Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ինչի մա­սին են հու­շում ՌԴ անվ­տան­գու­թ­յան խորհր­դի ան­դամ­նե­րի հետ Պու­տի­նի քն­նար­կու­մը, Փա­շի­ն­յա­նի դի­մու­մը Պու­տի­նին և…

Ինչի մա­սին են հու­շում ՌԴ անվ­տան­գու­թ­յան խորհր­դի ան­դամ­նե­րի հետ Պու­տի­նի քն­նար­կու­մը, Փա­շի­ն­յա­նի դի­մու­մը Պու­տի­նին և…
03.11.2020 | 01:02

Թուր­քիան ինչ-որ մի խո­շոր ու դա­վա­դիր բան է ծրագ­րել ու պատ­րաստ­վում է ի­րա­կա­նաց­նե­լու հա­յե­րիս հան­դեպ, հնա­րա­վոր է, Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի և մի­ջազ­գա­յին ա­հա­բե­կիչ­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի զու­գորդ­մամբ: Այս հե­տևու­թյա­նը կա­րե­լի է հան­գել ո­րո­շա­կի փաս­տե­րի ու տե­ղե­կու­թյուն­նե­րի հի­ման վրա ստորև կա­տար­ված վեր­լու­ծու­թյան ար­դյուն­քում: Հա­մե­նայն դեպս, պետք է պատ­րաստ լի­նել ա­մեն ին­չի:


Թուր­քիա­յի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Մևլյութ Չա­վու­շօղ­լուն ե­րեկ, ինչ­պես հա­ղոր­դել է ՏԱՍՍ-ը, ժա­մա­նել է Ադր­բե­ջան` Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ի­րա­վի­ճա­կը քն­նար­կե­լու հա­մար:
«Մենք դար­ձյալ Բաք­վում ենք` Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը քն­նար­կե­լու և Ադր­բե­ջա­նին ա­ջակ­ցե­լու մեր վճ­ռա­կա­նու­թյու­նը կր­կին հաս­տա­տե­լու հա­մար»,- թվի­թե­րյան իր է­ջում գրել է Չա­վու­շօղ­լուն:
Ա­վե­լին. «ՌԻԱ Նո­վոս­տի»-ի տե­ղե­կաց­մամբ, Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րարն Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի հետ Բաք­վում հան­դիպ­ման ժա­մա­նակ հայ­տա­րա­րել է, որ Ադր­բե­ջա­նի մայ­րա­քա­ղաք կայ­ցե­լի Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Հու­լու­սի Ա­քա­րը: Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րա­րի խոս­քը հրա­պա­րակ­ված է Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի կայ­քում:
«Ես ժա­մա­նել եմ նա­խա­գա­հի հանձ­նա­րա­րա­կա­նով,- ա­սել է Չա­վու­շօղ­լուն:- Դուք ա­մեն օր խո­սում եք նրա հետ, օ­րա­կան առն­վազն եր­կու ան­գամ, սա­կայն ես դար­ձյալ փո­խան­ցում եմ Ձեզ նրա ող­ջույն­նե­րը: Մենք ու­նենք նա­խա­գա­հի հանձ­նա­րա­րա­կա­նը` միայ­նակ չթող­նել Ադր­բե­ջա­նին այդ գոր­ծըն­թա­ցում, պար­բե­րա­բար այ­ցե­լել Բա­քու և գոր­ծել հա­մա­տեղ: Մեր պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը, մյուս գոր­ծըն­կեր­նե­րը, Բի­նա­լի բե­յը նույն­պես կժա­մա­նեն: Խոր­հր­դա­րա­նի նա­խա­գա­հը գտն­վում է այս­տեղ»:


