ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հա­յաս­տա­նում Փա­շի­ն­յա­նին չեն են­թարկ­վում ՍԴ-ն, լրատ­վա­մի­ջոց­նե­րը, հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին»

«Հա­յաս­տա­նում Փա­շի­ն­յա­նին չեն են­թարկ­վում ՍԴ-ն, լրատ­վա­մի­ջոց­նե­րը, հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին»
14.01.2020 | 03:33

Չնա­յած Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը սե­փա­կան լրատ­վա­մի­ջո­ցով փոր­ձեց ԱԱԾ նախ­կին պետ Ար­թուր Վա­նե­ց­յա­նին կա­պել նախ­կին­նե­րի հետ, հա­մա­րել դա­վա­դիր սխե­մա­յի ան­դամ, բայց ինչ­պես ա­սում են` черный PR тоже PR! Այս ա­մե­նը հիմք դար­ձավ, որ Վա­նե­ց­յա­նի՝ ընդ­դի­մու­թ­յան հա­վա­նա­կան լի­դեր լի­նե­լու խո­սակ­ցու­թ­յուն­ներն ակ­տի­վա­նան և նրա ա­պա­քա­ղա­քա­կան կեր­պա­րից քա­ղա­քա­կան մր­ցա­կից կերտ­վի։ Սա­կայն մեջ­տե­ղում, ինչ­պես միշտ, հար­վա­ծի տակ հայտն­վե­ցին ո­րոշ լրատ­վա­մի­ջոց­ներ, ո­րոնց հա­մա­րե­ցին այդ սխե­մա­յին սպա­սար­կող­ներ, ա­վե­լին` կոտ­րե­ցին նրանց կայ­քէ­ջե­րը։ Այս և այլ թե­մա­նե­րի շուրջ զրու­ցե­ցինք քա­ղա­քա­գետ ԱՐ­ՄԵՆ ԲԱ­ԴԱԼ­ՅԱ­ՆԻ հետ։

-ԱԱԾ նախ­կին պե­տի հետ դի­մա­կա­յու­թյու­նում Փա­շի­նյա­նը կր­կին թի­րա­խա­վո­րեց ո­րոշ լրատ­վա­մի­ջոց­նե­րի, ին­չու՞ է մա­մու­լը մշ­տա­պես լրագ­րող վար­չա­պե­տի հար­վա­ծի տակ։
-Այս ան­գամ լրատ­վա­մի­ջոց­նե­րը հար­ված ստա­ցան այն­քա­նով, որ­քա­նով առն­չու­թյուն ու­նեին այս ողջ պատ­մու­թյան հետ։ Այ­սինքն, այս ան­գամ հար­վա­ծի հիմ­նա­կան թի­րա­խը ԱԱԾ նախ­կին տնօ­րե­նի վար­կա­նիշն էր։ Լրատ­վա­մի­ջոց­նե­րը, այս­պես ա­սած, ձեռ­քի հետ օգ­տա­գործ­վե­ցին այս պրո­յեկ­տի մեջ։
-Ին­չու՞ է Փա­շի­նյա­նը ցան­կա­նում վար­կա­բե­կել Ար­թուր Վա­նե­ցյա­նին։
-Ի­րան­ցի ազ­դե­ցիկ գե­նե­րա­լի սպա­նու­թյու­նից հե­տո ՀՀ-ում Ի­րա­նի դես­պա­նա­տա­նը բաց­ված սգո մա­տյա­նում գրա­ռում ա­նե­լու հա­մար կա­ռա­վա­րու­թյու­նից գնաց ոչ թե ար­տա­քին գոր­ծե­րի, այլ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման նա­խա­րար Սու­րեն Պա­պի­կյա­նը, և պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը, ո­րը հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ էլ չէր։ Փո­խա­րե­նը Ի­րա­նի դես­պա­նա­տուն էր այ­ցե­լել ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյա­նը, ո­րի քայ­լը քա­րոզ­չա­կան տե­սան­կյու­նից շատ լավ մա­տուց­վեց։ Սրա­նով ակ­ներև ե­ղավ, որ այս սպա­նու­թյու­նը կա­ռա­վա­րու­թյան հա­մար