ՀՀ նախագահ Ամեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, տիկնոջ՝ Քրիստինա Սարկիսյանի հետ:
Նիկոլա Ազնավուրը Արմեն Սարգսյանին է փոխանցել Շառլ Ազնավուրի շնորհավորական ուղերձը. «Իմ անկեղծ շնորհավորանքը և ջերմ մաղթանքն եմ հղում Ձեզ՝ ՀՀ չորրորդ նախագահ ընտրվելու առիթով: Վստահ եմ, որ Ձեր մեծ փորձառությունը և մարդասիրական արժեքները հնարավորություն կտան մեծ ներդրում ունենալ Հայաստանի հետագա զարգացման գործում, լավագույնս ծառայել՝ ի շահ մեր ժողովրդի Հայաստանում և ամբողջ աշխարհում:
Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն՝ մեր Հայրենիքը խաղաղության և բարօրության ճանապարհով առաջնորդելու ձեր վճռական առաքելության մեջ»:
Շնորհակալությամբ ընդունելով ուղերձը, Արմեն Սարգսյանն անգնահատելի է համարել Շառլ Ազնավուրի ծառայություններն իր արվեստով ու գործունեությամբ Հայաստանն աշխարհին ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու ուղղությամբ: