ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Վար­չա­պե­տը կորց­նում է ԱԱԾ-ն վե­րահս­կե­լու վեր­ջին հնա­րա­վո­րու­թ­յու­նը»

«Վար­չա­պե­տը կորց­նում է ԱԱԾ-ն վե­րահս­կե­լու վեր­ջին հնա­րա­վո­րու­թ­յու­նը»
12.06.2020 | 01:36

Մինչ ե­րեկ ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի պա­տաս­խա­նա­տուն հա­մա­ռո­րեն պն­դում էր, թե ի­րենք ա­մեն ինչ ճիշտ են ա­նում, իսկ քա­ղա­քա­կան ու­ժե­րի քն­նա­դա­տու­թյան հա­մար էլ ժա­մա­նակ էր գտ­նում ֆեյս­բու­քում հեգ­նե­լու և ան­վա­նար­կե­լու նրանց։ Սա­կայն հա­վա­նա­բար հաս­կա­նա­լով, որ շատ հար­ցե­րի ա­ռա­ջի­կա­յում պի­տի պա­տաս­խա­նի, բա­ցատ­րու­թյուն տա ա­րած ու չա­րա­ծի հա­մար, նա­խօ­րեին հա­սա­րա­կու­թյու­նից նե­րո­ղու­թյուն խնդ­րեց իր սխալ­նե­րի հա­մար։ Են­թադ­րենք, թե հա­սա­րա­կու­թյունն էլ շատ նե­րո­ղա­միտ է ու նե­րե­լու է Ար­սեն Թո­րո­սյա­նին, իսկ նրան կկա­րո­ղա­նա՞ն նե­րել այն մա­հա­ցած մարդ­կանց ըն­տա­նիք­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ո­րոնք պատ­շաճ բժշ­կա­կան օգ­նու­թյուն չս­տա­նա­լու պատ­ճա­ռով մա­հա­ցել են, կհաս­կա­նա՞ն, որ նա­խա­րա­րը նա­խա­պես հայ­տա­րա­րում էր հա­զա­րա­վոր հնա­րա­վոր վա­րակ­ված­նե­րի մա­սին, բայց մահ­ճա­կա­լա­յին ֆոն­դի հարց ան­գամ չէր լու­ծում, սոր­տա­վո­րում էր ոչ միայն մարդ­կանց, այլև հի­վան­դա­նոց­նե­րը։ Ա­սում էր, թե կո­րո­նա­վի­րու­սը վտան­գա­վոր հի­վան­դու­թյուն չէ, բայց տա­րա­ծաշր­ջա­նում վա­րակ­ված­նե­րի ու մա­հե­րի թվով ռե­կոր­դա­կիր ենք։ Կհաս­կա­նա՞ն, կնե­րե՞ն, ե­թե ա­յո, ու­րեմն թող կր­կին նույն տեմ­պով աշ­խա­տի, թող հա­րյուր­հա­զա­րա­վոր մար­դիկ վա­րակ­վեն, հա­րյու­րա­վոր­նե­րը մա­հա­նան, իսկ նա­խա­րարն ըն­դա­մե­նը նե­րո­ղու­թյուն կխնդ­րի այդ ա­մե­նի հա­մար։ Թո­րո­սյա­նը նե­րո­ղու­թյուն կխնդ­րի, իսկ Փա­շի­նյանն էլ կանց­նի ար­դեն քա­ղա­քա­կան վի­րու­սին ու այս օ­րե­րին կր­կին շաղ կտա իր մտ­քի գո­հար­նե­րը։ ՈՒ դեռ հարց է, թե ժո­ղո­վուր­դը որ­քան կհան­դուր­ժի այս ա­մե­նը։ Ա­ռող­ջա­պա­հա­կան, ներ­քա­ղա­քա­կան հար­ցե­րի շուրջ զրու­ցում ենք քա­ղա­քա­գետ ՍՏԵ­ՓԱՆ ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱ­ՆԻ հետ։

-Հա­մա­վա­րա­կի այս շր­ջա­նում, երբ Փա­շի­նյանն ան­գամ հայ­տա­րա­րեց, թե քայ­լում ենք դժոխ­քով, աշ­խա­տան­քից ա­զատ­վե­ցին ոչ թե ան­մի­ջա­կան պա­տաս­խա­նա­տու­նե­րը, այլ ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­նե­րը։ Ին­չու՞ այս պա­հին Փա­շի­նյա­նը նման փո­փո­խու­թյուն­նե­րի գնաց։