երկ­րոր­դա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի, իսկ Վա­նե­ցյա­նը, որ կա­րող էր և չգ­նալ, հար­գել էր ի­րան­ցի գե­նե­րա­լի հի­շա­տա­կը։ Ա­սել է՝ ան­գամ կար­գա­վի­ճակ չու­նե­ցող Վա­նե­ցյա­նի քայլն ա­վե­լի կարևոր­վեց, քան իշ­խա­նու­թյան ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի։ Սա ա­ռիթ դար­ձավ, որ Փա­շի­նյա­նին պատ­կա­նող լրատ­վա­մի­ջո­ցում Վա­նե­ցյա­նի մա­սին հոդ­ված հրա­պա­րակ­վի, որ­տեղ նրան կա­պում են նախ­կին իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ։ Սրա նպա­տակն այն էր, որ նրա վար­կա­նի­շին հար­ված հասց­վի, քա­նի որ գաղտ­նիք չէ, որ Վա­նե­ցյա­նը լի­դե­րին բնո­րոշ կեր­պար ու­նի։ Կա­պե­լով Վա­նե­ցյա­նին նախ­կին­նե­րի հետ, փոր­ձում են նրան դարձ­նել շար­քա­յին ընդ­դի­մա­դիր։ Իսկ Փա­շի­նյա­նի աղջ­կա գրա­ռումն ու այս գոր­ծըն­թա­ցին մաս դառ­նա­լու նպա­տակն էլ այն էր, որ ցույց տան, թե ԱԱԾ նախ­կին տնօ­րե­նի բա­նա­վի­ճե­լու մա­կար­դա­կը վար­չա­պե­տի աղջ­կա մա­կար­դա­կին է ձգում։ Ի­մա՝ փոր­ձում են վար­չա­պե­տին բարձ­րաց­նել՝ Վա­նե­ցյա­նին նսե­մաց­նե­լու գնով։ Սա­կայն ԱԱԾ նախ­կին տնօ­րե­նի հա­կա­դար­ձու­մը հա­կա­ռակ պատ­կե­րը ստեղ­ծեց։ Նա բա­վա­կան դի­պուկ ա­սաց, որ ի­րե­նից վա­խե­ցո­ղը սե­փա­կան ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին է խա­ղի մեջ մտց­նում՝ հայ­տա­րա­րե­լով, որ այս գոր­ծո­ղու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­նողն ի­րե­նից վա­խե­նում է։ Վա­նե­ցյա­նը չի­ջավ բա­նա­վե­ճի այդ մա­կար­դա­կին և իր հա­կա­քայ­լով կա­րո­ղա­ցավ բարձ­րու­թյան վրա մնալ։ ԱԱԾ նախ­կին տնօ­րե­նի հան­դեպ ի­րա­կա­նաց­վող «սև» քա­րոզ­չու­թյունն այս պա­հին չաշ­խա­տեց։ Քա­ղա­քա­կան տեխ­նո­լո­գիա­յում ըն­դուն­ված է, որ ե­թե դու որևէ տեխ­նո­լո­գիա ես փոր­ձում կի­րա­ռել, պետք է մինչև վերջ հաշ­վար­կես։ Սխա­լի դեպ­քում քո ի­րա­կա­նաց­րած հա­կա­քա­րոզ­չու­թյու­նը քեզ է վնա­սե­լու։
-Բա­ցի Ձեր նշած ա­ռի­թից, որ Վա­նե­ցյանն այ­ցե­լել էր Ի­րա­նի դես­պա­նա­տուն, ո՞րն է հիմ­նա­կան պատ­ճա­ռը, ին­չը ստի­պում է Փա­շի­նյա­նին քա­ղա­քա­կան աս­պա­րե­զից հե­ռաց­նել ԱԱԾ նախ­կին պե­տին։
