ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Արամ Մանուկյանի արձանի բացումը

Արամ Մանուկյանի արձանի բացումը
18.07.2018 | 09:47

Թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ի դեմս Արամ Մանուկյանի գործ ունենք մեր նորագույն պատմության մեծագույն առաքյալի հետ` Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի բացմանը ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ Արամ Մանուկյանի կյանքն ու գործունեությունը նման չեն մի մարդու կյանքի, որը պարզապես ծնվել ու մահացել է:


«Նա մարդ չէր, որ ծնվեց ու մահացավ, այլ նա անձ էր, ով ծնվեց իրականացնելու մի մեծ առաքելություն, ի վերջո, իրագործեց այդ առաքելությունը: Մեծագույն առաքելություն է գտնել հաղթանակ՝ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել հույս՝ հուսահատության հեղեղի մեջ, գտնել ուժ, երբ թվում է, թե թևերդ թուլացած են, երբ թվում է՝ ծնկներդ ծալված են, երբ թվում է, թե ողնաշարդ կոտրված է»,- ասաց նա: Վարչապետը կարծում է, որ Արամ Մանուկյանը լիարժեք կատարեց իր առաքելությունը: Ըստ նրա՝ Մանուկյանն անձ էր, որ երբեք չապրեց իր ընտանիքի ու հարազատների համար, այլ ապրեց ու պայքարեց ժողովրդի համար. «Նա հաղթեց իր ժողովրդի համար, նա մահացավ իր գաղթած, կոտրված, անտուն ժողովրդից փոխանցված հիվանդությունից և ամբողջացրեց իր առաքելությունը: Այդ առաքելությունն իր գոյությամբ սերմանել է այս հողի մեջ»,- շարունակեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ՀՀ պետական այրերը, քաղաքացիները պետք է արժանի լինեն Արամ Մանուկյանին, պետք է այնպես ապրել, որ Արամ Մանուկյանի արձանի մոտով անցնելու ժամանակ, յուրաքանչյուր հայ կարողանա ուղիղ նայել Մանուկյանի աչքերին: «Մենք պետք է ասենք, որ տեր ենք ձեր առաքելությանը, ձեր գործը կիսատ չէ, ձեր ոգին ու հաղթանակը կենդանի է: Հայ ժողովուրդն այլևս հաղթանակած է հավիտյան: Եվ ուրեմն՝ կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ու ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:


Երևանում Արամ Մանուկյանի բացման արարողությունը սկսեց Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը: Նա հայտարարեց. «Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտի 100-ամյակի այս տարում խորհրդանշական է որպես երախտիք մեր մեծ զավակի, որպես ազգանվիրման ու հայրենասիրության ոգեշնչման՝ այսօր մեր ապրողներիս ու մեր հետագա սերունդների համար»: Պաշտոնական արարողությանը ներկա էին նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, քաղաքացիներ:

Դիտվել է՝ 2585

Մեկնաբանություններ