ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Եր­կու տա­րի ա­ռաջ Հա­յաս­տա­նում շատ բան ոչն­չաց­վեց, այդ թվում` ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը»

«Եր­կու տա­րի ա­ռաջ Հա­յաս­տա­նում շատ բան ոչն­չաց­վեց, այդ թվում` ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը»
08.05.2020 | 00:47

«Թող մեզ ոչ ոք չա­սի՝ ինչ եք բա­նակ­ցում, ինչ պետք է՝ բա­նակ­ցում ենք»,- ար­ցա­խյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի շուրջ օ­րերս խոր­հր­դա­րա­նում ա­սաց Նի­կոլ Փա­շի­նյա­նը՝ հայ­տա­րա­րե­լով, թե չի լի­նե­լու այն­պես, որ ինչ-որ ու­ժեր վա­խեց­նեն ի­րենց ու ի­րենք բա­նակ­ցու­թյուն­նե­րի գնան, ձեռ­քե­րը դո­ղա­լով նս­տեն, չփռշ­տան, որ պատ­մու­թյուն չլի­նի։ Հիմ­նախ­նդ­րի, ներ­քին ու ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան շուրջ զրու­ցում ենք քա­ղա­քա­գետ ՀՐԱՆՏ ՄԵ­ԼԻՔ-ՇԱՀ­ՆԱ­ԶԱ­ՐՅԱ­ՆԻ հետ։

-Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, որ բա­նակ­ցու­թյուն­ներ ըն­թա­նում են, բայց այդ­պես էլ հս­տակ պա­տաս­խան չտ­վեց՝ հի­մա բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նին փու­լա­յի՞ն, թե՞ փա­թե­թա­յին տար­բե­րակն է։ Ձեզ հա­մար հաս­կա­նա­լի դար­ձա՞վ, ի վեր­ջո, ին­չի՞ շուրջ են բա­նակ­ցում։
-Ա­վե­լի քան տասն օր է ան­ցել ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րի այն հայ­տա­րա­րու­թյու­նից, թե ան­ցած տար­վա ապ­րի­լին կող­մե­րին ներ­կա­յաց­վել է փու­լա­յին տար­բե­րակ և հի­մա դա է բա­նակց­վում։ Սա հս­տակ հայ­տա­րա­րու­թյուն էր։ Հե­տա­գա­յում և՛ հայ­կա­կան, և՛ ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րին տված պար­զա­բա­նում­նե­րում էլ նշ­վում էր, որ ա­ռա­ջին փու­լում նա­խա­տես­ված է Ար­ցա­խի տա­րածք­նե­րի ո­րո­շա­կի զի­ջում։ Չնա­յած այն հան­գա­ման­քին, որ այդ հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո և՛ վեր­լու­ծա­բան­նե­րը, և՛ լրատ­վա­մի­ջոց­նե­րը հս­տակ պա­տաս­խան են պա­հան­ջում Մնա­ցա­կա­նյա­նից, Փա­շի­նյա­նից, եր­կուսն էլ խու­սա­փում են և փոր­ձում այլ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րով հար­ցը կոծ­կել։ Իբր անդ­րա­դառ­նում են Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյա­նը, բայց ներ­կա­յաց­նում են ի­րենց նախ­կին դիր­քո­րո­շում­նե­րը, ինչն ար­դեն իսկ կաս­կած­ներ է հա­րու­ցում։ Տպա­վո­րու­թյունն այն է, որ հայ­կա­կան կող­մը Լավ­րո­վին պա­տաս­խան չու­նի տա­լու։ Ի հե­ճուկս Փա­շի­նյա­նի մշ­տա­պես հն­չող այն դի­տարկ­մա­նը, թե լու­ծու­մը պի­տի ե­րեք կող­մե­րին էլ ըն­դու­նե­լի լի­նի, մեր իշ­խա­նու­թյու­նը մեկ տա­րի շա­րու­նակ բա­նակ­ցել է մի փաս­տաթղ­թի շուրջ, որն ա­նըն­դու­նե­լի է հայ ժո­ղովր­դի հա­մար։
-Ի դեպ, նա­խօ­րեին Փա­շի­նյա­նը Ա­լիևին տված իր բնու­թագ­րումն ա­վե­լի հարս­տաց­րեց՝ հայ­տա­րա­րե­լով, թե Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րը խնդ­րի լուծ­ման հար­ցում կա­ռու­ցո­ղա­կան է տրա­մադր­ված։ Սե­փա­կան երկ­րում ի­րե­նից ա­ռաջ ե­ղած ոչ մի իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցուց­չի կա­ռու­ցո­ղա­կան չհա­մա­րող Փա­շի­նյանն ին­չու՞ է ա­նընդ­հատ Ա­լիևին գո­վա­բա­նում։
-Դա այն ծու­ղակն է, որն ինքն իր դեմ լա­րել է Փա­շի­նյա­նը ու հի­մա դրա­նից չի կա­րող խու­սա­փել։ Նա հայ­տա­րա­րել է, թե լուծ­ման տար­բե­րա­կը պի­տի ըն­դու­նե­լի լի­նի նաև Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դին։ Հի­մա բա­նակց­վում է մի փաս­տա­թուղթ, ո­րը, ըստ էու­թյան, ձեռն­տու է հենց Ադր­բե­ջա­նին։ Թե Մնա­ցա­կա­նյանն ու Փա­շի­նյա­նը հե­տա­գա­յում ինչ­պես են պատ­րաստ­վում այդ ա­մե­նը հրամց­նե­լու Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ժո­ղովր­դին, հաս­կա­նա­լի չէ։ Փա­շի­նյա­նին թվում է, թե ին­քը կխու­սա­փի դրա­նից վեր­ջին պա­հին վե­տո կի­րա­ռե­լով, ին­չի մա­սին ար­դեն հի­մա բաց խո­սում են պաշ­տո­նյա­նե­րը։ Սա­կայն սա Հա­յաս­տա­նի նկատ­մամբ բա­նակ­ցու­թյուն­նե­րում բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մունք է ձևա­վո­րե­լու, ին­չի ար­տա­հայ­տու­թյունն ար­դեն տես­նում ենք ինչ­պես Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում, այն­պես էլ միջ­նորդ եր­կր­նե­րի դես­պան­նե­րի, այս­պես կոչ­ված, Ղա­րա­բա­ղի ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հան­դի­պում­նե­րում։ Այս պա­հի դրու­թյամբ կա­րե­լի է են­թադ­րել, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նին դր­ված է Ադր­բե­ջա­նի մշա­կած փու­լա­յին տար­բե­րա­կը, որն ա­ռա­ջին իսկ փու­լից մեծ կո­րուստ­ներ է պար­տադ­րե­լու հայ­կա­կան կող­մին։ Այս հե­ռան­կա­րը պաշ­տո­նա­կան Երևա­նը չի հեր­քում, միայն հայ­տա­րա­րում է, թե նման լուծ­ման տակ չի ստո­րագ­րե­լու։ Այ­սինքն, եր­կու տար­բե­րակ կա. կամ հա­մո­զել Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի բնակ­չու­թյա­նը, որ այս տար­բե­րակն այն­քան էլ վա­տը չէ, տա­րածք­նե­րը պի­տի հանձ­նել, կամ չս­տո­րագ­րել այդ փաս­տա­թուղ­թը և Ադր­բե­ջա­նին լե­գի­տիմ ա­ռիթ տալ պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյամբ ու ար­տա­քին խա­ղա­ցող­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ հար­ցը կար­գա­վո­րե­լու։ Եր­կու տար­բե­րակն էլ չա­փա­զանց վտան­գա­վոր են։
-Գու­ցե Փա­շի­նյա­նի նոր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու՞նն այս ի­րա­վի­ճա­կում օգ­նու­թյան հաս­նի։ Նա ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն է ստեղ­ծում, ո­րին, ինչ­պես ին­քը խոս­տո­վա­նեց, դեռ ան­հա­ղորդ են և ՌԴ-ում, և՛ Արևմուտ­քում։
-Փա­շի­նյա­նի՝ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն ստեղ­ծե­լու հայ­տա­րա­րու­թյու­նը լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նում է ի­րա­կա­նու­թյա­նը։ ՀՀ-ն այ­սօր չու­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն, դրա­նում համոզվել ենք բազ­միցս։ Ոչ մի երկ­րի ղե­կա­վար, ըստ էու­թյան, չի շփ­վում մեր վար­չա­պե­տի հետ։ 2 տար­վա ըն­թաց­քում Փա­շի­նյա­նը չկա­րո­ղա­ցավ հան­դի­պել ԱՄՆ-ի պաշ­տո­նյա­նե­րի հետ, ԵՄ-ի հետ, հայ-ռու­սա­կան երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում քա­ղա­քա­կան օ­րա­կարգ չկա։ Փաստ է, որ Հա­յաս­տանն այ­սօր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն չու­նի, ո­րով­հետև 2 տա­րի ա­ռաջ Հա­յաս­տա­նում շատ բան ոչն­չաց­վեց, այդ թվում ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Իսկ մենք բա­վա­կան հա­ջող քա­ղա­քա­կա­նու­թյուն ու­նեինք, ո­րի դեմ սկզ­բում պայ­քա­րում էին և՛ ՌԴ-ն, և՛ ԵՄ-ը, բայց հե­տո հա­ջող­վեց «և-և»-ի ճկուն քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րել, ին­չը ստեղ­ծում էր սպառ­նա­լիք­նե­րի դի­վա­նա­գի­տա­կան զսպ­ման մե­խա­նիզմ­ներ։ Սա շատ լավ աշ­խա­տում էր նաև ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի դեպ­քում։ Իսկ այ­սօր այդ ա­մե­նը չկա, վեր­ջին 2 տա­րում դա բա­րե­հա­ջող ոչն­չաց­րել են, ու հի­մա իս­կա­պես Հա­յաս­տա­նը պետք է նոր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն մշա­կի։
-Փա­շի­նյանն այդ մա­սին լրիվ այլ պատ­կե­րա­ցում ու­նի։ Ըստ նրա, նախ­կի­նում Հա­յաս­տա­նը «Ճ կլա­սի» պե­տու­թյուն էր, ու հի­մա էլ ո­մանք սո­վոր են հին ռե­ժի­մով աշ­խա­տե­լուն. «վի­զը ծռել, հնա­րա­վո­րինս խեղ­ճա­ցած, կռա­ցած գնալ և բո­լո­րից ինչ-որ բան ա­ղեր­սել, որևէ փշ­րանք ստա­նա­լիս էլ լի­նել եր­ջա­նիկ»։
-Ա­մե­նայն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ հայ­տա­րա­րում եմ, որ Փա­շի­նյա­նը ստում է։ Հա­յաս­տան եր­բեք ծուռ­վիզ քա­ղա­քա­կա­նու­թյուն չի վա­րել, չի բա­վա­րար­վել սրա-նրա տված փշ­րանք­նե­րով։ Այդ բո­լոր ո­րա­կում­նե­րը սուտ են։ Փա­շի­նյանն իր իսկ կոր­ծա­նած ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեղ­քը փոր­ձում է բար­դել նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի վրա այն­պես, ինչ­պես շատ այլ հար­ցե­րի դեպ­քում։ Սա Փա­շի­նյա­նի պո­պու­լիս­տա­կան գնա­հա­տա­կան­նե­րի հեր­թա­կան ա­պա­ցույցն է, ոչ ա­վե­լին։
-Սուրբ ա­թո­ռում ՀՀ նախ­կին դես­պան Մի­քա­յել Մի­նա­սյա­նը եր­կու տե­սա­շար հրա­պա­րա­կեց` բա­վա­կան ու­շագ­րավ ման­րա­մաս­ներ ներ­կա­յաց­նե­լով Նի­կոլ Փա­շի­նյա­նի մա­սին։ Փա­շի­նյա­նը դրանց չար­ձա­գան­քեց։ Կա­րե­լի՞ է ա­սել, որ մենք մտել ենք մի փուլ, երբ այս իշ­խա­նու­թյան նախ­կին, ստ­վե­րա­յին գոր­ծարք­նե­րը ջրի ե­րես են դուրս գա­լիս։
-Չի անդ­րա­րա­դար­ձել մի պարզ պատ­ճա­ռով, որ Մի­քա­յել Մի­նա­սյանն իր ա­սած­նե­րի ա­պա­ցույց­ներն էլ կա­րող է ներ­կա­յաց­նել, ին­չը մեծ հար­վա­ծի տակ կդ­նի Փա­շի­նյա­նին։ Այս պա­հին նա չի ու­զում հար­վա­ծի տակ ընկ­նել, հս­տակ գի­տակ­ցե­լով, որ տու­ժողն ինքն է լի­նե­լու, քա­նի որ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը մեր­կա­պա­րա­նոց չեն։ Փա­շի­նյա­նը վա­խե­նում է Մի­քա­յել Մի­նա­սյա­նից, նրա բա­ցա­հայ­տում­նե­րից, նրա հան­դեպ կա­տա­րած ա­պօ­րի­նու­թյուն­նե­րի` ջրի ե­րես դուրս գա­լուց ու այդ ա­մե­նը հան­րա­յին քն­նարկ­ման թե­մա դառ­նա­լուց։ Կա­րե­լի է ա­սել, որ Փա­շի­նյա­նը կեն­դա­նա­կան վախ ու­նի այս ա­մե­նից, ուս­տի գե­րա­դա­սում է շր­ջան­ցել ի­րեն ուղղ­ված մե­ղադ­րանք­նե­րը։
