ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Կան մար­դիկ, ո­րոնք բա­ցար­ձա­կա­պես ո­չինչ են ու վար­չա­պե­տի շնոր­հիվ են քա­ղա­քա­կա­նու­թ­յան մեջ, ԱԺ-ում, ինչ­պես, օ­րի­նակ, Ա­րա­րատ Միր­զո­յա­նը»

«Կան մար­դիկ, ո­րոնք բա­ցար­ձա­կա­պես ո­չինչ են ու վար­չա­պե­տի շնոր­հիվ են քա­ղա­քա­կա­նու­թ­յան մեջ, ԱԺ-ում, ինչ­պես, օ­րի­նակ, Ա­րա­րատ Միր­զո­յա­նը»
01.05.2020 | 00:42

Մեր երկ­րի պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի ար­ժեքն այն­քան է ըն­կել, որ խոր­հր­դա­րա­նը դար­ձել է փո­ղո­ցա­յին մա­կար­դա­կի հայ­հո­յանք­նե­րի վայր, իսկ ԱԺ ղե­կա­վա­րու­թյունն էլ ան­ձամբ է փո­ղո­ցում ծեծ­կռ­տուք հրահ­րում։ Եր­բեմ­նի կու­սա­կից­ներ Ա­լեն Սի­մո­նյանն ու Ար­թուր Դա­նիե­լյանն այ­սօր տար­բեր ճամ­բա­րում են, բայց հին խն­դիր­նե­րը չեն մո­ռաց­վել։ Նրանց վե­ճի ա­ռար­կան մի կողմ թող­նե­լով, նախ­կին ՔՊ-ա­կան, Շի­րա­կի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս ԱՐ­ԹՈՒՐ ՀԱՄ­ԲԱՐ­ՁՈՒ­ՄՅԱ­ՆԻ հետ փոր­ձենք հաս­կա­նալ, թե ինչ է կա­տար­վում իր եր­բեմ­նի կու­սակ­ցու­թյան, նրա ներ­կա ու նախ­կին ան­դամ­նե­րի հետ։

-Նոր­մա՞լ է, որ փո­ղո­ցում ԱԺ փոխ­խոս­նա­կը ծեծ­կռ­տուք է հրահ­րում։
-Չգի­տեմ՝ Ա­լեն Սի­մո­նյան, թե Հրանտ Դով­լա­թյան ա­սեմ, (սա նրա ֆեյ­քի ա­նունն է), հն­ձում են այն, ինչ ցա­նել են։ Իսկ ի­րենք ցա­նել են քա­մի, հի­մա փո­թո­րիկ են հն­ձում։ Եր­կու տա­րի ՔՊ-ա­կան­նե­րը ֆեյ­քե­րի մի­ջո­ցով ի­րենց ընդ­դի­մա­խոս­նե­րի հաս­ցեին ա­մե­նա­կեղ­տոտ հայ­հո­յանք­նե­րը, զր­պար­տու­թյուն­ներն են տա­րա­ծել ու օ­րե­րից մի օր այդ ա­մենն իր մի­սուա­րյունն էր ստա­նա­լու։ Վեր­ջերս երբ «Հրանտ Դով­լա­թյա­նին» հարց­րին, թե ին­չու են ի­րենք ի­րենց ընդ­դի­մա­խոս­նե­րին կա­պում նախ­կին ռե­ժի­մի, Ռո­բերտ Քո­չա­րյա­նի, Սերժ Սարգ­սյա­նի հետ, նա ու­ղիղ, ան­կեղծ հայ­տա­րա­րեց, թե այդ­պես պաշտ­պան­վում են ու այդ մե­թո­դը բա­վա­կան ար­դյու­նա­վետ է։ Ըն­դա­մե­նը մի քա­նի օր անց նույն ան­ձը Ֆեյս­բու­քում գրա­ռում է ա­նում, թե Ար­թուր Համ­բար­ձու­մյա­նին բռ­նել են Սերժ Սարգ­սյա­նի հետ կա­պի մեջ ու հե­ռաց­րել կու­սակ­ցու­թյու­նից։ Հի­մա ե­թե նման կեղծ տե­ղե­կու­թյուն է տա­րած­վում, ի՞նչ եք կար­ծում, դա երբևէ չպե՞տք է իր բա­ցա­սա­կան հետևանք­նե­րով ար­ձա­գանք ու­նե­նա և գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հիմք դառ­նա։ Ե­թե Ա­լեն Սի­մո­նյանն իմ դի­մաց էլ դուրս գար, մի­գու­ցե նույն ի­րա­վի­ճա­կում հայ­տն­վեր։ Սա­կայն ի­րա­վի­ճա­կի պա­տաս­խա­նա­տուն կլի­նեի ոչ թե ես, այլ Ա­լեն Սի­մո­նյա­նը, ո­րով­հետև հենց ի­րենք են տա­րա­ծում կեղ­տոտ, ան­պա­տաս­խա­նա­տու հե­րյու­րանք­ներ, այդ թվում` ի­րենց նախ­կին թի­մա­կից­նե­րի հաս­ցեին։
-Ին­չու՞ է հենց Ա­լեն Սի­մո­նյա­նը միշտ հայ­տն­վում ինտ­րիգ­նե­րի կենտ­րո­նում, ին­չու՞ է միշտ նրան վե­րա­պահ­ված իշ­խա­նու­թյան ե­րե­սը «մաք­րե­լու» գոր­ծը։
-Ժա­մա­նա­կին ան­գամ մի գրա­ռում էի ա­րել այդ ան­ձի հետ կապ­ված, թե երբ ան­կո­ղին է մտ­նում, ֆիք­սու՞մ է, թե ում ա­նու­նով է այն­տեղ հայ­տն­վում՝ ի՞ր, թե՞ իր ֆեյ­քե­րի։ Ի­րենք ոչ մի հե­ղա­փո­խու­թյուն էլ չեն ա­րել, միակ բա­նը, որ ա­րել են, սե­ռա­կան հե­ղա­փո­խու­թյունն էր։ Իսկ Ա­լեն Սի­մո­նյա­նին թվում է, թե վար­չա­պե­տին հա­վա­տար­մու­թյուն ցու­ցա­բե­րե­լու լա­վա­գույն ձևը սա է։ Այ­սօր նա «Իմ քայ­լում» վար­չա­պե­տի ա­մեն­ահա­վա­տա­րիմ­նե­րից է, բայց այս պա­րա­գա­յում դժ­վար է ա­սել՝ լա՞վ է, թե՞ վատ լի­նել ա­մե­նա­հա­վա­տա­րիմ մար­դը։ Գու­ցե ա­վե­լի լավ է վար­չա­պե­տից հնա­րա­վո­րինս մեծ հե­ռա­վո­րու­թյու՞ն պահ­պա­նել։ Կան մար­դիկ, ո­րոնք բա­ցար­ձա­կա­պես ո­չինչ են ու հենց վար­չա­պե­տի շնոր­հիվ են քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ, ԱԺ-ում, ինչ­պես, օ­րի­նակ, Ա­րա­րատ Միր­զո­յա­նը, որն այ­սօր ո­րո­շա­կի «դիս­տան­ցիա» է պա­հում, որ­պես անվ­տան­գու­թյան բար­ձիկ, հե­տա­գա­յի հա­մար։ Կան նաև հրանտ­դով­լա­թյան­նե­րի տի­պի ան­ձինք էլ, ո­րոնք ա­մեն կերպ փոր­ձում են ի­րենց հա­վա­տար­մու­թյու­նը ցույց տալ Փա­շի­նյա­նին։ Եր­կու դեպ­քում էլ բա­րո­յա­կա­նու­թյան տարր չկա, բայց այ­դու­հան­դերձ, դժ­վար է ա­սել, թե նրան­ցից որ մեկն է «բա­րո­յա­կան», ճիշտ վար­վում։
-Ի դեպ, այս ծեծ­կռ­տու­քին նա­խոր­դել էր ԱԺ-ում հայտ­նի բա­նա­վե­ճը՝ կր­կին ան­պար­կեշտ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րով, խոր­հր­դա­րա­նու՞մ էլ «հե­ղա­փո­խա­կան­նե­րը» նոր ո­րակ են բե­րում։
-Սպա­սել, որ այս կազ­մով խոր­հր­դա­րա­նում տե­ղի կու­նե­նան քա­ղա­քա­կան լուրջ քն­նար­կում­ներ, մեծ լա­վա­տե­սու­թյուն կլի­ներ։ Ա­վե­լին, միամ­տու­թյամբ զու­գակց­վող լա­վա­տե­սու­թյուն։ Քչե­րը, տես­նե­լով այս խոր­հր­դա­րա­նի պատ­կե­րը, կա­րող են մտա­ծել, թե այն­տեղ կա­րող է քա­ղա­քա­կան միտք լի­նել, քա­ղա­քա­կան հար­թու­թյան մեջ բա­վա­վեճ տե­ղի ու­նե­նալ լուրջ թե­մա­նե­րի շուրջ։ Երբ այդ­պի­սի բա­նա­վեճ չկա, պետք է լի­նի այլ ո­րա­կի բա­նա­վեճ, մե­կը մյու­սին մե­ղադ­րի գող