ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ճգ­նա­ժա­մը պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում խու­ճապ Է ա­ռա­ջաց­րել»

«Ճգ­նա­ժա­մը պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում խու­ճապ Է ա­ռա­ջաց­րել»
05.05.2020 | 00:40

Երեկ­վա­նից պա­րե­տը ո­րո­շեց կա­րան­տի­նա­յին ռե­ժի­մը մեղ­մաց­նել ու զգա­լի թվով սահ­մա­նա­փա­կում­նե­րի կի­րա­ռու­մը վե­րաց­նել։ Ի՞նչ կա­րող է լի­նել հան­րա­յին ա­ռող­ջու­թ­յան հետ, ե­թե ա­մեն օր վա­րակ­ված­նե­րի թիվն ա­վե­լի է մե­ծա­նում։ Մյուս կող­մից էլ կա­րան­տի­նի եր­կա­րաձ­գու­մը մեծ հար­ված է հասց­նում տն­տե­սու­թ­յա­նը։ Այս եր­կա­կի ի­րա­վի­ճա­կի և ներ­քա­ղա­քա­կան այլ խն­դիր­նե­րի շուրջ զրու­ցել ենք քա­ղա­քա­գետ ԵՐ­ՎԱՆԴ ԲՈ­ԶՈ­ՅԱ­ՆԻ հետ։

-Պա­րե­տի՝ սահ­մա­նա­փա­կում­նե­րի վե­րաց­ման ո­րո­շու­մը ճի՞շտ է։
-Հար­ցը պի­տի եր­կու ուղ­ղու­թյամբ դի­տար­կել։ Մի կող­մից սահ­մա­նա­փա­կում­նե­րը շա­րու­նա­կե­լով, տն­տե­սու­թյու­նը մեծ վնաս­ներ է կրում, չաշ­խա­տած ա­մեն օր­վա հա­մար տն­տե­սու­թյու­նը 40 մլն դո­լար է կորց­նում։ Մյուս կող­մից էլ, ե­թե վի­րու­սի այս­պի­սի տա­րա­ծում կա ու տն­տե­սու­թյունն էլ շա­րու­նա­կի աշ­խա­տել, վի­րու­սա­կիր­նե­րի քա­նա­կը երկ­րա­չա­փա­կան պրոգ­րե­սիա­յով մե­ծա­նա­լու է։ Փաս­տա­ցի Հա­յաս­տա­նը հայ­տն­վե­լու է ծանր ի­րա­վի­ճա­կում։ Ե­թե Հա­յաս­տա­նը հա­մե­մա­տում ենք Վրաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի հետ, 1 մլն մար­դու հաշ­վով մա­հա­ցու­թյան թվով 6 ան­գամ ա­ռաջ ենք այդ եր­կր­նե­րից։ Մեկ այլ ցու­ցա­նի­շով՝ վա­րակ­ված­նե­րի թվով, կր­կին այդ­քան ան­գամ ենք ա­ռաջ Վրաս­տա­նից։ ՈՒ սա այն պայ­ման­նե­րում, որ այս եր­կր­նե­րը բաց սահ­ման­ներ, դե­պի ծով ելք ու­նեն։ 2019-ի ցու­ցա­նիշ­նե­րով Հա­յաս­տա­նում 4 ան­գամ ա­վե­լի քիչ զբո­սաշր­ջիկ է ե­ղել, քան Վրաս­տա­նում, 2-3 ան­գամ ա­վե­լի քիչ, քան Ադր­բե­ջա­նում։ Երբ այս ա­մե­նը հա­մադ­րում ենք, կա­րող ենք ա­սել, որ Ադր­բե­ջա­նի ու Վրաս­տա­նի հա­մե­մատ ա­մե­նա­խայ­տա­ռակ կա­րան­տի­նը մեզ մոտ էր։ Ի տար­բե­րու­թյուն այդ եր­կր­նե­րի, մենք ա­վե­լի մեծ հնա­րա­վո­րու­թյուն ու­նեինք քիչ վի­րու­սա­կիր ու­նե­նա­լու հա­մար։ Այս ցու­ցա­նիշ­ներն աչ­քի տակ ու­նե­նա­լով՝ և սահ­մա­նա­փա­կում­նե­րի մեղ­մա­ցու­մը, և կա­րան­տի­նի պահ­պա­նու­մը վատ հետևանք­ներ են ու­նե­նա­լու։ Կա­րան­տի­նա­յին ռե­ժի­մը չմեղ­մաց­նե­լու պա­րա­գա­յում մար­դիկ տանն են մնա­լու, չեն աշ­խա­տե­լու ու լի­նե­լու է սո­ցիա­լա­կան պայ­թյուն, քա­նի որ տն­տե­սու­թյու­նը կազ­մա­քանդ­վում է, իսկ սահ­մա­նա­փա­կում­նե­րը վե­րաց­նե­լով էլ վի­րու­սա­կիր­նե­րի քա­նա­կը շեշ­տա­կի մե­ծա­նա­լու է և կա­րող ենք հայ­տն­վել հու­մա­նի­տար ա­ղե­տի առջև։ Ցան­կա­ցած ո­րոշ­ման հետևանք­նե­րը շատ վատ են լի­նե­լու։ Իր բնույ­թով խոր պո­պու­լիս­տա­կան այս իշ­խա­նու­թյու­նը ճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րում չի կա­րող ի­րա­կա­նաց­նել։ Հա­սա­րա­կու­թյու­նը, ի­րո­ղու­թյուն­նե­րը դի­տար­կե­լով, իր հա­մար պետք է եզ­րա­հան­գում­ներ ա­նի՝ կո­րո­նա­վի­րու­սի առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում այս իշ­խա­նու­թյունն ի վի­ճա­կի՞ է եր­կար կա­ռա­վա­րե­լու, իսկ ե­թե շա­րու­նա­կի կա­ռա­վա­րել, ի՞նչ հետևանք­ներ կա­րող է դա ու­նե­նալ Հա­յաս­տա­նի հա­մար։
-Կա­ռա­վա­րու­թյու­նը շուրջ 15 մի­ջո­ցա­ռում­նե­րի ծրա­գիր է գոր­ծար­կել, որ­պես­զի մեղ­մաց­նի տն­տե­սու­թյան վնաս­նե­րը։ Դրանք ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա՞ն ի­րա­վի­ճա­կի վրա, կթեթևաց­նե՞ն մարդ­կանց հոգ­սը։
-Կր­կին պետք է այդ ա­մե­նը դի­տար­կել հա­մե­մա­տու­թյան մեջ։ Զար­գա­ցած եր­կր­նե­րում այս ճգ­նա­ժա­մը հաղ­թա­հա­րե­լու հա­մար ՀՆԱ-ի շուրջ 10 տո­կոսն են ծախ­սում։ ԱՄՆ-ն 10 տո­կոս ծախ­սել է ու է­լի այդ­քան էլ ցան­կա­նում է ծախ­սել՝ հայ­տա­րա­րե­լով, որ ան­գամ դրա­նից ա­վե­լին հնա­րա­վոր է տրա­մադր­վի տն­տե­սու­թյա­նը։ ՌԴ-ն ՀՆԱ-ի 7 տո­կոսն է նա­խա­տե­սում ծախ­սել, Վրաս­տա­նը և Ադր­բե­ջա­նը՝ 3 տո­կոս։ Հա­յաս­տա­նը հայ­տա­րա­րել ու ծախ­սել է իր ՀՆԱ-ի 2 տո­կո­սը։ Սա բա­վա­րա՞ր է, ի­հար­կե ոչ։ Որ­պես­զի կա­րո­ղա­նանք այս սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րը լու­ծել ու ի­րա­վի­ճա­կից քիչ վնաս­նե­րով դուրս գալ, առն­վազն ՀՆԱ-ի 10 տո­կո­սը պի­տի ծախ­սել։ Այ­լա­պես բլեֆ­նե­րով, փու­չիկ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով չես կա­րող խն­դիր­ներ լու­ծել, էլ չենք ա­սում Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րած, 30 մլրդ դո­լա­րի դր­սի շու­կա­նե­րը գրա­վե­լու մա­սին։ Այ­սօր գլ­խա­վոր հար­ցը պի­տի լի­նի այն, թե ինչ­պես ա­նել, որ Հա­յաս­տա­նը ռե­սուրս ու­նե­նա ու կա­րո­ղա­նա իր ՀՆԱ-ի 10 տո­կո­սը ծախ­սել։ Շատ տն­տե­սա­գետ­ներ այ­լընտ­րան­քա­յին ա­ռա­ջարկ­ներ են ներ­կա­յաց­նում, գու­մա­րի աղ­բյուր­ներ են նշում, ու ե­թե իշ­խա­նու­թյունն ա­կան­ջա­լուր լի­նի դրանց, տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մը մեր երկ­րի հա­մար ա­վե­լի թեթև կանց­նի։
-Հետևե­լով իշ­խա­նու­թյան այ­սօր­վա քայ­լե­րին, նրանք մտա­դիր չեն լսե­լու մաս­նա­գետ­նե­րին, այ­լընտ­րան­քա­յին ա­ռա­ջարկ­նե­րը, ին­չու՞։
-Մի քա­նի պատ­ճա­ռով՝ ռազ­մա­վա­րու­թյուն, ճգ­նա­ժա­մից դուրս գա­լու հա­յե­ցա­կարգ, պե­տա­կան կա­ռա­վար­ման փորձ չու­նեն։ Ե­թե նա­խաճգ­նա­ժա­մա­յին ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ձա­խո­ղում­ներն այդ­քան տե­սա­նե­լի չէին, հի­մա փոր­ձի պա­կա­սու­թյու­նը, կա­ռա­վա­րե­լու ա­նըն­դու­նա­կու­թյու­նը խիստ տե­սա­նե­լի են։ Այս ճգ­նա­ժա­մը պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում նաև խու­ճապ է ա­ռա­ջաց­րել, ո­րի հետևան­քով չգի­տեն, թե ինչ­պես կա­ռա­վա­րեն և աշ­խա­տում են հր­շե­ջի մո­դե­լով։ Օ­րի­նակ, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րարն այ­սօր կա­տա­րում է հր­շե­ջի դեր իր ո­լոր­տում, այ­սինքն՝ հի­վանդ­ներ կան, տե­ղա­բաշ­խում է ինչ-որ տեղ, որ­պես­զի բու­ժի։ Լուրջ կան­խար­գել­ման, ախ­տա­հան­ման, ախ­տո­րոշ­ման ռազ­մա­վա­րու­թյուն գո­յու­թյուն չու­նի։ Նույ­նը կա­րող ենք ա­սել նաև տն­տե­սա­կան ո­լոր­տի մա­սին։ Չու­նեն երկ­րի զար­գաց­ման մո­դել, պատ­կե­րա­ցում։ Վկա­յու­թյունն այն է, որ գոր­ծա­րար աշ­խարhը ստի­պում է, որ սահ­մա­նա­փա­կում­նե­րը վե­րաց­նեն, քա­նի որ կանգ­նած են փլուզ­ման եզ­րին, իշ­խա­նու­թյունն էլ սահ­մա­նա­փա­կում­նե­րը վե­րաց­նում է ու հատ­կա­պես այն ո­լորտ­նե­րի վրա­յից, որ­տե­ղից ճն­շու­մը մեծ է։ Այս­տեղ էլ հր­շե­ջի մո­դելն է աշ­խա­տում, չկան հա­յե­ցա­կարգ, մշակ­ված ծրա­գիր։ Հա­ջորդ էա­կան հան­գա­ման­քը. բո­լորս էլ հաս­կա­նում ենք, որ այս­պի­սի ի­րա­վի­ճա­կում դր­սից ոչ մի ներ­դր­ման ակն­կա­լիք չկա, պետք է այդ գու­մար­նե­րը ներ­սում փնտ­րել։ Դրա հա­մար այն­պի­սի քա­ղա­քա­կա­նու­թյուն պի­տի վա­րել, որ այս­տեղ մար­դիկ ի­րենց խնա­յո­ղու­թյուն­նե­րը ներդ­նեն տն­տե­սու­թյան մեջ։ Իսկ ո՞վ կվս­տա­հի այս իշ­խա­նու­թյա­նը, երբ ա­նընդ­հատ այս կամ այն բիզ­նե­սի հետևից են ընկ­նում, սրան-նրան հա­մա­րում են թա­լան­չի, ան­գամ նրան փոխ­կա­պակց­ված մարդ­կանց էլ են նման կերպ պի­տա­կա­վո­րում։ Սա հաշ­վի առ­նե­լով, կա­պի­տալ ու­նե­ցողն այն դուրս է հա­նում։ Հի­մա երկ­րում վտան­գա­վոր ի­րա­վի­ճակ է, իշ­խա­նու­թյունն ա­մեն ինչ ա­նում է, որ երկ­րից կա­պի­տա­լը փախ­չի, դրան գու­մա­րած ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կը կա­ռա­վա­րե­լու բա­ցար­ձակ փորձ չու­նի։ Սրա հետևան­քով Հա­յաս­տա­նի ցու­ցա­նիշ­նե­րը 4-5 ան­գամ ա­վե­լի վատ են, քան մեր հարևան եր­կր­նե­րում։ Մինչ­դեռ նա­խա­կո­րո­նա­վի­րու­սա­յին շր­ջա­նում այդ եր­կր­նե­րը շատ ա­վե­լի բաց էին ու զբո­սաշր­ջիկ­ներ էին ըն­դու­նում, այ­սինքն նրանց մոտ պետք է շատ բարձր լի­ներ վա­րակ­ված­ներ ու­նե­նա­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը։ Մեր փակ սահ­ման­նե­րի առ­կա­յու­թյամբ վի­րու­սի այս­պի­սի մեծ տա­րա­ծու­մը իշ­խա­նու­թյան ա­պաշ­նորհ քայ­լե­րի, լիո­վին ձա­խող­ված քա­ղա­քա­կա­նու­թյան վկա­յու­թյունն է։
-Նա­խօ­րեին Սուրբ աթո­ռում ՀՀ նախ­կին դես­պան Մի­քա­յել Մի­նա­սյա­նը բա­ցա­հայ­տեց այս իշ­խա­նու­թյան աշ­խա­տաո­ճից մի դր­վագ, ո­րին զար­մա­նա­լիո­րեն դեռ չի ար­ձա­գան­քել Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Ձեր դի­տարկ­մամբ, ին­չու՞ այդ մե­ղադ­րան­քը թո­ղեց օ­դում, ի՞նչ ո­րա­կի իշ­խա­նու­թյան հետ գործ ու­նենք։
-Նախ լռու­թյու­նը հա­մա­ձայ­նու­թյան նշան է։ Երբ մար­դը լռում է, նշա­նա­կում է ա­սե­լիք չու­նի։ Բո­լորս էլ գի­տենք, որ այդ­պի­սի գոր­ծե­լաոճ նա ու­նե­ցել է բո­լոր շր­ջա­նակ­նե­րի հետ, բո­լո­րի ա­ռաջ էլ գու­մար տա­լու պա­հանջ է դրել։ Սա պար­զու­նակ մե­խա­նիզմ է։ 20-րդ դա­րի 30-ա­կան­նե­րի բոլշևի­կյան գոր­ծե­լաոճ։ Երբ հե­ղա­փո­խա­կան­նե­րը ե­կել են իշ­խա­նու­թյան, նախ­կին­նե­րին հա­մա­րել են թա­լան­չի, բուր­ժուա, կա­պի­տա­լիստ։ Այդ­պի­սի բո­լոր եր­կր­նե­րը վատ են ապ­րել։ Հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյու­նը ցույց է տվել, որ այս­պի­սի պո­պու­լիս­տա­կան ռե­ժիմ­ներն ա­պա­գա չու­նեն։
-Պո­պու­լիս­տա­կան իշ­խա­նու­թյու­նը ինչ­քա՞ն ժա­մա­նակ կա­րող է պե­տա­կան հա­մա­կարգն իր ձեռ­քում պա­հել, ժո­ղո­վուրդն ինչ­քա՞ն կա­րող է հան­դուր­ժել ձա­խող­ված կա­ռա­վա­րու­մը։
-Ե­թե եր­կի­րը չու­նի բնա­կան ռե­սուրս­ներ՝ նավթ, գազ, օ­բյեկ­տի­վո­րեն չի կա­րող եր­կար հան­դուր­ժել, կա­մաց-կա­մաց կթու­լա­նա, բնակ­չու­թյան բա­լան­սը կփոխ­վի, իսկ Ադր­բե­ջանն էլ պա­տե­րազ­մով կլու­ծի իր խն­դի­րը։ Պա­տե­րազ­մի պա­րա­գա­յում նոր ժո­ղովր­դի աչ­քե­րը կբաց­վեն, կհաս­կա­նան, որ նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րը, որ 20 տա­րի խա­ղաղ էին պա­հել եր­կի­րը, զար­գա­ցում ա­պա­հո­վել, նո­րա­թուխ իշ­խա­նու­թյու­նը 3-4 տա­րում եր­կի­րը տա­րավ պա­տե­րազ­մի։ Ժո­ղո­վուրդ­ներ կան, որ սթափ­վում են, երբ պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճակ է լի­նում ու պարտ­վում են։ Օ­րի­նակ, երբ Գեր­մա­նիա­յում Հիտ­լե­րին իշ­խա­նու­թյան բե­րե­ցին, կար­ծում էին, որ ա­մե­նա­ճիշտ բանն են ա­րել, բայց նրա կա­ռա­վար­ման ժա­մա­նակ շուրջ 9 մլն գեր­մա­նա­ցի կո­տոր­վեց, կորց­րին ի­րենց տա­րածք­նե­րը։ Կան ժո­ղո­վուրդ­ներ, որ ա­վե­լի շուտ են հաս­կա­նում, ինչ­պես Վրաս­տա­նը։ Գամ­սա­խուր­դիան իշ­խա­նու­թյան ե­կավ, ու ըն­դա­մե­նը 7 ամ­սում հաս­կա­ցան, որ գործ ու­նեն պո­պու­լիս­տի հետ, վռն­դե­ցին։ Նույ­նը Ադր­բե­ջա­նի մա­սին կա­րե­լի է ա­սել։ Էլ­չի­բե­յը ե­կավ իշ­խա­նու­թյան, ըն­դա­մե­նը 1 տա­րի կա­ռա­վա­րեց, ժո­ղո­վուր­դը հաս­կա­ցավ, որ խայ­տա­ռակ գոր­ծիչ է, վռն­դեց։ Հա­նուն ար­դա­րու­թյան պի­տի նշել, որ և Զվիադ Գամ­սա­խուր­դիան, և Ա­բուլ­ֆազ Էլ­չի­բե­յը պարտ­վե­ցին պա­տե­րազմ­նե­րում, ու դա մարդ­կանց աչ­քե­րը բա­ցեց։ Ցա­վոք, Հա­յաս­տանն այլ ճա­նա­պար­հով է գնում։ Ե­թե հայ ժո­ղովր­դի աչ­քե­րը բաց­վեն մինչև պա­տե­րազ­մը, դա կհա­մա­րեմ հրաշք։

Զրույցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 9667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

թող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»' width='220' height='163' />
«Նա հաղթող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել
«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել