ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ա­ռա­ջին իսկ օ­րից պար­տու­թ­յուն կրե­լով՝ Փա­շի­ն­յանն ու նրա թի­մը, Ար­ցա­խի նա­խա­գա­հը բա­ցա­հայտ խա­բել են հա­սա­րա­կու­թ­յա­նը»

«Ա­ռա­ջին իսկ օ­րից պար­տու­թ­յուն կրե­լով՝ Փա­շի­ն­յանն ու նրա թի­մը, Ար­ցա­խի նա­խա­գա­հը բա­ցա­հայտ խա­բել են հա­սա­րա­կու­թ­յա­նը»
13.11.2020 | 00:35

Նի­կոլ Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րած «ցա­վոտ փոխ­զի­ջու­մը» փաս­տո­րեն կա­պի­տու­լյա­ցիան է, Ար­ցա­խի հանձ­նու­մը։ Հի­մա ան­դառ­նա­լի կո­րուստ է հասց­ված հայ­րե­նի­քին, բայց Փա­շի­նյա­նը դեռ իր ա­ռա­քե­լու­թյունն ա­վարտ­ված չի հա­մա­րում, հայ­րե­նազ­րկ­ված ժո­ղովր­դին կոչ է ա­նում հա­վաք­վել զր­կո­ղի շուր­ջը։ Ի­րա­վի­ճա­կի շուրջ զրու­ցել ենք քա­ղա­քա­գետ ԳԱ­ԳԻԿ ՀԱՄ­ԲԱ­ՐՅԱ­ՆԻ հետ, ո­րը անց­նող 2,5 տար­վա ըն­թաց­քում մշ­տա­պես նշում էր, որ Փա­շի­նյանն իր կա­ռա­վար­մամբ եր­կի­րը տա­նում է կոր­ծան­ման։

-Փա­շի­նյա­նի ստո­րագ­րած հա­մա­ձայ­նագ­րով ի՞նչ վտանգ­նե­րի ա­ռաջ ենք կանգ­նած։
-Դա ա­ղե­տա­լի հետևանք­ներ կբե­րի և Ար­ցա­խին, և Հա­յաս­տա­նին։ 10 հա­զար քմ տա­րածք են զի­ջում, ո­րը 30 տար­վա ըն­թաց­քում ներկ­վել է հայ զին­վո­րի ա­րյու­նով ու սա կեղծ գա­ղա­փար­նե­րի ան­վան տակ։ Եվ Նի­կոլն ա­ռանց ա­մո­թի սրա հա­մար բո­լո­րին է մե­ղադ­րում։ Որ­քան հաս­կա­նում եմ, Փա­շի­նյա­նի և Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի տեքս­տեր գրո­ղը նույն մարդն է, ըստ նրանց, այս խայ­տա­ռակ ի­րա­վի­ճա­կի հա­մար բո­լորն են մե­ղա­վոր։ Փոր­ձում են մեզ, ինձ, ՀՀ շար­քա­յին քա­ղա­քա­ցուն մե­ղադ­րել, բայց եր­բեք չլ­սե­ցինք, որ հենց ի­րենք ի­րենց մե­ղադ­րեն։ 44 օր պա­տե­րազմ մղե­լով, ա­ռա­ջին իսկ օ­րից պար­տու­թյուն կրե­լով, Փա­շի­նյանն ու նրա թի­մը, Ար­ցա­խի նա­խա­գա­հը բա­ցա­հայտ խա­բել են հա­սա­րա­կու­թյա­նը։ Սեպ­տեմ­բե­րի 27-ից սկ­սած հա­սա­րա­կու­թյանն օ­բյեկ­տիվ տե­ղե­կու­թյուն­ներ չեն տվել, չեն ա­սել, որ խն­դիր­ներ ու­նենք Մա­տա­ղի­սի, Թա­լի­շի, Ջեբ­րա­յի­լի, Ֆի­զու­լու հատ­վա­ծում, Ռու­սաս­տա­նը կամ այլ միջ­նորդ այս­պի­սի ա­ռա­ջար­կով է հան­դես ե­կել, զորքն այս­պի­սի խն­դիր ու­նի, իսկ ստա­խոս­ներ Շու­շան Ստե­փա­նյանն ու Արծ­րուն Հով­հան­նի­սյա­նը կեղծ լու­րե­րով սնու­ցե­ցին ողջ հա­սա­րա­կու­թյա­նը։ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում էին, թե զորք ու զին­վոր չու­նեինք, բայց նա­խօ­րեին Փա­շի­նյանն ա­սաց, թե Ար­ցա­խում 25 