լի­նե­լու, գո­ղե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու մեջ, սե­ռա­կան բնույ­թի ար­տա­հայ­տու­թյուն­ներ ի­րեն թույլ տա։ Մի բան պի­տի ա­նեն, որ ցույց տան, թե խոր­հր­դա­րանն իբր աշ­խա­տում է։ Այ­նինչ, ըստ էու­թյան, այ­սօր խոր­հր­դա­րա­նը սահ­մա­նադ­րու­թյու­նից դուրս գոր­ծող մար­մին է, ո­րով­հետև ու­նի սահ­մա­նադ­րու­թյամբ ար­ձա­նագր­ված գոր­ծա­ռույթ­ներ, ո­րոնք խիստ թե­րի է կա­տա­րում կամ ընդ­հան­րա­պես չի կա­տա­րում։
-Եր­կու տա­րի շա­րու­նակ գե­նե­րաց­ված բա­ցա­սա­կան է­ներ­գիան ին­չի՞ է հան­գեց­նե­լու։
-Ընդ­դի­մա­խոս­նե­րին պա­տաս­խա­նե­լու միակ զեն­քը նախ­կին­նե­րի հետ առն­չու­թյունն է։ Ի­րենք էլ են դա խոս­տո­վա­նում։ Այդ­պես են պաշտ­պան­վում ու նսե­մաց­նում ընդ­դի­մա­խոս­նե­րին, ան­տե­սում ի­րա­կան քն­նա­դա­տու­թյու­նը։ ՈՒշ, թե շուտ այս քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հան­գեց­նե­լու է տխուր ա­վար­տի։ Ա­վե­լի պատ­կե­րա­վոր ա­սեմ։ Մենք հի­մա գործ ու­նենք պար­տա­պա­նի սինդ­րո­մի հետ։ Երբ հա­սա­րա­կու­թյու­նում բա­ցա­սա­կան մեծ է­ներ­գիա է գե­նե­րաց­վում, հե­տաքր­քիր հա­րա­բե­րու­թյուն­ներ են ա­ռա­ջա­նում պար­տա­պա­նի և պար­տա­տի­րոջ միջև։ Երբ մե­կը մյու­սին պարտք է, զան­գում է, պարտքն է ու­զում, պար­տա­պա­նը կա­րող է ո­րո­շա­կի կրի­տի­կա­կան ի­րա­վի­ճակ նկա­րագ­րել, ու պար­տա­տե­րը բա­րո­յա­կան ա­ռու­մով դժ­վա­րու­թյուն­ներ կու­նե­նա պարտ­քը հետ պա­հան­ջե­լու հար­ցում։ Հի­մա քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ պար­տա­տե­րը Հա­յաս­տա­նի ժո­ղո­վուրդն է, իսկ պար­տա­պա­նը՝ իշ­խա­նու­թյու­նը, ո­րը ժո­ղովր­դին լավ կյանք է պարտք։ Սա ի­րենց լո­զունգն է։ Որ­քան շատ են բա­ցա­սա­կան մթ­նո­լորտ ստեղ­ծում, այդ­քան ժո­ղո­վուրդն իր պարտ­քը պա­հան­ջե­լու հար­ցում ո­րո­շա­կի բա­րո­յա­կան խն­դիր­ներ է ու­նե­նում, այ­սինքն՝ հի­մա պետք չէ ա­րագ հետ պա­հան­ջել պարտ­քը, սպա­սենք, երկ­րում հա­կա­հե­ղա­փո­խա­կան­ներ, սևեր կան։ Իսկ այդ բա­ցա­սա­կան է­ներ­գիան միշտ պետք է, որ­պես­զի հան­րու­թյա­նը կա­ռա­վա­րեն։ Մարդ­կանց պա­ռակ­տե­լով փոր­ձում են ի­րենց իշ­խա­նու­թյան ժամ­կե­տը մի քիչ էլ ա­վե­լաց­նել։ Չնա­յած, մեծ հաշ­վով, իշ­խա­նու­թյուն էլ չու­նեն, ո­րով­հետև այ­սօր Հա­յաս­տա­նում ա­նար­խիա է։ Պե­տու­թյան կա­ռա­վա­րումն ի­րա­կա­նաց­վում է ցածր ու մի­ջին օ­ղակ­նե­րի կող­մից։
-Խն­դի­րը ոչ միայն հա­սա­րա­կու­թյան պա­ռակտ­ման մեջ է, այլև իշ­խա­նու­թյան։ Ին­չու՞ են հա­կա­սու­թյուն­նե­րը մե­ծա­ցել իշ­խա­նու­թյու­նում։
