ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ա­հա­բեկ­չու­թ­յան դեմ պայ­քա­րը կա­րող է միա­վո­րել այդ նպա­տա­կը հե­տապն­դող շատ տար­բեր պե­տու­թ­յուն­նե­րի»

«Ա­հա­բեկ­չու­թ­յան դեմ պայ­քա­րը կա­րող է միա­վո­րել  այդ նպա­տա­կը հե­տապն­դող  շատ տար­բեր պե­տու­թ­յուն­նե­րի»
09.10.2020 | 00:05

ՀՀ ար­տա­կարգ և լիա­զոր դես­պան, Ար­ցա­խի ԱԳ նախ­կին նա­խա­րար ԱՐ­ՄԱՆ ՄԵ­ԼԻ­ՔՅԱ­ՆԻ փո­խանց­մամբ` Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի վրա մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կո­չե­րը ազ­դե­ցու­թյուն չեն գոր­ծում, այդ եր­կր­նե­րը միայն պատ­ժա­մի­ջոց­նե­րի լե­զուն կհաս­կա­նան, սա­կայն այդ գոր­ծիքն էլ դեռ ոչ մի եր­կիր չի ցան­կա­նում նրանց դեմ բա­նեց­նել։


-Ար­դեն գրե­թե 11 օր է ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վում են։ Ին­չու՞ ՄԽ հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րի, մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կո­չե­րը՝ պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու վե­րա­բե­րյալ, թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դեմն ան­տե­սում է։
-Ան­կա­րան և Բա­քուն ա­ռայժմ կա­րող են խոս­քե­րին ու­շադ­րու­թյուն չդարձ­նել, քա­նի որ տես­նում են, որ այդ խոս­քերն ի­րենց դեմ ուղղ­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վե­րա­ճե­լու նե­րուժ ա­ռայժմ չեն դրսևո­րում: Նրանց ա­վե­լի հաս­կա­նա­լի կլի­նի պատ­ժա­մի­ջոց­նե­րի լե­զուն, իսկ այդ լեզ­վով ա­ռայժմ միայն Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նակն է խո­սում: Մյուս­նե­րին՝ ՄԱԿ-ին, ՆԱ­ՏՕ-ի ան­դամ պե­տու­թյուն­նե­րին, ԵՄ ան­դամ պե­տու­թյուն­նե­րին և այ­լոց հա­մա­պա­տաս­խան տրա­մադր­վա­ծու­թյուն հա­ղոր­դելն ու կոնկ­րետ պատ­ժա­մի­ջոց­նե­րի դաշտ մղե­լը հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյան ա­ռա­ջի­կա շա­բաթ­նե­րի կարևո­րա­գույն ա­նե­լիքն է:
-Ակն­հայտ է, որ Թուր­քիան մեծ թվով վարձ­կան­ներ է բե­րել մար­տի դաշտ, և նույն մար­տա­վա­րու­թյու­նը շա­րու­նակ­վում է։ Ին­չու՞ չի հա­ջող­վում Թուր­քիա­յի այս վտան­գա­վոր քայ­լը կա­սեց­նել, ի վեր­ջո, դա ոչ միայն մեզ հա­մար մեծ խն­դիր է։
-Հենց այդ նպա­տա­կադր­մամբ էլ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը հան­դես ե­կավ հա­կաա­հա­բեկ­չա­կան կոա­լի­ցիա ձևա­վո­րե­լու կոչ-ա­ռա­ջար­կով: Ա­հա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րը կա­րող է միա­վո­րել այդ նպա­տա­կը հե­տապն­դող տար­բեր պե­տու­թյուն­նե­րի։ Այդ դրո­շի տակ կա­րող են միա­վոր­վել Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը, Միա­ցյալ Նա­հանգ­ներն ու Հնդ­կաս­տա­նը, Ե­գիպ­տոսն ու Ֆրան­սիան և շատ ու­րիշ­ներ: Այ­սօր կարևոր է, որ մեր գոր­ծըն­կեր­նե­րի քա­ղա­քա­կան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի շար­քում ամ­րագր­վի այն, որ Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը ա­հա­բեկ­չու­թյու­նը հո­վա­նա­վո­րող պե­տու­թյուն­ներ են, ո­րոնք ի­րենց առջև դր­ված ռազ­մա­քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րը փոր­ձում են հենց այդ գոր­ծի­քը կի­րա­ռե­լու մի­ջո­ցով լու­ծել:
-Այս պա­տե­րազմն ի՞նչ պի­տի փո­խի մեր դի­վա­նա­գի­տու­թյան մեջ և բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում։
-Ա­մեն ինչ կախ­ված կլի­նի ըն­թա­ցող լայ­նա­ծա­վալ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վերջ­նար­դյուն­քից: Այ­դու­հան­դերձ, կան ան­փո­փոխ նպա­տակ­ներ, և մեր առջև կանգ­նած լուծ­ման կա­րոտ խն­դի­րը հան­գում է հետևյա­լին. պետք է կա­րո­ղա­նանք կա­յուն ու եր­կա­րա­ժամ­կետ խա­ղա­ղու­թյուն հաս­տա­տել՝ ա­պա­հո­վե­լով Ար­ցա­խի քա­ղա­քա­ցի­նե­րի անվ­տան­գու­թյու­նը, Ար­ցա­խի՝ Ադր­բե­ջա­նի կազ­մից դուրս գտն­վե­լու դե­յու­րե ձևա­կեր­պումն ու այդ ձևա­կերպ­ման մի­ջազ­գա­յին ճա­նա­չու­մը և, ի­հար­կե, Ար­ցա­խի առն­վազն ներ­կա­յիս տա­րած­քա­յին ընդ­գր­կու­մը: Ընդ ո­րում, մենք պետք է աչ­քի ա­ռաջ ու­նե­նանք նաև նոր ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված հնա­րա­վոր հա­վե­լյալ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը: Օ­րի­նակ, Ար­ցա­խի քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար անվ­տանգ ար­տա­քին մի­ջա­վայր ա­պա­հո­վե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն կա­րող է ա­ռա­ջա­նալ, ե­թե Ադր­բե­ջան ներ­մուծ­ված ա­հա­բե­կիչ­նե­րը փոր­ձեն այդ երկ­րի տա­րած­քում ան­վե­րահս­կե­լի բռ­նու­թյան մշ­տա­կան օ­ջախ­ներ հիմ­նել: Այդ դեպ­քում Ար­ցա­խի զին­ված ու­ժերն ու այլ ու­ժա­յին կա­ռույց­ներ պար­տադր­ված կլի­նեն այդ օ­ջախ­նե­րը վե­րաց­նե­լուն ուղղ­ված հա­տուկ գոր­ծո­ղու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նել Ադր­բե­ջա­նի ներ­կա­յիս տա­րած­քի խոր­քե­րում՝ սե­փա­կան սահ­ման­նե­րից հե­ռու գո­տի­նե­րում:
-Դեռ որ­քա՞ն կա­րող են շա­րու­նակ­վել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, և ի՞ն­չը կա­րող է բե­կում­նա­յին լի­նել այս ի­րա­վի­ճա­կում։
-Հա­վա­նա­բար թեժ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կա­րող են շա­րու­նակ­վել ևս մեկ շա­բաթ: Դրանք կա­րող են նաև ա­վե­լի վաղ դա­դա­րել այն դեպ­քում, ե­թե ադր­բե­ջա­նա­կան զին­ված ու­ժե­րը կրեն ջախ­ջա­խիչ պար­տու­թյուն և լիո­վին կորց­նեն ի­րենց մար­տու­նա­կու­թյու­նը:


Զրույ­ցները՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 4194

Մեկնաբանություններ