-Վար­չա­պետն ար­դեն հաս­կա­նում է, որ ինչ էլ ա­նի, այլևս հե­ղա­փո­խու­թյան լի­դեր չի ըն­կալ­վում։ Մի քա­նի օր ա­ռաջ, երբ նրա մա­մու­լի խոս­նակն աշ­խա­տան­քից հե­ռա­ցավ, լուր տա­րած­վեց, թե վար­չա­պե­տը նրա­նից դժ­գո­հել է այն պատ­ճա­ռով, որ իր ֆեյս­բու­քյան է­ջով շատ ա­վե­լին է ա­նում, քան խոս­նա­կը, այ­սինքն, ի­րեն, որ­պես լի­դե­րի, չի կա­րող մա­մու­լի խոս­նա­կը ներ­կա­յաց­նել։ Փո­խա­րե­նը ԱԱԾ նախ­կին պետն է սկ­սում որ­պես լի­դեր ըն­կալ­վել։ Հի­մա Վա­նե­ցյա­նի լի­դե­րու­թյու­նը չե­զո­քաց­նե­լու խն­դիր է դր­ված։ Առջևում սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­ներ կան, ու նոր իշ­խա­նու­թյու­նը դեռ չի ա­սել, որ վե­րա­դառ­նա­լու է կի­սա­նա­խա­գա­հա­կան հա­մա­կար­գին։ Ե­թե կի­սա­նա­խա­գա­հա­կան հա­մա­կար­գի վե­րա­դար­ձանք, իսկ Փա­շի­նյա­նի վար­կա­նի­շը գնա­լով նվա­զեց, իսկ Վա­նե­ցյա­նի­նը կա­մաց-կա­մաց բարձ­րա­ցավ, պարզ է, չէ՞, թե ինչ գոր­ծըն­թաց­ներ են լի­նե­լու։ Ա­վե­լին, ան­կախ հան­գա­ման­քից` սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ կլի­նեն, թե ոչ, երբ Փա­շի­նյա­նի վար­կա­նիշն ընկ­նի, նրա շր­ջա­պա­տը հե­ռա­նա­լու է նրա­նից ու նոր տե­րեր է փնտ­րե­լու։
-Այլ խոս­քով, Նի­կոլ Փա­շի­նյա­նը Ար­թուր Վա­նե­ցյա­նին ի­րեն քա­ղա­քա­կան մր­ցա­կի՞ց է տես­նում։
-Ա­յո, մր­ցա­կից, ո­րին չի կա­րող մե­ղադ­րել նախ­կին 30 տար­վա թա­լա­նի, կո­ռուպ­ցիա­յի, կեղծ­ված ընտ­րու­թյուն­նե­րի հա­մար։ 1,5 տա­րի էլ Վա­նե­ցյա­նը կո­ռուց­պիա­յի դեմ պայ­քա­րով հան­րու­թյան շր­ջա­նում լուրջ վար­կա­նիշ է ձեռք բե­րել։ Մի կողմ թող­նենք` դա ի­րա­կա՞ն, թե՞ կեղծ պայ­քար էր, բայց դրա ար­դյուն­քում նա վար­կա­նիշ է վաս­տա­կել։ Ե­թե Փա­շի­նյա­նը երկ­րորդ, եր­րորդ նա­խա­գա­հի­նե­րին, ա­ռա­ջին նա­խա­գա­հի շր­ջա­պա­տում չի տես­նում լուրջ մր­ցա­կից­ներ, Վա­նե­ցյա­նը միան­շա­նակ այդ հար­թու­թյան մեջ դի­տարկ­վում է։ ՈՒ­նե­նա­լով քա­ղա­քա­կան բա­նա­վե­ճի ցածր մա­կար­դակ, չկա­յա­ցած կու­սակ­ցա­կան հա­մա­կարգ, մե­զա­նում դեռ լի­դեր­նե­րի պայ­քար է ըն­թա­նում, որ­տեղ այ­սօր եր­կու հիմ­նա­կան դե­րա­կա­տար­ներ կան՝ Փա­շի­նյա­նը և Վա­նե­ցյա­նը։
-Լի­նե­լով 1 տա­րուց ա­վե­լի ԱԱԾ տնօ­րեն, Վա­նե­ցյա­նը նաև այս իշ­խա­նու­թյան մա­սին կոմպ­րո­մատ­նե­րի է տի­րա­պե­տում։ Սա Փա­շի­նյա­նի հա­մար մտա­վա­խու­թյան ա­ռիթ չէ՞, ի՞նչ եք կար­ծում, Վա­նե­ցյա­նը դրանք ջրի ե­րես կհա­նի՞։
-Նախ պի­տի հա­մոզ­ված լի­նենք` Վա­նե­ցյա­նը կոմպ­րո­մատ­ներ ու­նի՞, թե՞ ոչ։ Դրա­նից հե­տո միայն կա­րե­լի է քն­նար­կել` դրանք կօգ­տա­գործ­վե՞ն, թե՞ ոչ։
-Այս ա­մե­նին զու­գա­հեռ ՍԴ-ի շուրջ ի­րա­վի­ճա­կը նոր ե­րանգ­ներ է ստա­նում։ Լրատ­վա­մի­ջոց­նե­րը գրե­ցին, որ ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ փակ հան­դի­պում է ե­ղել, և ՍԴ դա­տա­վոր­նե­րին հե­ռաց­նե­լու հնա­րա­վոր ու անհ­նար ձևեր են մշակ­վել, ընդ­հուպ ար­տա­մուս­նա­կան կա­պե­րի հրա­պա­րա­կում։ Ի վեր­ջո, իշ­խա­նու­թյան վեր­ջին «ա­նա­ռիկ» կա­ռույ­ցը կհան­ձն­վի՞ իշ­խա­նու­թյա­նը, թե՞ պայ­քա­րը կշա­րու­նակ­վի։
