ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հայ ժո­ղո­վուր­դը բնազ­դով կամ բա­նա­կա­նո­րեն ճիշտ է ընտ­րել իր ար­ժեք­նե­րը՝ ըն­տա­նիք, լե­զու, ե­կե­ղե­ցի»

«Հայ ժո­ղո­վուր­դը բնազ­դով կամ բա­նա­կա­նո­րեն ճիշտ է ընտ­րել իր ար­ժեք­նե­րը՝ ըն­տա­նիք, լե­զու, ե­կե­ղե­ցի»
21.07.2020 | 14:20

Գրա­կա­նա­գետ ՍԵՐԺ ՍՐԱ­ՊԻՈ­ՆՅԱ­ՆԻ հետ զրու­ցում ենք հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում հա­յոց լեզ­վի դա­սա­ժա­մե­րի կր­ճատ­ման‚ «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան դպ­րո­ցա­կան ծրագ­րից հա­նե­լու թե­մա­նե­րի վե­րա­բե­րյալ։

-Պա­րոն Սրա­պիո­նյան, կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի փոխ­նա­խա­րա­րը հայ­տա­րա­րեց «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան դպ­րո­ցա­կան ծրագ­րից հա­նե­լու մա­սին։ Ե­կե­ղե­ցա­կան ու հան­րա­յին լայն շր­ջա­նակ­ներ ի­րենց բո­ղո­քի ձայնն են բարձ­րաց­րել այս կա­պակ­ցու­թյամբ։ Ինչ­պի­սի՞ն է Ձեր դիր­քո­րո­շու­մը հար­ցի վե­րա­բե­րյալ։
-Բո­լոր այն կեղծ փաս­տարկ­նե­րը, թե ե­կե­ղե­ցու պատ­մու­թյունն ար­տա­ցոլ­ված է հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան մեջ, պար­զա­պես փա­րի­սե­ցիու­թյուն են։ Մեր պատ­մու­թյու­նը հս­տա­կո­րեն փաս­տում է մի բան. ե­թե ա­շա­կեր­տը քա­ջա­ծա­նոթ է ե­կե­ղե­ցու պատ­մու­թյա­նը, պատ­մու­թյան ըն­թաց­քում նրա գոր­ծու­նեու­թյա­նը, ա­պա ան­հա­մե­մատ ա­վե­լի հայ­րե­նա­սեր և բա­րո­յա­կան ա­վե­լի կա­յուն ըմ­բռ­նում­նե­րով քա­ղա­քա­ցի է դառ­նում, քան ա­ռանց հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյան մա­սին գի­տե­լիք­նե­րի։ Վկան խոր­հր­դա­յին տա­րի­նե­րի դպ­րոցն է, երբ մարք­սիզմ-լե­նի­նիզ­մը խց­կե­ցին դպ­րո­ցի գա­ղա­փա­րա­բա­նու­թյան մեջ, մե­կու­սաց­րին ե­կե­ղե­ցին, սա­կայն մարք­սիզմ-լե­նի­նիզ­մը որևէ կերպ չտե­ղա­վոր­վեց հայ մար­դու հո­գեաշ­խար­հում։ Ձևա­կան, պաշ­տո­նա­կան հան­դի­պում­նե­րում ճա­ռում էին Մարք­սից, Լե­նի­նից, բայց հո­գու խոր­քում մար­դիկ որևէ կերպ չէին ար­ձա­գան­քում այդ գա­ղա­փա­րա­բա­նու­թյա­նը։ Ձեր ու­շադ­րու­թյունն եմ հրա­վի­րում մի փաս­տի վրա, որ ար­ձա­նագ­րել է Լևոն Շան­թը դեռևս 1928 թ. «Օ­շին Պայլ» դրա­մա­յում‚ ո­րը գա­ղա­փա­րի դրա­մա էր‚ հս­տակ նպա­տա­կամղ­ված, ծրագ­րա­յին ստեղ­ծա­գոր­ծու­թյուն։ Իսկ Շան­թի հայ­րե­նա­սի­րու­թյան վրա, կար­ծում եմ, որևէ մե­կը կաս­կա­ծե­լու ի­րա­վունք չու­նի։ Օ­շին Պայ­լը երբ վե­հա­փա­ռին ա­սում է, որ ե­կել են նրան հրա­վի­րե­լու պայ­լու­թյան պաշ­տո­նին, որ ին­քը պատ­մու­թյուն է գրում, կա­թո­ղի­կո­սը հա­կա­դար­ձում է՝ դուք պատ­մու­թյու­նը պետք է կեր­տեք, պատ­մու­թյուն գրո­ղը մենք ենք։ Ա­հա ե­կե­ղե­ցին մեր պատ­մու­թյուն գրողն է։ Եվ հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան ու ե­կե­ղե­ցու պատ­մու­թյան մեջ էա­կան տար­բե­րու­թյուն կա։ Այդ քն­նար­կում­նե­րը ԿԳՄՍՆ-ն կազ­մա­կեր­պում է, այս­պես կոչ­ված, կո­րո­նա­վի­րու­սի դի­մա­կա­հան­դե­սի ժա­մա­նակ, ո­րի պայ­ման­նե­րում հա­սա­րա­կու­թյան և շա­հագր­գիռ խա­վե­րը որևէ կերպ քն­նար­կում­նե­րին չեն մաս­նակ­ցում։ Որ­քան էլ պն­դեն, որ ծրա­գի­րը դր­ված է ե­ղել հան­րա­յին քն­նարկ­ման, մաս­նա­գետ­ներ են մաս­նակ­ցել, կար­ծիք­ներ են հայտ­նել, թույլ տվեք ա­սել՝ ես չեմ հա­վա­տում։ Չեմ հա­վա­տում նախ՝ ել­նե­լով այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի՝ ստի հան­դեպ ու­նե­ցած բա­վա­կա­նին ակ­նա­ռու հա­կում­նե­րից։
Դպ­րո­ցա­կան ծրագ­րե­րի ոտ­քի վրա, շու­տա­փույթ, շփերթ փո­փո­խու­թյուն­ներն ինձ ի­րա­վունք են տա­լիս մտա­ծե­լու, որ այս­տեղ նպա­տա­կը հայ­կա­կան դպ­րո­ցը ոչ թե ար­դիա­կա­նաց­նելն է, այլ բա­ռի ա­մե­նա­բա­ցա­սա­կան ի­մաս­տով եվ­րո­պա­կա­նաց­նե­լը։ Որևէ հո­դա­բաշխ մտ­քով ո՛չ այն ան­ձը, որ զբա­ղեց­նում է նա­խա­րա­րի պաշ­տո­նը, ո՛չ նրա տե­ղա­կալ­նե­րը, ո՛չ որևէ հայտ­նի մաս­նա­գետ չկա­րո­ղա­ցավ փաս­տել, թե ին­չու է ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը, բու­հե­րում նաև «հա­յոց լե­զու» ա­ռար­կան‚ խան­գա­րում ա­շա­կեր­տին կամ ու­սա­նո­ղին ա­վե­լի գլո­բալ գի­տե­լիք­ներ ձեռք բե­րե­լու հար­ցում։ Ին­չու՞ հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյունն ա­շա­կեր­տին մա­տու­ցել չի կա­րե­լի։ Փո­խա­րե­նը պետք է մա­տուց­վի այս­պես կոչ­ված սե­ռա­կան այ­լան­դա­կու­թյուն­նե­րի մղող, «դաս­տիա­րա­կու­թյուն» բա­ռի քո­ղի տակ կախ­ված ա­ռար­կան։ Կա­րո՞ղ է որևէ մաս­նա­գետ փաս­տար­կել, թե ին­չով է ա­վե­լի ար­դիա­կան այդ սե­ռա­կան կոչ­վող դաս­տիա­րա­կու­թյու­նը։
Հայ ժո­ղո­վուր­դը, ապ­րել, բազ­մա­ցել, զա­վակ­ներ է ծնել, զին­վոր ու գիտ­նա­կան է տվել հա­զա­րա­մյակ­ներ շա­րու­նակ, ա­ռանց սե­ռա­կան դաս­տիա­րա­կու­թյան հա­տուկ դա­սըն­թաց­նե­րի։ Ա­մեն ինչ ու­նի իր ժա­մա­նա­կը, և մար­դը ըստ հա­սու­նաց­ման ար­դեն պատ­րաստ է դառ­նում կյան­քի այս կամ այն խնդ­րին։ Հի­մա պն­դում են, թե Լան­զա­րո­տեի կոն­վեն­ցիա­յի հի­ման վրա դա­սա­գիր­քը դպ­րոց չի մտ­նե­լու։ Ես վս­տա­հա­բար ա­սում եմ, ինչ­պես ժա­մա­նա­կին չս­խալ­վե­ցի, երբ ա­սում էի, որ հա­յոց լե­զուն բու­հե­րում կա­մընտ­րա­կան դարձ­նե­լը մի նպա­տակ ու­նի՝ հար­վա­ծել հայ­կա­կա­նու­թյա­նը, հի­մա էլ նույն հա­մոզ­մուն­քով պն­դում եմ՝ այդ դա­սա­գիրքն ար­դեն իսկ ստ­վե­րա­յին շր­ջա­նա­ռու­թյան մեջ է, ո­րը 6-7 տա­րե­կան ե­րե­խա­նե­րին մղում է սե­ռա­կան ոչ ա­վան­դա­կան մտա­ծո­ղու­թյան։ «Ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան դպ­րոց­նե­րում մնա­լու դեպ­քում, ան­կախ ու­սուց­չի ո­րա­կից և կրթ­վա­ծու­թյու­նից, լի­նե­լու է ա­մե­նահ­զոր ար­գելքն այդ սե­ռա­կան դաս­տիա­րա­կու­թյան այ­լան­դա­կու­թյու­նը ե­րե­խա­նե­րի մեջ մտց­նե­լու հա­մար։ Այդ պատ­ճա­ռով էլ ծրագր­ված կեր­պով ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը հա­նում են։ Ե­կե­ղե­ցու պատ­մու­թյան՝ դպ­րո­ցում դա­սա­վանդ­ման գոր­ծըն­թա­ցը սույն «նո­րա­րար­նե­րին» հու­շեց, որ դա է ա­մե­նագլ­խա­վոր ու հիմ­նա­կան ար­գելքն ի­րենց սր­բա­պիղծ ծրագ­րե­րը ներդ­նե­լու և ա­շա­կերտ­նե­րի գլու­խը զա­նա­զան աղ­բով լց­նե­լու հար­ցում։
-Հայ­տա­րար­վեց նաև հա­յոց լեզ­վի դա­սա­ժա­մե­րի կր­ճատ­ման մա­սին։
-Հա­մոզ­ված եմ՝ կսկ­սեն այդ հայ­տա­րա­րու­թյան բա­ցա­սա­կան ար­ձա­գանք­նե­րը մեղ­մե­լու հա­մար սո­ղանց­քեր ներդ­նել՝ ցույց տա­լու հա­մար, որ ոչ թե հա­յոց լեզ­վի դա­սա­ժա­մե­րը կր­ճատ­վում են, այլ դա­սըն­թա­ցի փո­փո­խու­թյուն կա, բայց ժա­մե­րը մնում են նույ­նը։ Հա­յոց լեզ­վի դա­սա­ժա­մե­րը տար­բեր նպա­տակ­նե­րով կկր­ճատ­վեն, կտր­վեն օ­տար լե­զու­նե­րին կամ ճշգ­րիտ գի­տու­թյուն­նե­րին, և մի օր կարթ­նա­նանք ու կտես­նենք, որ հայ­կա­կան դպ­րոց հաս­կա­ցու­թյունն այլևս ֆիկ­ցիա է, գո­յու­թյուն չու­նի։ Մինչ­դեռ բո­լոր փոքր ազ­գե­րը գո­յատևում են բա­ցա­ռա­պես ազ­գա­յին դպ­րո­ցի հաշ­վին։ Ո՞վ ա­սաց, որ ե­րեք­հա­զա­րա­մյա դպ­րո­ցա­կան պատ­մու­թյուն ու­նե­ցող հա­յե­րը պետք է օ­րի­նակ վերց­նեն եվ­րո­պա­կան դպ­րոց­նե­րից։ Գնա­ցեք տե­սեք, թե ինչ է կա­տար­վում եվ­րո­պա­կան դպ­րոց­նե­րում։ Ին­չու՞ մենք այդ­քան ստր­կամ­տո­րեն պետք է պատ­ճե­նենք եվ­րո­պա­կան դպ­րո­ցի հո­ռի կող­մե­րը, և հայ­կա­կան դպ­րո­ցի հա­զա­րա­մյակ­նե­րի ա­վան­դույ­թը դնենք մի կողմ։ Դպ­րո­ցի ար­դիա­կա­նա­ցու­մը պետք է լի­նի հայ­կա­կա­նու­թյան հեն­քի վրա։ Դպ­րո­ցը նաև դաս­տիա­րա­կու­թյան աղ­բյուր է, և հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը՝ որ­պես դաս­տիա­րակ­չա­կան ա­ռար­կա, մյուս բո­լոր ա­ռար­կա­նե­րի հետ հա­մե­մա­տու­թյան եզ­րեր չու­նի։ Բա­ցա­ռիկ է հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյան նշա­նա­կու­թյու­նը։
