ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Մարտի 1. գարնան կարմիր բծերը

Մարտի 1. գարնան կարմիր բծերը
01.03.2017 | 20:25

Քանի տարի էլ անցնի 2008-ի մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից, հնարավոր չէ դրանք ջնջել մարդկային հիշողությունից, տպավորություն ստեղծել, թե իբր խոսքն ընդամենը մեր պատմության տխուր տարելիցներից մեկի մասին է:

Առավելապես այն պատճառով, որ Մարտի 1-ը չի բացահայտվել իրավական առումով, ու պատասխանատվության չեն կանչվել դրա պատասխանատուները: Բայց նաև այն պատճառով, որ զուտ քաղաքական առումով Մարտի 1-ի կործանարար ընթացքը շարունակվում է:


Գուցե մարդիկ փողոցում չեն գնդակահարվում, ինչպես ինը տարի առաջ, սակայն իշխանության ձևավորման և պահպանման հիմքում դարձյալ բռնությունն է:
Մարդիկ գուցե ավելի շատ, քան ինը տարի առաջ, չեն հավատում ընտրություններին, իսկ դա նշանակում է` գալիք իշխանության լեգիտիմությունը դարձյալ վիճահարույց է, ու նաև մեծ է այն քաղաքացիների թիվը, որ ելքը փնտրելու են պայքարի արտքաղաքական միջոցների մեջ:
Մի քանի տարի առաջ մխիթարական էր գոնե այն հանգամանքը, որ Մարտի 1-ի պահանջատերը մեր հասարակությունն էր, որն այդ օրը սպանված էր համարում իր որդուն, եղբորը, տրորված էր համարում իր "ես"-ը, քաղաքացիական արժանապատվությունը: Այսօր Մարտի 1-ը, մեծ հաշվով, մոռացված է: Տասը նահատակների հարազատները, ըստ էության, մենակ են մնացել իրնց վշտի ու ցավի հետ, տասնյակ հազարավոր քաղաքացիներ շարունակելու են հիշել գարնան արյունոտ արշալույսի մասին` առանց պահանջատեր լինելու:
Ժամանակին Մարտի 1-ը մեր քաղաքական դաշտի յուրօրինակ սահմանագիծն էր: Լավ էր դա, թե` ոչ, այլ խոսակցության թեմա է, բայց հստակ է, որ Մարտի 1-ի թեման որոշակի զգաստություն էր հաղորդում թե իշխանություններին, թե՛ ընդդիմությանը` մեծացնելով քաղաքական համակարգի պատասխանատվությունը: Այսօր Մարտի 1-ը դարձել է իշխանությունների և ընդդիմադիր ուժերից մեկի սակարկության թեմաներից մեկը` վերածվելով դեգրադացված քաղաքական համակարգի զոհի:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1640

Մեկնաբանություններ