-Հար­ցը հռե­տո­րա­կան է. պա­տաս­խանն ա­ռա­վել քան ակն­հայտ է։ Ընդ­դի­մու­թյան ակ­տի­վու­թյան պայ­ման­նե­րում Փա­շի­նյա­նը չի վս­տա­հում ու­ժա­յին կա­ռույց­ներն, ին­չի մա­սին ին­քը բազ­միցս հայ­տա­րա­րել է։ Կար­ծում եմ, որ փոր­ձում է ի­րեն հա­վա­տա­րիմ մարդ­կան­ցով հա­մալ­րել այդ կա­ռույց­նե­րը։ Բայց այս­տեղ մի սխալ է ա­րել, մաս­նա­վո­րա­պես ԱԱԾ-ում։ Մի բան է, որ հրա­հանգ­ներ է տա­լիս ԱԱԾ-ն վե­րահս­կող ղե­կա­վա­րին, մեկ այլ բան, որ այդ հրա­հանգ­նե­րը տա­լիս է ԱԱԾ-ն չվե­րահս­կող ղե­կա­վա­րի։ Փաս­տո­րեն, այս քայ­լով վար­չա­պե­տը կորց­նում է այդ կա­ռույ­ցը վե­րահս­կե­լու վեր­ջին հնա­րա­վո­րու­թյու­նը։ ՈՒ­ժա­յին կա­ռույց­նե­րը յու­րա­հա­տուկ մար­մին­ներ են, ո­րոնք ու­նեն ի­րենց ա­վան­դա­կան կար­գը, մթ­նո­լոր­տը, ինչ­պես նաև եր­կար տա­րի­նե­րի փորձ է պետք դրանց նր­բու­թյուն­նե­րը հաս­կա­նա­լու հա­մար։ Ան­փորձ ղե­կա­վար­նե­րը չեն կա­րող վե­րահս­կել նման կա­ռույց­նե­րը։
- Հա­զիվ թե Փա­շի­նյա­նը չգի­տակ­ցեր, որ ան­փորձ ղե­կա­վար­նե­րը նման կա­ռույց­ներ չեն կա­րող վե­րահս­կել, հատ­կա­պես մա­մու­լը մշ­տա­պես գրում էր, որ Ար­գիշ­տի Քյա­րա­մյա­նին հա­մա­կար­գում լավ չեն ըն­դու­նել, ու­րեմն ո՞րն էր նպա­տա­կը 29-ա­մյա ան­փորձ ջա­հե­լին նման կա­ռույց վս­տա­հե­լու։
-Կար­ծում եմ, որ Քա­րա­մյա­նին ԱԱԾ ղե­կա­վար նշա­նա­կե­լը ցույց է տա­լիս, որ Փա­շի­նյա­նը ցուգց­վան­գի մեջ է և լավ չմ­տած­ված, հա­խուռն ո­րո­շում­ներ է կա­յաց­նում։ Քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի կո­մի­տեի ղե­կա­վա­րի նշա­նա­կու­մը գու­ցե դաս չէր իր հա­մար, և սխալ­նե­րից հետևու­թյուն­ներ ա­նե­լու հար­ցում խն­դիր­ներ ու­նի։
-Վեր­ջին օ­րե­րին ոս­տի­կա­նու­թյու­նը բա­վա­կան կոշ­տաց­րել է իր մե­թոդ­նե­րը և կր­կին գոր­ծի է դրել «աս­ֆալ­տին փռե­լու» օ­պե­րա­ցիան։ Ին­չու՞ է ի­րեն ժո­ղովր­դա­վար հա­մա­րող, «ոս­տի­կա­նը մերն է» վան­կար­կող իշ­խա­նու­թյունն ան­ցել բիրտ մի­ջոց­նե­րի։
-«Ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը» շատ դեպ­քե­րում քա­րոզ­չա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող եզր է։ Ե­թե պատ­մա­կան փորձն առ­հա­սա­րակ դի­տար­կենք, հազ­վա­դեպ է լի­նում, որ հե­ղա­փո­խու­թյուն կամ հե­ղա­փո­խու­թյուն հի­շեց­նող գոր­ծըն­թաց­նե­րից հե­տո ի­րոք ժո­ղովր­դա­վար իշ­խա­նու­թյուն է հաս­տատ­վում։ Որ­պես կա­նոն նման ռե­ժիմ­նե­րը ռեպ­րե­սիվ քա­ղա­քա­կա­նու­թյուն են վա­րում։ Նոր ոս­տի­կա­նա­պե­տը փոր­ձում է իր հա­վա­տար­մու­թյու­նը ցույց տալ, այ­սինքն ա­նել այն, ինչ ի­րե­նից պա­հան­ջում է իր վե­րա­դա­սը։ Հենց այդ պատ­ճա­ռով այդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը թա­տե­րա­կա­նաց­ված են, մեծ աղ­մուկ ստեղ­ծե­լու մի­տում ու­նեն, որ ա­ռա­ջին հեր­թին Փա­շի­նյա­նին գո­հաց­նեն։ Չեմ կար­ծում, որ այս կա­ռա­վա­րու­թյունն ու­նի այն­քան ռե­սուրս­ներ, որ կա­րո­ղա­նա ի­րա­կան ռեպ­րե­սիա­ներ ի­րա­կա­նաց­նել։ Դա մարդ­կանց վա­խեց­նե­լու ի­մի­տա­ցիա է։
-Այս օ­րե­րին քն­նա­դա­տու­թյուն­նե­րի մեծ դաշտ է բաց­վել այն հար­ցում, որ ժա­մա­նա­կին բժշ­կա­կան օգ­նու­թյուն չցու­ցա­բե­րե­լու պատ­ճա­ռով քա­ղա­քա­ցի է մա­հա­ցել, բայց ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը չի օգտ­վում ո­րոշ հի­վան­դա­նոց­նե­րի ծա­ռա­յու­թյուն­նե­րից։ Ի՞նչ եք կար­ծում, վի­րու­սը հաղ­թա­հա­րե­լուց հե­տո ար­ժե՞ հա­մա­լիր քն­նու­թյուն ի­րա­կա­նաց­նել՝ պար­զե­լու, թե ինչ­պես են աշ­խա­տել պատ­կան գե­րա­տես­չու­թյու­նը, խնդ­րով զբաղ­վող այլ պա­տաս­խա­նա­տուն­ե­րը։
-Ան­պայ­ման։ Նման քն­նու­թյան պա­հան­ջը մեծ է, սա­կայն չեմ կար­ծում, որ այս իշ­խա­նու­թյան օ­րոք պատ­կան մար­մին­նե­րը կկա­րո­ղա­նան օ­բյեկ­տիվ քն­նու­թյուն կա­տա­րել։ Դա հե­տա­գա­յում՝ իշ­խա­նու­թյան փո­փո­խու­թյու­նից հե­տո, ի­րա­տե­սա­կան կլի­նի։ Իսկ մինչ այդ կա­րող ենք ակն­կա­լել լրագ­րո­ղա­կան հե­տաքն­նու­թյուն­ներ։ Հի­մա լրագ­րող­նե­րի հա­մար աշ­խա­տան­քա­յին լայն ճա­կատ է բաց­վում։
-Վի­րու­սի տա­րած­ման այս ա­միս­նե­րին իշ­խա­նու­թյան ո՞ր սխալ­ներն են, ըստ Ձեզ, ան­նե­րե­լի։ Ի՞նչ տե­սան­կյու­նից Ձեզ հա­մար բա­ցա­հայտ­վեց այս իշ­խա­նու­թյու­նը։
-Որ­քան էլ տա­րօ­րի­նակ հն­չի, հիմ­նա­կան սխա­լը հա­մա­վա­րա­կի հետ կապ­ված չէ։ Հիմ­նա­կան սխա­լը իշ­խա­նու­թյունն ամ­բող­ջո­վին վերց­նե­լուց հե­տո հան­րա­յին առ­ճա­կա­տու­մը շա­րու­նա­կելն էր կամ, ա­վե­լի ճիշտ, ի­րա­վի­ճա­կը շի­կաց­նե­լը։ Դա վատ հետևանք­ներ է ու­նե­նա­լու ոչ միայն երկ­րի, այլև հենց այս իշ­խա­նու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րի հա­մար։ Իսկ դրա պատ­ճառն այն էր, որ չկա­րո­ղա­ցան հան­րու­թյան հա­մար ըն­դու­նե­լի բա­րե­փո­խում­նե­րի օ­րա­կարգ ստեղ­ծել։ Պո­պու­լիզ­մով շատ հե­ռու չես գնա։ ՈՒ­նենք փլուզ­վող պե­տա­կան ինս­տի­տուտ­ներ ու ինս­տի­տու­ցիա­ներ, գա­հա­վի­ժող տն­տե­սու­թյուն, իսկ վեր­ջին շտ­րիխն ար­դեն հա­մա­վա­րակն էր, որն ի ցույց դրեց այս իշ­խա­նու­թյան կա­ռա­վար­չա­կան ու­նա­կու­թյուն­նե­րը։
-Դուք խո­սում եք հան­րա­յին առ­ճա­կա­տու­մը շա­րու­նա­կե­լու մա­սին, բայց իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը մե­ղադ­րում են ընդ­դի­մա­դիր­նե­րին, որ այս պա­հին մատ­նան­շում են իշ­խա­նու­թյան սխալ­նե­րը, ա­վե­լին, ա­ռա­ջին նա­խա­գա­հը ընդ­դի­մա­խոս­նե­րին ան­գամ ազ­գի դա­վա­ճան ո­րա­կեց, իսկ Փա­շի­նյանն էլ՝ «բա­ցիլ»։ Սա ինչ­պե՞ս հաս­կա­նալ։
-Ա­ռա­ջին նա­խա­գա­հը լավ է հաս­կա­նում, որ երբ Փա­շի­նյա­նը կորց­նի իշ­խա­նու­թյու­նը, ին­քը վերջ­նա­կա­նա­պես կլ­քի քա­ղա­քա­կան թա­տե­րա­բե­մը, ան­գամ լրագ­րող­նե­րը կկորց­նեն հե­տաք­րք­րու­թյունն իր հան­դեպ։ Իսկ ա­մեն ա­ռի­թով մարդ­կանց «դա­վա­ճան» պի­տա­կե­լը ցույց է տա­լիս ան­հան­դուր­ժո­ղա­կան, ոչ ա­դեկ­վատ, հիս­տե­րիկ մթ­նո­լոր­տը, որն այ­սօր տի­րում է Հա­յաս­տա­նում։
-Այ­սօր և խոր­հր­դա­րա­նա­կան, և ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի միջև կար­ծես կոն­սեն­սուս կա այն հար­ցում, որ այս իշ­խա­նու­թյու­նը պետք է հե­ռա­նա։ Սրան զու­գա­հեռ աս­պա­րեզ են նետ­վում քրեա­կան գոր­ծեր, հնա­րա­վոր կա­լա­նա­վոր­ման մա­սին խո­սակ­ցու­թյուն­ներ, իսկ ան­ձամբ Փա­շի­նյա­նը սպառ­նում է, թե քա­ղա­քա­կան աղ­բա­նոց կու­ղար­կի ո­րոշ ու­ժե­րի։ Այս ա­մենն ին­չի՞ ա­պա­ցույց է, ին­չի՞ց է վա­խե­նում 2 տա­րի ա­ռաջ հան­րա­յին մեծ վս­տա­հու­թյուն ու­նե­ցող ու­ժը։
-Շատ վատ է, երբ իշ­խա­նու­թյու­նը խախ­տում է սահ­մա­նադ­րու­թյունն ու օ­րենք­նե­րը, ո­րի հա­մար իշ­խա­նու­թյու­նը կորց­նե­լուց հե­տո ստիպ­ված է լի­նե­լու պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թարկ­վել։ Հենց դրա պատ­ճա­ռով իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է հնա­րա­վո­րինս եր­կար պա­հել իշ­խա­նու­թյու­նը։ Դա վե­րած­վում է կյան­քի խնդ­րի, ու այդ սցե­նա­րը պար­բե­րա­բար կրկն­վում է Հա­յաս­տա­նում։ Հի­մա նույն­պես նույն վի­ճակն է։ Բնա­կան է, ի­րենք ար­դեն պատ­րաստ են ցան­կա­ցած քայ­լի իշ­խա­նու­թյու­նը չզի­ջե­լու հա­մար։ Դա սպա­սե­լի էր, իսկ ինչ վե­րա­բե­րում է կա­ռա­վա­րու­թյան հրա­ժա­րա­կա­նի հա­վա­նա­կա­նու­թյա­նը, ա­պա, ցա­վոք, այդ հար­ցը Հա­յաս­տա­նի նման երկ­րում փո­ղոցն է լու­ծում, սա­կայն հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով այդ սցե­նա­րը հե­տաձգ­վում է։ Իսկ այդ ըն­թաց­քում Փա­շի­նյա­նի վար­կա­նի­շը շա­րու­նա­կում է ան­կում ապ­րել։
-Դուք իշ­խա­նա­փո­խու­թյան հա­վա­նա­կան սցե­նար եք հա­մա­րում փո­ղո­ցը։ Մենք այ­սօր տես­նում ենք փո­ղո­ցով ե­կած իշ­խա­նու­թյան ո­րա­կը, մտա­վա­խու­թյուն չու­նե՞ք, որ կր­կին նույն ար­ժե­հա­մա­կար­գով իշ­խա­նու­թյուն կու­նե­նանք։ Եվ ար­դյոք մեր եր­կի­րը հեր­թա­կան ան­գամ նման ցնց­ման դի­մա­նա­լու ռե­սուրս ու­նի՞։
-Ցա­վոք, Դուք ճիշտ եք, ա­մեն ան­գամ փո­ղո­ցին դի­մե­լը վատ ա­վան­դույթ է և ոչ մի լավ բան չի խոս­տա­նում, սա­կայն Փա­շի­նյանն է միշտ ժո­ղովր­դի ա­նու­նից խո­սում, և մնում է ժո­ղովր­դին դի­

մե­լու տար­բե­րա­կը։ Դա շատ վատ բան է։

Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 11571

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