«Զինվորի գլուխ կտրողն ու երեխայի վրա կրակողը չի կարող հարգել սեփական ազգը»
29.09.2020 | 00:35
«Մեր հակառակարոդը չի փոխվելու, ինչպես սրբապիղծ եղել է, այնպես էլ սրբապիղծ մնում է, նրանից բարոյականություն ակնկալելը միամտություն է,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ` մայրերին, կանանց ու քույրերին հորդորելով ամուր լինել։ Վերջապես պիտի կարողանանք այս հարցը լուծել, համոզված է պատգամավորը, 1990-ականների կիսատ թողած գործը վերջնականապես հասցնել ավարտին: Եվ դա կարող է լինել միմիայն վճռականության ու կամքի շնորհիվ: Ամեն անգամ փոքր պատերազմ մղելով՝ ավելի մեծ թվով զոհեր ենք տալիս, քան եթե լայնածավալ պատերազմ մղեինք. «Իհարկե հասկանում եմ այն մայրերին, որոնց զավակներն այս պահին սահմանին են, միևնույն ժամանակ դիմում եմ նրանց, որովհետև եթե ոչ այսօր, ապա վաղը մեր թոռների հարցն է լինելու սա: Նրանք պետք է ավելի խաղաղ ապրեն: Պետք է ցույց տանք աշխարհին, որ դարերով ապրել ենք Երկիր մոլորակի վրա և շարունակելու ենք բազմանալ ու զարգանալ: Հակառակորդի հետ խաղաղության լեզվով չպետք է խոսել, և ինչպես 1990-ականներին, 2016-ին, այսօր էլ դա պետք է պարտադրենք նրանց: Հասկացնենք՝ ինչպես պետք է հարաբերվեն հայոց աշխարհի և առհասարակ հայ ժողովրդի հետ: Պետք է գիտակցեն, որ հակահայ քարոզն ու քաղաքականությունը չեն անցնելու, ու ինչ էլ անեն, հայը միշտ էլ լինելու է»:
Սոֆյա Հովսեփյանի դիտարկմամբ՝ մեր «հարևանները» ոչ միայն մեր, այլև սեփական ազգի հանդեպ սրբություն չունեն: Զինվորի գլուխ կտրողը, խաղաղ քաղաքացու ու երեխայի վրա կրակողը չի կարող հարգել սեփական ազգը: «Կես ժամ առաջ են ստեղծվել ու չեն հասկացել՝ ով ենք իրենք: Ադրբեջանի ղեկավարների համար միևնույն է՝ սովա՞ծ է իր ժողովուրդը, քաղցա՞ծ է, կռվելու ուժ ունի՞, թե՞ ոչ: Նրանք, ինչպես իրենց ծնած Թուրքիան, ագահ են. ուզեն թե չուզեն, հաղթելու ենք, ու սա մեր վերջանական հաղթանակը պետք է լինի: Եթե թույլ տային, զենք կվերցնեի ու սահման կգնայի, բայց հասկանում եմ՝ երկրի անվտանգությունը դա թույլ չի տալիս»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