձնելու, ՀՀ սուվերեն տարածքից նոր զիջումներ անելու մասին:
Այդ ընթացքում հանրությունն ակտիվ քննարկում է.
- ճի՞շտ էր արդյոք ՀՀ Ազգային ժողովի կապիտուլյացիոն ռեժիմի ներկայացուցիչ նախագահը, երբ ՀՀ քաղաքացու «դավաճան» կանչին պատասխանեց ոհմակով հարձակմամբ՝ գետնին պառկեցնելով և դեմքին թքելով:
Ի գիտություն.
պաշտոնական տվյալներով՝ ՀՀ-ում այդ նույն անձին առնվազն 300.000 քաղաքացի համարում է առնվազն դավաճան:
Հ.գ. Մնում է հասկանալ՝ այս ամենի մեջ Ռուսաստա՞նը, Ֆրանսիա՞ն, թե՞ ԱՄՆ-ն է մեղավոր:
Արսեն Ջուլֆալակյան