ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Փա­շի­ն­յանն այ­սօր էլ չու­նի ի­րա­կան «փո­ղոց», դա ըն­դա­մե­նը վիր­տուալ տա­րածք է»

«Փա­շի­ն­յանն այ­սօր էլ չու­նի ի­րա­կան «փո­ղոց», դա ըն­դա­մե­նը վիր­տուալ տա­րածք է»
06.03.2020 | 01:03

Կո­րո­նա­վի­րու­սի թե­ման այն­քան է հա­մա­կող­մա­նի քն­նարկ­վել, որ թվում է, թե էլ բան չկա ա­սե­լու։ Այ­սու­հան­դերձ, Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­ներն ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի պատ­րա՞ստ են, ու­նա՞կ են դի­մա­կա­յե­լու նման մար­տահ­րա­վեր­նե­րի։ Այս և այլ հար­ցեր ուղ­ղե­ցինք «Պո­լի­տէ­կո­նո­միա» հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի տնօ­րեն ԱՆԴ­ՐԱ­ՆԻԿ ԹԵ­ՎԱ­ՆՅԱ­ՆԻՆ։

-Այս կա­ռա­վա­րու­թյու­նը ոչ միայն ար­տա­կարգ, այլև սո­վո­րա­կան վի­ճակ­նե­րին պատ­րաստ չէ,- նշեց Թևա­նյա­նը։- Կո­րո­նա­վի­րու­սի հետ կապ­ված պատ­մու­թյու­նը կր­կին բա­ցա­հայ­տեց այս իշ­խա­նու­թյուն­նե­րի դի­լե­տան­տիզ­մը՝ հեր­թա­կան ան­գամ ցու­ցա­նե­լով, որ Հա­յաս­տա­նում կա­ռա­վար­ման հա­մա­կար­գե­րը չեն աշ­խա­տում։ Փա­շի­նյանն այս ըն­թաց­քում հե­տաքր­քիր հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց, ա­սաց, որ գնում է դե­ղատ­ներ՝ հաս­կա­նա­լու՝ դի­մակ­ներ կա՞ն, թե՞ ոչ։ Սա ֆան­տաս­տիկ հայ­տա­րա­րու­թյուն էր։ Նա խոս­տո­վա­նեց, որ հա­մա­կարգ գո­յու­թյուն չու­նի, և ինքն ան­ձամբ պետք է զբաղ­վի այդ հար­ցով։ Պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի աշ­խա­տե­լու դեպ­քում դա իր խն­դի­րը չպետք է լի­ներ։ Կախ­ված ի­րա­վի­ճակ­նե­րից՝ երկ­րի վար­չա­պետն աշ­խա­տում է դա­տա­խազ, դա­տա­վոր, քա­ղա­քա­պետ, ԺԷԿ-ի պետ, գլ­խա­վոր հա­մա­ճա­րա­կա­բան, վի­ճա­կա­գիր։ Վի­ճա­կագ­րա­կան տվյալ­ներն ա­ռա­ջի­նը Փա­շի­նյա­նի է­ջում են հայ­տն­վում, հե­տո՝ հա­մա­պա­տաս­խան ծա­ռա­յու­թյան պաշ­տո­նա­կան կայ­քում։ ՈՒ­նենք հետևյալ պատ­կե­րը. ճչա­ցող վեր­նագ­րի շր­ջա­նակ­նե­րում մեկ հո­գին կա­ռա­վա­րում է եր­կիրն այն­պես, ինչ­պես սե­փա­կան խմ­բագ­րու­թյու­նը, որ­տեղ ևս նեղ ըն­տա­նե­կան կա­ռա­վա­րում էր։ Հի­մա էլ իր մեր­ձա­վոր­ներն ինչ-որ բա­ներ են ա­սում, ին­չը հե­տա­գա­յում դառ­նում է քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Այս վի­րու­սի պատ­մու­թյու­նը ցույց տվեց, թե ինչ­քան խո­ցե­լի է մեր եր­կի­րը։ Պատ­կե­րաց­նու՞մ եք՝ ռազ­մա­կան դրու­թյան դեպ­քում ով­քեր են լի­նե­լու ո­րո­շում­ներ կա­յաց­նող­նե­րը և ինչ­պի­սի է­մո­ցիո­նալ, հա­կա­սա­կան, ի­րա­կա­նու­թյա­նը չհա­մա­պա­տաս­խա­նող ո­րո­շում­ներ կա­րող են լի­նել։