Այս­պի­սով Բաք­վում են հա­վաք­վել Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րա­րը, խոր­հր­դա­րա­նի նա­խա­գա­հը, Թուր­քիա­յի իշ­խող կու­սակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ Բի­նա­լի Յըլ­դը­րի­մը, և դեռ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րարն ու Թուր­քիա­յի այլ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­ներ էլ (հա­վա­նա­բար ՊՆ-ից) պետք է ժա­մա­նեն Ադր­բե­ջա­նի մայ­րա­քա­ղաք: Ինչ­պես ա­սում են, խեր լի­նի… Սա­կայն մենք գի­տենք, որ Թուր­քիա­յի, նրա պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի ու մյուս բարձ­րաս­տի­ճա­նա­վոր­նե­րի այ­ցե­լու­թյան պա­րա­գա­յում խեր լի­նել չի կա­րող, հա­կա­ռա­կը` պետք է սպա­սել շա­ռի, հատ­կա­պես այն ըն­թաց­քում, երբ Բի­նա­լի Յըլ­դը­րի­մը կլի­նի Ադր­բե­ջա­նում:
Չենք կար­ծում, թե Թուր­քիա­յի հի­շյալ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի միա­ժա­մա­նա­կյա հայ­տն­վելն Ադր­բե­ջա­նում, և այն տե­ղե­կու­թյու­նը, որ Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րարն ու ի­րենց մյուս գոր­ծըն­կեր­ներն էլ դեռ ժա­մա­նե­լու են, պա­տա­հա­կա­նու­թյուն են: Շատ հնա­րա­վոր է, որ Թուր­քիա­յի գլ­խա­վոր շտա­բի մա­կար­դա­կով ինչ-որ բան է ծրագր­վել մեր դեմ, ո­րը մոտ ժա­մա­նակ­ներս պատ­րաստ­վում են ի­րա­կա­նաց­նե­լու:


Այս են­թադ­րու­թյու­նը կամ հետևու­թյու­նը հա­մա­պա­տաս­խա­նում է այ­սօր Ազ­գա­յին ժո­ղո­վում լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում ՀՀ փոխ­վար­չա­պետ Մհեր Գրի­գո­րյա­նի հայ­տա­րա­րու­թյա­նը, ըստ ո­րի, ո­րո­շում է կա­յաց­վել դի­մել Ռու­սաս­տա­նին՝ ել­նե­լով ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից (խոս­քը ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նին ուղղ­ված Նի­կոլ Փա­շի­նյա­նի հայտ­նի նա­մա­կի մա­սին է):
«Ֆուն­դա­մեն­տալ, բա­զա­յին հա­մա­ձայ­նա­գի­րը հենց 1997 թվա­կա­նի հայ-ռու­սա­կան հա­մա­ձայ­նա­գիրն է, ո­րի վրա հղում է ար­վել,- ա­սել է Մհեր Գրի­գո­րյա­նը:- Իսկ պա­հը ո­րոշ­վել է այն հան­գա­ման­քից, թե ինչ է կա­տար­վում ռազ­մա­կան ի­րա­վի­ճա­կի հետ կապ­ված: Կար­ծում եմ՝ ինչ-որ պահ է ե­կել, որ կու­տա­կում­նե­րը կամ դիս­լո­կա­ցիան վկա­յել են, որ ճիշտ կլի­նի ար­դեն իսկ այս պա­հին դի­մել, ո­րով­հետև երևի կար ի­րա­վի­ճակ, ո­րը հա­մար­վեց, որ վտանգ է կամ սպառ­նա­լիք է, այդ թվում նաև` ՀՀ սահ­ման­նե­րի հա­մար: Վս­տահ եմ, որ այս ա­մե­նը վեր­լուծ­վել է, և զին­վո­րա­կան­նե­րի վեր­լու­ծու­թյուն­ներն այս ի­մաս­տով մեծ նշա­նա­կու­թյուն ու­նեն»:


Իսկ ինչ է` այդ ի­րա­վի­ճա­կը հի­մա չկա՞… Կար­ծում ենք` այդ ի­րա­վի­ճա­կը հի­մա էլ կա, պահ­պան­վում է: Գրե­թե կաս­կած չկա, որ հենց այդ ի­րա­վի­ճա­կով է պայ­մա­նա­վոր­ված ե­ղել նաև` ՌԴ նա­խա­գա­հին Փա­շի­նյա­նի դի­մու­մից ան­մի­ջա­պես ա­ռաջ, հոկ­տեմ­բե­րի 30-ին ՌԴ Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի մշ­տա­կան ան­դամ­նե­րի հետ Վլա­դի­միր Պու­տի­նի նա­խա­ձեռ­նած քն­նար­կու­մը` Եվ­րո­պա­յում ա­հա­բե­կիչ­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, ինչ­պես նաև Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան գո­տում ի­րա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ:
«Կար­ծիք­ներ են փո­խա­նակ­վել նա­խօ­րեին Եվ­րո­պա­յում տե­ղի ու­նե­ցած ող­բեր­գա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ»,- ՏԱՍՍ-ի հա­ղորդ­մամբ, ա­սել է ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Դմիտ­րի Պես­կո­վը: Նա ըն­դգ­ծել է, որ «խոր­հր­դակ­ցու­թյան մաս­նա­կից­նե­րը ևս մեկ ան­գամ վճ­ռա­կա­նո­րեն դա­տա­պար­տել են ա­հա­բեկ­չու­թյունն իր բո­լոր դրսևո­րում­նե­րով»:
Բա­ցի այդ, Պես­կո­վի խոս­քով, Պու­տի­նը ԱԽ ան­դամ­նե­րի հետ քն­նար­կել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան գո­տում ի­րա­վի­ճա­կի զար­գա­ցու­մը. «Քն­նարկ­վել է Ան­դր­կով­կա­սում ի­րա­վի­ճա­կը՝ շեշ­տը դնե­լով Ղա­րա­բա­ղում ի­րա­վի­ճա­կի զար­գաց­ման վրա»,- ա­սել է ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղա­րը:


Հա­յե­րիս դեմ Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի կող­մից ինչ-որ մի խո­շոր դա­վա­դիր գոր­ծո­ղու­թյան պլա­նա­վոր­ման մա­սին տո­ղե­րիս հե­ղի­նա­կի վե­րոն­շյալ հետևու­թյուն-զգու­շա­ցու­մը փոխ­վար­չա­պե­տի հի­շյալ հայ­տա­րա­րու­թյա­նը հա­մա­պա­տաս­խա­նե­լուց ու նաև դրա վրա հիմն­ված լի­նե­լուց բա­ցի, բխում է նաև Ստամ­բու­լում «Wargonzo» նա­խագ­ծի աղ­բյուր­նե­րի` օ­րերս հայտ­նած այն տե­ղե­կու­թյու­նից, որ Էր­դո­ղա­նի հա­տուկ նշա­նա­կու­թյան ջո­կատ­նե­րը պատ­րաստ­վում են ներ­խու­ժե­լու Հա­յաս­տան:
«Տե­ղե­կատ­վու­թյուն կա, որ Ռու­սաս­տա­նի օ­դա­տիե­զե­րա­կան ու­ժե­րի՝ Սի­րիա­յում Էր­դո­ղա­նի խմ­բա­վո­րում­նե­րի դեմ զանգ­վա­ծա­յին հար­ված­նե­րից հե­տո թուր­քա­կան «սուլ­թանն» ան­մի­ջա­պես ո­րո­շել է վրեժ լու­ծել ու հար­ձակ­վել Հա­յաս­տա­նի հա­րա­վա­յին ո­րոշ շր­ջան­նե­րի վրա,- նշ­ված է «Wargonzo» նա­խագ­ծի թե­լեգ­րա­մյան ա­լի­քում:- Այս­պի­սով՝ պա­տե­րազմն անց­նում է նոր, շատ ա­վե­լի մեծ փուլ»:


Yerkir.am-ը հի­շեց­րել է, որ պա­տե­րազ­մի մեկ­նար­կից ա­ռաջ հենց այդ` Ստամ­բու­լում «War­gonzo» նա­խագ­ծի աղ­բյուր­ներն էին խո­սում թուր­քա­մետ զի­նյալ­նե­րի՝ Բա­քու տե­ղա­փոխ­ման մա­սին, ու, փաս­տո­րեն, ճիշտ էին դուրս ե­կել: ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ Արծ­րուն Հով­հան­նի­սյանն էլ ե­րեկ­վա ճե­պազ­րույ­ցի ըն­թաց­քում ա­սել է, որ մեր ԶՈՒ-ն պատ­րաստ է և տե­ղյակ է, որ ա­ռա­ջի­կա­յում փոր­ձե­լու են այլ ուղ­ղու­թյամբ հար­ձակ­վել: Գու­ցե նկա­տի ու­նի Հա­յաս­տա­նի հա­րա­վա­յին ո­րոշ շր­ջան­նե­րի վրա Էր­դո­ղա­նի հա­տուկ նշա­նա­կու­թյան ջո­կատ­նե­րի հնա­րա­վոր հար­ձա­կո՞ւ­մը… Մաս­նա­վո­րա­պես` հար­ձա­կու­մը Նա­խիջևա­նից, ինչ­պես նաև ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծա­վա­լու­մը Մեղ­րիում` մեզ Ի­րա­նի հետ սահ­մա­նից կտ­րե­լու հույ­սով ու նպա­տա­կադր­մամբ:


