ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Մեր երկ­րում սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի հրա­մա­յա­կան չկա»

«Մեր երկ­րում սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի հրա­մա­յա­կան չկա»
31.01.2020 | 11:00

Հա­յաս­տա­նը հեր­թա­կան ան­գամ մտ­նում է սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի փուլ։ Ե­թե նա­խորդ բա­րե­փո­խում­նե­րի միջև տար­բե­րու­թյունն առն­վազն 10 տա­րի էր, այս ան­գամ 5 տա­րին չի լրա­ցել։ 2015-ի սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի ժա­մա­նակ այ­սօր­վա իշ­խա­նու­թյու­նը հայ­տա­րա­րում էր, թե դրանք ժա­մա­նա­կավ­րեպ են, և միակ նպա­տա­կը Սերժ Սարգ­սյա­նի կա­ռա­վա­րու­մը եր­կա­րաձ­գելն է։ Հի­մա նախ­կին ընդ­դի­մա­դիր­նե­րը, որ ար­դեն իշ­խա­նու­թյուն են, սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի են գնում, որ­պես­զի վե­րահս­կո­ղու­թյու­նից դուրս մնա­ցած միակ կա­ռույ­ցը՝ ՍԴ-ն էլ ի­րենց են­թարկ­վի։ Ա­մե­նաու­շագ­րավն այն է, որ այդ­քան շատ քն­նա­դատ­ված կա­ռա­վար­ման ձևը, ի­մա՝ Սերժ Սարգ­սյա­նի հա­գով կար­ված «կոս­տյու­մը», մեկ կո­ճակ տա­նե­լով էլ ան­գամ չեն ցան­կա­նում փո­խել։ Ար­դեն հրա­պա­րակ­վել է սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի կազ­մը։ Այս բա­րե­փո­խում­նե­րի և ի­րա­վա­կան ո­րոշ խն­դիր­նե­րի շուրջ զրու­ցել ենք սահ­մա­նադ­րա­գետ, 2015-ի սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տանք­նե­րին մաս­նակ­ցած ԳՈ­ՀԱՐ ՄԵ­ԼՈ­ՅԱ­ՆԻ հետ։

-Իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը պն­դում են, թե ՍԴ-ում կա ճգ­նա­ժամ, ու այն վե­րաց­նե­լու հա­մար են նաև սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րը։ Հնա­րա­վոր չէ՞, ա­ռանց մայր օ­րեն­քի վե­րաձևման, ՍԴ-ի հետ կապ­ված խն­դիր­նե­րին լու­ծում տալ։
-ՍԴ-ում ճգ­նա­ժամ չկա, իշ­խա­նու­թյուն­ներն ար­հես­տա­կան օ­րա­կարգ են աս­պա­րեզ նե­տել։ Ճգ­նա­ժա­մա­յին որևէ երևույ­թի հա­սա­րա­կու­թյունն ա­կա­նա­տես չի լի­նում։ Ճգ­նա­ժամ կա­րող էր լի­նել այն դեպ­քում, ե­թե այդ կա­ռույցն ի վի­ճա­կի չլի­ներ ի­րա­կա­նաց­նե­լու իր գոր­ծա­ռույթ­նե­րը։ Որ­պես օ­րի­նակ նշենք, որ ոչ վաղ ան­ցյա­լում ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճակ էր ստեղծ­վել բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նա­տար ան­ձանց է­թի­կա­յի, հե­տա­գա­յում՝ կո­ռուպ­ցիա­յի կան­խար­գել­ման հանձ­նա­ժո­ղո­վի շուրջ։ Նոր ի­րա­վա­կան կար­գա­վո­րում­ներն ու­ժի մեջ էին մտել, սա­կայն այդ մար­մի­նը օ­րեն­քով սահ­մա­նած կար­գով ձևա­վոր­ված չէր։ Հե­տա­գա­յում օ­րեն­սդ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­ցին, և խն­դի­րը կար­գա­վոր­վեց։ Մինչ­դեռ, բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան, քա­ղա­քա­կան ճն­շում­նե­րի առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում ան­գամ ՍԴ-ն պատ­շաճ կա­տա­րում է իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րը, գոր­ծա­ռույթ­նե­րը՝ հա­մա­գոր­ծակ­ցե­լով և՛ կա­ռա­վա­րու­թյան, և՛ խոր­հր­դա­րա­նի հետ։ Ա­կա­նա­տես ենք լի­նում նաև ա­ռանց­քա­յին ո­րո­շում­նե­րի, ո­րոնք պե­տու­թյան ի­րա­վա­կան հա­մա­կար­գի վրա հե­տա­գա­յում դրա­կան ազ­դե­ցու­թյուն են ու­նե­նա­լու։ Ինչ վե­րա­բե­րում է սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րին, սկզ­բում շատ վե­րա­ցա­կան էր այդ մա­սին խոս­վում, ոչ մի ակ­նարկ չկար, որ դրանք ՍԴ-ի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի հա­մար են, ո­րով­հետև մինչ այդ իշ­խա­նու­թյու­նը սպա­սում էր դա­տա­վոր­նե­րի վաղ կեն­սա­թո­շա­կի անց­նե­լու չա­րա­բաս­տիկ օ­րեն­քի կի­րարկ­մա­նը։ Տես­նե­լով, որ դա որևէ ար­դյունք չի տա­լիս, իշ­խող ու­ժի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հի­մա էլ փոր­ձում են սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րով այս հար­ցը կար­գա­վո­րել։ Այդ բա­րե­փո­խում­նե­րի մա­սին կխո­սեմ ոչ որ­պես մաս­նա­գետ, այլ որ­պես նա­խորդ բա­րե­փո­խում­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տանք­նե­րին ան­մի­ջա­կա­նո­րեն մաս­նակ­ցած անձ։ Ե՛վ վար­չա­պե­տը, և՛ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րը հայ­տա­րա­րել են, որ չեն պատ­րաստ­վում կա­ռա­վար­ման մո­դել փո­խե­լու, մար­դու հիմ­նա­րար ա­զա­տու­թյուն­նե­րին, ի­րա­վունք­նե­րին վե­րա­բե­րող հոդ­ված­նե­րը ևս հա­զիվ թե հիմ­նա­րար փո­փո­խու­թյուն­նե­րի են­թարկ­վեն։ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի և մի­ջազ­գա­յին այլ կա­ռույց­նե­րի գնա­հատ­մամբ` 2015-ի սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րով մենք ամ­րագ­րել ենք եվ­րո­պա­կան տա­րած­քում առ­կա մար­դու ի­րա­վունք­նե­րին առ­նչ­վող սահ­մա­նադ­րաի­րա­վա­կան լա­վա­գույն կար­գա­վո­րում­նե­րը։ Ստաց­վում է, որ հիմ­նա­կան շեշ­տը դր­վում է դա­տաի­րա­վա­կան կար­գա­վո­րում­նե­րի, այդ թվում` ՍԴ-ի շուրջ ստեղծ­ված կամ ինչ­պես ի­րենք են ա­սում, «ճգ­նա­ժա­մի» հաղ­թա­հար­ման վրա։ Ար­դեն բարձ­րա­ձայն­վում է նաև, թե ինչ ճա­նա­պար­հով կա­րող են գնալ իշ­խա­նու­թյուն­նե­րը։ Այ­սինքն, հնա­րա­վոր է վճ­ռա­բեկ և Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան­նե­րը միա­վոր­վեն, դրանց գոր­ծա­ռույթ­նե­րը մեկ­տեղ­վեն, սա­կայն այս ի­րա­վա­կար­գա­վո­րու­մը Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վը չի ող­ջու­նում՝ ար­դյու­նա­վե­տու­թյան ցածր մա­կար­դա­կը մատ­նան­շե­լով։ Գոր­ծող Սահ­մա­նադ­րու­թյան հա­մա­ձայն, սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը եր­կու ձևով են