ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Որ­քան շուտ Նի­կո­լը հրա­ժա­րա­կան տա, այն­քան շատ ժա­մա­նակ կու­նե­նանք մեծ մար­տահ­րա­վե­րից ա­ռաջ գո­նե մի փոքր նա­խա­պատ­րաստ­վե­լու»

«Որ­քան շուտ Նի­կո­լը հրա­ժա­րա­կան տա, այն­քան շատ ժա­մա­նակ կու­նե­նանք մեծ մար­տահ­րա­վե­րից ա­ռաջ գո­նե մի փոքր նա­խա­պատ­րաստ­վե­լու»
13.11.2020 | 01:19

«Ազ­գա­յին ինք­նո­րո­շում միա­վո­րում» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ ՊԱ­ՐՈՒՅՐ ՀԱՅ­ՐԻ­ԿՅԱ­ՆԻ հետ ճե­պազ­րույ­ցում անդ­րա­դար­ձանք վեր­ջին օ­րե­րին ծա­վալ­ված ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին։


-Պա­րոն Հայ­րի­կյան‚ ղա­րա­բա­ղյան պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու վե­րա­բե­րյալ հայ­տա­րա­րու­թյուն է ստո­րագր­վել։ Ինչ­պե՞ս կգ­նա­հա­տեք փաս­տա­թուղ­թը և ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը։
-Ես միայն մի բա­նի վրա ու­շադ­րու­թյուն կդարձ­նեի։ Ան­կախ բո­վան­դա­կու­թյու­նից‚ խն­դի­րը վե­րա­բե­րում է հա­յու­թյա­նը։ Ան­կախ փաս­տաթղ­թի բո­վան­դա­կա­յին ուղղ­վա­ծու­թյու­նից‚ ժա­մա­նա­կին աս­վել էր‚ որ նման բնույ­թի բան գաղտ­նի չի ար­վի‚ և ա­սո­ղը ե­ղել է Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Հար­ցը վե­րա­բե­րում է ժո­ղովր­դին‚ ոչ թե ան­ձամբ ի­րեն‚ նա խոս­տա­ցել էր‚ որ գաղտ­նի չի ար­վի‚ բայց ար­վեց բո­լո­րից ծա­ծուկ։ Այդ­տեղ որևէ դրա­կան բան լի­նել չի կա­րող‚ ո­րով­հետև գաղտ­նի գոր­ծում են միայն հան­ցա­գործ­նե­րը։ Ոչ միայն մեզ­նից, այլև աշ­խար­հից (Մինս­կի խմ­բի մյուս հա­մա­նա­խա­գահ­նե­րից) գաղտ­նի ար­ված գոր­ծար­քը մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կի ա­նի­րա­վու­թյուն է։
-17 կու­սակ­ցու­թյուն­ներ պա­հան­ջում են վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը։ Կո՞ղմ եք այդ պա­հան­ջին։
-Չի կա­րող լի­նել որևէ ող­ջա­միտ հայ‚ որ չհաս­կա­նա՝ այս­պի­սի պե­տա­կան պա­տաս­խա­նա­տու որևէ ազ­գի պետք չէ։ Իր ժո­ղովր­դից‚ նույ­նիսկ գոր­ծըն­կեր­նե­րից գաղտ­նի գոր­ծող մար­դը (այլ բա­ռեր չեմ ցան­կա­նում օգ­տա­գոր­ծել) չի կա­րող պաշ­տո­նա­վա­րել։
-Դուք ի՞նչ լու­ծում եք տես­նում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից։
-Որ­քան շուտ Նի­կո­լը հրա­ժա­րա­կան տա‚ այն­քան շատ ժա­մա­նակ կու­նե­նանք մեծ մար­տահ­րա­վե­րից ա­ռաջ գո­նե մի փոքր նա­խա­պատ­րաստ­վե­լու։ Սա դեռ ա­ռա­ջին փուլն է։ Շատ վատ ժա­մա­նակ­ներ են մեզ սպա­սում։ Նի­կո­լի հե­ռաց­ման փու­լը պետք է ա­րագ անց­նել, շատ ա­րագ, ո­րով­հետև վտանգ­նե­րը ոչ միայն չեն ան­ցել, այլև ա­վե­լի սպառ­նա­լի կա­րող են դառ­նալ։
-Հա­վա­տո՞ւմ եք‚ որ կտա հրա­ժա­րա­կան։
-Չտա‚ ա­վե­լի վատ իր հա­մար։


Ճե­պազ­րույ­ցը՝
Լի­լիթ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 4295

Մեկնաբանություններ