-Հա­յոց լե­զուն և հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյունն այն ա­ռար­կա­ներն են, ո­րոնք հայ­րե­նա­սի­րու­թյուն են սեր­մա­նում սե­րունդ­նե­րի մեջ։ Այս պա­տե­րազ­մա­կան օ­րե­րին ար­դյոք մենք չպե՞տք է վե­րարժևո­րենք այս ա­ռար­կա­նե­րի նշա­նա­կու­թյու­նը։
-Որ­պես քա­ղա­քա­ցի, որ­պես հայ, որ­պես հայ­կա­կան դպ­րո­ցի սան՝ ես սկ­սում եմ կաս­կա­ծել գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի ինչ-որ մութ նպա­տակ­նե­րի վե­րա­բե­րյալ։ Նախ նախ­կին նա­խա­րար Ա­նա­փիո­սյա­նի շուր­թե­րով հն­չե­ցին ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյան, ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան եր­գե­րի ա­վե­լոր­դու­թյան, ե­թե չա­սեմ վնա­սա­կա­րու­թյան մա­սին։ Եվ այդ ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դա­սըն­թաց­ներն աս­տի­ճա­նա­բար ա­նաղ­մուկ փոր­ձում են վե­րաց­նել դպ­րոց­նե­րից։ Իսկ երկ­րորդ հար­վա­ծը տվեց նույն ԿԳՄՍ նա­խա­րա­րի ա­թո­ռը զբա­ղեց­նող անձ­նա­վո­րու­թյու­նը, երբ հս­տակ հայ­տա­րա­րեց, որ ինքն է կր­թու­թյան տե­րը և թույլ չի տա հոգևո­րա­կա­նին դպ­րոց մտ­նել։ Այդ հոգևո­րա­կա­նը ԼԳԲՏ-ա­կա՞ն էր, միա­սե­ռա­կա՞ն էր, բա­րո­յա­կան վտա՞նգ էր ներ­կա­յաց­նում դպ­րո­ցի հա­մար, որ ինչ-որ մե­կը, ան­հայտ կր­թու­թյուն ստա­ցա­ծը, ան­հայտ վայ­րե­րից ֆի­նան­սա­վոր­վողն ար­գե­լեր հոգևո­րա­կա­նի մուտ­քը դպ­րոց։ Նա դրա մեջ տես­նում է չա­փա­զանց մեծ վտանգ իր նենգ ծրագ­րերն ի­րա­գոր­ծե­լու հա­մար։
Եվ մյուս կարևոր խն­դի­րը՝ հոգևո­րա­կան­նե­րը բա­նա­կում։ Ես զրու­ցել եմ բազ­մա­թիվ զո­րացր­ված տղա­նե­րի հետ։ Հոգևո­րա­կա­նի ներ­կա­յու­թյու­նը բա­նա­կում եր­կու բան է տա­լիս զին­վո­րին՝ նախ նե­րար­կում է հայ­րե­նա­սի­րու­թյուն և հո­գու հան­գս­տու­թյուն։ Հայ զին­վո­րը նյար­դա­յին վի­ճա­կում չի հայ­տն­վում, երբ նրա կող­քին կա հայ հոգևո­րա­կա­նը։ Էդ ին­չո՞վ է հայ հոգևո­րա­կա­նը բա­նա­կի թշ­նա­մին։ Հե­տո էլ սկ­սե­ցին մե­ղադ­րել հոգևո­րա­կա­նին, և ո­րոշ դեպ­քե­րում ի ցավ ինձ, ո­րոշ գիտ­նա­կան­ներ ճա­ռա­խո­սում են հայ ե­կե­ղե­ցու նե­գա­տիվ ազ­դե­ցու­թյան մա­սին։ Օ­րի­նակ­ներ են բե­րում հայ գրա­կա­նու­թյու­նից, որ­տեղ կա քն­նա­դա­տու­թյուն ե­կե­ղե­ցու նկատ­մամբ։ Ա­յո, ե­կե­ղե­ցում նույն­պես կան պա­տա­հա­կան մար­դիկ, հոգևո­րա­կան­նե­րի շար­քում նույն­պես կան պա­տե­հա­պաշտ­ներ, ինչ­պես դա­տա­վոր­նե­րի, զին­վո­րա­կան­նե­րի, դա­սա­խոս­նե­րի