լի­նում. ո­րոշ գլուխ­նե­րի դեպ­քում ա­ռա­ջարկ­վում է հան­րաք­վե, ո­րոշ դեպ­քե­րում՝ ԱԺ-ում քվեար­կու­թյուն։ Ե­թե դա­տա­կան իշ­խա­նու­թյան առն­չու­թյամբ փո­փո­խու­թյուն­ներ պի­տի տե­ղի ու­նե­նան, դա են­թադ­րում է հան­րաք­վեի անց­կա­ցում, սա­կայն այս­տեղ կա մի նր­բու­թյուն։ Ցան­կա­ցած նման փո­փո­խու­թյուն, նախ­քան հան­րաք­վեն կամ ԱԺ-ում քվեար­կու­թյան դնե­լը պետք է ստա­նա նաև ՍԴ-ի դրա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը։ Այս պա­րա­գա­յում լուրջ մտա­հո­գու­թյուն ու­նեմ, որ իշ­խա­նու­թյու­նը կգ­նա չն­չին փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու ճա­նա­պար­հով, որ­պես­զի խու­սա­փի ՍԴ-ի հա­մա­պա­տաս­խան եզ­րա­կա­ցու­թյու­նը ստա­նա­լուց։ Սա ի­րա­վա­կան ա­ռու­մով շատ խնդ­րա­հա­րույց է լի­նե­լու, և ար­ձա­նագր­վե­լու է հեր­թա­կան խախ­տու­մը։
-Ար­դեն ներ­կա­յաց­վել է սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի կազ­մը։ Ի՞նչ կար­ծիք ու­նեք այն­տեղ ընդգրկված ան­ձանց մա­սին։
-Շատ հարգ­ված ի­րա­վա­բան գիտ­նա­կան­ներ են, բայց մտա­վա­խու­թյուն ու­նեմ նրանց փոր­ձա­ռու­թյան հետ կապ­ված։ Ե­թե հա­մե­մա­տում ենք նա­խորդ բա­րե­փո­խում­ներն ի­րա­կա­նաց­նող հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րի հետ, նախ­կի­նում փոր­ձա­ռու, մեծ ստաժ ու­նե­ցող, հե­ղի­նա­կա­վոր ի­րա­վա­բան գիտ­նա­կան­ներ էին։ Ես ա­կա­նա­տես եմ ե­ղել, թե ինչ տա­ժա­նա­կիր և պրո­ֆե­սիո­նալ աշ­խա­տանք են նրանք կա­տա­րել այ­սօր­վա Սահ­մա­նադ­րու­թյունն ու­նե­նա­լու հա­մար։ Ան­կախ տար­բեր գնա­հա­տա­կան­նե­րից, ի­րա­վա­պես շատ բարձր ո­րա­կի փաս­տա­թուղթ է՝ հիմն­ված տար­բեր եր­կր­նե­րի փոր­ձի վրա։ Նախ­կին ընդ­դի­մու­թյան, որն այ­սօր իշ­խա­նու­թյուն է, հիմ­նա­կան հա­կա­փաս­տարկն այն էր, թե այդ բա­րե­փո­խում­նե­րը ժա­մա­նա­կավ­րեպ են։ Սա այն դեպ­քում, երբ նա­խորդ փո­փո­խու­թյուն­նե­րից ան­ցել էր 10 տա­րի։ Այ­սօր հարց է ծա­գում՝ ըն­դա­մե­նը 4 տա­րի (2015-ի դեկ­տեմ­բե­րին է ե­ղել հան­րաք­վեն) ա­ռաջ ի­րա­կա­նաց­ված սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րից հե­տո նման գոր­ծըն­թաց սկ­սե­լը ժա­մա­նա­կավ­րեպ չէ՞։
-Այս հապ­ճե­պու­թյան բուն նպա­տա­կը ո՞րն է, ար­դյո՞ք միայն ՍԴ-ի «հին» կազ­մից ա­զատ­վե­լը։
-Սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի անց­կա­ցումն օր­վա իշ­խա­նու­թյան քա­ղա­քա­կան խն­դիրն է դար­ձել, բայց այդ նպա­տա­կը գո­նե պի­տի հիմ­նա­վոր­վի։ Ար­դյոք հա­սու­նա­ցե՞լ է նոր բա­րե­փոխ­ման ժա­մա­նա­կը, թե՞ իշ­խա­նու­թյունն ու­նի անձ­նա­կան բնույ­թի քա­ղա­քա­կան ար­հես­տա­կան օ­րա­կարգ լու­ծե­լու խն­դիր։ Այն է՝ ՍԴ-ում ի­րենց հա­մար ան­ցան­կա­լի դա­տա­վոր­նե­րից ա­զատ­վե­լու խն­դիր։ Ի դեպ, նկա­տենք, որ սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի նա­խորդ հանձ­նա­ժո­ղո­վը բա­վա­կան եր­կար ժա­մա­նակ աշ­խա­տեց հա­յե­ցա­կար­գի վրա, ո­րը հս­կա­յա­ծա­վալ փաս­տա­թուղթ է և ներ­կա­յաց­նում է հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րը՝ հս­տակ նպա­տակ­ներ մատ­նան­շե­լով։ Այդ բա­րե­փո­խում­նե­րից հե­տո մինչև 2018-ը տե­ղի էր ու­նե­նում օ­րեն­սդ­րու­թյան իմպ­լե­մեն­տա­ցիա։ Մայր օ­րեն­քի այդ­պի­սի հս­կա­յա­կան փո­փո­խու­թյու­նից հե­տո պետք է երկ­րի բո­լոր օ­րենք­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նեց­վեն դրան, փո­փո­խու­թյուն­նե­րի են­թարկ­վեն, իսկ սա բարդ, եր­կա­րա­ժամ­կետ աշ­խա­տանք է։ Ար­դյոք մեր պե­տու­թյու­նը, պե­տա­կան հա­մա­կար­գը պատ­րա՞ստ են նման լրա­ցու­ցիչ աշ­խա­տան­քի։ Այս հան­գա­ման­քը պար­տա­դիր պետք է հաշ­վի առ­նել։ Հու­սով եմ, որ ինչ­պես ԱԺ-ն ՍԴ դա­տա­վոր­նե­րի վա­ղա­ժամ­կետ թո­շա­կի անց­նե­լու օ­րեն­քը կի­սա­լու­ծում­նե­րով ըն­դու­նեց, այդ կերպ չի վար­վի այս հար­ցում։
-Ինչ­պե՞ս եք վե­րա­բեր­վում այն հան­գա­ման­քին, որ հանձ­նա­ժո­ղո­վի կազ­մում չի ընդ­գր­կվել այդ աշ­խա­տանք­նե­րին մաս­նակ­ցե­լու դի­մում ներ­կա­յաց­րած Ար­փի­նե Հով­հան­նի­սյա­նը։ Ան­կախ մաս­նա­գի­տա­կան ու­նա­կու­թյուն­նե­րից ու առ­կա փոր­ձից` ա­ռաջ­նա­յին է դի­տարկ­վել նրա «նախ­կին» լի­նե՞­լը։
-Չգի­տեմ, թե ինչ­պես է անց­կաց­վել հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րի ընտ­րու­թյան մր­ցույ­թը, որ եր­կու հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ են ներգ­րավ­վել, իսկ Ար­փի­նե Հով­հան­նի­սյա­նը, որն ու­նի ան­ցած ու­ղի, փորձ, չի ընդգրկվել հանձ­նա­ժո­ղո­վի կազ­մում։ Փաս­տո­րեն, Ար­փի­նե Հով­հան­նի­սյա­նը զի­ջու՞մ է Դա­նիել Իոն­նի­սյա­նին, որն ան­գամ ի­րա­վա­բա­նա­կան կր­թու­թյուն չու­նի։ Ա­վե­լին, Հով­հան­նի­սյա­նը սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի հետ աշ­խա­տե­լու փորձ էլ ու­նի։ Ե­թե նպա­տա­կը հա­ջող ու լավ բա­րե­փո­խում­ներ ի­րա­կա­նաց­նելն է, պետք է հանձ­նա­ժո­ղո­վի ան­դա­մի ընտ­րու­թյան հար­ցում այս­պի­սի ո­րո­շում չկա­յաց­նեին։ Ան­հա­մա­չափ, կողմ­նա­կալ վե­րա­բեր­մունք է սա։
-Նշե­ցիք, որ նա­խորդ բա­րե­փո­խում­նե­րի հա­մար մեծ աշ­խա­տանք է տար­վել, հաշ­վի է առն­վել այլ եր­կր­նե­րի փոր­ձը։ Հի­մա ի՞նչ նոր հե­ծա­նիվ պի­տի հո­րի­նեն, ե­թե հաշ­վի առ­նենք այն հան­գա­ման­քը նաև, որ ար­դեն հայ­տա­րար­վել է, թե կա­ռա­վար­ման ձևը փո­փոխ­ման չի են­թարկ­վե­լու։ Գու­ցե ար­հես­տա­կան քն­նար­կում­նե­րի, ժա­մա­նակ ձգե­լու մի­տու՞մ կա։
