Դու հարցրիր.
-Կարո՞ղ են այս ոսկորները
ջիղ ու արյուն ստանալ.
-Դու գիտես, Տեր,- ասինք:
ՈՒ լսվեց ոսկորների ձայնը.
Նրանք քով քովի էին գալիս,
ջիղ ու արյուն ստանում,
ՈՒ կենդանացա՜ն…..
Այդ ենք փափագում, Տե՜ր,
Այցելիր մեր լքված ոսկորներին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