ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավից առաջ պաստառ փակցնելն օրենքի խախտում չի համարում

«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավից առաջ պաստառ փակցնելն օրենքի խախտում չի համարում
10.09.2018 | 01:39

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ պաստառներ փակցնելը օրենքի խախտում չէ` «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների սեպտեմբերի 9-ին մամուլի ասուլիսում նշեց դաշինքի ցուցակի առաջին համար Հայկ Մարությանը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե օրենքի խախտում չէ, որ քարոզարշավի մեկնարկից առաջ արդեն մայրաքաղաքում դաշինքի նախընտրական պաստառներ կան փակցված, Մարությանը նշեց, որ դա զուտ տեխնիկական հարց է: «Ընդհանրապես ոչ մի օրենքի խախտում չկա: Մեր դեպքում սա ընդամենը տեխնիկական հարց է, քանի որ պետք է հասցնեինք բոլոր պաստառները փակցնել: Այն ընկերությունը, որը փակցնում է դրանք, փակցնելու աշխատանքները սկսել է 2 օր առաջ, բայց ավարտելու է այն 4 օր անց: Վերջին պաստառը փակցվելու է ամսի 14-ին»,- ասաց Մարությանը:


Դաշինքից ավագանու թեկնածու Գայանե Աբրահամյանը հավելեց, որ այստեղ օրենքի բաց կա: «Օրենքը սահմանում է, որ քարոզչություն իրականացնել չի կարելի միայն ընտրության օրը և ընտրության նախօրդող օրը: Այսպես է նաև ընտրակաշառքի պարագայում, քանի որ քարոզարշավից առաջ ցանկացած օգնություն կամ աջակցություն չի դիտարկվում որպես ընտրակաշառք»,- ընդգծեց Աբրահամյանը: Մարությանն անդրադարձավ նաև այս օրերին հեռուսատեսությամբ ցուցադրվող իր մասնակցության ֆիլմերին: Քաղաքապետի թեկնածուն ասաց, որ դրանց ցուցադրումն իրենից կախված չէ։ Մարությանը նշեց, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո իրենք ամեն օրը նվիրելու են մեկ վարչական շրջանի: «Ամեն օրվա վերջում վարչական շրջաններից մեկում լինելու է հանրահավաք, որտեղ մեր նախընտրական ծրագիրը ներկայացնելու եմ շատ հետաքրքիր ոճով»,-նկատեց Մարությանը:

Դիտվել է՝ 2487

Մեկնաբանություններ