-Չեմ կա­րող գու­շա­կել, թե ՍԴ դա­տա­վոր­ներն ինչ­պես կվար­վեն, բայց այս ա­մե­նում տես­նում եմ հս­տակ քա­ղա­քա­կան գիծ։ 2018-ից հե­տո Հա­յաս­տա­նում քրեաօ­լի­գար­խիկ հա­մա­կարգն իր տե­ղը զի­ջեց անձ­նիշ­խա­նու­թյա­նը։ Վար­չա­պետն ա­մեն ինչ ա­նում է, որ այդ հա­մա­կար­գը լիար­ժեք դարձ­նի։ Այ­սօր խոր­հր­դա­րա­նը, կա­ռա­վա­րու­թյու­նը, ու­ժա­յին կա­ռույց­նե­րը, դա­տա­կան իշ­խա­նու­թյու­նը, բա­ցա­ռու­թյամբ ՍԴ-ի, են­թարկ­վում են վար­չա­պե­տին։ Հա­յաս­տա­նում այս պա­հին Փա­շի­նյա­նին չեն են­թարկ­վում ե­րեք ինս­տի­տուտ՝ ՍԴ-ն, լրատ­վա­մի­ջոց­նե­րը, հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին։ Այս ե­րեք ինս­տի­տուտ­նե­րը դեռ չեն սպա­սար­կում անձ­նիշ­խա­նու­թյան հա­մա­կար­գի շա­հե­րը։ Հի­մա ՍԴ-ի դեմ գրո­հը նոր թա­փով է շա­րու­նակ­վում։ Տա­րին սկս­վեց հեր­թա­կան կա­լա­նա­վոր­ման լու­րով, ո­րը կապ­վում է ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նի ան­ձի հետ։ Գա­լիս ենք այն եզ­րա­հանգ­ման, որ վար­չա­պե­տի՝ ՍԴ-ն ա­մեն գնով ի­րեն են­թա­կա, գր­պա­նա­յին դա­տա­րան դարձ­նե­լու փոր­ձե­րը շա­րու­նակ­վե­լու են։ Իսկ փակ ժո­ղով ե­ղել է, թե ոչ, դժ­վար է ա­սել, բայց կա հս­տակ քա­ղա­քա­կան գիծ, ո­րը շա­րու­նակ­վում է, ի­մա՝ ա­մեն գնով ՍԴ-ն դնել Փա­շի­նյա­նի գր­պա­նը։ Ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի հետ կապ­ված մր­ցույթ հայ­տա­րա­րեց, և այս գոր­ծըն­թա­ցում ՍԴ-ի դե­րը շատ կարևոր է։ Բնա­կա­նա­բար անձ­նիշ­խա­նա­կան հա­մա­կար­գը չի կա­րող լիար­ժեք լի­նել, ե­թե չեն վե­րահ­սկ­վում բո­լոր ինս­տի­տուտ­նե­րը։ Չի կա­րող անձ­նիշ­խա­նա­կան հա­մա­կարգ լի­նել, ե­թե կա իշ­խա­նու­թյան այ­լընտ­րանք՝ ՍԴ-ն, չոր­րորդ իշ­խա­նու­թյու­նը, հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին։ Քա­նի դեռ այս այ­լընտ­րան­քա­յին ինս­տի­տուտ­նե­րը կան, անձ­նիշ­խա­նու­թյու­նը չի կա­րող լիար­ժեք լի­նել։ Այս պա­րա­գա­յում վար­չա­պե­տը չի կա­րող իր ցան­կա­ցած ո­րո­շում կյան­քի կո­չել։ Կհա­ջող­վի՞ այս ինս­տի­տուտ­ներն էլ ի­րեն են­թար­կել, չեմ կա­րող ա­սել, բայց այս պա­հի դրու­թյամբ դա նրան չի հա­ջող­վում։