-Ի՞նչն է պատ­ճա­ռը, որ Փա­շի­նյա­նը ցան­կա­նում է բո­լո­րի ա­նե­լիքն իր վրա վերց­նել, գու­ցե չի՞ վս­տա­հում իր կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րին։
-Դա, նախ և ա­ռաջ մտա­ծո­ղու­թյան խն­դիր է, պայ­մա­նա­վոր­ված է հո­գե­բա­նա­կան կա­ռուց­ված­քով։ Դա փաս­տում է նաև այն մա­սին, որ տո­տա­լի­տար անձ­նա­վո­րու­թյուն է և չի վս­տա­հում իր թի­մա­կից­նե­րին։ Այս­պես կոչ­ված, հե­ղա­փո­խու­թյունն էլ մեկ հո­գու հե­ղա­փո­խու­թյուն էր, այ­սինքն, մեկ դե­րա­սան կար այդ հե­ղա­փո­խու­թյան մեջ։ Հի­մա մեկ դե­րա­սա­նի թատ­րո­նը շա­րու­նակ­վում է, ա­նընդ­հատ հայ­տա­րար­վում են թշ­նա­մի­ներ, հեր­թա­կան ան­գամ ա­սաց, որ պե­տա­կան հա­մա­կար­գում կան ներդ­րում­նե­րին խո­չըն­դո­տող­ներ։ Սա նշա­նա­կում է, որ ա­նընդ­հատ քա­վու­թյան նո­խազ­նե­րի փնտր­տուք պետք է լի­նի, ին­չը տե­ղա­վոր­վում է «չեն թող­նում, որ աշ­խա­տի» եզ­րույ­թի շր­ջա­նակ­նե­րում։
-Հատ­կա­պես վեր­ջին շր­ջա­նում Փա­շի­նյա­նը շատ է խո­սում դա­վա­ճան­նե­րի մա­սին։ Դա­վա­ճան­ներ՝ ի­րա­վա­պահ հա­մա­կար­գում, մինչ այդ դա­վա­ճան­ներ կա­յին նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի մեջ, դրա­նից ա­ռաջ պե­տա­կան ա­պա­րատն էր հե­ղա­փո­խու­թյա­նը դի­մադ­րում, ի վեր­ջո, այս մտասևե­ռումն ու՞ր է տա­նե­լու։
-Ոչ մի ար­տա­սո­վոր բան չկա դրա­նում, այդ ա­մենն ամ­բող­ջո­վին տե­ղա­վոր­վում է ժան­րի կա­նոն­նե­րի մեջ։ Երբ «Հո­ղը՝ գյու­ղա­ցուն, գոր­ծա­րա­նը՝ բան­վո­րին» հռ­չա­կագ­րե­րով բոլշևիկ­նե­րը ե­կան իշ­խա­նու­թյան, դրախտ խոս­տա­ցան հա­սա­րա­կու­թյա­նը, բայց գի­տեին, որ խա­բում են, ու ի­րենց միայն իշ­խա­նու­թյունն էր պետք, իսկ պո­պու­լիս­տա­կան լո­զունգ­ներն ըն­դա­մե­նը օգ­նում էին այդ ցան­կու­թյունն ի­րա­գոր­ծե­լու հար­ցում։ Կյան­քը գնա­լով ոչ թե լա­վա­ցավ, այլ վա­տա­ցավ։ Այս պայ­ման­նե­րում պետք է հո­րին­վեին թշ­նա­մու կեր­պար­ներ, որ չէին թող­նում նրանց աշ­խա­տել։ Սկզ­բում ցա­րա­կան­ներն էին, բուր­ժուա­նե­րը, է­սէռ­նե­րը, կա­դետ­նե­րը, հե­տո հե­ղա­փո­խու­թյան ներ­սի մար­դիկ՝ տրոց­կիստ­նե­րը, բու­խա­րի­նա­կա­նե­րը, զի­նովևա­կան­նե­րը։ Հի­մա նույ­նը, շատ ա­վե­լի գավառական դրսևո­րում­նե­րով, տես­նում ենք մե­զա­նում։ Բլեֆ է, թե չեն թող­նում, որ աշ­խա­տեն կամ կան վնա­սա­րար­ներ։ Այս գա­ղա­փա­րը հա­տուկ է տո­տա­լի­տար հա­մա­կար­գե­րին։ Ինչ­պես հան­րու­թյա­նը բա­ժա­նե­ցին «սևե­րի» ու «սպի­տակ­նե­րի», այն­պես էլ իշ­խա­նու­թյան ներ­սում են այդ­պես վար­վում։ Սա ա­ռա­ջին հեր­թին վատ նշան է իշ­խա­նու­թյան ներ­սի մարդ­կանց հա­մար։ Դա­վա­ճան­նե­րի փնտր­տու­քը հան­գեց­նե­լու է այն բա­նին, որ Փա­շի­նյանն ար­դեն իր նեղ շր­ջա­պա­տում է սկ­սե­լու դա­վա­ճան­ներ փնտ­րել։ Սկզ­բում՝ կու­սակ­ցու­թյու­նում, հե­տո՝ խմ­բակ­ցու­թյու­նում, կա­ռա­վա­րու­թյու­նում, և օ­ղակն աս­տի­ճա­նա­բար ա­վե­լի կնե­ղա­նա։ Բո­լոր տե­ղե­րում կլի­նեն դա­վա­ճան­ներ, որ­պես­զի թատ­րո­նի գլ­խա­վոր հե­րո­սը ցույց տա, որ բո­լորն ի­րեն խան­գա­րում են, որ ա­պա­հո­վի ամ­բոխ­նե­րի եր­ջան­կու­թյու­նը։ Նոր բան չէ՝ ե­թե չկա հաց, պետք է տե­սա­րան ա­պա­հո­վել։ Ժան­րի կա­նոն­նե­րի հա­մա­ձայն, մեկ դե­րա­սա­նը շատ հա­ճախ ի­րեն «հա­մես­տո­րեն» հա­մե­մա­տում է Հի­սու­սի, բարձր ու վեհ կեր­պար­նե­րի հետ։
-Այ­սօր «դա­վա­ճան» կա­ռույց է դիտ­վում նաև ՍԴ-ն իր գոր­ծող կազ­մով։ Ըն­դա­մե­նը մարդ­կանց աշ­խա­տան­քից հե­ռաց­նե­լու հա­մար հան­րաք­վե հայ­տա­րար­վեց, սա­կայն իշ­խա­նու­թյու­նը չի շտա­պում ակ­տիվ քա­րոզ­չու­թյուն ի­րա­կա­նաց­նել. ին­չու՞։
-Ի­րենք մտա­ծում էին, որ քա­րո­զար­շավն էլ սև-սպի­տա­կի շր­ջա­նա­կում կի­րա­կա­նաց­նեն։ Դա չս­տաց­վեց, քա­նի որ հա­կա­ռակ կող­մը լրիվ այլ մար­տա­վա­րու­թյուն ընտ­րեց՝ բոյ­կո­տեց ու չմաս­նակ­ցեց այդ գոր­ծըն­թա­ցին։ 650 հա­զար ձայն ա­պա­հո­վելն անհ­նար է, ե­թե չլի­նեն ընտ­րա­կեղ­ծիք­ներ։ Սրան գու­մար­վել Է կո­րո­նա­վի­րու­սը, ո­րը ստի­պե­լու է մարդ­կանց զուտ անձ­նա­կան դր­դա­պատ­ճառ­նե­րով չգ­նալ ընտ­րա­տե­ղա­մաս։ Կար­ծում եմ, ի­րենց ներ­սում մտմ­տում են տար­բե­րակ, թե ինչ­պես հան­րաք­վեից հրա­ժար­վեն. այդ­պես Մար­տի 1-ի եր­թը չե­ղար­կե­ցին, հաս­կա­նա­լով, որ քիչ մարդ է մաս­նակ­ցե­լու այդ եր­թին։ Ան­մի­ջա­պես հայ­տա­րա­րե­ցին, թե վի­րուս կա, և չե­ղարկ­վում է եր­թը, այ­նինչ, այս իշ­խա­նու­թյու­նը վա­ղուց ցույց է տվել, որ ի­րենք թքած ու­նեն մարդ­կանց ա­ռող­ջու­թյան վրա, ե­թե ի­րենց շա­հը պա­հան­ջի, վի­րու­սի գնով էլ երթ կա­նեն։ Տե­սան, որ վար­չա­կան ռե­սուր­սով ան­գամ հնա­րա­վոր չէ թվա­քա­նակ ա­պա­հո­վել, ստիպ­ված հայ­տա­րա­րե­ցին, թե վի­րու­սի պատ­ճա­ռով են չե­ղար­կում։ Սա ըն­դա­մե­նը պատր­վակ էր այդ մի­ջո­ցա­ռու­մից հրա­ժար­վե­լու հա­մար։
-Կար­ծում եք՝ հան­րաք­վե՞ն էլ նույն պատր­վա­կով կա­րող է չե­ղարկ­վել։
-Ե­թե 650 հա­զար ձայն ընտ­րա­կեղ­ծիք­նե­րով չա­պա­հո­վեն, չի բա­ցառ­վում, որ վի­րու­սի պատ­ճա­ռով դա ևս չե­ղարկ­վի։ Չցան­կա­նա­լով խո­րա­նալ ի­րա­վա­կան կար­գա­վո­րում­նե­րի մեջ, կար­ծում եմ, կա­րող են նման ո­րոշ­ման հան­գել։ Իսկ քա­րո­զար­շա­վը ակ­տիվ չէ, ո­րով­հետև հա­կա­ռակ կող­մը չկա։ Մյուս կող­մից էլ, «Ա­յո»-ի ա­պա­հո­վու­մը բա­ցար­ձակ կապ չու­նի քա­րոզ­չու­թյան հետ, դա վար­չա­կան լուռ աշ­խա­տանք է պա­հան­ջում, որ­պես­զի այդ­քան ձայն ա­պա­հո­վեն։ Դրա հա­մար գոր­ծի են դր­վել քա­ղա­քա­պե­տա­րան­նե­րը, մարզ­պե­տա­րան­նե­րը, գյու­ղա­պե­տա­րան­նե­րը, թա­ղա­յին, օ­լի­գար­խիկ շր­ջա­նակ­նե­րը։ Այս ու­ժե­րը, մինչ իշ­խա­նու­թյան գա­լը, գո­ռում-գո­չում էին, թե ընտ­րա­կեղ­ծիք­ներ են ե­ղել։ Բայց ե­կան իշ­խա­նու­թյան, ու ընտ­րա­կեղ­ծի­քի մեկ դեպք բա­ցա­հայտ­ված չէ, որևէ քրեա­կան գործ այդ ա­ռու­մով հա­րուց­ված չէ։ Խո­սում էին կեղծ անձ­նագ­րե­րի մա­սին, դրա առն­չու­թյամբ ոչ հեր­քում ե­ղավ, ոչ էլ հաս­տա­տում։ Հերք­ման դեպ­քում պի­տի նե­րո­ղու­թյուն խնդ­րեին, որ նախ­կի­նում ստել են, իսկ հաս­տատ­ման դեպ­քում պետք է քրեա­կան գոր­ծեր հա­րուց­վեին։ Որևէ բան չի ար­վել, որ ընտ­րա­ցու­ցակ­նե­րը մաքր­վեն։ Այ­սինքն, ե­թե այս­պի­սի բա­ներ ե­ղել են, պի­տի բա­ցա­հայտ­վեին, ե­թե ձայն չեն հա­նում, նշա­նա­կում է՝ ժա­ռան­գել են ոչ միայն Սահ­մա­նադ­րու­թյու­նը որ­պես «կոս­տյում», այլև ընտ­րա­կեղ­ծա­րար հա­մա­կար­գը՝ որ­պես «կոս­տյու­մի» ա­ռան­ձին մաս։ Այս­պես վար­վե­ցին նաև ԸՕ-ի հետ։ Սկզ­բում ա­սա­ցին, թե վատն է, պետք է հրա­ժար­վել ռեյ­տին­գա­յին ընտ­րա­կար­գից, հե­տո հայ­տա­րա­րե­ցին, թե դրա հետ կապ­ված խն­դիր չու­նեն, այդ­պես էլ կա­րող են ըն­տր­վել։ Մինչ­դեռ այդ ԸՕ-ն ձեռն­տու է միայն գոր­ծող իշ­խա­նու­թյա­նը, ո­րը վար­չա­կան, ֆի­նան­սա­կան, ու­ժա­յին լծակ­ներ ու­նի։ Ի­րենք ե­կան իշ­խա­նու­թյան ու օգտ­վե­ցին այդ ա­մե­նից, մո­ռա­ցան, թե ինչ էին ա­սել։ Նույ­նը ե­ղավ նաև ա­րա­գա­չա­փե­րի ու շատ այլ հար­ցե­րում։