մեջ։ Ես ինքս խոր­հր­դա­յին դպ­րո­ցի սան եմ, պետք է ա­սեմ՝ մո­լե­ռանդ հա­վա­տա­ցյալ էլ չեմ, բայց ես ե­կե­ղե­ցին արժևո­րում եմ որ­պես հայ կյան­քի դա­րա­վոր ըն­թաց­քում ձեռք բեր­ված այն­պի­սի մի հո­գե­բա­րո­յա­կան ար­ժեք, ա­ռանց ո­րի հա­յին և հայ­կա­կա­նու­թյու­նը պատ­կե­րաց­նելն անհ­նար է։ Այ­սօր բարձ­րա­գույն պաշ­տոն զբա­ղեց­նող­նե­րը պար­զա­պես «հայ» ո­րոշ­չից ուղ­ղա­կի խե­լա­գար­վում են, մո­ռա­նալ են ու­զում տալ։ Կա «հա­յոց պատ­մու­թյուն», «հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն», «հա­յոց լե­զու», «հայ գրա­կա­նու­թյուն»։ Քա­րը գցե­ցին «հա­յոց լե­զու» և «հայ գրա­կա­նու­թյուն» ա­ռար­կա­նե­րի գլ­խին, քա­նի որ դրանք ա­մե­նա­հզոր դաս­տիա­րակ­չա­կան ա­ռար­կա­ներն են հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նից հե­տո։
-Այս խն­դիր­նե­րի լու­ծու­մը ո՞րն եք հա­մա­րում։
-Ես այն­քան էլ հո­ռե­տես չեմ։ Փոր­ձու­թյուն­ներ շատ են ե­ղել հա­յոց ե­կե­ղե­ցու հա­մար։ Ա­մե­նահ­զոր փոր­ձու­թյու­նը խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյան հաս­տա­տումն էր և ե­կե­ղե­ցու դեմ հա­լա­ծան­քը։ Հա­լա­ծանք­նե­րի, ա­վե­րում­նե­րի ա­մե­նա­մեծ ա­լիքն ուղղ­ված է ե­ղել Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու դեմ։ Բայց միայն հա­յոց ե­կե­ղե­ցին Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին «Սա­սուն­ցի Դա­վիթ» տան­կա­յին շա­րա­սյուն ստեղ­ծեց ու նվեր տվեց խոր­հր­դա­յին բա­նա­կին։ Այն մար­դիկ, ո­րոնք քիչ թե շատ ծա­նոթ են ե­կե­ղե­ցու պատ­մու­թյա­նը, տե­ղյակ են նաև նրա ամ­րու­թյա­նը։ Նաև դրա հա­մար են նոր մե­թոդ­նե­րով քայ­քա­յում։ Բազ­մա­թիվ հզո­րա­գույն պե­տու­թյուն­ներ այ­սօր չկան, բայց այն ժո­ղո­վուր­դը, ո­րը ճա­նա­չեց ի­մաս­տու­թյուն և խրատ, հաս­կա­ցավ հան­ճա­րի խոս­քե­րը և հա­մախ­մբ­վեց իր ե­կե­ղե­ցու, հոգևոր ար­ժեք­նե­րի շուր­ջը, գո­յատևեց, ե­կավ հա­սավ 21-րդ դար։ Եվ նույն ար­ժեք­նե­րի շուրջ հա­մախ­մբ­ված՝ գո­յատևե­լու-հաս­նե­լու է մինչև 42-րդ դար։ Սա ես ա­սում եմ՝ հա­մադ­րե­լով հա­յոց պատ­մու­թյան գրե­թե բո­լոր՝ օ­րի­նա­կե­լի ու մեր­ժե­լի փաս­տե­րը։ Հայ ժո­ղո­վուր­դը բնազ­դով կամ բա­նա­կա­նո­րեն ճիշտ է ընտ­րել իր ար­ժեք­նե­րը՝ ըն­տա­նիք, լե­զու, ե­կե­ղե­ցի։ Այս ե­րեք կարևո­րա­գույն ար­ժեք­նե­րի շուր­ջը հա­մախ­մբ­ված ժո­ղո­վուր­դը եր­բեք պատ­մու­թյան թա­տե­րա­բե­մից չի ան­հե­տա­նա։


Զրու­ցեց
Լի­լիթ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 7444

Մեկնաբանություններ