հա­զար զին­վոր ենք ու­նե­ցել, ո­րոնք, չգի­տես ին­չու, պի­տի ընկ­նեին շր­ջա­փակ­ման մեջ։ Նրանց ին­չու ռազ­մա­ճա­կատ չէին ու­ղար­կում, որ պի­տի շր­ջա­փակ­ման մեջ ընկ­նեին։ Ե­թե զին­վոր չու­նեինք, ին­չու պե­տա­կան մա­կար­դա­կով զո­րա­հա­վաք չկազ­մա­կերպ­վեց։ Այս ազ­գա­դա­վու­թյան տակ կեղ­ծիք և սուտ է դր­ված։ 44 օր հա­սա­րա­կու­թյա­նը խա­բե­լով, «հաղ­թե­լու ենք» կարգախոսով ֆեյս­բու­քյան հաղ­թա­նակ տա­նե­լով, մեզ տա­րան ի­րա­կան կոր­ծան­ման և պար­տու­թյան։
-Ե­թե դի­տար­կենք այդ փաս­տա­թուղ­թը, տա­րածք­նե­րի վե­րա­դար­ձի մա­սին կե­տե­րից բա­ցի ի՞նչ կա­ռանձ­նաց­նեիք։
-Մեղ­րիի մի­ջանց­քի առն­չու­թյամբ Փա­շի­նյա­նը կեղ­ծում է, դրա­նով ոչ միայն Ադր­բե­ջա­նը կապ­վե­լու է Նա­խիջևա­նի հետ, այլև դա Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի միջև կա­պի հաս­տա­տում է նշա­նա­կում։ Նի­կո­լը մտա­ծում է, որ հա­սա­րա­կու­թյան մեծ մասն անգ­րա­գետ է, քար­տեզ չգի­տի։ Նա մո­ռա­նում է, որ Ադր­բե­ջա­նը Թուր­քիա­յի հետ ու­նի սահ­ման Նա­խիջևա­նում, ո­րի վրա կա­ռուց­ված է մեծ, ժա­մա­նա­կա­կից կա­մուրջ։ Փա­շի­նյա­նը կեղ­ծում է նաև, թե այդ մի­ջանց­քի շնոր­հիվ եր­կա­թու­ղով ելք ենք ստա­նում դե­պի Ի­րան։ Հե­տաքր­քիր է, որ այդ մա­սին ո­չինչ գր­ված չկա ազ­գա­դավ փաս­տաթղ­թում։ Ին­չու՞ է նման կեղ­ծիք­նե­րով հա­սա­րա­կու­թյա­նը կե­րակ­րում։ 2,5 տա­րի ա­սում է, թե բա­նակ­ցու­թյուն­նե­րը սե­փա­կան կե­տից է սկ­սում։ Ա­վե­լին, մա­յի­սի 5-ին ե­լույթ ու­նե­նա­լով ԱԺ-ում, ցի­նի­կա­բար, մե­ծամ­տո­րեն, ի­րեն բնո­րոշ գեղ­ցի լկ­տիու­թյամբ հայ­տա­րա­րեց, թե ինչ պետք է, այն էլ բա­նակ­ցում է, ար­դյուն­քում ու­նե­ցանք այս ազ­գա­դա­վու­թյու­նը։ Հայ ժո­ղո­վուր­դը 100 տա­րի պար­տու­թյուն չէր կրել, Նի­կո­լը Հա­յաս­տա­նը տա­րավ պար­տու­թյան ու հի­մա, ամ­բո­խա­վա­րու­թյա­նը լավ տի­րա­պե­տե­լով, այս ա­մե­նը փոր­ձում է ներ­կա­յաց­նել որ­պես հաղ­թա­թուղթ։ Ե­րեկ­վա ե­լույ­թում ա­սում էր, որ պի­տի 5 շր­ջան հանձ­նեինք, նե­րա­ռյալ Շու­շին։ Ա­մոթ է, այս­քան ստա­խոս։ Մինչ այ­սօր քն­նարկ­ված ոչ մի ծրագ­րում, ո­րոնք ըն­դա­մե­նը բա­նակ­ցու­թյուն­նե­րում քն­նարկ­վող աշ­խա­տան­քա­յին թղ­թեր են ե­ղել, ոչ թե փաս­տա­թուղթ, Շու­շիի մա­սին բան չի ե­ղել։ Ի դեպ, Տեր-Պետ­րո­սյա­նից սկ­սած Հա­յաս­տա­նի ոչ մի նա­խա­գահ ար­ցա­խյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի հա­մար որևէ փաս­տա­թուղթ բեռ չի դարձ­րել, ոչ մի բան չի ստո­րագր­վել այդ ըն­թաց­քում։ Փա­շի­նյա­նը, իր տգետ հա­լով, փոր­ձում է հա­սա­րա­կու­թյա­նը մո­լո­րեց­նել, թե ինչ-որ բան է ժա­ռան­գել, ինչ-որ կա­զա­նյան փաս­տա­թուղթ։ Դա փաս­տա­թուղթ չէր, ըն­դա­մենն ա­ռա­ջարկ­նե­րի փա­թեթ էր, ո­րը չի ըն­դուն­վել հենց Ադր­բե­ջա­նի կող­մից։ Կա­զա­նից հե­տո այլ ա­ռա­ջարկ­նե­րի փա­թեթ է ե­ղել, զո­րօ­րի­նակ Մադ­րի­դյա­նը, որ­տեղ ոչ մի խոսք չկա Ար­ցա­խը հանձ­նե­լու վե­րա­բե­րյալ, իսկ հի­մա մենք, ըստ էու­թյան, Ար­ցախն ենք հանձ­նում։ Փա­շի­նյա­նին հարց­նում եմ՝ որ­տե՞ղ է Մար­տա­կեր­տի շր­ջա­նի հյու­սիս-արևե­լյան մա­սը, որ­տե՞ղ է Մար­տու­նու շր­ջա­նի հա­րավ-արևե­լյան մա­սը, որ­տե՞ղ ողջ Հադ­րու­թի շր­ջա­նը, Շու­շին։ Հի­մա էլ իբր «ձեռք­բե­րում» նշում է Լա­չի­նի մի­ջանց­քը, այդ մի­ջանցքն ա­ռանց այդ էլ մերն էր, ի՞նչ լա­վու­թյան մա­սին է խո­սում։ ՀՀ-ի և Ար­ցա­խի դեմ տե­ղի է ու­նե­ցել ազ­գա­դավ ա­հա­բեկ­չու­թյուն, սա ծրա­գիր էր, որն ի­րա­գործ­վեց Հա­յաս­տա­նի թշ­նա­մի­նե­րի ձեռ­քով։
-Ծրա­գիր ա­սե­լով ի՞նչ նկա­տի ու­նեք, այ­սինքն մինչ պա­տե­րա՞զմն էլ պարզ էր, որ նման փաս­տա­թուղթ պի­տի ստո­րագր­վի։
-Ա­յո, Նի­կո­լը հա­տուկ է բեր­վել իշ­խա­նու­թյան, որ այս ծրա­գի­րը կյան­քի կո­չի։ Ընդ ո­րում, այս ծրա­գի­րը գոր­ծո­ղու­թյան մեջ դրեց այն ժա­մա­նակ, երբ իր որ­դին ծա­ռա­յու­թյունն ա­վար­տեց։ Այդ 2 տա­րին էլ ին­քը հա­սա­րա­կու­թյա­նը խա­բեց, կեղ­ծեց ա­մեն ինչ։ Փա­շի­նյա­նին մի քա­նի պարզ հարց պի­տի տր­վի՝ 44 օր ին­չու՞ էիր խա­բում հայ հան­րու­թյա­նը, քա­ղա­քա­կան ու­ժե­րին, այդ թվում՝ ընդ­դի­մա­դիր­նե­րին։ Վեր­ջին պա­հին միանձ­նյա ո­րո­շում­ներ է ըն­դու­նում և նույ­նիսկ այդ մա­սին ՀՀ նա­խա­գա­հին տե­ղյակ չի պա­հում։ Բա­ցի այս ա­մե­նից, նա ՀՀ-ին ահ­ռե­լի ծախ­սե­րի տակ է գցել։
-Ի՞նչ նկա­տի ու­նեք։
-Մեծ թվով քանդ­ված են­թա­կա­ռուց­վածք­ներ, Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի ոչն­չաց­ված տն­տե­սու­թյուն, ոչ պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րով՝ 4-5 հա­զար զո­հե­րի ըն­տա­նիք­նե­րի փոխ­հա­տու­ցում, շուրջ 8 հա­զար վի­րա­վոր­նե­րի սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վու­թյուն։ Ո՞վ է այս ա­մե­նի տա­կից դուրս գա­լու, Փա­շի­նյանն ու իր ա­պի­կար իշ­խա­նու­թյու­՞նը, որ 2,5 տա­րի մո­լո­րեց­րե­ցին հան­րու­թյա­նը և եր­կի­րը հասց­րին ա­ղե­տա­լի վի­ճա­կի։
-Ար­ցախն ան­դա­մա­հա­տե­լով և զի­ջե­լով Հա­յաս­տա­նի հա­մար խիստ կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող տա­րածք­ներ, փաս­տո­րեն մեծ սպառ­նա­լի­քի տակ ենք դնում նաև Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյու­նը։ Այս ա­ռու­մով ին­չի՞ ա­ռաջ ենք կանգ­նած։
-Ոչ Ադր­բե­ջա­նը, ոչ Թուր­քիան այդ­քան միա­միտ չեն, որ բա­ցա­հայտ հար­վա­ծեն Հա­յաս­տա­նին։ Նրանք Հա­յաս­տանն օ­կու­պաց­նում են, Նի­կո­լի նման ազ­գա­դա­վին պար­տադ­րե­լով մի­ջան­ցք­ներ տրա­մադ­րել։ Ի՞նչ ենք մենք ստա­ցել այդ մի­ջանց­քի դի­մաց։ Կեղծ թե­զը, թե դրա­նով դե­պի Ի­րան ելք ենք ստա­ցել, սուտ է։ Փա­շի­նյա­նը թող դա գրա­վոր ձևա­կերպ­ված ցույց տա։ Նա դա չի կա­րող պար­տադ­րել Ադր­բե­ջա­նի բռ­նա­պե­տին, մինչ­դեռ Ա­լիևն է նրան պար­տադ­րել մի­ջանցք տալ, ո­րը փաս­տաթղ­թում կա։ Ադր­բե­ջա­նը երբևի­ցե Հա­յաս­տա­նին թույլ չի տա Ի­րա­նի հետ այդ ճա­նա­պարհն ու­նե­նալ։
-Այս փաս­տաթղ­թում գո­նե ո­րո­շա­կի փո­փո­խու­թյուն­ներ ա­նե­լու և Ար­ցա­խը փր­կե­լու հրա­մա­յա­կա­նով այ­սօր ընդ­դի­մա­դիր ու­ժե­րը փո­ղոց են դուրս ե­կել։ Ձեր կար­ծի­քով հնա­րա­վո՞ր է ա­ռա­ջի­կա օ­րե­րին ինչ-որ բան փո­խել։
-Այս 3 օ­րե­րին, ա­յո, հնա­րա­վոր է ինչ-որ բան փո­խել, ե­թե վար­չա­պե­տը հրա­ժա­րա­կան տա և վար­չա­պետ ըն­տր­վի ան­գամ ՔՊ-ի կազ­մից, ո­րը կհ­րա­ժար­վի այդ ստո­րագ­րու­թյու­նից։ Հա­մոզ­ված եմ, որ Նի­կո­լի թի­մա­կից­ներն էլ շատ լավ գի­տեն, որ հնա­րա­վոր է ինչ-որ բան փո­խել։
-ՈՒ­րեմն ո՞րն է բա­ցատ­րու­թյու­նը, որ խոր­հր­դա­րան չեն գա­լիս ու չեն փոր­ձում ի­րա­վի­ճակ շտ­կել։
-Ո­րով­հետև այդ­պես պար­տադ­րում է Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Նրան հենց այդ­պի­սի պատ­գա­մա­վոր­ներ էին պետք, ո­րոնք հան­րու­թյա­նը հայտ­նի չեն և ողջ բա­րե­կե­ցու­թյամբ պար­տա­կան են Նի­կո­լին։ Դրա հա­մար նա այս օ­րը ինչ­պես ու­զում է, այդ­պես էլ նրանց հետ վար­վում է։ Հի­մա էլ նրանց պար­տադ­րում է չգ­նալ խոր­հր­դա­րան ու որևէ քայլ չա­նել։
-Կա նաև անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն, այդ պատ­գա­մա­վոր­նե­րը չե՞ն հաս­կա­նում, որ վաղն այս երկ­րում չեն կա­րո­ղա­նա­լու հան­գիստ քայ­լել, չեն կա­րո­ղա­նա­լու մար­սել՝ ի­րենց ղե­կա­վա­րի հետ կի­սե­լով այդ փաս­տաթղ­թի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը։
-Ոչ, չեն հաս­կա­նում։ Նրանք գոր­ծում են Նի­կո­լի բա­ցա­հայտ տե­ռո­րի ներ­քո, պե՞տք է Ծա­ռու­կյա­նին ան­ձեռ­նամ­խե­լիու­թյու­նից զր­կեն, կա­լա­նա­վո­րեն, կա­նեն դա, ինչ­պես նմա­նա­տիպ բազ­մա­թիվ այլ գոր­ծեր։ Կմտ­նեն նաև այս ստո­րագ­րու­թյան պա­տաս­խա­նատ­վու­թյան տակ։ Պի­տի ըն­դու­նե՞ն Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան, կըն­դու­նեն՝ ի­մա­նա­լով հա­սա­րա­կու­թյան բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մուն­քը։
-Այ­սօր գրե­թե բո­լոր ընդ­դի­մա­դիր­նե­րին ԱԱԾ-ն բեր­ման է են­թար­կել, չնա­յած հա­սա­րա­կու­թյունն ա­նե­րեր է, ու վայր­կյան ա­ռաջ պա­հան­ջում է Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը, կս­տաց­վի՞, այ­նուա­մե­նայ­նիվ, ի­րա­վի­ճակ փո­խել։
-Կար­ծում եմ՝ Փա­շի­նյա­նը պատ­վեր է կա­տա­րում, և այն մինչև վերջ կի­րա­կա­նաց­նի։ Հաշ­վի առ­նե­լով հա­սա­րա­կու­թյան քա­ղա­քա­կան անգ­րա­գի­տու­թյու­նը, Փա­շի­նյա­նի՝ անգ­րա­գետ մաս­սա­յին մա­նի­պու­լաց­նե­լու կա­րո­ղու­թյու­նը, չի բա­ցա­ռում, որ Նի­կո­լը այս ի­րա­վի­ճա­կից հան­գիստ դուրս գա։ Օ­րի­նակ, Շու­շին հանձ­նե­լու հա­մար կմե­ղադ­րի Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին ու դրան կա­րող են հա­վա­տալ։ Նույն հա­ջո­ղու­թյամբ կա­րող է ինձ էլ մե­ղա­վոր կար­գել, ա­սել՝ Գա­գիկ Համ­բա­րյա­նը ջո­կատ չկազ­մեց, չե­կավ Շու­շի, դրա հա­մար այն կորց­րինք։ Հաս­կա­նու՞մ եք՝ այս մար­դու ցի­նի­կու­թյունն ու պար­զու­նա­կու­թյունն ուր են հա­սել։ Պե­տու­թյու­նը բա­նակ չու­նի, Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը կամ ինչ-որ մե­կը պի­տի ջո­կատ կազ­մի, որ փր­կի Շու­շին։ Սա այն դեպ­քում, որ Ադր­բե­ջա­նը մեր դեմ կի­րա­ռում է գեր­ժա­մա­նա­կա­կից տեխ­նի­կա, իսկ մենք դեռ մտա­ծում ենք ֆի­դա­յա­կան ջո­կատ­նե­րով կռ­վե­լու մա­սին։
-Հի­մա ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը ծայ­րաս­տի­ճան լար­ված է, սա կա­րո՞ղ է քա­ղա­քա­ցիա­կան բա­խում­նե­րի հան­գեց­նել։
-Քա­ղա­քա­ցիա­կան բա­խումն ամ­բող­ջու­թյամբ ձեռն­տու է Նի­կոլ Փա­շի­նյա­նին, իր թի­մին, որ­պես­զի իշ­խա­նու­թյու­նը պահ­պա­նեն, որ­պես­զի շա­րու­նա­կի իր ազ­գա­դավ ծրա­գի­րը։ Բո­լոր նախ­կին իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, քա­ղա­քա­կան ու­ժերն այ­սօր գոր­ծում են ի նպաստ հայ­րե­նի­քի, ի բա­րօ­րու­թյուն ՀՀ-ի։ Այս պա­հին հա­մա­ձայն ենք, որ վար­չա­պետ դառ­նա ՔՊ-ից որևէ մե­կը, բայց նա պի­տի պար­տա­վոր­վի, որ հրա­ժար­վում է Նի­կո­լի ստո­րագ­րու­թյու­նից։ Ոչ մե­կը իշ­խա­նա­փո­խու­թյան հարց չի դնում, բա­նակ­ցո­ղի փո­փո­խու­թյան խն­դիրն է դր­ված։


Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 10796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