ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փակել դավաճանության սողանցքները

Փակել դավաճանության սողանցքները
08.03.2023 | 10:19

Պայքարի մեջ գտնվող հանրույթին չի կարելի ապակողմնորոշել նպատակակետից հեռու գաղափարներով, նման կարգի ցանկացած քարոզչություն պետք է դիտվի ներքին միասնականության եւ մեր ազգային ճշմարիտ ընթացքին դեմ ուղղված դիվերսիա, եւ դատապարտվի անվերապահորեն:

Բոլոր նրանք, ովքեր այսօր Արցախում փորձում են նիկոլականություն ներդնել եւ խարխլել մեր ժողովրդի հավաքականությունը, նրանք մեր ներքին թշնամիներն են եւ հարկ է նրանց պատասխանատվության կանչել կամ ժամ առաջ վտարել երկրից: Եթե իրավական տեսանկյունից խնդիր գոյություն ունի այս հիմնահարցի առնչությամբ, ապա մեր օրենսդիրները պետք է շտապ ընդունեն նորմեր, ըստ որոնց՝ կդատապարտվեն բոլոր նրանք, ովքեր գործունեություն կծավալեն ընդդեմ Արցախի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության: Այդպես հնարավոր կլինի փակել ազգային-պետական դավաճանության սողանցքները:


Որքան ինձ է տեսանելի, մեր ժողովուրդը պատրաստ է եւ ի զորու է հաղթահարել փորձության այս շրջանը եւս, միայն թե չպղտորեն նրա ուղեղը թունավոր մտքերով: Մեզ այս պահին ոգեշնչող, մարդկանց ի մի բերող եւ հաղթական պայքարի կոչող առաջնորդություն է պետք եւ ոչ թե արկածախնդիրների առաջ ասպարեզ բացող կառավարիչներ: Կեղծ ու վտանգավոր ժողովրդավարություն խաղալու ժամանակը չէ:


Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 8507

Մեկնաբանություններ