ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Քա­ղա­քա­կիրթ կա­ռա­վար­ման հա­մար փո­փո­խու­թ­յան է են­թա­կա ոչ թե ընտ­րա­կար­գը, այլ բնա­գա­վա­ռի ինս­տի­տու­ցիո­նա­լա­ցու­մը»

«Քա­ղա­քա­կիրթ կա­ռա­վար­ման հա­մար փո­փո­խու­թ­յան է են­թա­կա ոչ թե ընտ­րա­կար­գը, այլ բնա­գա­վա­ռի ինս­տի­տու­ցիո­նա­լա­ցու­մը»
02.06.2020 | 00:52

Զրու­ցում ենք Գե­ղար­քու­նի­քի նախ­կին փոխ­մարզ­պետ, «Ա­ռա­ջի­նը՝ Հա­յաս­տան» նա­խա­ձեռ­նու­թյան հա­մա­հիմ­նա­դիր ԿԱ­ՐԵՆ ՀԱ­ԿՈ­ԲՅԱ­ՆԻ հետ:

-Պա­րոն Հա­կո­բյան, ա­ռա­ջին ըն­թերց­մամբ ԱԺ-ն ըն­դու­նել է «Ընտ­րա­կան օ­րենս­գր­քում» և հա­րա­կից նա­խագ­ծե­րում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու մա­սին նա­խա­գի­ծը։ Ըստ այդմ՝ մինչև 4000 ընտ­րող ու­նե­ցող հա­մայ­նք­նե­րում կպահ­պան­վի ընտ­րու­թյուն­նե­րի անց­կաց­ման մե­ծա­մաս­նա­կան հա­մա­կար­գը, իսկ 4000 և ա­վե­լի ընտ­րող ու­նե­ցող հա­մայ­նք­նե­րում տե­ղի կու­նե­նան հա­մա­մաս­նա­կան ընտ­րու­թյուն­ներ, ո­րոնց կա­րող են մաս­նակ­ցել կու­սակ­ցու­թյուն­ներն ու դա­շինք­նե­րը: Ին­չու՞ իշ­խա­նու­թյու­նը ամ­րագ­րեց այս փո­փո­խու­թյու­նը, և ի՞նչ կտա այն հա­մայ­նք­նե­րին։
-Նախ` ու­զում եմ նշել, որ ՀՀ օ­րեն­սդ­րու­թյու­նը հի­մա հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­ներ կազ­մա­կեր­պե­լու եր­կու տար­բեր ընտ­րա­կար­գե­րով: ՀՀ վար­չա­տա­րած­քա­յին ո­րոշ միա­վոր­նե­րում ուղ­ղա­կի, իսկ ո­րոշ դեպ­քե­րում ա­նուղ­ղա­կի ընտ­րա­կար­գե­րի մա­սին է խոս­քը: Այն դեպ­քե­րում, երբ խոսքն ուղ­ղա­կի ընտ­րա­կար­գի մա­սին է, ըն­տր­վում է հա­մայն­քի ա­վա­գա­նի և ղե­կա­վար` ան­մի­ջա­կան քվեար­կու­թյամբ: Ստաց­վում է, որ հա­մայն­քի ա­վա­գա­նին և ղե­կա­վարն ըն­տր­վում են ան­ջատ: Շատ հնա­րա­վոր է, որ հա­մայն­քի ղե­կա­վարն ու ա­վա­գա­նին ըն­տր­վեն տար­բեր քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից, իսկ հնա­րա­վոր է, որ ընդ­հան­րա­պես քա­ղա­քա­կան ներ­կա­յաց­վա­ծու­թյուն չլի­նի (ան­կու­սակ­ցա­կան): Ներ­կա­յաց­ված փո­փո­խու­թյուն­նե­րը միտ­ված են փո­խե­լու այս հա­մա­կար­գը: 4000 և ա­վե­լի ընտ­րող ու­նե­ցող հա­մայ­նք­նե­րում, ըստ ներ­կա­յաց­ված նա­խագ­ծի, ա­ռանց քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րի ներգ­րավ­ման ընտ­րու­թյուն­նե­րի անց­կա­ցու­մը դառ­նում է անհ­նար: Այ­սինքն, պետք է լի­նեն հս­տակ կու­սակ­ցա­կան ո­րո­շում­ներ կու­սակ­ցու­թյան ան­դա­մին/նե­րին ընդ­գր­կե­լու կու­սակ­ցու­թյան կամ դա­շին­քի ցու­ցակ­նե­րում և հե­տա­գա­յում ըն­տր­վե­լու հա­մայն­քի ա­վա­գա­նու կամ ղե­կա­վա­րի պաշ­տոն­նե­րում: Հա­մա­կար­գը, ինչ­պես և ցան­կա­ցած ընտ­րա­կան հա­մա­կարգ, ու­նի և՛ դրա­կան, և՛ բա­ցա­սա­կան կող­մեր: Որ­պես դրա­կան ար­ձա­նագ­րում կա­րող ենք նշել կու­սակ­ցա­կան հա­մա­կար­գի և տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րում քա­ղա­քա­կան է­լե­մենտ­նե­րի ա­վե­լա­ցու­մը: Ես այս ըն­տր­ված բա­ժա­նու­մը` մինչև 4000 և 4000-ից ա­վե­լի պայ­մա­նա­վո­րում եմ մեկ հան­գա­ման­քով: ՈՒ­զում եմ չան­տե­սենք այն հան­գա­ման­քը, որ այժմ, այս փո­փո­խու­թյուն­նե­րին զու­գա­հեռ, ըն­թա­նում է հա­մայ­նք­նե­րի խո­շո­րա­ցում, ու ե­թե գնա­հա­տենք ընդ­հա­նուր գծե­րով, ա­պա ՀՀ-ում կա՛մ չեն լի­նի, կա՛մ կլի­նեն շատ քիչ թվով հա­մայ­նք­ներ, ո­րոնք կու­նե­նան մինչև 4000 ընտ­րող­ներ: Ստաց­վում է, որ խո­շո­րաց­ման ծրագ­րերն ամ­բողջ ծա­վա­լով ի­րա­կա­նաց­նե­լու դեպ­քում ՀՀ ողջ տա­րած­քում ընտ­րա­կան հա­մա­կար­գը կլի­նի հա­մա­մաս­նա­կան: Կա­ռա­վա­րու­թյան կող­մից մեկ այլ հան­գա­մանք, որ մեջ­բեր­վում է այս գոր­ծըն­թա­ցը հիմ­նա­վո­րե­լու հա­մար, գոր­ծող հա­մա­կար­գի շր­ջա­նակ­նե­րում ընդ­դի­մու­թյան հաղ­թա­նա­կի հնա­րա­վո­րու­թյան իս­պառ բա­ցա­կա­յու­թյունն է: Սա­կայն ան­ցյա­լի պրակ­տի­կան ցույց է տա­լիս, որ գոր­ծող մե­ծա­մաս­նա­կան հա­մա­կար­գի շր­ջա­նակ­նե­րում ևս օ­բյեկ­տիվ հն­արա­վո­րու­թյուն է ե­ղել ընդ­դի­մա­դիր թեկ­նա­ծուի հաղ­թա­նա­կի ա­պա­հով­ման հա­մար (օ­րի­նակ՝ Ա­րա­րա­տի մարզ, Նոր կյանք հա­մայնք):
-Այս հա­մա­կար­գը որ­քա­նո՞վ է կի­րառ­վում այլ եր­կր­նե­րում։