ՈՒ­շադ­րու­թյուն դարձ­նենք նաև այն տե­ղե­կու­թյուն­նե­րին, որ Թուր­քիա­յի տա­րած­քով սի­րիա­ցի վարձ­կան­նե­րի նոր խումբ պետք է տե­ղա­փոխ­վի ԼՂ հա­կա­մար­տու­թյան գո­տի: «Sputnik In­ter­na­tio­nal»-ին օ­րերս տված հար­ցազ­րույ­ցում ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րը չի հեր­քել Սի­րիա­յից նոր զի­նյալ­նե­րի պլա­նա­վոր­վող տե­ղա­փոխ­ման վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­նե­րը, պա­տաս­խա­նե­լով այդ կա­պակ­ցու­թյամբ տր­ված հար­ցին, ա­սել է.
«Բա­վա­կա­նին շատ փաս­տա­կան ա­պա­ցույց­ներ կան Սի­րիա­յից և Լի­բիա­յից օ­տա­րերկ­րյա զի­նյալ ա­հա­բե­կիչ­նե­րի առ­կա­յու­թյան ու Թուր­քիա­յի կող­մից նրանց շա­րու­նա­կա­կան տե­ղա­փոխ­ման վե­րա­բե­րյալ, ին­չը հաս­տատ­ված է ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րի հե­տա­խու­զու­թյան կող­մից և հա­կա­մար­տու­թյան գո­տուց ստաց­վող տե­ղե­կատ­վու­թյամբ»:
Մեր վե­րոն­շյալ մտա­հո­գու­թյան, հետևու­թյուն-զգու­շաց­ման ի­մաս­տով հի­շենք նաև, որ Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Հու­լու­սի Ա­քա­րը նա­խորդ ան­գամ Ադր­բե­ջան էր ժա­մա­նել պա­տե­րազ­մի հենց հա­ջորդ օ­րը, և այն­տեղ էր ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի թեժ պա­հին` սեպ­տեմ­բե­րի 28-30-ին: Նրա հետ Ադր­բե­ջան էր ժա­մա­նել նաև Թուր­քիա­յի ցա­մա­քա­յին զոր­քե­րի հրա­մա­նա­տար ՈՒ­միտ Դյուն­դա­րը: «Կո­մեր­սանտ»-ի աղ­բյուր­նե­րի հա­վաստ­մամբ, նրանք տե­ղում ի­րա­կա­նաց­րել են ղա­րա­բա­ղյան ճա­կա­տի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ընդ­հա­նուր ղե­կա­վա­րու­մը:
Մի՞­թե հի­մա էլ ինչ-որ մի վճ­ռա­կան գոր­ծո­ղու­թյու­նից ա­ռաջ նույ­նը չի նա­խա­պատ­րաստ­վում…
Թեր­թը հայտ­նել է նաև, որ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը նա­խօ­րոք ծրագ­րել ու սադ­րել է Թուր­քիա­յի քա­ղա­քա­կան և ռազ­մա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը: Ըստ «Կո­մեր­սանտ»-ի աղ­բյուր­նե­րի, վեր­ջին ա­միս­նե­րի ըն­թաց­քում Ան­կա­րան ակ­տի­վո­րեն սադ­րել է Բաք­վին` ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ սան­ձա­զեր­ծե­լու, խոս­տա­նա­լով բազ­մա­կող­մա­նի քա­ղա­քա­կան և դի­վա­նա­գի­տա­կան, հե­տա­խու­զա­կան և ռազ­մա­տեխ­նի­կա­կան ա­ջակ­ցու­թյուն:


Ադր­բե­ջան Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի և այ­լոց այ­ցե­լու­թյան, Էր­դո­ղա­նի հա­տուկ նշա­նա­կու­թյան ջո­կա­տա­յին­նե­րի կող­մից ՀՀ հա­րա­վա­յին սահ­ման­նե­րի ուղ­ղու­թյամբ նա­խա­պատ­րաստ­վող հար­ձակ­ման և այլ­նի վե­րա­բե­րյալ հի­շյալ տե­ղե­կու­թյուն­նե­րի ա­ռու­մով հի­շեց­նենք, որ այդ ա­մե­նը հա­մա­պա­տաս­խա­նում է նաև Լե­դի Գա­գա­յի «911» տե­սա­հո­լո­վա­կի վեր­լու­ծու­թյու­նից բխող մեր են­թադ­րու­թյուն­նե­րին, հետևու­թյուն­նե­րին, զգու­շա­ցում­նե­րին: Մնում է միայն, որ պատ­կան մար­մին­ներն ու­շադ­րու­թյուն դարձ­նեն այս ա­մե­նի վրա ու ժա­մա­նա­կին կա­տա­րեն հա­մա­պա­տաս­խան քայ­լեր:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 16033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