-Այ­սօր իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը պն­դում են, թե սա ՍԴ-ում ի­րա­վի­ճա­կը հան­գու­ցա­լու­ծե­լու հա­մար է ար­վում։ Կար­ծում եմ, այս ա­միս­նե­րին իշ­խա­նու­թյու­նը, ՍԴ-ն իր ցան­կու­թյամբ վե­րա­դա­սա­վո­րե­լու հա­մար սպա­ռե­լով բո­լոր ան­հե­թեթ տար­բե­րակ­նե­րը, տես­նե­լով, որ դրանք ար­դյունք չեն տա­լիս, ո­րո­շել է սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րով այդ ար­հես­տա­կան թն­ջու­կը վե­րաց­նել։ Սա սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում ի­րա­կա­նաց­նե­լու խիստ բա­ցա­սա­կան դր­դա­պատ­ճառ է։ Ե­թե դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի բա­րե­փոխ­ման ի­րա­կան նպա­տակ կար, դա հնա­րա­վոր էր ա­նել մի շարք օ­րեն­սդ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րով։ Մենք յու­րա­քան­չյուր հա­ջորդ տա­րի ու­նե­ցել ենք ա­վե­լի լավ դա­տաի­րա­վա­կան հա­մա­կարգ։ Հա­մոզ­ված եմ, որ մեր երկ­րում սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի հրա­մա­յա­կան չկա, նման հարց չի հա­սու­նա­ցել։
-Ե­թե ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րի հայ­ցը դա­տա­րա­նը մեր­ժում է թե­րի լի­նե­լու պատ­ճա­ռով, ինչ­պե՞ս կա­րե­լի է վս­տա­հել այդ նա­խա­րա­րի կազ­մած հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տանք­նե­րին, ընդ­հան­րա­պես ինչ­պե՞ս են այդ գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րին վս­տա­հել մայր օ­րեն­քի փո­փո­խու­թյան գոր­ծը։ (Հի­շեց­նենք, որ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րար Ռուս­տամ Բա­դա­սյա­նը դա­տա­րան հայց էր ներ­կա­յաց­րել «ՎԵ­ՏՕ» շարժ­ման ղե­կա­վար Նա­րեկ Մա­լյա­նի դեմ։ Դա­տա­րա­նը հայ­ցը չէր ըն­դու­նել թե­րի լի­նե­լու պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ)։
-Զերծ կմ­նամ անձ­նա­կան ո­րա­կում­նե­րից, բայց հան­րու­թյու­նը պետք է կա­րո­ղա­նա տար­բե­րա­կել պաշ­տո­նյա­նե­րի մա­նի­պու­լյա­ցիա­նե­րը, ո­րոնք մի­տում ու­նեն հան­րա­յին կար­ծի­քը շե­ղե­լու։ Մար­դիկ պետք է կա­րո­ղա­նան զա­նա­զա­նել ի­րա­կա­նու­թյունն ու մա­տուց­վող կեղծ տե­ղե­կու­թյու­նը, ըստ այդմ, հաս­կա­նան, թե որ պաշ­տո­նյան է իր խոս­քում և գոր­ծո­ղու­թյուն­նե­րում ա­վե­լի ազ­նիվ։ Մենք այս ըն­թաց­քում ա­կա­նա­տես ե­ղանք ա­մե­նա­թո­ղու­թյան, սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վուն­քի ա­նընդ­մեջ ոտ­նա­հար­ման։ Պաշ­տո­նյան շար­քա­յին քա­ղա­քա­ցուց տար­բեր­վում է ինք­նազ­սպ­ման ո­րո­շա­կի շր­ջա­նակ­ներ ու­նե­նա­լով և իր խոս­քին պա­տաս­խա­նատ­վու­թյամբ վե­րա­բեր­վե­լով։ Պաշ­տո­նյա­նե­րին կհոր­դո­րեի մի պահ բո­լո­րին մե­ղադ­րե­լու մո­լուց­քից ձեր­բա­զատ­վել, հաս­կա­նալ, որ պա­տաս­խա­նատ­վու­թյուն են ստանձ­նել երկ­րի և հա­սա­րա­կու­թյան առջև, փոր­ձել լի­նել ա­վե­լի հա­վա­սա­րակ­շռ­ված։
-Որ­պես օ­րեն­քին մոտ կանգ­նած մարդ, ինչ­պե՞ս կգ­նա­հա­տեք Բա­նա­կի օ­րը ոս­տի­կա­նու­թյան ի­րա­կա­նաց­րած գոր­ծո­ղու­թյուն­նե­րը` մի շարք ընդ­դի­մա­դիր­նե­րի բեր­ման են­թար­կե­լով հան­դերձ։
-Այդ օ­րը ոս­տի­կա­նու­թյան ի­րա­կա­նաց­րած գոր­ծո­ղու­թյուն­նե­րը խայ­տա­ռա­կու­թյուն էին և չեն տե­ղա­վոր­վում ի­րա­վա­կան տրա­մա­բա­նու­թյան շր­ջա­նա­կում։ Ոս­տի­կա­նու­թյան մա­սին օ­րեն­քը հս­տակ սահ­մա­նում է այն դեպ­քե­րը, երբ ի­րա­կա­նաց­վում են հա­տուկ մի­ջոց­ներ, այդ թվում` ձեռ­նաշղ­թա­նե­րի կի­րա­ռում։ Ձեռ­նաշղ­թա կի­րա­ռում են, երբ ոս­տի­կա­նը կա­տա­րում է հրա­հանգ և հան­դի­պում է դի­մադ­րու­թյան, ե­թե ի­րա­վա­խախտ­ման պա­հին քա­ղա­քա­ցին փա­խուս­տի է դի­մում, երբ քրեա­կան գոր­ծով կաս­կա­ծյա­լի են տե­ղա­փո­խում։ Սրանք այն հիմ­նա­կան դեպ­քերն են, ո­րոնց ժա­մա­նակ կի­րառ­վում է այդ մի­ջո­ցը։ Իսկ ի՞նչ տե­սանք մենք այդ օ­րը։ Ոս­տի­կա­նու­թյան հա­տուկ ստո­րա­բա­ժա­նում­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րը դի­մա­կա­վոր­ված, բիրտ ու­ժի կի­րառ­մամբ, ձեռ­նաշղ­թա­նե­րով բեր­ման են­թար­կե­ցին ընդ­գծ­ված ընդ­դի­մա­դիր կեց­վածք ու­նե­ցող հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի, ո­րոն­ցից եր­կու­սը լրատ­վա­մի­ջոց­նե­րի ղե­կա­վար­ներ էին։ Սա մար­դու ի­րա­վունք­նե­րի ակն­հայտ ոտ­նա­հա­րում էր։ Այս ան­հա­մա­չափ ու­ժի կի­րա­ռու­մը կա­րե­լի է հա­մա­րել այ­լա­խո­հու­թյան հան­դեպ ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան դրսևո­րում։ Սա ա­զատ խոս­քը լռեց­նե­լու ազ­դակ էր։ Այս ա­մե­նը պետք է խիստ դա­տա­պարտ­վի, ի­րա­վա­պաշտ­պան հան­րու­թյու­նը պետք է ա­վե­լի միաս­նա­կան աշ­խա­տանք­ներ տա­նի։ Ես, որ­պես «Պառ­լա­մեն­տա­րիզ­մի զար­գաց­ման մի­ջազ­գա­յին կենտ­րո­նի» ղե­կա­վար, հետևո­ղա­կան եմ լի­նե­լու՝ հա­րուց­վե՞լ է առն­վազն ծա­ռա­յո­ղա­կան քն­նու­թյուն ոս­տի­կա­նու­թյու­նում, թե ինչ ա­հա­զան­գե­րի հի­ման վրա են բեր­ման են­թարկ­վել հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­նե­րը։ Ոս­տի­կա­նու­թյու­նը, դա­տա­խա­զու­թյան հա­մա­պա­տաս­խան ստո­րա­բա­ժա­նում­նե­րի ղե­կա­վա­րու­թյու­նը պետք է հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով հան­դես գան՝ հայ­ցե­լով այդ մարդ­կանց նե­րո­ղամ­տու­թյու­նը։ Ոչ վաղ ան­ցյա­լում կր­կին ձեռ­նաշղ­թա­նե­րով բեր­ման են­թար­կե­ցին ԵՊՀ ուս­խոր­հր­դի նա­խա­գա­հին, այս դեպ­քում էլ որևէ ար­ձա­գանք չե­ղավ։ Կա­րե­լի է են­թադ­րել, որ ու­ժի կի­րա­ռու­մը ոս­տի­կա­նու­թյու­նը դարձ­րել է սո­վո­րա­կան, ա­ռօ­րյա գոր­ծե­լաոճ։ Ի­րա­վա­կան պե­տու­թյու­նում մար­դու ի­րա­վունք­նե­րի նման ոտ­նա­հա­րումն ան­թույ­լատ­րե­լի է։ Վեր­ջին շր­ջա­նում ա­կա­նա­տես ենք լի­նում ի­րա­վուն­քի գե­րա­կա­յու­թյան կո­պիտ ոտ­նա­հար­ման, ինչն ի­րա­վա­կան անվ­տան­գու­թյանն ուղղ­ված սպառ­նա­լիք է։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 6684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