Հա­մոզ­ված եմ, որ ա­ռանց կեղ­ծիք­նե­րի հնա­րա­վոր չէ 650 հա­զար ձայն ա­պա­հո­վե­լը։ Ի դեպ, պա­տա­հա­կան չէ նաև, որ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման նա­խա­րարն է «Ա­յո»-ի շտա­բի պե­տը։ Նախ­կին իշ­խու­թյուն­նե­րի ժա­մա­նակ էլ էր այդ­պես։
-Բար­քե­րը շա­րու­նակ­վու՞մ են։
-Նույնն է ա­մեն ինչ։ Ա­վե­լի կո­պիտ, գռե­հիկ, ա­վե­լի գա­վա­ռա­կան մա­կար­դա­կով, այս­պես ա­սած, «ա­փաշ­կա­րա»։ Ի­րենք ի­րենց տաս­նյակ հա­զա­րա­վոր դո­լար­նե­րի պարգևավ­ճար­ներ են բաշ­խում ու փա­թե­թա­վո­րում դա օ­րեն­քով։ Ա­սել է՝ թա­լա­նը բա­ցա­հայտ է դար­ձել։
-Բայց ձեր նշած պարգևավ­ճար­նե­րի չա­փը հա­սա­րա­կու­թյա­նը, կար­ծես, այն­քան էլ չի ան­հան­գս­տաց­նում։ Ին­չու՞։
-Հա­մա­ձայն չեմ, թե հա­սա­րա­կու­թյու­նը դրան նոր­մալ է վե­րա­բեր­վում։ Քա­նի դեռ այ­լընտ­րան­քա­յին քա­ղա­քա­կան ու­ժը հայտ չի ներ­կա­յաց­րել, ո­րը նոր ո­րա­կի կա­ռա­վար­ման հա­մա­կարգ կա­ռա­ջար­կի, մար­դիկ կշա­րու­նա­կեն պա­սիվ լի­նել։ Այն­պես չէ, որ այդ տե­ղե­կու­թյու­նը մարս­վում է։ Այս ի­րա­վի­ճա­կը վա­ղուց ներ­կա­յաց­ված է Ջորջ Օ­րուե­լի «Ա­նաս­նա­ֆեր­մա» այ­լա­բա­նա­կան վի­պա­կում, երբ մի բան էին հայ­տա­րա­րում խո­զե­րը, հե­տո իշ­խա­նու­թյան ե­կան ու ա­րե­ցին լրիվ հա­կա­ռա­կը։ Հի­մա և՛ ա­պա­տիա­յի, և՛ փնտր­տու­քի փուլ է սկս­վել։ Հա­սա­րա­կու­թյու­նը խն­դիր­նե­րի լուծ­ման այ­լընտ­րան­քա­յին ու­ժե­րի է ման գա­լիս, քա­նի որ հի­մա դա ինս­տի­տու­ցիո­նալ, հա­մա­կար­գա­յին ձևով չի ներ­կա­յաց­վում հան­րու­թյա­նը, նման տե­ղե­կու­թյուն­նե­րը ար­խի­վաց­վում են՝ հա­մա­պա­տաս­խան պա­հի ա­սե­լու հա­մար։ Այն­պես չէ, որ այդ ա­մե­նը «հե­ղա­փո­խա­կան­նե­րին» ներ­վում է։ Մեզ անհ­րա­ժեշտ է նոր, այ­լընտ­րան­քա­յին մո­տե­ցում­նե­րով իշ­խա­նու­թյուն, ո­րը տն­տե­սա­կան, քա­ղա­քա­կան, անվ­տան­գա­յին խն­դիր­նե­րի լուծ­ման այլ բա­նաձևեր կա­ռա­ջար­կի՝ նոր ո­րա­կի ա­ռաջ­նոր­դու­թյամբ։
-Ի դեպ, տն­տե­սա­կան ներ­կա­յիս բա­նաձևե­րի մա­սին. Փա­շի­նյա­նը 2019-ը հա­մա­րեց տն­տե­սա­կան լավ տա­րի, ա­սաց, որ 2020-ն էլ ենք շատ լավ սկ­սել։ Դուք տն­տե­սա­կան այդ դրա­կան դի­նա­մի­կան տես­նու՞մ եք։
-Այն խոս­տում­նե­րը, որ տր­վել են հա­սա­րա­կու­թյա­նը, բա­ցար­ձա­կա­պես չեն ի­րա­կա­նաց­վել։ Հե­ղա­փո­խու­թյան օ­րե­րին խո­սում էին տն­տե­սա­կան թռիչ­քաձև ա­ճի մա­սին, բայց մնա­ցել ենք այն նույն ցու­ցա­նիշ­նե­րի վրա, որ 2017-ից ար­ձա­նագր­վել են։ Ներ­դրու­մա­յին բու­մից էին խո­սում, այ­սօր նման բան չկա։ Զբո­սաշր­ջիկ­նե­րի աճ են մատ­նան­շում, պարզ­վեց, որ թաքց­րել են ի­րա­կան թվե­րը։ 2018-ի հա­մե­մատ 600 հա­զա­րով պա­կաս զբո­սաշր­ջիկ ենք ու­նե­ցել նա­խորդ տա­րի։ Իսկ ի­րենք զբո­սաշր­ջիկ էին հա­մա­րել նաև խո­պան գնա­ցած, հետ ե­կած մեր քա­ղա­քա­ցի­նե­րին։ Ա­սում էին, թե պետք է է­կո տն­տե­սու­թյուն ու­նե­նանք, բայց ան­տա­ռա­հա­տում­նե­րի թի­վը մե­ծա­ցել է։ Բարձր տեխ­նո­լո­գիա­կան զար­գա­ցում էին խոս­տա­նում, բայց այս­տեղ էլ նախ­կին ի­ներ­ցիան շա­րու­նակ­վում է, ոչ մի էա­կան ա­ռա­ջըն­թաց։ Մե­տա­ղա­կան հան­քար­դյուա­բե­րու­թյան ո­լոր­տում ար­մա­տա­կան փո­փո­խու­թյուն­ներ էին խոս­տա­նում, կր­կին՝ ո­չինչ։ Խո­սում էին խա­ղատ­նե­րի, շա­հու­մով խա­ղե­րի դեմ, պարզ­վեց՝ իշ­խա­նա­կան խմ­բակ­ցու­թյու­նում առն­վազն եր­կու թև կա, ո­րոնք այդ բիզ­նե­սով զբաղ­վող­նե­րի լոբ­բինգն են ա­նում։ Ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­լոր­տի ա­ճը պայ­մա­նա­վոր­ված է հենց շա­հու­մով խա­ղե­րի բարձր ցու­ցա­նիշ­նե­րով։ Այլ խոս­քով, ինչ հայ­տա­րա­րել են, լրիվ հա­կա­ռակն է ե­ղել։ Գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­ման մա­սին են հայ­տա­րա­րում, եր­կու տա­րի է այդ ո­լոր­տում ան­կում է գրանց­վում։ Ինչ վե­րա­բե­րում է վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րին, 2019-ի տն­տե­սա­կան ա­ճը պայ­մա­նա­վոր­ված է ե­ղել մե­քե­նա­նե­րի ներ­մուծ­մամբ և շա­հու­մով խա­ղե­րի աշ­խու­ժու­թյամբ։ Ինչ կլի­նի 2020-ին, դժ­վար չէ են­թադ­րել, հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ տն­տե­սու­թյու­նում կա­ռուց­ված­քա­յին և ար­մա­տա­կան փո­փո­խու­թյուն­ներ չկան։ Ի՞նչ վե­րա­բե­րում է