-Ժա­մա­նա­կին Փա­շի­նյա­նի այդ­քան շատ քն­նա­դա­տած «կոս­տյու­մը» այ­սօր ոչ միայն նրան դուր է գա­լիս, այլև ա­մեն ինչ ա­նում է, որ այդ հա­մա­կար­գից չհ­րա­ժար­վի։ Ի՞նչ եք կար­ծում, ՍԴ-ի առն­չու­թյամբ Փա­շի­նյանն ա­մեն դեպ­քում տե­ղի չի՞ տա Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խազ­գու­շա­ցում­նե­րին, մաս­նա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րի քն­նա­դա­տու­թյա­նը և ի վեր­ջո, ՍԴ դա­տա­վոր­նե­րի դի­մադ­րու­թյա­նը։
- Կախ­ված է դի­մադ­րու­թյան աս­տի­ճա­նից։ Ե­թե բարձր ե­ղավ, կզի­ջի։
-Այս ողջ գոր­ծըն­թա­ցում Ձեզ հա­մար հաս­կա­նա­լի՞ է նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նի դիր­քո­րո­շու­մը։ Խնդ­րա­հա­րույց հար­ցե­րի պա­րա­գա­յում նա միշտ Փա­շի­նյա­նի «թելն» է թե­լում։ Ին­չու՞։
-Ե­թե ժո­ղովր­դա­վա­րա­կան երկ­րում լի­նեինք, նոր­մալ չէի հա­մա­րի նման դիր­քո­րո­շու­մը։ Շատ դեպ­քե­րում հնա­րա­վոր էր ան­գամ նրա հրա­ժա­րա­կա­նի, իմ­պիչ­մեն­տի գոր­ծըն­թաց սկ­սել։ Բայց ժո­ղովր­դա­վա­րա­կան եր­կր­նե­րում տե­ղի չէր ու­նե­նա այն, ինչ մեզ մոտ է։ Անձ­նիշ­խա­նա­կան հա­մա­կարգ հնա­րա­վոր չէ պատ­կե­րաց­նել ժո­ղովր­դա­վա­րա­կան եր­կր­նե­րում։ Մեր պա­րա­գա­յում Ար­մեն Սարգ­սյա­նի առն­չու­թյամբ հար­ցեր են ա­ռա­ջա­նում՝ ի՞նչն է նրան ստի­պում զո­հել անձ­նա­կան վար­կա­նի­շը՝ կա­տա­րե­լով նման գոր­ծո­ղու­թյուն­ներ։ Ի­հար­կե, վար­չա­պե­տը կա­րող է օ­րենք­ներ փո­խե­լով հաս­նել նա­խա­գա­հի հրա­ժա­րա­կա­նին, բայց Սարգ­սյանն այն գոր­ծի­չը չէ, որ այդ ա­թո­ռից հրա­ժար­վե­լով, պի­տի մտա­ծի, թե ինչ­պես է ըն­տա­նիք պա­հե­լու։ Ե­թե նա մնում է նա­խա­գա­հի պաշ­տո­նում և հան­դուր­ժում է փոր­ձա­գի­տա­կան, մաս­նա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րի խիստ քն­նա­դա­տու­թյու­նը, միա­ժա­մա­նակ ա­մեն ինչ ա­նում է, որ վար­չա­պե­տի դեմ դուրս չգա, նշա­նա­կում է նա ինչ-որ խն­դիր­ներ ու­նի լու­ծե­լու։ Դրա հա­մար էլ նրան դեռ պետք է նա­խա­գա­հի պաշ­տո­նը։ Բայց հաս­տա­տա­պես դա այն բա­նի հա­մար չէ, որ նա­խա­գա­հի աշ­խա­տա­վարձ ստա­նա, տար­բեր եր­կր­ներ շր­ջա­գա­յի։ Թե ինչ խն­դիր է լու­ծում, այլ թե­մա է։ Բայց ակն­հայտ է, որ այս ողջ քն­նա­դա­տու­թյուն­նե­րի գնով նա մնում է նա­խա­գահ ու փոր­ձում լու­ծել այդ խն­դի­րը։
Զրույցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆԻ
Դիտվել է՝ 6539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

թող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»' width='220' height='163' />
«Նա հաղթող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել
«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել