ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Երբվանի՞ց է Հայաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձադաշտ

Երբվանի՞ց է Հայաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձադաշտ
27.09.2017 | 12:56

Երեկ լուր տարածվեց, որ Աստրախանի շրջանի «Կապուստին Յար» զորավարժարանում Ռուսաստանի զինուժն անցկացրել է РС-12М «Тополь» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում՝ մարտական լուսավորմամբ։ Հրթիռը ճշտությամբ խոցել է պայմանական նշանակետը Ղազախստանի «Սարը-Շագան» զորավարժարանում։ Հայաստանի և Ռուսաստանի բնակիչները երկնքում արտասովոր շարժվող լուսավոր կետ են նկատել, որը, հավանաբար, հենց РС-12М «Тополь» հրթիռն էր։ Փաստացի` РС-12М «Тополь» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը փորձարկվում էր ընդամենը, հատել է Հայաստանի օդային սահմանը երկու անգամ: Եվ հենց այս կետում սկսվում է մատրյոշկայատիպ հարցաշարը` տեղյա՞կ էին Հայաստանի իշխանությունները, որ իրենց տարածքով անցնելու է փորձարկվող հրթիռ: Եթե չեն խփել, ենթադրվում է` տեղյակ էին:

Եթե տեղյակ էին, ի՞նչ հավանականություն կար, որ հրթիռը ճշգրիտ կատարելու էր մարտական առաջադրանքը ու խոցելու էր պայմանական նշանակետը` լինելով փորձնական: Հաշվարկվե՞լ է ռիսկի տոկոսը: Իսկ եթե հրթիռը տեղ չհասներ ու վայր ընկներ հենց Հայաստանի՞ տարածքում: Ինչու՞ Հայաստանի պաշտպանության նախարարությունը որևէ պարզաբանում չի տալիս ՙգիշերային հյուրի՚ հայտնությանը: Ո՞վ է ընտրել և ո՞վ է հաստատել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հեռահարության փորձարկման հենց այս երթուղին: ՈՒնեցե՞լ է հրթիռը մարտագլխիկ: Թերևս այո, եթե ՙՍարը-Շագան՚ զորավարժարանում խոցել է պայմանական նշանակետը: Ի՞նչ բացատրություն ունեն Ռուսաստանի ու Ղազախստանի պաշտպանության նախարարությունները: Երկու երկրներն էլ հսկայական տարածքներ ու բազում զորակայաններ ունեն, որ որևէ զինատեսակի համատեղ փորձարկումները այլ պետությունների տարածքում չանեն` ցամաքային, օդային կամ ծովային սահմանները խախտելով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչու՞ է Հայաստանը դարձել այլ պետությունների զինատեսակների փորձարկման դաշտ և ի՞նչ է հաջորդելու РС-12М «Тополь»-ին: Կարո՞ղ է ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության շրջանակներում Թուրքիան որոշի Հայաստանի երկնքով փորձարկել Ռուսաստանից ստանալիք C-400-ները` Անկարայի ռազմաբազայից արձակելով և թիրախ ընտրելով, ասենք, անկախացած Քրդստանի փեշմերգայի ինչ-որ զինապահեստ: Որքան Մատրյոշկան բացվում է, հարցերն այնքան բազմանում են:

Դիտվել է՝ 6294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