ՀԴՄ կտ­րոն պա­հան­ջե­լուն, դա ըն­դա­մե­նը վեր­ջին օ­ղակն է, ին­չը չի հան­գեց­նում տն­տե­սա­կան էա­կան ա­ճի և ըն­դա­մե­նը ֆիք­սում է շր­ջա­նա­ռու­թյան չա­փը։ Եվ ա­մե­նա­կարևոր հան­գա­ման­քը՝ կա­ղում է ներդ­րու­մա­յին ո­լոր­տը։ Երբ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում է, թե ներդ­րում­նե­րին խո­չըն­դո­տում են պե­տա­կան օ­ղակ­նե­րը, ի­րա­կա­նում դա սուտ է։ Ոչ մի խո­չըն­դոտ չի կա­րող լի­նել այդ օ­ղակ­նե­րում։ Ե­թե դա­տա­րան­նե­րը հրա­մա­նով ար­գե­լա­փակ­վում են, երկ­րում ա­տե­լու­թյան մթ­նո­լորտ է քա­րոզ­վում, մո­լեգ­նում է բոլշևի­կյան գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը, մաս­նա­վոր սե­փա­կա­նու­թյան ինս­տի­տու­տը վե­րա­նում է, բան­կա­յին գաղտ­նի­քը՝ ևս, ա­ռանց դա­տա­կան վճ­ռի գույ­քը բռ­նա­գանձ­վում է, ոչ մեկն այս­պի­սի պայ­ման­նե­րում ներդ­րում չի ա­նե­լու, քա­նի որ վս­տահ չի լի­նե­լու իր բիզ­նե­սի ա­պա­հո­վու­թյան հար­ցում։ Խոսքն ա­ռա­ջին հեր­թին վե­րա­բե­րում է ներ­սի ներդ­րող­նե­րին, ո­րով­հետև Հա­յաս­տա­նի ներ­սում կա­պի­տալ կա, բայց այն դար­ձել է շատ վա­խե­ցած և փախ­չող։
-Հաշ­վի առ­նե­լով Ձեր նշած քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան խն­դիր­նե­րը, որ­քա՞ն կա­րող է Նի­կոլ Փա­շի­նյա­նը նման տեմ­պե­րով ա­ռաջ գնալ։
-Դա, նախ և ա­ռաջ, կախ­ված է մեր հա­սա­րա­կու­թյան գի­տա­կից հատ­վա­ծից և քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րից։ Որ­քան շուտ ձևա­վոր­վի քա­ղա­քա­կան այ­լընտ­րան­քա­յին ուժ, այն­քան շուտ կլի­նեն փո­փո­խու­թյուն­ներ։ Դրա հա­մար անհ­րա­ժեշտ է ու­նե­նալ «այ­լընտ­րան­քա­յին» փո­ղոց։
-Իշ­խա­նա­փո­խու­թյունն է­լի՞ փո­ղո­ցով է լի­նե­լու։
-Բա­ռի բուն ի­մաս­տով պետք չէ դա հաս­կա­նալ, բայց պետք են մարդ­կանց զանգ­ված­ներ, ո­րոնք այ­լընտ­րանք կդառ­նան։ Փա­շի­նյանն այ­սօր էլ չու­նի այդ փո­ղո­ցը, դա ըն­դա­մե­նը վիր­տուալ տա­րածք է, ի­րա­կան փո­ղոց նա չու­նի։ Ան­հրա­ժեշտ են այ­լընտ­րան­քա­յին ծրագ­րեր, թիմ, ո­րը կա­րող է նոր ո­րակ հա­ղոր­դել իշ­խա­նու­թյա­նը։ Սա ժա­մա­նա­կի խն­դիր է և կախ­ված չէ այս իշ­խա­նու­թյու­նից։
Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 10627

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