ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Նորի՞ց «հեղափոխություն»

Նորի՞ց «հեղափոխություն»
01.06.2018 | 00:05

Եթե տնտեսական, ներքաղաքական ոլորտներում նոր իշխանությունը փորձում է փոխել խաղի կանոնները, մտածելակերպը, հոգևոր ոլորտում խախտում է աստվածաշնչյան գերագույն պատվիրաններից «Մի՛ շնանար»-ը՝ իր բոլոր տարբերակներով, և առաջինը Հայաստան է գալիս «տիկին» Էլթոնը՝ սատարելու ոչ միայն մեր երեխաներին, այլև ԼԳՏԲ-ներին, ապա արտքաղաքական հարթությունում և ղարաբաղյան խնդրում էլ նոր իշխանությունները փաստացի ինստիտուցիոնալ հիշողության կրողի դերում են հանդես գալիս՝ գոնե հայտարարությունների մակարդակում։


Չնայած այն հանգամանքին, որ կադրային նշանակումների առումով տեսակետ կա, թե արևմտյան ուղղվածության ջատագով բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը (մինչ պաշտոններ ստանալը՝ հակառուսական շատ կոշտ հայտարարությունների հեղինակ) ծերուկ Սորոսի «հաճախորդ» է, պաշտոններ ստանալուց հետո գրեթե ամբողջովին վերանայում են իրենց նախկին մոտեցումները կամ ձևացնում, թե վերանայում են։ Եվ քանի որ քաղաքականությունը, այդ թվում` արտաքին, հնարավորի արվեստ է, փորձենք հասկանալ ընդհանուր միտումները։


Ավարտվեց Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան։ Ի դեպ, ԵԱՏՄ շրջանակներում Սոչի կատարած այցը և Պուտինի հետ հանդիպումը պարտադիր ծրագիր էին, մինչդեռ Վրաստանն «ընտրովի» էր։ Նախ՝ այն մեր կարևորագույն հարևանն է, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող՝ այցի անհրաժեշտության և կարևորության մասով։
Սակայն Վրաստանն ունի մի քանի նուրբ «կողմեր», որոնց արժե անդրադառնալ, բացի Ջավախքից, ուր առաջին անգամ այցելեց Նիկոլ Փաշինյանը, ինչը, ըստ վրացական որոշ լրատվամիջոցների, այնքան էլ վրաստանյան իշխանությունների սրտով չի եղել, քանզի ջավախքյան ուղղությունը Վրաստանի համար եղել է «սեպարատիստական», որոշակի պոտենցիալով ներհագեցած, նաև՝ ռուսական իշխանությունների կողմից խաղարկվող։
Նիկոլ Փաշինյանից առաջ Վրաստանում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որն այնտեղ արժանացավ անչափ բարձր ընդունելության, եթե չասենք՝ ավելին, քան Նիկոլ Փաշինյանը։ Կա՞ այստեղ նշանային համակարգ՝ տարածաշրջանում արևմտյան կուրատոր համարվող Վրաստանի կողմից։ Ով՝ ինչպես։ Նաև՝ Արմեն Սարգսյանը խիստ գիտակցաբա՞ր գնաց Վրաստան, Թբիլիսիի սրտում երեք լեզվով, այդ թվում` վրացերեն, խոսեց Վրաստանի «հետ», հիացրեց բոլորին, տեղեկացրեց նրանց, որ արմատներով հեքիաթագիր Նունեն (յուր տիկինը) Թբիլիսիից է, և այդպես շարունակ։


Այո, բոլոր դեպքերում խիստ մրցակցային ստացվեց ՀՀ երկու կարևորագույն դեմքերի այցը տարածաշրջանում արևմտյան կուրատոր համարվող հարևան երկիր, և հանուն արդարության ասենք, որ Նիկոլ Փաշինյանի այցը, շնորհիվ այս պահին այնտեղ ապրող-գործող փաշինյանական թիմակից՝ «ուղեղային գործոն» Արսեն Խառատյանի, նույնպես բարձր մակարդակով անցավ։ Մանավանդ հայ համայնքի հետ հանդիպման մասով։ Այնուհանդերձ, հանդիպումը ռեալ-պոլիտիկի շրջանակներում գնահատելու համար պետք է դիտել նաև բուն արդյունքները. կա՞ն այդպիսիք` պետք է սպասել։ Համենայն դեպս, ոչ մի կոնկրետ խոսք՝ Օսիայով անցնող ճանապարհի բացման-գործարկման մասին, ինչն ամենակարևորն է այս պահին Հայաստանի շնչառության համար։ Չկան հաղթական դիֆիրամբներ Փաշինյանի՝ դեպ Վրաստան «գնալ-տեսնել-հաղթելու» մասով։ Այս առումով ևս պետք է դեռ սպասել։ Հետաքրքիր կլինի նաև, թե որ ուղղությունը կլինի Փաշինյանի հաջորդ նախընտրությունը։ Հիշենք նաև, որ առ այս պահը նրան չի շնորհավորել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, իսկ Ֆրանսիան անչափ կարևոր դերակատար է Հայաստանի համար՝ ընդհանրապես և մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ ֆորմատում։


Ինչպես նկատում ենք՝ ղարաբաղյան անհասկանալի բարձրաձայնումներից հետո կոռուպցիայի և ԵՊՀ ռեկտորի, պոլիկլինիկաներ «տրոյկաներ» ուղարկելու «խնդիրների» մեջ թաթախված, ընտրությունների գնալու լուրջ պատրաստություններ տեսնող Փաշինյանը որևէ նոր բան ամենակարևոր այդ «ուղղության»՝ Ղարաբաղի մասին, ի շարունակություն, չի ասել։ Իսկ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ասածներից, ընդհանուր առմամբ, բան չես հասկանում, ինչից էլ պարզ է դառնում, որ հստակություն, վերջնական կոնցեպտուալ մոտեցումներ այդ կարևորագույն հարցում դեռ չկան։
Ի դեպ, այս օրերին շատ ավելի խոսվում է ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծման, այլ այնտեղ հեղափոխություն իրականացնելու մասին։ Իհարկե, «այլոց» կողմից։
Թողնենք հեղափոխության հարցերը «կարգավորեն», ղարաբաղյան խնդրի լուծումը «կսպասի»։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6689

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