-Երկ­րորդ տե­սա­շա­րում Մի­նա­սյա­նը խո­սեց նաև դա­վա­ճան­նե­րի մա­սին՝ նկա­տե­լով, որ օր­վա իշ­խա­նու­թյու­նում կան և՛ ժո­ղովր­դին դա­վա­ճա­նած­ներ, և՛ գոր­ծա­կալ­ներ։
-Կար­ծում եմ` դրանք չա­փա­զանց հիմ­նա­վոր ձևա­կեր­պում­ներ էին։ Փա­շի­նյա­նը ժո­ղովր­դի վս­տա­հությ­ունը դա­վա­ճա­նել է, և Մի­քա­յել Մի­նա­սյա­նի խոս­քե­րի լա­վա­գույն ա­պա­ցույցն էլ այն է, որ այ­սօր «սուտ Նի­կոլ» ձևա­կեր­պու­մը դար­ձել է նրան հիմ­նա­վո­րա­պես բնու­թագ­րող։ Փա­շի­նյա­նը մեկ բան էր ա­սում ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ ե­ղած ժա­մա­նակ, մեկ այլ բան իշ­խա­նա­փո­խու­թյան օ­րե­րին հրա­պա­րա­կում և լրիվ այլ բան՝ վար­չա­պե­տի կար­գա­վի­ճա­կում։ Վերևում խո­սե­ցինք ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյա­նը հասց­րած վնաս­նե­րից, դա ևս մեկ ա­պա­ցույց է, թե Փա­շի­նյանն ինչ հա­կա­պե­տա­կան, ժո­ղովր­դի շա­հե­րին դեմ քայ­լեր է ա­նում։ Այդ­պի­սի քայ­լե­րից են նաև ի­րա­վա­պահ հա­մա­կարգն ա­մեն կերպ ոչն­չաց­նե­լը, դա­տա­րան­նե­րը շր­ջա­փա­կե­լը, զին­վո­րա­կան է­լի­տա­յի մա­սին ան­պա­տաս­խա­նա­տու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը և այլն։
-Ի դեպ, ի­րա­վա­կան հա­մա­կար­գում օ­րերս աղմ­կա­հա­րույց նշա­նա­կում տե­ղի ու­նե­ցավ, 28-ա­մյա ե­րի­տա­սար­դին մեկ օ­րում եր­կու պաշ­տոն շնոր­հե­ցին ու ԱԱԾ փոխտ­նօ­րե­նի խիստ պա­տաս­խա­նա­տու ա­թո­ռը վս­տա­հե­ցին։ Փա­շի­նյա­նը, ի պա­տաս­խան քն­նա­դա­տու­թյուն­նե­րին, հայ­տա­րա­րեց, որ դա քա­ղա­քա­կան նշա­նա­կում է։
-Ինձ հենց այդ հան­գա­մանքն է ան­հան­գս­տաց­նում, որ հայ­տա­րա­րում են, թե դա քա­ղա­քա­կան նշա­նա­կում է։ Ե­թե քա­ղա­քա­կան նշա­նա­կում­նե­րով պի­տի ի­րա­վա­կան հա­մա­կարգն ա­ռաջ­նորդ­վի այն դեպ­քում, երբ այդ մա­սին օ­րի­նա­գի­ծը չի էլ ըն­դուն­վել, հաս­կա­նում եմ, որ խն­դի­րը պետք է այլ տեղ ո­րո­նել։ Պե­տու­թյան անվ­տան­գու­թյան խն­դիր է ա­ռա­ջա­նում։ Մեկ մար­դու ձեռ­քում է ի­րա­վա­կան այդ կա­ռույ­ցը հայ­տն­վում, որ­պես­զի սպա­սար­կի նրա քա­ղա­քա­կան շա­հե­րը։ ԱԱԾ-ն կա­րող է դառ­նալ, օ­րի­նակ, Նի­կո­լի իշ­խա­նու­թյան անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյուն։ Այդ նշա­նա­կու­մը բխում է ոչ թե ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան շա­հե­րից, այլ Փա­շի­նյա­նի թի­մի շա­հե­րից։ Պետք է այս ա­մենն ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հել։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 9249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