-Եվ­րո­պա­կան եր­կր­նե­րում հա­մա­մաս­նա­կան ընտ­րա­կար­գի կի­րա­ռե­լիու­թյու­նը բա­վա­կա­նին ըն­դար­ձակ է, բայց սա չի կա­րե­լի հա­մա­րել ժո­ղովր­դա­վա­րու­թյան ցու­ցիչ, ո­րով­հետև ընտ­րա­կան հա­մա­կար­գի ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը պի­տի պայ­մա­նա­վոր­վի կոնկ­րետ երկ­րի և դրա օ­րեն­սդ­րու­թյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րով: Այն­պես որ, մեր կա­ռա­վա­րու­թյան պն­դում­ներն առ այն, որ սա ժո­ղովր­դա­վա­րու­թյան ամ­րապ­նդ­ման ճա­նա­պարհ է, այդ­քան էլ միան­շա­նակ հա­մա­րել չենք կա­րող: Չնա­յած ՏԻՄ-ի ինք­նու­րույ­նու­թյան չա­փո­րո­շիչն ըն­դուն­ված է հա­մա­րել հենց ընտ­րու­թյուն­նե­րի մի­ջո­ցով ձևա­վոր­վե­լու սկզ­բուն­քը, այ­նուա­մե­նայ­նիվ, ՏԻՄ-ի հիմ­նա­կան նպա­տա­կը ոչ թե քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան ի­րա­կա­նա­ցումն է, այլ հա­մայն­քի բնա­կա­նոն զար­գաց­ման և կեն­սա­գոր­ծու­նեու­թյան ա­պա­հով­ման խթա­նու­մը: ՈՒս­տի ան­հար­կի քա­ղա­քա­կան պրո­ցես­ներ հրահ­րե­լը հնա­րա­վոր է և խա­թա­րի հա­մայն­քի խն­դիր­նե­րի լուծ­ման նկատ­մամբ պա­տաս­խա­նատ­վու­թյան չա­փա­բա­ժի­նը: Սա որևէ դեպ­քում չի նշա­նա­կում, որ հա­մա­մաս­նա­կան ընտ­րա­կար­գը կի­րա­ռե­լի կամ գոր­ծու­նակ չէ, բայց այս նա­խագ­ծի հնա­րա­վոր ռիս­կե­րը ևս անհ­րա­ժեշտ է քն­նար­կել՝ դրանք հե­տա­գա­յում բա­ցա­ռե­լու նպա­տա­կով:
-Այս հա­մա­կար­գը ար­դեն գոր­ծում է Երևա­նում, Գյում­րիում, Վա­նա­ձո­րում. ներ­դր­ված փոր­ձը դի­տար­կե՞լ եք, այն ի­րեն ար­դա­րաց­րե՞լ է։
-Գոր­ծող օ­րեն­սդ­րու­թյան ներդ­րու­մը միայն Երևան, Գյում­րի, Վա­նա­ձոր հա­մայ­նք­նե­րում պայ­մա­նա­վոր­ված էր վեր­ջին­նե­րիս բնակ­չու­թյան թվա­քա­նա­կով, ՀՀ-ի հա­մար իր բնույ­թով և քա­ղա­քա­կան նշա­նա­կու­թյամբ տա­րան­ջա­տու­մը հաս­կա­նա­լի էր: Սա­կայն այդ նույն հա­մա­կար­գով անց­կաց­ված վեր­ջին մեկ-եր­կու ընտ­րու­թյուն­նե­րը ե­կան ա­պա­ցու­ցե­լու, որ այն ևս զերծ չէ թե­րու­թյուն­նե­րից (օ­րի­նակ՝ Վա­նա­ձո­րի ընտ­րու­թյուն­նե­րը) և ա­վե­լի մե­ծաց­նե­լով քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը` հնա­րա­վո­րու­թյուն է ստեղ­ծում քա­ղա­քա­կան ար­հես­տա­կան լա­րում­նե­րի ու վայ­րի­վե­րում­նե­րի հա­մար, ինչն էլ շատ հա­ճախ առ­ժա­մա­նակ խա­թա­րում է հա­մայն­քի բնա­կա­նոն կյանքն ու գոր­ծու­նեու­թյու­նը:
-Իշ­խա­նու­թյու­նը բա­ցատ­րում է, որ այս հա­մա­կար­գը կն­պաս­տի տե­ղե­րում քա­ղա­քա­կան ու­ժե­րի ամ­րապ­նդ­մա­նը, գյու­ղա­պե­տե­րի ա­վան­դա­կան ինս­տի­տուտն իր տե­ղը կզի­ջի ա­վե­լի քա­ղա­քա­կիրթ կա­ռա­վար­ման։
-Այս պն­դումն իս­պառ չի կա­րող հա­մար­վել հիմ­նա­վոր­ված, քա­նի որ քա­ղա­քա­կիրթ կա­ռա­վար­ման հա­մար փո­փո­խու­թյան է են­թա­կա ոչ թե ընտ­րա­կար­գը, այլ բնա­գա­վա­ռի ինս­տի­տու­ցիո­նա­լա­ցու­մը: Այս դեպ­քում տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րում աշ­խա­տան­քի ո­րա­կի բարձ­րա­ցու­մը պի­տի պայ­մա­նա­վո­րել տե­ղե­րում հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի, հա­մայն­քի ինք­նու­րույ­նու­թյան մե­ծաց­ման հան­գա­մանք­նե­րով: Ոչ մի ընտ­րա­կարգ աշ­խար­հի որևէ երկ­րում չի ե­րաշ­խա­վո­րում դրա մի­ջո­ցով ըն­տր­ված ան­ձանց քա­ղա­քա­կիրթ կա­ռա­վար­ման կամ այդ կա­ռա­վար­ման բա­ցա­կա­յու­թյու­նը: Ե­թե իշ­խա­նու­թյու­նը հա­մա­մաս­նա­կան ընտ­րա­կարգն ու քա­ղա­քա­կիրթ մի­ջա­վայ­րը կա­պում է «բա­րե­կամ­նե­րով» ընտ­րու­թյան գնա­լու և հա­րա­զա­տին ձայն տա­լու պրակ­տի­կա­յի հետ, ա­պա նշեմ , որ դրանք փոխ­կա­պակց­ված չեն: Ընտ­րա­կան հա­մա­մաս­նա­կան հա­մա­կարգն էլ չի բա­ցա­ռում վե­րոն­շյալ պրակ­տի­կա­յով ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը:
-Իշ­խող կու­սակ­ցու­թյան հա­մար նպաս­տա­վոր պայ­ման­ներ չի՞ ստեղ­ծում այս հա­մա­կար­գը` փոքր կու­սակ­ցու­թյուն­նե­րը թող­նե­լով լու­սանց­քում։
-Նո­րից ու­զում եմ այս հար­ցը դի­տար­կենք ընտ­րա­կար­գի տե­սան­կյու­նից: Ե­թե խոս­քը վար­չա­կան լծակ­նե­րի կի­րառ­մամբ ընտ­րու­թյուն­նե­րի անց­կաց­ման մա­սին է, ա­պա ցան­կա­ցած իշ­խա­նու­թյուն գտն­վում է գե­րա­կա դիր­քում: Իսկ ե­թե խոս­քը հա­վա­սար պայ­ման­նե­րով և օ­բյեկ­տիվ ընտ­րա­պայ­քա­րի հնա­րա­վո­րու­թյամբ ընտ­րու­թյուն­նե­րի մա­սին է, ա­պա թե՛ մե­ծա­մաս­նա­կան, թե՛ հա­մա­մաս­նա­կան հա­մա­կար­գերն էլ կա­րող են լի­նել անձ­նա­վոր­ված, և ընտ­րու­թյուն­ներն էլ անց­կաց­վեն անձ­նա­կենտ­րոն իշ­խա­նու­թյուն ձևա­վո­րե­լու ուղ­ղու­թյամբ:
Զրու­ցեց Լի­լիթ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 9033

Մեկնաբանություններ