-Ներ­սում եր­կու տա­րի ա­ռաջ միաս­նա­կա­նու­թյուն կար, բայց դա ոչ թե գա­ղա­փա­րի կամ ծրագ­րի շուրջ էր, այլ վար­չա­պե­տի, ո­րը ժա­մա­նա­կին հան­րա­յին վս­տա­հու­թյուն էր վա­յե­լում։ Փա­շի­նյա­նի վար­կա­նի­շի կտ­րուկ անկ­մա­նը զու­գա­հեռ նրա շր­ջա­պա­տում հայ­տն­ված մար­դիկ սկ­սում են «ցվր­վել»։
-Եվ ներ­քին խն­դիր­նե­րի ծան­րու­թյու­նը, և ար­տա­քին մար­տահ­րա­վեր­նե­րը հաշ­վի առ­նե­լով, ի՞նչ եք կար­ծում, այս իշ­խա­նու­թյու­նը կկա­րո­ղա­նա՞ այդ ա­մե­նից գլուխ հա­նել։
-Իշ­խա­նու­թյու­նը շատ վա­ղուց չի կա­րող գլուխ հա­նել։ Միակ հույսն այն է, որ այս իշ­խա­նու­թյունն օր ա­ռաջ հրա­ժա­րա­կան ներ­կա­յաց­նի։ Ար­դյու­նա­վետ կա­ռա­վար­ման հույս բա­ցար­ձակ չկա, հի­մա ար­դեն բազ­մա­թիվ քա­ղա­քա­ցի­նե­րի մեջ այլևս այդ ակն­կա­լի­քը չկա։ Միակ բա­նը, որ պետք է այս իշ­խա­նու­թյունն ա­նի, այն է՝ սթափ գնա­հա­տի ի­րա­վի­ճակն ու հե­ռա­նա։
-Այ­լընտ­րանք կա՞ այս իշ­խա­նու­թյա­նը։ Ե­թե նրանք հե­ռա­նան, կա՞ ձևա­վոր­ված մի ուժ, ո­րը կա­րո­ղա­նա փո­խա­րի­նել այս իշ­խա­նու­թյա­նը։
-Քա­նի որ այս իշ­խա­նու­թյու­նը զրո է, զրո­յի այ­լընտ­րան­քը զրոն է։ Սխալ է ա­սել, որ այ­սօր Հա­յաս­տա­նում կա ձևա­վոր­ված մի ուժ, ո­րը հենց վա­ղը կա­րող է ստանձ­նել իշ­խա­նու­թյան կա­ռա­վա­րու­մը և գո­հաց­նել քա­ղա­քա­ցի­նե­րին։ Սա­կայն էա­կա­նը ոչ թե քա­ղա­քա­կան ու­ժի, այլ քա­ղա­քա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան, ծրագ­րի բա­ցա­կա­յու­թյունն է, ո­րը կհա­մախմ­բի իր շուրջ ու­ժե­րին և կա­ռա­վա­րում կի­րա­կա­նաց­նի։ Այս եր­կու տա­րում ընդ­դի­մա­դիր հատ­վա­ծում այդ ծրա­գի­րը չի գե­նե­րաց­վել։ Վտան­գը հենց սա է։ Ի­հար­կե, կան քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ, ո­րոնք պատ­կե­րա­ցում­ներ ու­նեն կա­ռա­վար­ման ձևի մա­սին, բայց դրանք ըն­դա­մե­նը սու­բյեկտ­ներ են, ոչ թե ձևա­վոր­ված կա­ռույց­ներ։ Ընդ­դի­մու­թյունն էլ պետք է սթափ գի­տակ­ցի ի­րա­վի­ճա­կը և օր ա­ռաջ խն­դիր­նե­րի մա­սին ձևա­վոր­ված ծրա­գիր ներ­կա­յաց­նի։ Ընդ­դի­մա­դիր­նե­րի հռե­տո­րա­բա­նու­թյան 90 տո­կո­սը Փա­շի­նյանն է, որն ըն­դա­մենն ըն­թա­ցիկ վար­չա­պետ­նե­րից մեկն է։ Երբ նա գնա, խն­դիր­նե­րը մնա­լու են։ Ընդ­դի­մու­թյունն էլ պի­տի ծրա­գիր ներ­կա­յաց­նի, թե ինչ­պես է տես­նում այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու ճա­նա­պարհ­նե­րը։
Զրույցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 9314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